Պատմություն 10-րդ դասարան


Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում

Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն (1080–95 թթ.)  է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների: 
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: 
Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ-ին  Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոնների: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը: 







Կիլիկիայի հայկական պետություն 


Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: 
Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: 
Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:
Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:
X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են: 

Հայաստանի ներքաղաքական դրությունը դրածո արքաների օրոք

Տիգրան IV-ի մահից հետո Արտաշեսյանների արքայատոհմն այլևս շարունակություն չունեցավ: Հռոմը Հայաստանում գահ էր բարձրացում Արտաշեսյան արքայատոհմի հետ հեռավոր արյունակցական կապ ունեցող անձանց, որոնք տրվում էին “Արտաշես” կամ “Տիգրան” դինաստիական անուններ և որոնք հավատարմության երդում էին տալիս իրենց հովանավոր կայսրին:
Հայաստանում օտար թագավորների նշանակվելը տեղիք տվեց բուռն ապստամբական ելույթների, որոնք 2 թ. վերածվեցին հակահռոմեական հուժկու ապստամբության: Այն ճնշելու համար Հայաստան ժամանեց հռոմեական զորքը: Հերոսական ու համառ դիմադրությամբ հատկապես աչքի ընկավ Արտագերս ամրոցը: Իսկ այն բանից հետո, երբ վերջապես հսկայական զոհերի գնով ամրոցը գավվեց, և կողմերի միջև սկսվեց բանակցություններ, բերդապահ Ադդոնը անսպասելիորեն դաշունահարեց հռոմեացի զորավարին, իսկ ինքն էլ ինքնասպան եղավ:
Հռոմեացիները Հայաստանում թագավոր հռչակեցին Արիոբարզանեսին, Արտավազդ IV-ին, Տիգրան V-ին: Բայց նրանք բոլորը զոհ գնացին հայերի կազմակերպած դավադրություններին: 



Մեծ Հայքի պետական կարգը Արաշունիների օրոք

Տրդատ I Արշակունու ժամանակներից պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: ԵՐկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունն անսահմանափակ էր: Հայոց արքային էին ենթարկվում դեռևս նախորդ դարաշրջաններում առաջացած արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավաում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերող գործերը: Մեծ Հայքի թագավորության վարչական բաժանումն ավանդաբար համապատասխանում էր աշխարհների՝ նահանգների՝ բնականից գավառաբաժանման վրա հիմնված պետական, մասնատիրական և համայնքային սեփականատիրությանը գերագույն տիրոջ՝ թագավոի տնօրինությամբ: 


Վանի թագավորության գիրը

Վանի թագավորության շրջանից պահպանվել են ավելի քան 1000 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա: Գրում էին ձախից աջ, առանց բառանջատման: Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ ասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների, շինարարական աշխատանքների, ձոնման ծեսերի մասին:
Առանձին սեպագիր նշաններով արտահայտվել են ձայնավորները, երկձայն և եռաձայն վանկերտ: Գաղափարագրերն ատահայտել են ամբողջական բառեր և հասկացություններ: Դրանց մի տարատեսակն են սահմանիչները, որոնց շնորհից տարբերակվում են հատուկ անունները: Օրինակ՝ ճշգրտորեն նշվում է`”ժողովո՞ւրդ”, թե՞ “երկիր” է ենթադրվում որոշակի անվան ներքո:
Օտար միջավայրից փոխառված լինելու հետևանքով Վանի թագավորության սեպագիր դպությունը ճշտորեն չի հաղորդել տեղական լեզվի հնչյունական համակարգը: Ուստի դժվար է որոշել, թե իր ժամանակին ինչես են արտասանել սեպագիր արձանագրություններում վկայված բառերը, ինչը և զգալիորեն դժվարացնում է լեզվի ուսումնասիրությունը: 


Հայոց Հին դիցարանը

Վանի թագավորության դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի աստվածը:Նա գերիշխող դիրք ուներ դիցարանում և համարվում էր Երկրի ու թագավորի հովանավոր աստվածը:
Խալդից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի աստվածներ: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են աստվածների գերագույն երրորդությունը:
Խալդին պատկերում էին ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդ աստծու կինը դիցարանի գլխավոր աստվածուհի Արուբանին էր:
Մհերի դռան արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության աստվածների անունները և նրանց մատուցվող զոհավերությունները: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, սակայն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների:


Հայոց դիցարանի աստվածները և նրանց պաշտանմունքային կենտրոնները

Ինչպես Վանի թագավորության օրոք, այս ժամանակաշրջանում ևս դիցարանը ղեակավարում է աստվածների գրեագույն եռյակը, սակայն այլ կազմով՝ հայր Արամազդը, մայր դիցուհի Անահիտը և քաջն Վահագնը: Աստվածային գերագույն եռյակի պաշտամունքը բնիկ հնդեվրոպական երևույթ է և հայոց մեջ ունի վաղնջական ակունքներ:
Դիցարանի գլուխ կանգնած էր հայր աստված Արամազդը՝ արարիչը երրի և երկնքի, մարդկանց բարօրություն, լիություն և արիություն շնորհողը: Արամազդի պաշտամունքին նվիրված էին բազմաթիվ տաճարներ ամբողջ Հայաստանում: Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց գավառի Անի ամրոում էր: Մառենագրական տեղեկություներից հայտնի է, որ այստեղ հուղարկավորվում հայոց արքաները:
Մայր դիցուհի Անահիտը հաոց դիցարանում մայրության, պտղաբերության և արգասավորության դիցուհին էր, “մեր ազգի փառքն ու կենսատուն”: Նրան մեծարում էին “Ոսկե մայր” տիտղոսով: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառի Երիզա ավանն էր: Եկեղյաց գավառը Անահիտ դիցամոր պաշտամունքի շնորհիվ կոչվում է նաև “Անահտական”: Կային բազմաթից այլ կենտոններ ևս, հատկապես նշանավոր էր Արտաշատում գտնվող Անահտական տաճարը:

Աշխարհագրական պայմանների ազդեցությունը եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա

Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի շրջանում: Աշխարհագրական առումով երկիրը բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ստորին Եգիպտոս:
Վերին Եգիպտոսը ձգվում է Նեղոսի հովտով, որը գետի երկու ափերին ընկած մի նեղ գոտի է: Ստորին Եգիպտոսը Նեղոսի դելտայի շրջանն է: Նրա ջրերով ոռոգվող տարածքից հնարավոր էր բերք հավաքել տարին մի քանի անգամ: Նեղոսի հովտում օգտակարհանածներ չկան, սակայն փոխարենը հարևան շրջանները հարուստ են մետաղահանքերով:


Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ II-ի օրոք

Տիգրան Մեծին հաջորդեց Արտավազդ II-ը, որը իշխեց մ.թ.ա 55 թվականից մինչև 34:Մ.թ.ա 54 թվականին Հռոմը արևելք ուղակեց Կրասոսին, որի նպատակն էր Պարթևստանը գրավելը: Քանի որ Արտաշատի պայմանագրով Հայաստանը համարվում էր Հռոմին «դաշնակից և բարեկամ» երկիր Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք, բայց Արտավազը մերժեց նրան, որովհետև Կրասոսը չհամձայնեց կատարել իր պայմանները:Մ.թ.ա 53 թվականին տեղի ունեցավ Խառանի ճակատամարը: Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Նաև սպանվեց Կրասոսը:Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի ետևից ուղակել էր Սուրեն զորավարին, իսկ ինքը գնացել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին, որն ամրապնդեցին արքայազն Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությամբ:Երբ Արտաշատում տոն էր Սուրեն զորավարը եկավ և նետեց Կրասոսի գլուխը արքաների ոտքերի առաջ ի նշան հաղթանակի:Մ.թ.ա 38 թվականին Օրոդես II-ին հաջորդեց իր որդի Հրահատը և այդպիսով հայ-պարթևական դաշինքը խզվեց:Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար՝ Անտոնիոսը: Այս անգամ Արտավազդը տրամադրեց նրան օգնական զորք և թույլատրեց նրան արշավել Հայաստանով:Մ.թ.ա 36 թվականին Անտոնիոսը սկսեց ռազմարշավը և խայտառակ պարտություն կրեց: Նա մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Մ.թ.ա 34 թվականին Անտոնիոսը անակնընկալ հարձակվեց Հայաստանի վրա: Արտավազդը ցանկացավ բանակցությունների գնալ, բայց նա խաբեությամբ ձեռբակալվեց և տարվեց Եգիպտոս:Հայաստանի թագավոր հռչակվեց նրա որդին Արտաշես II-ը: Արտաշեսը ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ և ապաստան գտավ Պարթևստանում:Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց Արտավազդի ընտանիքից խոնարհվել իր կնոջը՝ Կլեոպատրային: Սակայն արքան և իր ընտանիքը հրաժարվեց:Արտավազդին և հայոց թագուհին դատապարտվեցին մահվան: Իսկ նրանց որդիները մնացին պատանդության մեջ և ուղակվեցին Հռոմ: 


Արտաշես I-ին

Արտաշեսը կատարեց շատ բարեփոխումներ: Որպես վարչական բարեփոխում նա Մեծ Հայքը բաժանեց 120 գավառների: Որպես ռազմական բարեփոխում նա բաժանեց բանակը չորս զորավարությունների: Արևելյան զորվարության ղեկավար նա նշանակեց իր որդի Արտավազդին, արևմտյան զորավարության ղեկավար՝ իր որդի Տիրանին, հյուսիսային զորավարության ղեկավար՝ իր որդի Զարեհին, իսկ հարավային զորավարության ղեկավար՝ դայակ Սմբատ Բագրատունուն: Որպես հողային բարեփոխում նա հողաբաժան սահմանաքարեր կանգնեցրեց մասնավոր և համայնական գյուղացիների հողերի միջը: Որպես կրոնական բարեփոխում նա կառուցեց Անահիտ աստվածուհու տաճարը և նախնիների արձաններ տեղադրեց Արտաշատում: 

Արտաշեսյանների թագավորություն։ Արքայացանկ



Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. -մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի միջնեկ որդի
Արտավազդ Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 6 մ.թ.ա. 8-մ.թ.ա. 6 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ և Էրատո մ.թ.ա. ?-մ.թ. 1 մ.թ.ա. 6-մ.թ. 1 Տիգրան Գ որդին և դուստրը 



Արտաշես I-ի բարեփոխումները

1.Ռազմական բարեփոխումներ։
   Զորքը բաժանեց 4 մասի (զորավարությունների)։
  • Արևելյան զորավարություն, հրամանատար որդի Արտավազդ
  • Արևմտյան զորավարություն, հրամանատար որդի Տիրան
  • Հարավային զորավարություն, հրամանատար զորավար Սմբատ
  • Հյուսիսային զորավարություն, հրաամանատար որդի Զարեհ
2.Վարչական բարեփոխում։ 
   Երկիրը բաժանեց 120 գավառների (ստրատեգիաների)։

3.Հողային բարեփոխում (Արտաշեսյան հողաբաժան սահմանաքարեր
   Մ․թ․ա 180թ, հրամանագիր հողային բարեփողման վերաբերյալ։ Մասնավոր հողավոր տնտեսությունների  (ագարակների) սահմանները սահմանազատվեցին համայքին պատկանող հողերից։

4.Մայրաքաղաք Արտաշատ։
  Մ․թ․ա 185թ․ Արարատյան դաշտ, Արաքս և Մեծամոր գետերի խառնարան (Մովսես Խորենացի)։
  Կարթագենացի զորավար Հանիբալ, ով ընտեր է Արտաշատի տեղանքը և կազմել է հատակագիծը (Հայկական Կարթագեն)։



Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները

Երվանդ Սակավակյացի օրոք հայող թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք, որն այն ժամանակներում մեծ ուժ էր: Թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հուսիսային Միջագետք: 
Երվանդ Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Կարճ ժամանակ անց՝ արդեն Աժդահակի օրոք, նա ապստամբում է Մարաստանի դեմ: Ապստամբություն ձախողվում է, և մարակա արքունքի ծուղակն է ընկնում հայող արքայական ընտանիքը:
Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծիք հետ միացյալ ուժերով ապստամբեց Մարաստանի դեմ:
Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ հայկական ավանդության՝ հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին:
Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխաքան:

Երվանդունիների արքայացանկ

Սկայորդի մ․թ․ա․ 7-րդ դարի կես  (հայկազունիների տոհմի իշխանության վերականգնող)
Պարույր Սկայորդի մ․թ․ա 612-680ական (դաշնակցել է Բաբելոնի և Մարաստանի հետ ընդեմ ասորեստանի)
Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 580-570 (արքայատոհմի անունը առաջացել է իր անունից)
Տիգրան Ա Երվանդյան մ.թ.ա. մոտ 570-524
Վահագն Երվանդյան մ.թ.ա. 524-515
Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ. վերջ
Հիդարնես Բ մ.թ.ա. V դ. սկիզբ
Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
Շամ Սամոս մ․թ․ա․ 260-240
Արշամ մ․թ․ա․ 240-220
Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ



Վանի թագավորության անկման պատճառները

Ռուսա II-ից հետո սկսվեց պետության թուլացումը։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Նրանից հետո իշխել է նրա որդին՝ Սարդուրի IV-ը, ում կառավարման շրջանի մասին մենք գրեթե անտեղյակ ենք: Ավելի ենք տեղեկացված Ռուսա III-ի  իշխանության շրջանի մասին Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում գտնված արձանագրություններից, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին: Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է  հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը: Վանի թագավորությունը առաջինն էր, որ միավորեց ողջ լեռնաշխաարհը մեկ թագավորության մեջ։ Ցավոք ինչպես այլ թագավորություններ Վանի թագավորություն էլ անկում ապրեց, բայց թե ինչպես կամ երբ հայտնի չէ: Կարծիքներ կան, որ Վանի արքայատոհմերի փոփոխությունը կատարվել է հեղաշրջմամբ՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:

Վանի արքայացանկ




Սարդուրի մ.թ.ա.835 - մ.թ.ա.825
Իշպուինի մ.թ.ա.825 - մ.թ.ա.810
Մենուա մ.թ.ա. մ.թ.ա.810 - մ.թ.ա.786
Արգիշտի Ա մ.թ.ա.786 - մ.թ.ա.764
Սարդուրի մ.թ.ա.764 - մ.թ.ա.735
Ռուսա Ա մ.թ.ա. 735 - մ.թ.ա. 714
Արգիշտի Բ մ.թ.ա. 714 - մ.թ.ա. 685
Ռուսա Բ մ.թ.ա.685 - մ.թ.ա. 645
Սարդուրի Գ մ.թ.ա. 643 - մ.թ.ա.625
                                                                            Ռուսա Գ մ.թ.ա.605 - մ.թ.ա.585


Էրեբունի 

Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում։ Այն մեկն էր Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված մի քանի քաղաք-ամրոցներից, ինչպես նաև կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից։ Ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից։
yerevan-tour-erebuni-museum-matenadaran-tsitsernakaberd
Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ:
1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.
«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։
1024px-Erebuni_fortress1
Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատե-գիական կենտրոններից մեկը, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները արշավել են դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Արշավանքների ժամանակ ուրարտական թագավորները բնակվում էին Էրեբունիում` շարունակելով բերդի ամրակայման աշխատանքները։ Սարդուր Բ և Ռուսա Ա արքաները նույնպես էրեբունին վերածեցին դեպի հյուսիս ուղղված նվաճողական ռազմարշավների հենա¬կետի։ Շարունակական պատերազմները հյուծեցին Ուրարտական թագավորությունը, և այն կործանվեց Ք. ա. 6-րդ դ. սկզբին` անընդմեջ պատերազմների հորձանուտում։

  • Ամրոցի կառուցվածքը

1024px-Erebuni_Fortress2.jpg
Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի: Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում:





Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը:

Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ: Ստորոտի եզրագծի երկարությունը 200կմ է: Գագաթների միջև ընկած է 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանը, որը հարավարևելյան կողմի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին:


Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ  արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):

Արագածը մասնատվել է ճառագայթաձև տարածվող մի շարք խոշոր հովիտներով՝ Գեղարոտի, Ամբերդի, Մանթաշի և այլն: Արագածից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ: Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Նարիշդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:

Արագածում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները:

Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ:


Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով: Մարգագետինները լի են անուշահոտ ծաղիկներով՝ մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն: Բարձր լեռնային գոտուն (2800-3400մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը: Հարավային լանջին (1800-2300մ) կա փոքրիկ կաղնու անտառ:

Լեռնազանգվածը հրաբխային լավաներով ծածկված վահանաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը: Հնագույն սառցապատումների ներգործությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով եզերված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Դրա հատակում կարելի է հանդիպել մնացուկային սառցադաշտեր:




Առասպել Արագածի ծագման մասին
Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեղիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր և օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, և մերժեց Շամիրամի սերը:
Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային և պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ կենդանի գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին և որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան: Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:

No comments:

Post a Comment