Tuesday 3 March 2020

Լեզվի Օրեր. նախագիծ


Լեզվի Օրեր. նախագիծ 


1. «Անուշ» պոեմից հետևյալ բարբառային բառերը դարձնել գրական հայերեն:
Օխտը- յոթ
աստղունք- աստղեր
խնդիրք - պահանջ, խնդրանք
իգիթ-կտրիճ
էն - այն
հերվան - հարևան
բինի - բարձր
ուրթ - արոտավայր
չոլեր - անբնակ տեղ
էրեցիր - արեցիր
արին- արյուն
անգյուման - անհուկս
ղամեդ- դանակ
դագեն- վրան
կարենում - կարողանալ
մարդի - մարդ
մտիկ - նայիր, տես
ավլուկ - ավելուկ
ընչի - ինչու
ուսած - ուսյալ
դոշ է տալիս - կրծքով պաշտպանել
յարս - սիրած էակ
յարաբ - տեսնես, մի՞թե
ջիգյար - ազգական, հարազատ
ազիզ - սիրելի, թանկագին
մին էլ - մեկ էլ
շհու- շվի
յայլա- ամառային արոտավայր
մուրազ- փափագ
քուշուշք- շղարշ
գյուլլա- փամփուշտ
գյուլում- Բարեկենդան
կոխ- գոտեմարտ
լեն- լայն
փարդա- վարագույր
մեյդան- հրապարակ
նամարդ- ստոր
չեմ սիրի- չեմ սիրելու
խանչալ- վրնջալ
2. Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:

1.Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
2.Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:
3.Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:
4.Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:

5.Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է:
6.Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:
7.Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:
8.Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:
9.Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:
10.Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ
11.Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:
12.Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:
13.Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
«@»
նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:
14.Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:
15.Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:
16.Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:
17.Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:
18.Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
19.
Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:
20.Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:
21.Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:
22. Պապուա Նոր Գվինեայում խոսում են 840 լեզուներով, ինչը կազմում է մոլորակի բոլոր խոսակցական լեզուների 1/7-ը
23. Չինարեն լեզվում (Մանդարին / Կանտոներեն) կա մոտ 50 հազար հիերոգլիֆ: Հստակ կարդալու համար անհրաժեշտ է իմանալ մոտ 2 հազար հիերոգլիֆ:
 24. Ռոտոկաս լեզվի այբուբենը, որով խոսում են Բուգենվիլ կղզու 4000 բնակիչներ (Պապուա Նոր Գվինեա), ունի միայն 11 տառ եւ համարվում է ամենակարճ այբուբենն աշխարհում

No comments:

Post a Comment