Տրամաբանական հարցեր

Կատակ Հարցեր 
  1. ճագարԱշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:
  2. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:
  3. Վանդակում կա 3 ճագար: Երեք ույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:
  4. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:
  5. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:
  6. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:
  7. Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:
  8. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
  9. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
  10. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
  11. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:

Եղիր ուշադիր  

    1. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:
    2. Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը:
    3. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:
    4. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:
    5. Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:
    6. Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:

  1. Զվարճալի խնդիրներ 
  2. մատիտՄեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր ունի մեկ ու կես մատիտը:
  3. Ավտոմեքենայի  ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:
  4. Ո՞ր 4 տառանց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:
  5. Ինչո՞ւ է իսպանացի վարսավիրին ձեռնտու սափրել երկու անգլիացու, քան մի ֆրանսիացու:
  6. Երեկ այն չկար, իսկ վաղը չի լինելուԼ Ինչի՞ մասին է խոսքը
  7. Տիկին Արփինեն ընտանի կենդանիներ է պահում: Նրա բոլոր կենդանիները, բացի 2-ից շներ  ն, բոլորը, բացի 2-ից՝ կատուներ, և բոլորը, բացի 2-ից թութակներ: Յուրաքանչյուր կենդանուց որքա՞ն ունի տիկին Արմինեն:
Ով կպատասխանի առաջինը 
1. Շշով  հյութն  արժի  100 դրամ: Հյութը  շշից  80  դրամով  թանկ  է: Ի՞նչ  արժի  շիշը:
2. Վաճառականն  ապրանքը  գնեց  7  դրամով  և  վաճառեց  8  դրամով, այնուհետև  զղջաց  ու  հետ  գնեց  այն  9  դրամով: Որքա՞ն  կազմեց  նրա  շահույթը:
3. Չորս  եղբայրներից  յուրաքանչյուրն  ունի  մեկ  քույր: Քանի՞  երեխա  կա  այդ  ընտանիքում:
Ով կպատասխանի առաջինը
4. Ենթադրենք` ես  և  դու  նույնքան  դրամ  ունենք: Քանի՞  դրամ  ես  պետք  է  տամ  քեզ, որպեսզի  դու  ինձնից  10 դրամ  ավելի  ունենաս:
5. Որքանո՞վ  է  ամենամեծ  միանիշ  թիվը  փոքր  ամենափոքր  երկնիշ  թվից:
6. Գնացքը  կազմված  է  8  վագոնից: Արմենը  նստած  է  սկզբից  հաշված  4-րդ  վագոնում, իսկ  Տիգրանը` վերջից  հաշված  4-րդ  վագոնում: Ճի՞շտ  է, որ  Արմենն ու  Տիգրանը  միևնույն  վագոնում  են:
7. Հայկն  ու  Լիլիթն  ունեին  հավասար  թվով  տետրեր: Հայկն  իր  տետրերից  երկուսը  նվիրեց  Լիլիթին: Լիլիթը  քանի՞  տետր  ավելի  ունեցավ  Հայկից:

Տրամաբանական Խաբուսիկ Խնդիրներ


տղա
Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:
Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:
Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:
Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:
Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:
Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:
Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:
վազող մարդ
Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:
Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:
Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:
Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:
Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար

Տարօրինակ Խնդիրներ


ծեր մարդ
1. Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց.
- Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք:
– Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց երեխան:
Կարո՞ղ է այդպես պատահել:
2. -Համոզված եմ, ասաց կենդանաբանական խանութի վաճառողը,- այս թութակը ինչ լսի՝ կկրկնի:
Հաճախորդը, գնելով թութակը, ուրախ վերադարձավ տուն, սակայն մի ամբողջ շաբաթ թութակը ոչինչ չկրկնեց. նա ձկան պես համր էր: Երբ գնորդը զայրացած դարձավ խանութ, վաճառողըը
նրան ապացուցեց, որ ինքն իրավացի էր: Ինչպե՞ս:
 3.  Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն: Կարո՞ղ է այդպես
պատահել:
 4. Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում է
վերելակով, իսկ վերադառնալիս   վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-
րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:
 5.Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել
6. Այլմոլորակայինների ուղարկած ռոբոտը կարողացավ հաշվել Կարենի, Արմենի և պարոն
Պողոսյանի մազերի քանակը: Պարզվեց, որ Կարենի ու պարոն Պողոսյանի մազերի քանակը միասին Արմենի մազերի քանակից 100-ով շատ է: Ի՞նչ գույն ունեն պարոն Պողոսյանի մազերը, եթե Արմենի մազերի քանակը 100-ով պակաս է  Կարենի մազերի քանակից:
դա:

Տրամաբանական Խնդիրներ


Բոչկո
1. Երեկ ես հյուրեր ունեի: Բոլոր հյուրերս, բացի 2-ից, նապաստակներ էին, բոլորը, բացի 2-ից՝ սկյուռիկներ, և բոլորը՝ բացի 2-ից՝ բուեր:

Քանի՞ հյուր ունեի ես երեկ:

2. Դրանից իմ ընկեր արջը ունի մեկ հատ, նապաստակը՝ երեք հատ, իսկ ես ոչ  մի հատ էլ չունեմ:

Ի՞նչն է դա:

3. Զամբյուղում ես ունեի 3 խնձոր և հյուրասիրեցի դրանք իմ երեք հյուրերին: Նրանք բոլորն էլ ստացան մեկական խնձոր, բայց դեռ մեկ խնձոր էլ զամբյուղում մնաց:

Ինչպե՞ս դա պատահեց:

Հետո ես նրանց հանելուկներ առաջարկեցի, բայց նրանք դժվարացան գտնել պատասխանները:

Օգնի՛ր նրանց:

4. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:
5. Ի՞նչն է դառնում 1/3-ով ավելի մեծ, երբ նրան շրջում ես գլխիվայր:
6. Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»:
7. Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել:
8. Ի՞նչը չի մտնի նույնիսկ ամենամեծ կաթսայի մեջ:
9. Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:
10. Իսկ երբ իմ հյուրերը գնացին, ես շտապեցի խնձոր հավաքելու: Լցրեցի խնձորները զամբյուղիս մեջ և շտապեցի տուն: Ընթրիքին ես կերա խնձորների 1/3-ը, այսօր առավոտյան նախաճաշին կերա մնացած խնձորների կեսը, իսկ քիչ առաջ տեսա, որ զամբյուղում մնացել է ընդամենը 2 խնձոր:

Քանի՞ խնձոր էի ես բերել երեկ:

խնձոր

Գլուխկոտրուկներ


ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ 1-ԻՆ

Այս թիթեռնիկներից յուրաքանչյուրը ունի իր սիրելի ծաղիկը: Գուշակի՛ր գաղտնիքը և գտի՛ր յուրաքանչյուր թիթեռնիկի ծաղիկը:
գլուխկոտրուկ

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ 2-ՐԴ

Ո՞ր թվերի գումարներից են կազմված փուչիկներից կախված թվերը: Յուրաքանչյուր փուչիկում գտի՛ր այդ երկու թվերը:
գլուխկոտրուկ

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ 3-ՐԴ

Իմ ընկեր Թիթեռնիկը այսօր ինձ ծանոթացրել է իր քույրիկների, եղբայրների, հորաքույրների ու քեռիների հետ: Նրանք այնքան շատ են, որ ես արդեն կորցրել եմ հաշիվը: Միայն հիշում եմ, որ նրա քեռիները նարնջագույն են, հորաքույրները՝ դեղնականաչ, եղբայրները մուգ կապույտ գույնի են, իսկ քույրիկները՝ վարդագույն: Օգնի՛ր ինձ հաշվել, թե քանի քույրիկ ունի Թիթեռնիկը, քանի եղբայր, քանի հորաքույր և քանի քեռի:
գլուխկոտրուկ



Այս էջի խնդիրները ընտրված են mocak.am կայքից
զվարճալի խնդիրներ

Զվարճալի Խնդիրներ

Այն ի՞նչն է, որ պատկանում է քեզ, բայց ուրիշներն ավելի հաճախ են օգտվում նրանից:
Ե՞րբ է սև կատվի համար ավելի հեշտ մտնել տուն:
Ո՞վ է խոսում բոլոր լեզուներով:
Կարո՞ղ է արդյոք աքլորն իրեն թռչուն անվանել:
Քառանկյուն սեղանից կտրեցին մի անկյունը: Քանի՞ անկյուն ունի նա այժմ:
Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:
Ի՞նչն են գցում, երբ զգում են դրա կարիքը և բարձրացնում են, երբ այն այլևս պետք չէ:
Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:
Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:
Եվ վերջապես, գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:
կատակ-հարցեր

Կատակ Հարցեր 

Կան անխելք, խելացի, մեկ-մեկ էլ նույնիսկ շատ խելացի մարդիկ, բայց ճկուն միտք ունեն ոչ բոլորը: Ահա մի տղա հենց այդ ճկուն մտքի շնորհիվ հիմա աշխատում է Google Inc-ում, որովհետև կարողացել է անցնել հետևյալ հարցազրույցը: Փորձեք և դուք: Թվում է, թե ամեն ինչ շատ լուրջ է, բայց տեսեք, որ հումորն ամեն տեղ օգնում է: Կարդացեք կատակ հարցերը, մտածեք, պատասխանեք ու նոր միայն ստուգեք ինքներդ ձեզ:
-Որտե՞ղ է ստորագրվել Անկախության Դեկլարացիան:
*Թղթի ներքևում:
-Ամուսնալուծության հիմնական պատճառը ո՞րն է:
*Ամուսնությունը:
-Դուք նախաճաշի ժամանակ երբեք ի՞նչ չեք կերել:
*Ճաշ և ընթրիք:
-Ի՞նչն ունի կիսած խնձորի տեսք:
*Խնձորի մյուս կեսը:
-Եթե կարմիր քարը նետեք կապույտ ծովի մեջ, ի՞նչ կլինի:
*Քարը կթրջվի:
-Ինչպե՞ս մեկ ձեռքով փիղ կբարձրացնեք:
*Կարծում եմ՝ դուք երբեք չեք գտնի մեկ ձեռքով փիղ:
-Եթե  Ձեր  աջ ձեռքում լինի չորս նարինջ և երեք խնձոր, իսկ ձախում՝ երեք նարինջ, չորս խնձոր, ի՞նչ կունենաք Դուք:
*Մեծ, շա՜տ մեծ ձեռքեր:
-Ութ մարդ պատը կառուցեցին տասը ժամում, քանի՞ ժամում կկառուցեն չորսը:
*Ոչ մի, չէ՞ որ պատն արդեն կառուցվել է:
-Ինչպե՞ս նետել ձուն բետոնե հատակին՝ այն չկոտրելով:
*Ցանկացած ձևով, որովհետև բետոնե հատակը կոտրելն այդքան էլ հեշտ գործ չէ:
Դե լավ, լուրջ դեմք ընդունելու կարիք չկա, ծիծաղեք, միշտ ծիծաղեք, որովհետև, ինչպես պարզվում է այն օգնում է անգամ ամենավճռորոշ պահերին…

No comments:

Post a Comment