Էջեր

Monday 13 May 2019

Բնապահպանական բաց նախագծերի ամփոփում



Էկոլոգիա առարկայից ունեցել եմ բավականին հագեցած դասապրոցեսներ: Դասապրոցեսների ընթացքում ավելի խորապես եմ ուսումնասիրել շրջակա միջավայրի խնդիրները, և ոչ միայն այլ կայքերի տարբեր կարծիքները և խոսքերը կարդալով այլ անզեն աչքով տեսնելով: Կատարել ենք բազմաթիվ քննարկումներ, կազմակերպել ենք <<Էկոլոգիական խաղ, գիտելիքների ստուգում>> խաղը:

 Մայիսյան հավաքին, էկոլոգիա առարկայից ներկայացնում եմ` 


1. 10 տարի challange  /Ուսումնասիրություն, որի արդյունքում համեմատեցինք ներկայիս և առաջվա բնապահպանական փոփոխությունները, դրանց վնասները, շահագործումները, լավ և վատ կողմերը/ 
2. Զբոսաշրջիկության ոլորտը ըստ` Կառավարության ծրագրի /Համեմատում,կառավարական կուսակցությունների առաջարկները բնապահպանական փոփոխույունների վերաբերյալ:/ 
3. Ջուր  /Քանի որ մենք անգիտակցաբար սպառում ենք երկիր մոլորակի գրեթե բոլոր ռեսուրսները, և չենք մտածում, որ օրերից մի օր կարող է այդ ռեսուրսները վերանան, մենք որոշեցինք ուսումնասիրել <<Ջուր>>-ը քանի որ ջուրը մեծ դեր ունի մարդու կյանքում և այն սպառվելու դեպքում մարդու կյանքը չի լինի/
4. Ալավերդու գործարանի ներկայիս վիճակը  / Այցելելով Լոռի, այցելեցինք նաև Ալավերդու գործարան, պոչամբար և մանրամասն ծանոթացանք բնապահպանական խնդիրների հետ:/
5. 10 տարեկան իշխանության ադեծությունը շրջակա միջավայրի վրա  /Ուսումնասիրություն, որի ընթացքում ուսումնասիրեցինք նախկին կառավարության չարաշահումները, որոնք կատարվել են անօրինական կերպով,և ոչ բարենպաստ բնության համար:
6. ՀԷԿ . / ՀԷԿ-ի ուսումնասրություն, ինչ խնդիրների առաջ են կանգնեցնում ՀԷԿ-երը/
7. <<Թռչկան>> ջրվեժի բնապահպանական խնդիրները  / Ծանոթացում Թռչկանի ջրվեժի և դրա բնապահպանական խնդիրների հետ/

Ճամփորդություններ 

Ճամփորդությունների առումով փոքր ինչ ծուլացել եմ, սակայն ճամփորդել եմ Թռչկան և Ստեփանավան: Հուսամ այլևս չեմ ծուլանա և պարտաճանաչ կմասնակցեմ բոլոր ճամփորդություններին:

Ապագայի Որբաթներ 

Մասնակցում եմ Էրիկ Թելունցի նախագծին, որը կոչվում է << Ապագայի
 Ուրբաթներ>>: Նախագծի շրջանակներում կոչ ենք անում բոլորին ավելի նրբանկատ մոտենալ բնությանը, չաղտոտել այն և խնայել: Փորձում ենք ապացուցել, որ պետք չէ միայն խոսքերով << Պահպանել>> բնությունը, այլ արդյունքով: Բաց դաս անցկացրեցինք Լևոն Գալստյանի հետ, ով << Հայկական բնապահպանական ճակատ>> խորհրդի անդամ է: Հուսամ ինչ-որ չափով օգտակար կլինենք բնությանը այս մեր փոքրիկ նախաձեռնությամբ:


 Կարծիք.
Կարծում եմ նման դասապրոցեսները էլ ավելի են ներգրավում սովորողին դասի մեջ: Ուսումնասիրելով բոլոր կայքերի կարծիքները, ճամփորդելով և անզեն աչքով ամեն ինչ տեսնելով, սովորողի մեջ ավելի լավ է ամրապնդվում: Բացի այդ, սովորողը կազմում է իր իսկ կարծիքը տվյալ հարցի շուրջ, փորձում է հետևություններ անել, որն էլ իր հերթին նպաստում է տարբերել կեղծ ինֆորմացիան իրականից: 

Ինքնագնահատում

Գնահատականս կարծում եմ բավարար է քանի որ մասնակցել եմ բոլոր նախագծերին։ Գերազանց չեմ ցանկանում գնահատել, քանի որ ճամփորդությունների առումով փոքր ինչ թերացել եմ։ 

No comments:

Post a Comment