Վախի պատճառների մեջ Թոմկինսը նշում է դրայվերը, հույզերը և կոգնիտիվ պրոցեսները։ Որոշ հետազոտողներ վախի հույզի զարգացումը դիտարկում են որպես երեխայի՝ մոր հետ կապվածության որակի գործառույթ։ Այլ հետազոտողներ, խոսելով վախի պատճառների մասին, առանձնացնում են առանձնահատուկ իրադարձություններն ու իրավիճակները։

Դրայվերը և հոմեոստատիկ գործընթացները որպես վախի խթանիչներ

Հույզերի և կոգնիտիվ գործընթացների համեմատ՝ դրայվերը և օրգանիզմի հոմեոստազն ապահովեղ գործընթացները կազմում են վախի խթանիչների բավական մեծ դաս։ Դրայվը ձեռք է բերում հոգեբանական նշանակություն այն ժամանակ, երբ նրա ինտենսիվությունը հասնում է կրիտիկական մակարդակի, երբ նա մարդուն ազդարարում է ֆիզիոլոգիական սուր անբարարվածության մասին։ Այս իրավիճակներում դրայվը ակտիվացնում է հույզ, որը կարող է լինել նաև վախը։

Հույզերը որպես վախի խթանիչներ

Ցանկացած հույզ կարող է ակտիվացնել վախ՝ հուզական վարակման սկզբունքով։ Թոմկինսի կարծիքով վախի և գրգռվածության ռեակցիանները նեյրոֆիզիոլոգիական մակարդակում նման են, բայց վախը հաճախ հանդիսանում է վերջինիս խթանը։ Նա կարծում էր, որ հետաքրքրության, զարմանքի և վախի միջև բազային նմանությունը պայմանավորված է նրանց նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմների նմանությամբ։ Երկար և ինտենսիվ վախից անսպասելի և միանգամայն ազատումը ակտիվացնում է ուրախոթյուն, մինչդեռ մասնակի ազատումը բերում է գրգռման։ Վախի և գրգռվածության միջև հակադարձ կապը մենք դիտում ենք երբ հետքրքրության-գրգռվածության հույզը վերածվում է վախի։ Նրանց կապի մասին ոչ ուղղակի ապացույցներ կարելի է գտնել Բալլի՝ հիպնոզի ժամանակ վախի ներշնչման հետազոտություններում։ Նա գրում է այն մասին, որ հետազոտվողները, որոնց ներշնչվել էր վախ, միաժամանակ ձգտում էին և՛ հետազոտել վախի օբյեկտը, և՛ խուսափել դրանից։ Բալլը դիտարկել է այդ կոնֆլիկտը որպես վախի երկակի բնույթի ապացույց։ Հույզերի դիֆերենցիալ տեսությունը այդ փաստը բացատրում է որպես վախի (փախուստի ռեակցիայի մոտիվացնող) և հետաքրքրության (հետազոտական ռեակցիայի ակտիվացնող) հույզերի տատանում։ Այս յուրօրինակ փոխազդեցությունը վախի և գրգռվածության կամ զարմանքի ու վախի միջև կարող է լինել ուսուցման արդյունք։ Մարդու ուսուցման պրոցեսում և նրա հուզական փորձի կուտակման ընթացքում վախի խթանիչներ կարող են հանդիսանալ ցանկացած այլ հույզեր։ Բացի դրանից, վախն ինքին խթան է։ Վախ ապրելով և արտահայտելով այն վարքում, մարդը ստանում է հետադարձ կապ սեփական հուզական արտահայտումից և դա կարող է ուժեղացնել նրա վախը։ Այս իմաստով վախի ապրումը ինքն իրենով վախեցնում է մարդուն։

Կոգնիտիվ պրոցսները որպես վախի խթան 

Վախը, ինչպես նաև ցանկացած այլ հույզ, կարող է իրավիճակի կոգնիտիվ գնահատաման հետևանք հանդիսանալ՝ որպես պոտենցիալ վտանագվոր։ Թոմկինսը նման պատճառները անվանում է կոգնիտիվ կազմակերպված։ Օրինակ՝ վախը կարող է առաջանալ որոշ օբյեկտների, օբյեկտի մտային պատկերի կամ տվյալ իրավիճակի անտիցիպատիայի վերհիշման արդյունքում։ Ցավոք, այս պրոցեսները շատ հաճախ արտահայտում են ոչ թե իրական, այլ երևակայական վտանգ, ինչի արդյունքում մարդը սկսում է վախենալ իրենից իրաական վտանգ չներկայացնող իրավիճակից, չափազանց շատ իրավիճակներից կամ առհասարակ կյանքից։ Ապրված վախի վերհիշումը կամ վախի սպասումը ինքն իրենով արդեն կարող է վախ ակտիցնող ազդակ հանդիսանալ։ Եթե մարդը սխալմամբ ընկալում է այլ մարդու որպես վտանգի աղբյուր, ապա նա կարող է վախենալ ոչ միայն նրան իրական կյանքում տեսնելուց, այլ նաև նրա մասին մտածելուց կամ նրա հետ հանդիպմանը սպասելուց։ Այսպիսով, մարդը, առարկան կամ իրավիճակը կարող է դառնալ վախի իրական աղբյուր հիպոթեզների ձևավորման (վտանգի երևակայական աղբյուր, վտանգի սպասման, վախի երևակայական օբյեկտի հետ անմիջական հանդիպման հետևանքով։

Վախի բնական խթանիչներ

Որոշակի օբյեկտներ, իրադարձություններ և իրավիճակներ ունեն վախ արթնացնելու հակում, այսինքն՝ հանդիսանում են վտանգի «բնական ազդակներ»: Բնական խթանների շարքում առանձնացվում էր միայն չորս գործոն, որոնք են՝ ցավը, միայնակությունը, իրավիճակի անսպասելի փոփոխությունը և օբյեկտի նպատակային մոտեցումը։ Այս գործոնները պարտադիր չէ, որ լինեն վախի բնածին, ներքին խթաններ, բայց մենք հավանաբար բիոլոգիապես նախատրամադրված ենք արձագանքել դրանց վրա վախով։

Ցավ և ցավի անտիցիպատիա

Ցավը բնական խթանիչներից առաջինն ու ամենակարևորն է։ Վախ, որը առաջացել է ցավի սպասման մեջ, արագացնում է ուսուցման պրոցեսը։ Ցանկացած օբյեկտ, իրադարձություն կամ իրավիճակ՝ կապված վախի ապրման հետ, կարող է դառնալ պայմանական ազդակ, որի հետ հաջորդ հանդիպման ժամանակ անհատը կհիշի նախկին սխալները և ցավի վերապրումը։ Իսկ թե ինչն է առաջացում այդ պայմանական ազդակները, մինչև օրս հայտնի չէ։ Երկար ժամանակ հոգեբանները կարծում էին, որ կենդանին խուսափում է իրավիճակի կրկնությունից, որը ցավ է առաջացրել, քանի որ տվյալ իրավիճակը նրա համար հանդիսանում է վախի ազդակ, որը իր հերթին ստիպում է կենդանուն խուսափել իրավիճակի կրկնությունից։ Սակայն կենդանիների՝ վտանգավոր իրավիճակներից խուսափել սովորելու ընթացքում հենց ինքը՝ խուսափելու կարողությունը, նվազեցնում է նրանց վախը։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ վտանգավոր ազդակի բազմակի ներկայացումից հետո կենդանիները հաջողությամբ խուսափում են դրանից՝ դրսևորելով վախ։ «Խուսափելու» այս կարողությունը ադապտատիվ դեր է խաղում ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց կյանքում, այն ապացուցում է այն թեզը, որ ցավը հանդիսանում է լավ ուսուցիչ։ Մենք սովորում ենք խուսափել պոտենցիալ բասասական իրավիճակներից առանց մեզ համար բացասական հետևանքների՝ հաճախ չզգալով անգամ վախ ցավի նկատմամբ։ Հավանաբար ցավի սպասումը վախ է ներշնչում միայն այն ժամանակ, երբ նա համոզված չենք, որ կարող ենք խուսափել դրանից։ Որոշ իրավիճակներում վախ զգալու համար պարտադիր պայման չէ ցավի զգայութունը։ Իրականում շատ մարդիկ, ովքեր ունեն ֆոբիաներ հաճախ չեն կարողանում նշել որևէ օբյեկտ, որը նրանց անմիջականորեն վնաս է հասցրել։ Ամեն պարագայում մեր վախերից շատերի ետևում կանգնած չէ կոնկրետ ոչ մի բացասական փորձ։ Խուսափման հմտությունը հանդիսանում է վախի կառավարման միջոցներից մեկը և պոտենցիալ վտանգից պաշտպանվելու միջոց։ մենակություն

Միայնություն

Վախի մեկ այլ բնական խթան է հանդիսանում միայնությունը։ Հաճախ մարդը, մենակ մնալով, սեփական անվտանգութան սպառնալիք է զգում, բայց բավական է նա հայտնվի մարդկանց մեջ, վախն անցնում է։

Իրավիճակի անսպասելի փոփոխություն

Այս գործորը բավարար ուսումնասիրված չէ, սակայն նրա տարատեսակներից մեկը ուսումնասիրվել է դեռևս բիհեյվիորիզմի զարգացման ժամանակ։ Ուոտսոնը և Ռեյնորը, փորձելով դուրս բերել բնածին հույզերը, անցկացրեցին բազմաթիվ փորձեր նորածինների հետ, որոնց արդյունքները հանգեցրին այն մտքին, որ վախը կարող է առաջանալ հենարանի անհետացման պարագայում։ Հնարավոր է, որ այս պարագայում խոսքը ոչ թե բուն վախ հույզի մասին է, այլ վախի ռեակցիայի։ Հետազոտություններում մորից հետազոտվողի ձեռքերի մեջ անցնելուն նորածինները հաճախ պատասխանում են հուզական բացասական ռեակցիայով։ Իրավիճակի նման փոփոխությունները անգամ կարող են առաջացնել ֆիզիկական դիսկոմֆորտ կամ նեգատիվ հույզ, բայց անպայման չէ, որ լինի վախի հույզ։ հավանաբար, իրավիճակի անսպասելի փոփոխությունը որպես բնական ազդակ դիտարկելու համար հարկավոր է բնորոշել այս օրինակը հետևյալ կերպ. իրավիճակի անսպասելի փոփոխությունը, որին անհատը չի կարող հարմարվել, կարող է նրա համար վտանգի կամ վախի հույզի ազդակ հանդիսանալ։

Բռնության տեսակներ


Երեխայի նկատմամբ բռնությունը վերաբերմունք է, երբ երեխան դիտավորյալ ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Փաստ է, որ երեխայի պահվածքը կարող է ցույց տալ՝ նա ենթարկվում է բռնության, թե ոչ. օրինակ՝ վախը, երբ ծնողը մոտենում է երեխային,պասիվ ներփակված պահվածքը, ցանկացած մեծահասակի հետ ֆիզիկական շփումից խուսափելը, վախեցած հայացքը, անբացատրելի փոփոխությունները վարքում, փախուստը տանից, միտումնավոր ինքն իրեն վնասելու ցանկությունը հստակ վկայում են բռնության ենթարկվելու փաստը:
Երեխայի նկատմամբ բռնություն կարող է կիրառվել ոչ միայն անբարենպաստ, այլև համերաշխ ու հաջող ընտանիքներում: Այստեղ կարևորը ծնողի գործոնն է,երբ ծնողը երեխային վերաբերվում է ատելությամբ, կիրառում է դաժանություն՝ կարգ ու կանոն  հաստատելու համար:
Ամենահետաքրքիրն այն է, որ, դաժան ծեծի ենթարկված երեխան հիմնականում չի խոստովանում, որ դա ծնողն է արել, ու չի դիմում բժշկի, օգնություն չի հայցում: Իսկ երբ, երեխան  բացմաթիվ  վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում, ծնողը  դա բացատրում է դժբախտ պատահարով:
Վիճակագրական տվյալները փաստում են՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ ծնողների կողմից բռնության հետևանքով մահանում է 2-3 հազար երեխա, իսկ ամեն օր տանից փախչում է 100.000 երեխա, և անօթևանների թիվը գնալով աճում է: Յուրաքանչյուր տարի մոտ 2.000  երեխա փորձում է ինքնասպանություն գործել:Այս ամենն,իհարկե, ցավալի է:
 
Երեխան, բռնության ենթարկվելով, զգալով ու ապրելով այդ ցավը, տեսնելով ծնողի ագրեսիվ վերաբերմունքը, ինքն էլ  սկսում է դրսևորել  վարքային նույն մոդելը:Եթե երեխան դաստիարակվել և մեծացել է նորմալ ընտանիքում, բարենպաստ պայմաններում, ապա ենթարկվելով բռնության՝ կարծում է, թե իրեն պատժել են, և դա ավելի նախընտրելի է:
Հոգեբանական տեսանկյունից՝  բռնության կիրառումը պայմանավորված է բռնություն կիրառողի   ինքնակառավարման բացակայությամբ, մարդկանց չվստահելու, կյանքից դժգոհ լինելու հակումներով:
Կարծիք կար, որ բռնությունը պայմանավորված է ծնողի հոգեբանական վիճակով, սակայն ամեն ինչ թաքնված է սոցիալական դաշտում, և ծնող-երեխա փոխհարաբերության խաթարման արդյունքում  առաջանում է ագրեսիվ, բացասական վերաբերմունքի դրսևորում երեխայի նկատմամբ:
Ենթարկվելով ֆիզիկական բռնության՝ երեխան ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես է ընկճվում: Այդ ամենն ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա:
Յուրաքանչյուր վեճ, կոնֆլիկտ, ծնողի բացասական վերաբերմունք բացասական է ազդում երեխայի մտավոր, ինտելեկտուալ զարգացման վրա, բարդույթավորում՝ դարձնելով նրան չափազանց զգայուն, խոցելի,ձևավորելով  ցածր ինքնագնահատական:
Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա՝ ինչպես դաստիարակել երեխային, որպեսզի երեխայի մոտ «հոգու մաh»  տեղի չունենա:  
Ծնողը պետք է  գիտակցի, որ նա  երեխայի տերը չէ, և երեխան էլ, համապատասխանաբար, իր  ծառան չէ: Երեխան պատասխանատու չէ ծնողի արարքների համար և չպետք է պատասխանատվություն կրի մեծահասակի մեղքի զգացումի, զայրույթի համար: Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր , որ ի հայտ է  գալիս հասուն տարիքում, ծագում է մանկությունից:

Բարոյակագիտություն


Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:
Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկա տերմինը երբեմն օգտագործվում է նաև որոշակի սոցիալական խմբի բարոյական և բարոյագիտական նորմերի համակարգի նշանակման համար:
Էթիկայի հիմնական խնդիրները
  • Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրը
  • Կյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրը
  • Արդարության հիմնախնդիրը
  • Պատշաճության հիմնախնդիրը
Էթիկական արժեքների դասակարգումը
  • Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),
  • Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),
  • Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը):
Ֆրանսիայի հեղափոխություն 

Կան իրադարձություններ, որոնք մեծ, անջնջելի հետք ու ազդեցություն են թողել համաշխարհային պատմության մեջ: Այդ իրադարձություններից  է 1789 թ. Ֆրանսիական հեղափոխությունը, որով Եվրոպա աշխարհամասը պատմական նոր փուլ մտավ. սկսվեց բուրժուազիայի հաղթարշավը:
Ճիշտ է, Ֆրանսիական հեղափոխությունը նախադեպ ուներ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, բայց սրանք իրենց ծագմամբ, նպատակներով, անցած ճանապարհով ու հետևանքներով  միանգամայն տարբեր էին:
Նախ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, սոցիալական ուղղվածությամբ հանդերձ, նաև ազգային հեղափոխություն  էր. անգլիական բուրժուազիան դաշնակցեց ազնվականության հետ և տապալեց թագավորական միահեծան իշխանությունը: Անգլիայում հաստատվեց ազնվականական-բուրժուական սահմանադրական միապետություն: Երկրորդ` անգլիական հեղափոխությունը տեռորի չվերածվեց, որովհետև շարժիչ ուժը ազգային ազնվականությունն ու բուրժուազիան էին, անգլիացիները գաղափարական ու սոցիալական պայքար էին մղում, մինչդեռ Ֆրանսիայում պայքարը դասակարգային-կլանային բնույթ ուներ: Չնայած քաղաքացիական պատերազմի առկայությանը` անգլիական հեղափոխությունը սեփական ժողովրդի սպանդի չվերածվեց, իսկ Ֆրանսիայում հարյուրհազարավոր մարդիկ գիլիոտինի զոհ դարձան:
XVIII դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:
Սակայն վրա հասավ 1789 թվականի ամառը…
Արտաքին շուքի հետ մեկտեղ երկրում բազում ծանր սոցիալական խնդիրներ կային: Սակայն չի կարելի Ֆրանսիական հեղափոխությունն անվերապահորեն բուրժուական անվանել: Ուղղակի բուրժուական հեղափոխության կարիքը և պահանջարկը չկար: Ֆրանսիան իր տնտեսական զարգացմամբ արդեն իսկ գնում էր կապիտալիզմի ուղիով: Եվ կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը նպաստում էր հենց ֆրանսիական ազնվականությունը, որ իր ողջ կարողությունները, անդրծովյան գաղութներից բերված ողջ միջոցները ներդնում էր երկրում նոր տիպի տնտեսական կարգ հաստատելու համար:

1789 թ. հուլիսի 14-ին Փարիզի ժողովուրդը կազմակերպված ոտքի կանգնեց, քաղաքում հուզումներ սկսվեցին, որոնց ալիքը տարածվեց, հուզումները վերածվեցին համաժողովրդական ապստամբության: Ապստամբներն առավոտյան գրավեցին Հաշմանդամների պալատը և այնտեղից ձեռք բերեցին մեծ ռազմավար. 12 թնդանոթ, 32000 հրացան և վառոդ: Ապա պաշարեցին ու գրավեցին Բաստիլը` Բուրբոնների հարստության խորհրդանիշ-բերդամրոցը:
Իհարկե, ապստամբությունը լավ նախապատրաստված էր, ապստամբության ղեկավարներն ամեն ինչ նախապես մանրամասն հաշվարկել էին: Բաստիլի գրոհի ժամանակ առաջին շարքերում դեռևս միջնադարում Մարսելում հաստատված «Տաճարականների» հզոր օթյակից «Մեծ արևելք» օթյակի վերածված և Փարիզ ժամանած Ազգային գվարդիայի ներկայացուցիչներն էին: Հետագայում նրանք էլ շարժմանը «նվիրաբերեցին» իրենց հիմնը` Մարսելիոզը, որ դարձավ Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգը:
Հեղափոխության առաջնորդներն էին Դանտոնը, Ռոբեսպիերը, Մարատը:
Հեղափոխության արդյունքում Բուրբոնները գահընկեց արվեցին, և երկիրը հռչակվեց հանրապետություն: Ֆրանսիայի թագավոր  Լյուդովիկոս 16-րդը և Մարի Անտուանետ թագուհին գլխատվեցին: Լյուդովիկոս թագավորը, որ ողջ կյանքում անխոնջ պայքարում էր Ֆրանսիայի հզորացման և բարգավաճման համար, մահապատժի ենթարկվեց պետական դավաճանության մեղադրանքով: Երկրում հեղափոխական տեռոր հաստատվեց: Ամենուր թալան ու սպանություն էր: Մի քանի տարվա ընթացքում գլխատվեց եվրոպական ազնվականության ծաղիկը` ֆրանսիական ազնվականությունը:
«Ազատություն, եղբայրություն, հավասարություն» կարգախոսով ոտքի ելած ֆրանսիացի ժողովուրդը Եվրոպայում առաջինը տապալեց ֆեոդալական հասարակարգն ու ապահովեց «բուրժուազիայի» արյունոտ հաղթարշավը: Ֆրանսիական հեղափոխության  ավերիչ ռոմանտիզմը հասավ նրան, որ միապետության խորհրդանիշ համարվող Բաստիլ ամրոցն ամբողջովին ավերվեց, քանդվեց, և դրա քարերով Համաձայնության կամուրջ կառուցվեց: Ինչպես հեղափոխական ռոմանտիզմով տոգորված ժողովուրդն էր ասում, թող ժողովուրդը մշտապես ոտքերով դոփի բանտի քարերը:
Չնայած համաժողովրդական ոգևորությանն ու հեղափոխության հաղթանակին` շուտով ֆրանսիական հասարակության մեջ պառակտում մտավ: Հեղափոխությունը ղեկավարող «թասակավոր իմաստունների» և իրականացնող աշխատավոր բնակչության միջև սոցիալական վիհը գնալով ահագնանում էր: Ակտիվ էր նաև ազնվականությունը, որ փորձում էր ռևանշի հասնել… Երկրում սկսվեց արյունոտ տեռոր:
Հեղափոխության «հայրերից» էր երիտասարդ իրավաբան Ռոբեսպիերը, որ Բաստիլի վրա գրոհողների առաջին շարքերում էր, իսկ արդեն 1793 թ. ղեկավարում էր Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը: Ծագումով հրեա Ռոբեսպիերն  իր կոչերում մարդասիրություն ու արդարություն էր քարոզում` պահանջելով անգամ օրենքով արգելել մահապատիժը: Սակայն մի քանի տարի անց  նա դարձավ ոչ միայն մահապատժի կողմնակից, այլև ֆրանսիական ազնվականության ու բարձրաստիճան հոգևորականության դահիճը: Ռոբեսպիերի հրամանով երկրում հարյուրավոր մահապատիժներ էին իրականացվում: Գիլիոտինի էին հանձնվում անհատներ, որոնց միակ «մեղքը» ազնվական ազգանունն էր:
Սբ Հակոբի վանքից հեղափոխությունը կառավարող մասոնայակոբինյան հայրերը, օգտագործելով Մարատի սպանության փաստը, իսկական տեռոր սկսեցին ֆրանսիական ժողովրդի դեմ: Յակոբինյան դիկտատուրայի հաստատումով Ֆրանսիայում բացվեցին արյունոտ արշալույսներ: Ահավասիկ յակոբինյանների սխրանքների վիճակագրությունը.
-1793 թ. աշնանը գլխատվեցին Կոնվերտից արտաքսված Ժիրոնդիստների կուսակցության ղեկավարները:
-Գլխատվեց Մարի Անտուանետ թագուհին:
-1794 թ. գարնանը գլխատվեցին Դանտոնը և նրա կողմնակիցները, այդ թվում` Կոմունայի գլխավոր դատախազ Շոմետան:
-Նույն ժամանակամիջոցում գլխատվեց Յակոբինների կուսակցությունից անջատված ձախ` պահպանողական թևը:
Չհաշված  զանգվածային սպանությունները, միայն 1793-1794 թթ. Փարիզում մահապատժի ենթարկվեց մոտ 3000 մարդ, իսկ ողջ հեղափոխության ընթացքում` 1789-1815 թթ. ` ավելի քան 2 մլն մարդ:
Ի վերջո, գիլիոտինի արժանացավ նաև 36-ամյա Ռոբեսպիերը:
Ֆրանսիական հեղափոխությունը հետագայում տարածվեց ողջ եվրոպական մայրցամաքում: Իսկ նրա հոգեզավակն ու կատարելագործված տեսակը  դարձավ 1917 թ. Ռուսաստանի հոկտեմբերյան հեղաշրջումը:  Արյունոտ տեռորը ծավալվեց այս անգամ Եվրոպայի արևելքում: 

Խրախուսանք եվ պատիժ

Երեխան ամենից շատ ձեր սիրո կարիքնունի այն ժամանակերբամենից քիչն էդրան արժանիԷԲոմբեկ
Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան  համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են  դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք  ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:

Պատժի և խրախուսանքի հիմնարարկանոնները
  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
Երբեք մի´ պատժեք
  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով
Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:
Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`
  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:
Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

Խրախուսանք
  • —  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • —  Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • —  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք
  • —  Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • —  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • —  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • —  Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել  իր հանդեպ ուշադրության համար

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ

Հայերը շատ սնահավատ ազգ են :Հավատում եմ ամեն ինչի գոյությանն ու իրագործմանը:Ես այդքան էլ սնահավատ չեմ ,ավելի շատ կողմ եմ <<սրտի ձայն>>կոչվածին, որովհետև ամեն մեկս էլ ինչ-որ չափով միշտ ինչ-որ բան կանխազգում ենք:Իմ կարծիքով ամեն բան մարդը կամ կանխազգում է կամ ուղղակի պատահական է ստացվում:Մարդիկ անում են էնպիսի բաներ ,որոնք անգամ չգիտեն ինչի համար են անում:Օրիանակ երբ աչքի ուլունք են կապում նորածին երեխայի թևից որպեսզի <<աչքով չտան>> :Դրա իմաստը չեմ հասնակում ու անիմաստ եմ համարում:Բայց հավատում եմ,որ կան դրական ու բացասական մարդիկ:Դրանակ մարդկանց շուրջ աուռան հաճելի է,այդպիսի մարդկանց հետ հաճելի է ժամանակ անցկացնելը:Իսկ բացասակն մարդկանց հետ լարվում ես ու աշխատում ես ավելի քիչ շփվել նրանց հետ:

ԿՐՈՆ

 Իմ կարծիքով կրոնն կապ չունի ռասսայի հետ։Ամեն մարդ իրավունք ունի ունենալու իր կարծիքը ու իր աշխարհայացքը։ Նորմալ եմ վերաբերվում բոլոր կրոններին,բացի աղանդներից։ Կարծում եմ,որ դրանք չունեն ոչ մի լուրջ պատմություն ու նոր հորինված աղանդներ են :Երևանում աղանդներից ամենահայտնին դա եհովային վկա լինելն է:Օրինակ՝Եհովայի վկաները հորինում ու անիմաստ բաների են հավատում, որը ավելի շատ վիրավորական է ուրիշ կրոնների համար:Ինձ համար Եհովայի վկա լինելը ավելի շատ բիզնես ու շահույթ ունեցող կազմակերպություն եմ համարում,քան աղանդ, առավել ևս կրոն:Առաջինը իրենք չունեն ինչ-որ սկզբնաղբյուր, որի վրա կարող ես հիմնվել ու ինչ-որ բան պատկերացնել:Նաև լավ չեմ վերաբերվում երբ դրսում բուկլետներ են բաժանում ընդհանրապես չեմ հասկանում դրանց :Աղանդներից ավելի շատ լավ եմ վերաբերվում աթեիստներին :Համարում եմ,որ իրենք չեն տեսել Աստծոն ու չեն հավատում ,ու դա ավելի ընդունելի է քան հորինված կերպարները,կամ հոգեվոսրսությունը:

ԲՈՒԴԴԻԶՄ

Բուդդիզմն աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ Այն սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղղահավատ բրահմայականությանը և արտաքին ծիսակարգերին։ Բուդդիզմը չի ընդունել ինչպես Բրահմայի ուսմունքը, այնդպես և Վեդայիսրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա։ Բուդդայականությունը Մաուրենների դինաստիայի օրոք (մ.թ.ա. 4-րդ դար) Հնդկաստանում դարձել է իշխող, իսկ Աշոկա կայսրը (մ.թ.ա. 273-232) նրան տվել է պետական կրոնի նշանակություն և նպաստել նրա տարածմանը այլ երկրներում՝ ընդհուպ մինչե Միջին Ասիա և Սիբիր։ Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է։ Բուդդիզմը եղել է առաջին համաշխարհային կրոնըև եղել է աշխարհի ամենամեծ կրոնը 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում՝ 1951 թվականին Բուդդիզմն ունեցել է 520 միլիոն հետևորդ։ Այդ ժամանակ մեծությամբ երկրորդը քրիստոնեությունն էր՝ 500 միլիոն հետևորդով։ Բուդդայականության հիմնադիրը համարվում է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան), որը ծնվել է Նեպալում: Նա եղել է հարուստ իշխանավորի որդի, սակայն լքել է իր ընտանիքը, հրաժարվել հարստությունից և սկսել է վարել ճգնակյացի կյանք: Նա փնտրում էր այն հարցի պատասխանը, թե կյանքում ինչու՞ տառապանք կա: Չորս տեսարանները, որոնք նա տեսավ նախքան ճգնակյաց դառնալը, վճռական ազդեցություն ունեցան իր կյանքում: Առաջին երեքը կապված են եղել դժբախտությունների հետ. դրանք են ծերունին, ծանր հիվանդը և թաղման արարողությունը: Չորրորդ տեսարանը եղել է հանգիստ, բոլոր տխրությունները հաղթահարող ճգնավորը: Սակայն ճգնավորական կյանքով ապրելուց հետո Գաուտաման համոզվեց, որ ճգնությունը չի կարող պատասխանել այն հարցերին, որոնք նրան տանջում են: Երկար մտածումներից հետո, վերջապես, նա հասավ լուսավորության: Նա հասկացավ, որ դժբախտությունների պատճառը մարդկանց ցանկություններն են: Եթե մարդը ազատվում է ցանկություններից, նա դառնում է ՙլուսավորված՚. հենց դա է նշանակում Բուդդա անունը: Գաուտաման համակարգեց իր ուսմունքը ՙչորս սրբազան ճշմարտությունների՚ անվան ներքո:
1. Կյանքը տառապանք է:
2. Տառապանքի պատճառը ցանկությունն է:
3. Տառապանքը վերջանում է, երբ արմատախիլ է արվում ցանկությունը:
4.Հետևելով ութաստիճանական ճանապարհին` կարելի է հասնել լուսավորության:

ԹՐԱՖԻՔԻՆԳ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.
  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։
Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։