Քիմիա

  • Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը
    Ըստ Մենդելեևի Պարբերական աղյուսակի քիմիական տարրերը բաժանվում են.
    • Մետաղների
    • Ոչ մետաղների
    • Մետաղանմաններ
Մետաղները կազմում են այդ տարրերի 76.2%-ը։
Պարզ մետաղ կոչվում է հիմնականում մետաղական մեկ տարրից բաղկացած նյութը։ Մետաղները ոչ մետաղներից և կիսահաղորդիչներից տարբերող բնորոշ հատկանիշներն են՝ ջերմաստիճանի իջեցմանը համեմատ աճող բարձր էլեկտրահաղորդականությունը, պլաստիկությունը, լույս անդրադարձնելու ունակությունը(մետաղական փայլ), և բարձր ջերմահաղորդականությունը։ Այս հատկությունները պայմանավորված են մետաղական տարրերի ատոմների կառուցվածքի առանձնահատկությամբ։
Ցանկացած մետաղական տարրի ատոմ կազմված է դրական լիցքավորված միջուկից (պրոտոններից և նեյտրոններից) և նրա շուրջը արագ պտտվող բացասական լիցքավորված էլեկտրոններից։ Պրոտոնի և էլեկտրոնի լիցքերը մեծությամբ հավասար են, նշաններով հակադիր, իսկ ատոմում նրանց թիվը հավասար։ Ատոմի արտաքին թաղանթում կարող են գտնվել 1-8 վալենտային էլեկտրոններ։ Մետաղական տարրերի ատոմները ունեն նվազագույն թվով վալենտային էլեկտրոններ՝ առավելապես 1 և 2, հազվադեպ՝ 3։ Թույլ վալենտային էլեկտրոնները պոկվում են ատոմից՝ մետաղի հեղուկ կամ պինդ վիճակում, և նորից միանում նրանցից որևէ մեկին։ Որքան մեծ է ազատ էլեկտրոնների կոնցենտրացիան, այնքան խիստ են արտահայտված տարրի մետաղական հատկությունները։ Ազատ էլեկտրոնների այդ ամբողջությունը կոչում են էլեկտրոնային գազ։ Մետաղների դրական լիցքավորված իոնների և բացասական լիցքավորված էլեկտրոնային գազի միջև էլեկտրական ձգման ուժերը ամուր կապ են ստեղծում մետաղի ատոմների միջև, որը կոչվում է մետաղական կապ։
Մետաղների ատոմային կառուցվածքը յուրահատուկ է, այդ իսկ պատճառով նրանք օժտված են բազմաթիվ հատկություններով, և ամենալայն կիրառությունը ունեն մինչ այժմ, հիմա և հետագայում։
  • Մետաղների  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում
    Պարբերական համակարգում մետաղները մոտավորապես չորս անգամ շատ են ոչ մետաղներից.
    Յուրաքանչյուր պարբերություն սկսվում է ակտիվ մետաղով/ալկալիական մետաղ/ և ավարտվում է ոչ մետաղներով:
    Մետաղների շատությունը պայմանավորված է շառավիղների համեմատական մեծությամբ:
  • Մետաղական  քիմիական կապը
Մետաղական կապ
Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ, հիմնականում՝ 1 կամ 2, առավել քիչ դեպքերում՝ 3 և 4 էլեկտրոններ։ Ոչմետաղների համեմատ, մետաղներն ունեն մեծ ատոմային շառավիղ, որի պատճառով վալենտային էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից։ Անգամ քիչ էներգիայի առկայությամբ էլեկտրոնները կարող են անցնել ավելի բարձր էներգիական մակարդակներ կամ նույնիսկ հեռանալ ատոմից։ Բյուրեղային վիճակում մետաղների ատոմներն իրար կողքի լինելիս վալենտային էլեկտրոնները, ինչպես կովալենտային կապի ժամանակ, ընդհանրացվում են։ Սակայն, ի տարբերություն կովալենտային կապի, այդ ընդհանրացումը կատարվում է ոչ թե երկու ատոմների, այլ մետաղի բյուրեղում եղած բոլոր ատոմների միջև։ Oրբիտալներն ընդհանրացվելով առաջացնում են մի վիթխարի «գերօրբիտալ»՝ բացասականապես լիցքավորված «էլեկտրոնային գազ», որով կարծես ամրացվում են մետաղի դրական իոնները։ Մետաղային կապը ապատեղայնացված կապ է, գործում է ոչ թե երկու կամ իր շուրջը գտնվող մի քանի ատոմների, այլ մետաղի կտորի բոլոր ատոմների միջև։ Մետաղային կապին բնորոշ է մետաղական բյուրեղացանցը, որի հանգույցներում մետաղի դրական իոններն են՝ շրջապատված ազատորեն տեղաշարժվող վալենտային էլեկտրոններով։ Մետաղային կապին և մետաղային բյուրեղացանցին բնորոշ են պլաստիկությունը, լավ էլեկտրա– և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլը։
  • Մետաղների ֆիզիկական  հատկությունները
Մետաղների ֆիզիկական հատկություններ
Բարիում





 Ալյումին







Բոլոր մետաղները (բացի սնդիկից և պայմանականորեն ֆրանսիումից) սովորական պայմաններումգտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն: Ստորև ներկայացված են մի շարք մետաղների կարծրությունները՝ ըստ Մոոսի շարքի.
Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից (սնդիկ) 3410о С միջակայքում (Վոլֆրամ)։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը (ալկալիական մետաղներից բացի) բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագն ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանի վրա։
Կախված խտությունից՝ մետաղները լինում են թեթև (խտությունը 0,53 ÷ 5 գ/սմ3) և ծանր (5 ÷ 22,5 գ/սմ³)։ Ամենաթեթև մետաղն է լիթիումը ( խտությունը 0.53 գ/սմ³)։ Ամենածանր մետաղը ներկա պահին անվանել հնարավոր չէ, քանի որ ամենածանր մետաղների՝ օսմիումի և իրիդիումի, խտությունները գրեթե հավասար են (մոտ 22.6 գ/սմ³ — ճիշտ 2 անգամ ավելի, քան կապարի խտությունն է), իսկ դրանց ստույգ խտության հաշվումը չափազանց դժվար է՝ դրա համար անհրաժեշտ է լրիվ մաքրել մետաղը, քանի որ յուրաքանչյուր խառնուրդ ցածրացնում է դրանց խտությունը։
Մետաղների մեծամասնությունը պլաստիկ է, այսինքն մետաղյա լարը կարելի է թեքել, և այն չի կոտրվի։ Սա տեղի է ունենում մետաղների ատոմների շերտերի՝ առանց նրանց միջև կապի խախտման տեղաշարժերի պատճառով։ Ամենապլաստիկ մետաղներն են ոսկին, երկաթն ու պղինձը: Ոսկուց կարելի է պատրաստել 0.003 մմ հաստությամբ թիթեղ, որը կիրառվում է իրեղենի ոսկեպատման համար։ Սակայն ոչ բոլոր մետաղներն են պլաստիկ։ Ցինկի և անագի լարը ճռթճռթում է՝ այն թեքելիս, մանգանն ու բիսմութը, դեֆորմացիայի ենթարկվելիս, գրեթե ընդհանրապես չեն թեքվում, այլ միանգամից կոտրվում են։
Պլաստիկությունը կախված է նաև մետաղի մաքրությունից. այդպես՝ շատ մաքուր քրոմը բավականին պլաստիկ է, սակայն դրանում չնչին խառնուրդի դեպքում, այն դառնում է փխրուն և ավելի կարծր։ Որոշ մետաղներ, ինչպիսիք են ոսկին, արծաթը, կապարը, ալյումինը, օսմիումը, կարող են միաձուլվել իրար հետ, սակայն դա կխլի տասնյակ տարիներ։
Բոլոր մետաղները էլեկտրական հոսանքի լավ հաղորդիչներ են, սա պայմանավորված է դրանց բյուրեղային ցանցում առկա շարժուն էլեկտրոններով, որոնք շարժվում են էլեկտրական դաշտի ազդեցության տակ։ Արծաթը, պղինձն ու ալյումինը ունեն ամենաբարձր էլեկտրահաղորդականությունը, որի պատճառով վերջին երկուսը հաճախակի օգտագործվում են հաղորդալարերի պատրաստման համար։ Բարձր էլեկտրահաղորդականություն ունի նաև նատրիումը: Փորձարարական տեխնիկայում հայտնի են նատրիումային էլեկտրահաղորդալարերի՝ նատրիումով լցված չժանգոտվող պողպատից խողովակների, կիրառման փորձեր։ Նատրիումի ցածր տեսակարար զանգվածի շնորհիվ, հավասարաչափ դիմադրության դեպքում նատրիումային լարերը ստացվում են պղնձյա և նույնիսկ ալյումինե լարերից զգալիորեն թեթև։
Մետաղների բարձր ջերմահաղորդականությունը նույնպես կախված է ազատ էլեկտրոնների շարժունակությունից։ Այդ պատճառով ջերմահաղորդականության շարքը նման է էլեկտրահաղորդականության շարքին, ուստի ջերմության, ինչպես նաև էլեկտրական հոսանքի ամենալավ հաղորդիչը հանդիսանում է արծաթը: Նատրիումը նույնպես կիրառվում է, որպես ջերմության լավ հաղորդիչ։ Լայն տարածված է նատրիումի օգտագործումը օրինակ ավտոմոբիլային շարժիչների կափույրների սառեցման և բարելավման համար։
Մետաղների մեծամասնության գույնը գրեթե նունն է՝ բաց մոխրագույն՝ երկնագույն երանգով։ Ոսկին, պղինձն ու ցեզիումը համապատասխանաբար դեղին, կարմիր և բաց դեղին գույնի են։
  • Մետաղների քիմիական հատկությունները՝ փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ
Մետաղների քիմիական հատկություններ
220px-Lithium_chloride
Լիթիումի քլորիդ
Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները)։
Պարզ նյութերի հետ փոխազդեցությունը
    • Թթվածնի հետ փոխազդում են բոլոր մետաղները, բացի ոսկուց և պլատինից: Արծաթի հետ փոխազդեցությունը նկատվում է միայն բարձր ջերմաստիճանների դեպքում, սակայն արծաթի (II) օքսիդը գրեթե չի առաջանում, քանի որ այն ջերմապես անկայուն է։ Կախված մետաղի տեսակից՝ ելանյութը կարող է լինել օքսիդ, պերօքսիդ:
{ {4Li+O_{2}=2Li_{2}O} } լիթիումի օքսիդ
{{2Na+O_{2}=Na_{2}O_{2}} } նատրիումի պերօքսիդ
{ {K+O_{2}=KO_{2}} } կալիումի գերրօքսիդ
Պերօքսիդից օքսիդ ստանալու համար պերօքսիդը վերականգնվում է մետաղի միջոցով.
{{Na_{2}O_{2}+2Na=2Na_{2}O} }
Միջին և ցածր ակտիվության մետաղների հետ ռեակցիան անցնում է տաքացման միջոցով.
{{3Fe+2O_{2}=Fe_{3}O_{4}} }
{{2Hg+O_{2}=2HgO} }
{{2Cu+O_{2}=2CuO} }
    • Ազոտի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները, սենյակային ջերմաստիճանում փոխազդում է միայն լիթիումը՝ կազմելով նիտրիդներ:
{{6Li+N_{2}=2Li_{3}N} }
Տաքացման ժամանակ՝
{{2Al+N_{2}=2AlN} }
{ {3Ca+N_{2}=Ca_{3}N_{2}} }
    • Ծծմբի հետ փոխազդում են բոլոր մետաղները՝ բացի ոսկուց ու պլատինից.
Երկաթը փոխազդում է ծծմբի հետ տաքացման դեպքում, կազմելով սուլֆիդ:
{ {Fe+S=FeS} }
    • Ջրածնի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները, այսինքն IA և IIA խմերի տարրերը, բացառությամբ բերիլիումի: Ռեակցիաները իրականացվում են տաքացման դեպքում՝ կազմելով հիդրիդներ: Ռեակցիաներում մետաղը հանդիսանում է վերականգնող, ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է։
{ {2Na+H_{2}=2NaH} }
{ {Mg+H_{2}=MgH_{2}} }
    • Ածխածնի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները, ընդ որում՝ ռեակցիայի ընթացքում ստացվում են ացետիլենիդներ կամ մեթանիդներ: Ացետիլենիդները ջրի հետ փոխազդելիս տալիս են աթետիլեն, մեթանիդները՝ մեթան:
{{2Na+2C=Na_{2}C_{2}} }
{{Na_{2}C_{2}+2H_{2}O=2NaOH+C_{2}H_{2}} }
  • Մետաղների ստացման եղանակները`լաբորատորիայում և արդյունաբերական
    Մետալուրգիա, սկզբնական նեղ իմաստով՝ հանքաքարից մետաղների արտազատման արվեստ։ Արդի նշանակությամբ՝ գիտության ու տեխնիկայի բնագավառ և արդյունաբերության ճյուղ, որոնք ընդգրկում են հանքաքարից կամ այլ նյութերից մետաղների ստացման, ինչպես նաև դրանց քիմիական բաղադրության, կառուցվածքի և մետաղական համաձուլվածքների հատկությունների փոփոխման հետ կապված պրոցեսներ։ Մետալուրգիային են վերաբերում նաև երկրի ընդերքից ստացված մետաղների ու համաձուլվածքների նախնական մշակման ու դրանց ձևի և հատկությունների փոփոխման պրոցեսները (զտում, ձուլում, ճնշմամբ մշակում, ջերմամշակում և այլն)։
  • Մետաղների  կիրառման  բնագավառները:
    Մետաղամշակումը լայն կիռարում ուներ նաև զենքի և զինամթերքի արտադրության ասպարեզում։ Հարձակողական և պաշտպանական զենքը կազմված էր տարբեր ձևերի նիզակներից, դաշույններից, թրերից, կացիններից, գուրզերից։ Գտնվել են նաև ոսկուց և արծաթից օրինակներ։
Մետալուրգիան Հայաստանում
ՀԽՍՀ-ում զգալի զարգացում ստացավ պղնձի մետալուրգիան (Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ), ալյումինի մետալուրգիան (Քանաքեռի ալյումինի գործարան), պղնձամոլիբդենային և բազմամետաղ հանքաքարերի հարստացման արտադրությունը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ)։ Կիրառում գտան նաև պղնձի փոշեմետալուրգիան և երկաթի ուղղակի վերականգնման պրոցեսները։ Ժամանակակից մետալուրգիական արտադրության համար բնորոշ են՝ հումքի լրիվ օգտագործումը, բազմամետաղ հանքաքարերի կոմպլեքսային մշակումը, արտադրության կազմակերպումն առանց թափոնների, արտադրական պրոցեսների մեքենայացման ու ավտոմատացման բարձր մակարդակը։

  • Մարդկությանը հուզող  ինչպիսի՞  էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք

1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում:
2. Երկրագնդի անտառահատումը:
3. Անապատացումը:
4. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը:
5. Քաղցրահամ ջրերի որակի վատացումը:
  • Ո՞րն է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:
  • Որո՞նք են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները

Որոառողջ ապրելակերպի սկզբունքները ըստ Ճապոնացի գիտնականների`
  1. Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մոքուր օդ:
  2. Առողջ քուն` 8 ժամ (քնել ժամը 22:00-23:00)
  3. Մարմնակրթություն, հիգենա
  4. Առաջին երրեք կետերի կատարում, վատ սովորություն ներից ձեռբազատում:
  5. ՍՏՐԵՍԱՅԻՆ իրավիճակներից դուրս գալ կատակով, հումորով և ծիծաղով:
  • Ո՞րն է  համարվում  մաքուր  խմելու  ջուր

Մաքուր խմելու ջուրը պետք է պարունակի հանքային աղեր` դառը անհամ ջուրը: Եթե ջուրը բաղկացած է  100մանրէ
  • Ջրի շրջապտույտը  բնության  մեջ
  • Ջրի աղտոտման  տեսակները  որո՞նք  են
  • Ի՞նչ է  կոշտ  ջուրը  և  ինչպե՞ս  են  այն  վերացնում
  • Ջրի շրջապտույտը  բնության  մեջ

Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:
  • Ջրի աղտոտման  տեսակները  որո՞նք  են

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։
  • Ի՞նչ է  կոշտ  ջուրը  և  ինչպե՞ս  են  այն  վերացնում

Կոշտ ջրում առկա է մագնեզիումի, կալցիումի լուծելի աղե:
    • Բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:
    • Ի՞նչ են  ագրոքիմիկատները`  Ագրոքիմիկատները պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար:
    • Ի՞նչ է պեստիցիդը` Պեստիդը բույսերի պաշտպանության միջոց է, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ)։
    • Ի՞նչ է սնկասպանները` Սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները։
  • Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝

  • բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելում
  • դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական և  կենսաբանական միջոցներ


Ամփոփիչ թեստ 2
17ДЕК
    1. Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  մտնում  թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության  մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական  թթու, ծծմբի(VI)  օքսիդ.
                1)   ծծումբ                   2)  քլոր             3)  թթվածին             4)  ածխածին

    1. Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .                 
         1)   միացման, տեղակալման,  փոխանակման
        2)   միացման, միացման, փոխանակման
        3)   փոխանակման, տեղակալման, միացման
         4)   միացման, փոխանակման,  տեղակալման

    1. Թթվածնի քանի՞  ատոմ  կա  ալյումինի  օքսիդի  մեկ  մոլեկուլում.
    1) 5                                  2) 1,806 . 1024                             3)   2                                          4)  3
    1. Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.
    1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2
    2)  Al2O3,  K2O,  SO3, CrO
    3)  FeO, P2O3, N2O, BaO
     4)   CrO3, CO, SrO, Cs2O
    1. Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.
    1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ
    2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ
    3)  փոխազդում  են  և’  հիմքերի, և’  թթուների  հետ
    4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

    1. Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.
    Cu    1     CuO    2  ›  CuSO4    3  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2                                                                                      1)  H2,H2SO4, HCl, KOH                  3)  O2, H2SO4, BaCl2, NaOH

    •      2)   H2O, SO3, NaCl, NaOH               4)  O2, SO3, HCl, H2O


    1. Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.
    ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =
    բ)   S + O=                                                    ե)  SO2  +  CaO =
    գ)   S  +  H2O =
    1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

    1. Ջրածին ստանալու  համար  մետաղական  ցինկի  հետ  ո՞ր  թթուն  են  փոխազդեցության   մեջ  դնում.
    1)   խիտ  H2SO4             2)  նոսր  H2SO4              3)  խիտ  HNO3           4)  նոսր  HNO3

    1. Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նք  կփոխազդեն  նատրիումի  հիդրօքսիդի  հետ`   առաջացնելով   չեզոք  աղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.
    1)  20                                            2)  21                                      3)  25                               4)  26

    1. Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի   
           հետ.        1)  FeO, CrO3, HClO                                                        3)  ZnO, HClO4, MgO
                                 2) KCl, SO2, CO2                                                                              4)  FeCl3, ZnO, Mn2O7
    1. Համապատասխան պայմաններում հետևյալ  զույգերից  մի  քանիսի  նյութերը    
         փոխազդում  են. ա Zn  և  FeCl2,    բ)  Fe  և  ZnCl2   գ)  Cu  և  AgNO3    դ)  CuO  և  HNO3,
    ե)  CuSO4  և  Fe: Որքա՞ն  է  տեղակալման   ռեակցիաներում  ստացվող  բարդ  նյութերի  
         հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.
    1)  392                          2)  480                          3)  476                              4)  264

    1. NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալ  համապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.
    1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

    1. Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի  
           առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ 
           թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).
    1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98

    1. Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.
    1)  1,806 1021                        2)   0,03                                  3)  0,01                           4)  1,806 1022

    1. 7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային
           բաժինը (%) ստացված  լուծույթում.
    1)  20                                    2)    80                                  3)  25                                      4)   65

    1. Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.
    1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

    1. Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:
          ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:
          բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

    1. Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:
     ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):
     բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս:


Նյութ՝ տես այստեղ 


  1. Տալ օքսիդների խիստ սահմանումը: Ինչով են տարբրվում օքսիդները պերօքսիդներից: 

  2. 








3.








4.











9-րդ դասարան, անփոփիչ աշխատանք
1. Ո՞ր  շարքում   է   գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.
ա) գիրքմեխալյումինազոտ
բ) սեղանգրիչտետրմատանի
գ) երկաթքանոնոսկիթթվածին
դ) պղինձջուրարծաթջրածին
2. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլպղնձե թասալյումինե կաթսառետինե գնդակ,  պղնձե կուժսառցե դղյակ.
ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5
3Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված միայն օրգանական նյութեր.
1)
 ջուրթթվածինկավիճսպիրտ
2) 
կերակրի աղսպիտակուցճարպազոտ
3) 
շաքարավազքացախաթթուգլյուկոզսպիրտ
4) 
սոդաջուրածխաթթու գազբենզոլ
 4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.
1) միայն  պինդ  վիճակում
2) 
միայն  գազային վիճակում
3) 
միայն  հեղուկ  վիճակում
4) 
բոլոր  երեք  վիճակներում
5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածըորի ծավալը 2սմ էիսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
1) 38,6
գ                            2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ
6. Համապատասխանեցրեք  նյութի  հատկությունները  և  անվանումը.   
                 Հատկությունները
            Անվանումը
աբնորոշ  հոտով թափանցիկ  հեղուկ3)քացախաթթու

բջրում լավ  լուծվող պինդ  նյութ-2) սախարոզ

գմետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ-6)  յոդ

դջրում  քիչ  լուծվող անհոտանհամ  գազ-4) թթվածին
    1)  կավիճ   
  5)  քլոր
 

7. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.
1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8
2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4
 8. Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
    1)  
միայն էլեկտրոններից
    2)  
նեյտրոններից և էլեկտրոններից
    3)  
պրոտոններիցէլեկտրոններից և նեյտրոններից
    4)  
միայն պրոտոններից
9.   Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆորթթվածինածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C
10. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.
1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4
2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe
11.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.
ա)  քիմիական  տարրի  նշանը    
Si  
բ կարգաթիվըմիջուկի  լիցքը՝ Z- ը  
+14
 գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոններինեյտրոններիէլեկտրոնների  թիվը)

դ)  պարբերության  համարըլրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը

ե)  խմբի  համարըենթախումբը (գլխավո՞ր  էթե՞ երկրորդական), արտաքին
էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական
մակարդակների  և ենթամակարդակների)
ը ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտվածմետաղակա՞նթե՞
ոչմետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեքորոնց  բաղադրության  մեջ
առկա  է  այդ   տարրի  ատոմներ

ժ Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ),
տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,
տարրերի  զանգվածային   հարաբերություններըզանգվածային  և մոլային բաժինները
օքսիդում):
9
  • ·         Այն ինչից կազմված ենբոլոր ֆիզիկական մարմինները, կոչվում են՝ նյութ:
  • ·         Յութը ունի ծավալ զանգված հատկություններով:
  • ·         Տարբերում են նյութերի երեք տեսակի հատկություն՝ ֆիզիկակական, քիմիական, ֆիզիոլոգիական
  • ·         Նյութի ֆիզիկակական հատկությունները դիտարկում են կամ չափում են արանձ նոր նյութ ստանալու:
  • ·         Նյութի քիմիական հատկությունները: Այլ նյութերի հետ փոխազդելու ընդունակությունը:
  • ·         Նյութի ֆիզիոլագիական հատկությունը: նյութի ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա՝ դրական կամ բացասական :
  • ·         Գիտնականները հայտնաբերել են քսան միլիոնից ավել նյութեր:

Պարզ
Բարդ
ԹԹվածին O2 անօրգանական է
Կերակրի աղ, անօրգանական է Na Cl
Ազոտ, N2ան
Շաքար, C12H22O11
Երկաթ՝ անօրգանական Fe
Ջուր, H2O
Ալյումին՝ Al
Խմելու սոդա՝ NaHCO3 անօրգանական
Պղինձ՝ Cu
Ացետոն՝ օրգանական C3H6O

Էթիլ սպիրտ՝ oրգանական C2H6O

Ածխաթթու գազ՝ CO2 անօրգանական









Ջրածին
Տես Այստեղ 

















Թթվածին
Տես այստեղ 

No comments:

Post a Comment