Գրականություն


Մեծ հավատքի նախերգանքը

Հայոց թագավոր Աբգարը, ուղարկել էր Հռոմ Անանին և իր երկու իշխաններին ,պետական գործերով, իսկ հետո նրանք գնացին Երուսաղեմ Քրիստոսին տեսնելու նպատակով:Նրանք տեսան Քրիստոսին և հիացած վերադարձան պատմելու նրա մասին.
-Թագավոր, Քրիստոսը կատարում է հրաշքներ, անգամ մահացածներին է կյանք տալիս:Նա աստված է:
Հարևանները չէին հավատում նրան, չարաչար հալածում էին:
Աբգարը դա լսելով ասում է.
-Նա կամ Աստված է կամ Աստծո որդի, սովորական մարդը չի կարող այդպիսի բաներ անել, ով չնդունի Քրիստոսին նրան մահ կսպառնա:Կանչել Դպիր-ին:Պետք է նամակ գրել Քրիստոսին:
Ներկայացավ Դպիրը, գրիչի և թղթի հետ.
-Գրիր <<Հիսուս ես Աբգարս ողջունում եմ քեզ, լսել եմ, որ կույրերին տեսնել ես տալիս, հաշմանդամներին քայլել ես տալիս, երկարատև հիվանդություններ ունեցող մարդկանց բուժում ես և կենդանացնում ես անմեղներին:Խնդրում եմ արի և բուժիր ինձ, իմ հարևանները բողոքում են և ասում են, որ կչարչարեն քեզ, բայց իմ քաղաքը կհերիքի մեզ երկուսիս>>
Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին, <<Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է: Այդպես է գրված իմ մասին, ես կուղարկեմ քեզ մոտ իմ աշակերտներից մեկին, որպեսզի նա քեզ բուժի>>
Հայաստան եկավ Քրիստոսի առաքյալներից մեկը` Թադեոսը:Նա եկել էր բժշկելու և քարոզելու: Աբգարը ասում է.
-Սա Հիսուսի առաքյալն է ներս թողեք:
Նա այնպես մտավ, որ Աբգարի երեսին տեսիլք երևաց, այդ հրաշքը չտեսան իշխանները:
-Դու Հիսուսի աշակերտն ես, որին Հիսուսը խոստացել էր ուղարկել ինձ բուժելու համար:
Թադեոսը պատասխանում է.
-Եթե հավատս Հիսուս Քրիստոսին, քո սրտի ուզածները կկատարվեն:
-Ես հավատացի նրան և նրա զորությանը: Ուստի զորքերս ուղարկեցի որպեսզի, կոտորեն նրա խաչող հրեքներին, եթե Հռոմեացիները չարգելեին դա:
Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր Քրիստոնեությունը:Բոլորը նրան հավատացին, մկրտվեցինև բժշկվեցին, ամենաառաջինը Աբգարը:Ամեն ոչ Քրիստոնեական իր ոչնչացվում էր:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում Քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ Քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին:

Արդարության Մունատիկը

Անտառային նեղ կածանո զգուշությամբ  առաջ էին ընթանում՝ մի խումբ հեծյալներ: Աղստևի կիրճը սեղմվեց գլխավերևում միահյուսվեցին ճյուղերը ստեղծելով բնական թունել: Թվում է՝ այդ տեղ էլ սկսվեց փակուղին և առաջանալու տեղ չկար, բայց ոչ ճանապարհը վեր ընթացավ, հետ գնացին կախված ժայռերը, անսպասելի շողշողաց կապույտ երկինքը և սարերի փեշին երևաց բավական ընդարձակ մի հարթություն: Կարճահասակ, անմորուս կրոնավորի սքեմով մարդը, որը հեծյալների առաջնորդներ էր, կանգ առավ, զննող հայացքով նայեց շեւրջը:
 ՙՙՍա հենց այն է ինչ ուզում էի,- ասաց նա:- Անտառներից ու լեռներից այնկողմ անհավատներևի աչքից հեռու,այստեղ կարելի է ազատ գործել՝ չմտածելով անպաշտպան անհարգանքի ու թալանի մասին:՚՚ 
Նրա խորհուն հայացքի ներքո սկիզբ դրվեց հոյակապ տաճարի շինարարությանը:
Սև սքեմով այն մարդը՝ Մխիթար Գոշն էր, որի անունով էր վանքը անվանվեց ՙՙԳոշավանք՚՚:
 Գոշը շտապեցնում էր վարպետներին: Տաճարի շնարարությունը պետք է ավարտվեր մեկ տարում: Հռչակավոր ՙՙԴատաստանագիրքը՚՚, այս հեռավոր մենաստանում համալսարան պետք է բացեմ, աշխարը լղվել է անարդարությամբ, մի կողմից իշխաններն ու մեծավորները, մյուս կողմից՝ Սելջուկները...
 Բայց չէ՞ որ Աստված մարդկանց հավասր ստեղծեց: Տվեց դրախտ այս երկիրը և ասաց.
ՙՙԱճեցեշք և բազմեցե՛ք՚՚
Այս մտքերնեին տանջում Մխիթար Գոշին և նա ձեռնարկեց մի աննախադեպ աշխատանք՝ օրենքը ստեղծեց ըստ արդարություն, ճանարչեց մարդու բնական իրավունքը, հավասարությունը ամենքի նկատմաբ: Եթե Տերը պարտադրում է ուժից վեր աշխատանք, ապա պիտի դատվի: Դատարանում չպետք է վիարավորել ստրուկի արժանապատկվությունը, որովհետև նրանք ամենից առաջ մարդիկ էին: Օրենքը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Ոչ ոք առավելություն չպետք նէ ունենա: Բոլորը օրենքի առաջ հավասար են: Մարդկանց պետք է հասկացնել այս ամենը հազար կոկորդ է պետք որ գոռան պօրենքի ու արդարության մասին:
Եվ Մխիթարը վճռում է սեփական դպրոց հիմնել: Թո/ղ որ կրթված երիտասարդները ցրվեն աշխարհով մեկ: Միայն թե շուտ ավարտվի տաճարի շինությունը: Արդեն Հայաստանի լավագույն պատանիները լուրի են սպասում, որ հայտնվեն իրենց դպրցում: Մեծ է Գոշի հեղինակությունը: Եկավ տասներեք երրորդ դարի երկրորդ կեսը: Վաղուց օծվել է տաճարը ու արդեն հնարավոր չէ հաշվել աշակերտներին ովքեր դուրս են եկել վանքի պատերից, և ուսուցանում են ՙՙԴատաստանագիրքը՚՚: Բայց ինչ՞ փոխվեց աշխարհում: Արդարություն: ԱՄբողջ կյանք ձգտել է ինքը, նա մարդկանց օրենքը տվեց օրենքների կանոների հավբասար, բայց ամեն ինչ նույն ւը մնաց: Արաջվա պես թագավորում է բիրտ ուժը , անօրինակությունը: Չէ Աստծո երազած անաղարթ մարդը անբարիշտ է: Ինքը հոգնելն է ամեն ինրից և այժմ ուզում է կատարել վաղեմի ուխտըէ՝ գնալ երուսաղեմ ևր երկրպագել տիրոջ մասունքներին:  Ու գնում է Գորշը՝ Վանքը և միաբանությունը թողնելով Աստծո հուսյին: Կիլիկան ապշեցրեց Գոշին իր ազատ կյանքով: Ամեն ուրեք Հայեր են ու ոչնչից չէն վախենում, ազատ քայլում են փողոցներում առևտու են անում: Վանքերում խաղաղ ժամերգություն է: Ինչ տեղ է դպրոց հիմնելու ուսուցանելու համար: Բայց չէ որ ինքը երազեց մեկուսի, ապահով անկյույն և Աստծո օգնությամբ կառոցեց վանքը ինչ է ուզում այլևս: Ոչ, հարկավոր է շտապել, տուն գնալ:
Ու ճանապրհ ընկավ Մխիթար Գոշը:
Հասավ Սևան: Ահա սուր գմբեթով վանքի ուրվագիծը լճի կապարափայլ արաստաղին: Բայց այդ ինչ ցնցոտիներով խումբ է ճանապարհի եզրին: Սեփ-սև են, հեռվից ասես այրվաց թղթի էջեր լինեն: Դրանք Գոշավանքի հնաբաններն են, ովքեր, լսելով իր վերադարձի մասին, եկել են ժամ առաջ դիմավորելու՝ Ամբղջովին քրջերի մեջ և սովից նիահարած: Երկարատև ճանապարհից հոգնաց, ասես միաբանների ողբալի վիճակը չնկատելով, որի պատճռնբ իր բացակայությունն էր, Գոշը դիմավորողներից հացի համար այլուր էր խնդրում, միաբանները հոգոց հանելով ողբաձայն ասում են, որտեղից, ոչինչ չունենք: 

Մեդեա

Հին Հունաստանոմ ճանաչված հերոս էր Յասոնը։ Նա իր  <<Արգո>> նավով հասավ Կողքիս և բերեց ոսկե գեղմը, որին չէր տիրանա, եթե չօգներ կախարդուհի Մեդեան։  Գեղեցկուհին Յասոնին տեսնելով սիրահարվեց նրան։ 
   Յասոնը և Մեդեան ամուսնացան և բնակություն հաստատեցին Կորնթոս քաղաքում։ Նրանք երկու գեղեցիկ զավակ ունեցան։
   Անցավ ժամանակ։ Յասոնը, ով ամուսնացել էր Մեդեայի հետ երախտագիտությունից դրթված, մի օր տեսավ Կրնթոսի արքայի գեղանի դստերը՝ Գլավքեին։ Առաջին անգամ Յասոնի սիրտը նվազեց սիրուց, առաջին անգամ կինը հերոսի աչքին երևաց Ատվածուհի։
   Յասոնը մոռացավ ամեն ինչ, նույնիսկ իր կնոջը, զավակներին և իր տված երդումները։ Նա
ժամանաակին Կողքիսոմ Մեդեային երդվել էր միշտ սիրել և հավատարիմ մնալ։ Նշանավոր հերոսը, սիրուց կուրացած գնաց Կրնթոսի արքայի մոտ։ Նա խնդրեց, որ իրեն կնության տան գեղանի Գլավքեին։
 Արքան հարցրեց․
- Չէ՞ որ դու կին ունես՝ Մեդեան։
Նա դողալով պատասխանեց․
-Ես կբաժանվեմ իրենից։
   Մեդեան իմացավ Յասոնի սիրո մասին։ Նա առաջվա նման խենթանում էր իր ամուսնու համար։ Խոր վշտից անզգայություն իջավ Մեդեայի վրա։ Ոչ՛ ուտում էր, ո ՛չ խմում, ո՛չ էլ լսում սփոփիչ խոսքեր։ Սակայն Մեդեան որոշեց վրեժ լուծել անարգողներից։
   Մինչ Մեդեան այսպիսի տվայտանքների մեջ էր, գալիս է Կրեոնը և հրամայում, որ կախարդ կինը անհապաղ հեռանա իր քաղաքից այլապես կսպանի իր զավակներին։ Նա լավ էր հասկանում, որ Մեդեան կկործանի, թե՛ իրեն, թե՛ իր սիրեցյալ դստերը։
   Մեդեան ձևացնում էր թե հնազանդ է իր արքային և կհեռանա հաջորդ առավոտյան։
 -Ես ուզում եմ բարեկամանալ Գլավքեի հետ հեռանալուց առաջ, նրա համար մի նվեր եմ պատրաստել։ Նա ամուսնուն ցույց է տալիս մի չնաշխարհիկ զգեստ և ոսկե թագ։ Կանչում է ծառաներին և նվերը ուղարկում Գլավքեին, զգեստ տեսնելուն պես սքանչացած աղջիկը անմիջապես որոշում է փորձել այն։ Բայց Մեդեան թույն էր քսել հագուստին և թագի պսակին։ Հենց հագնում է թույնը թափանցում է մարմնի մեջ, և Գլավքեն մահանում է։ Նրան օգնության է շտապում հայրը, գրկում է սիրասուն դստերը և զգեստը կպչում է նաև նրան, շտապում է պոկել զգեստը իր մարմնից, բայց դսեր կողքին մահանում է նաև հայրը։
Բայց դեռ բավարարված չէր մեդեայի վրեժխնդրությունը։ Յասոնը լսում է իր զավակների ճիչերը, այդ Մեդեան էր, որ սրախողխող էր անում իր երկու մանկիկներին։
   Ծեծում է դուռը Յասոնը, խնդրում է սպառնում Մեդեային։ Ամեն ինչ անօգուտ էր։
Հանկարծ օդում հայտնվում է վիշապներ լծած մի կառք, որի մեջ Մեդեան էր, իսկ նրա ոտքերի մոտ զավակների մարմիններն էին։




Անառակ որդու վերադարձը


Մի մարդ երկու որդի ուներ: Մի օր  նրանցից կրտսերը հորն ասում է, որ նա արդեն չափահաս է և ցանկանում է իր հասանելիք ունեցվածքը, որպեսզի գնա աշխարհ տեսնի: Հայրը վշտանում է, փորձում է փոփել որդու միտքը սակայն՝ ապարդյուն: Հայրը չկարողանալով ոչինչ անել՝ կանչում է երկու զավակներին և ունեցվածքը կիսում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին վերցնում է իր ունեցվածքը և գնում է ուրիշ երկիր: Նա իր հոր քրտինքով վաստակած գումարը առանց խնայելու ծախսում է գինարբուքների և անառակ կանանց վրա: Եկավ ժամանակը, երբ տղայի գումարը վերջացավ: Նա սկսեց տարբեր մարդկանց տներում բանվորություն անել: Հետո սկսեց խոզեր արածացնել, և այդ դառը կյանքից նա հասկացավ, որ շատ սխալ է վարվել: Նա մտածում էր,  որ իր հայրս ունի ագարակներ, անասունների հոտեր, ծառաներ, իսկ նա այստեղ սոված-ծարավ տանջվում է: Այսպես մտածելով ճամփա է ընկնում հոր մոտ: Նա նման չէր առաջվա շքեղ տեսքով երիտասարդին: Երբ հայրը տեսավ որդուն, վազեց նրա մոտ և պինդ գրկեց: Հայրը  լաց էր լինում և՛ ուրախությունից, և՛ տխրությունից: Տղան ասաց, որ Աստված իրեն պատժել է և, որ արժանի չէ իր որդին լինելու: Այդ ժամանակ հայրը տղայի բերանը ձեռքով փակում է, և ծառաներին ասում, որ տղային  շքեղ հագուստ և շքեղ կոշիկներ տան, ախոռից հանեն ամենալավ եզը և մորթեն, որովհետև որդին մահացած էր, սաղացավ, կորած էր, վերադարձավ: Տանը ուրախություն էր, արտից վերադառձավ ավագ որդին: Լսելով տան ուրախության ձայները՝ ծառային հարցնում է, թե ինչ առիթ է, և իմանալով առիթի պատճառը շատ զայրացավ և չմտավ ուրախության սրահ: Հայրը դուրս եկավ և որդուն աղաչեց, որ ներս մտնի: Ավագ որդին ասաց, որ նա մանկուց ծառայել է իրեն, բայց նրա համար անգամ մի փոքր ուլ չի մորթել, իսկ իր անառակ որդու համար մորթել է ամենալավ եզը: Հայրը պատասխանեց, որ գումարը ձեռքի կեղտ է, մորդած եզի փոխարեն նորը կգնենք, իսկ եղբորդ ոչինչով չենք կարող փոխարինել:



Արտավազդ և Կլեոպատրա

Մ.Թ.Ա. երեսուն յոթ թվականին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը արշավանք կազմակերպեց պարթևների դեմ: Նա շատ ուժեղ,  արնախում և փառասեր էր: Պարթևներից պարտություն կրելով Անտոնիոսը ողջ մնացած զորքի հետ խուճապահար հասավ Հայաստան և Արտավազդից օթևան խնդրեց: Եթե Հայոց թագավորը լիներ հմուտ դիվանագետ, մի լավ դաս կտար Անտոնոսին, սակայն նա ապաստան տվեց և ամբողջ մեռ կերակրեց նրանց: Անտոնիոսը մեղադրեց թագավորին իր պարտության մեջ՝ անվանելով պարթևապաշտ, ինչին արքան պատասխանեց.
- Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռոմապաշտ, ես հայապաշտ եմ և կարողանում եմ իմ երկիրը բարձրեցնել մյուս երկրների մոտ:
Մ.Թ.Ա երեսուն չորս թվականին Անտոնիոսն իր զորքի հետ, իբրև բանակցելու նպատակով եկավ Արտաշատ: Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրվում էր «Տիգրան Մեծ»-ը: Թատրոնի ավարտից հետո, հենց թատերասրահում Անտոնիոսը իր զորքի հետ ձերբակալեց Արտավազդին և իր ընտանիքին և տարավ Հռոմ: Այնտեղ լուրեր ստեղծվեցին, որ Անտոնիոսը գրավել է Հայաստանը, և խնջույք կազմակերպվեց: Խնջույքի ժամանակ Կլեոպատրան հարցրեց իր դիմաց նստած թագավորին.
- Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ:
- Արքայաբար, - պատասխանեց Արտավազդը:
Կլեոպատրան ասաց.
- Դու բոլորի առջև կերկրպագես ինձ, և ես իսկույն կարձակեմ քո շղթաները ու կնստեցնեմ իմ կողքին:
- Դու ինձ խոստանում ես իմ կյանքը, սակայն ոչ տերությունը և մոռանում ես իմ որդի Արտաշեսի մասին, ով կտիրի իմ երկրին, - ասաց Արտավազդը:
Կլեոպատրան բարկացած հրամայեց շղթայել թագավորին:
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր: Սրահում դրված էր երկու ոսկե գահ, որի վրա նստած էին Կլեոպատրան և Անտոնիոսը: Դրանց դիմաց դրված էր երկու մատյան, մեկը՝ «Պատմություն Տիգրան Մեծի», մյուսը՝ Արտավազդի հորինվածքները: Կլեոպատրան հրամայեց իր մոտ բերել Արտավազդին և երբ նրան բերեցին նա ասաց.
- Երկրպագի՛ր ինձ հիմա և կապրես:
- Կա ապրել, որն առավել է մահից և մահ, որն առավել է ապրելուց: Ինչպե՞ս ես երկրպագեմ իմ դեմ կանգնած հռոմեական խորամանկ աղվեսին, - ասաց Արտավազդը:
- Հերի՛ք է: Այրե՛լ մատյանները, որ սրանից մի հուշ անգամ չմնա, - բարկացած բղավեց Կլեոպատրան:

- Դու կայրես իմ մատյանները, բայց պատմությունը չես այրի: Այս ամենը բերնեբերան կփոխանցվի սերնդեսերունդ և հավերժ կմնա:


Մխիթարյան հայրերի որդեգիրը

1816թ. դեկտեմբերի 1-ին մի նավակ լողում էր դեպի ծովախորշ, որը գտնվում էր Վենետիկի հարավային կողմում: Նա կղզու վրա տեսավ մի շինություն, և նրան թվաց, որ դա մի ազնվականի պալատ է: Նա կանգնեցրեց նավակը և իջավ։ Տղան հիանում էր այն տեսարանով, որը իր առջև էր բացվել: Նա կշարունակեր վայելել, եթե մի  կոշտ, հաստ և կոպիտ ձայն չխանգարեր նրան ասաց.

-Ինչ կուզես որդյակս

Ջորջ Գորդոն Բայրոնը ասաց, որ կցանկանար ծանոթանալ միաբանությանը: Երիտասարդը հայոց լեզվին ծանոթանալուց անմիջապես հետո վանականին խնդրեց, որ իրեն սովորեցնի հայերենի տառերը: Եվ ահա Հարություն Ավգեյանը դարձավ նրա հայոց լեզվի ասուցիչը, և նրանք հենց առաջին հանդիպումից սիրեցին իրար: Երբ ուսուցիչը Ջորջին տեսնում էր նավակով գալուց ասում էր.
-Խենթս նորեն եկավ։
Ջորջը գիտեր հայերեն տառերը և հայերենի մասին ամեն ինչ ընդհանմենը 50 պարապմունքից հետո։ Ջորջը սկսեց ստեղծել գրքեր և հայոց լեզի բառարաններ: 1819թ. կղզում հուզիչ արարողություն էր, Ջորջը գնում էր Հունաստան, քանի որ Հունաստանում կռիվ էր: Ջորջը գնալուց առաջ գրպանից իր նկարը հանեց, հետևում գրեց, «Լորդ Բայրոն» և տվեց նրա ուսուցչին: Մինչև այսօր էլ Մխիթարյան միաբանությունում մի սենյակ կա, որտեղ պահվում է նկարը, և որտեղ Ջորջը սովորում էր հայոց լեզուն:

Հայոց հնագույն մայրաքաղաքը

Հայոց հնագույն մայրաքաղաքը

Ըստ՝ կարեն Մուսաելյանին


Արամայիսը մի բլուր էր հավանել, որը լի էր շինարարական քարերով՝ տուֆով բազալտով և այլն: Կանաչ բուսականությամբ լի: Ամեն անգամ բլրի կողքով անցնելիս Արամայիսը մտածում էր, թե ինչ մեծ, գեղեցիկ ամրոց կարող էր պատրստել այնտեղ: Արամանյակի մահից հետո Արամայիսը որոշում է բլրի վրա շինել մի աշտարակ: Մի քանի տղամարդկանցով բարձրանում են բլրի վրա և սկսում են կարուցման աշխատանքները: Արամայիսը սուրհանդակ է ուղարկում Հայք և շինարարների հրավիրում որպեսզի օգնեն իրենց: Ամեն մեկը ուներ իր աշխատանքը՝ մի քանիսը  հող էին կրում, մի քանիսը  պատ էին շինում և այլն: Արամայիսը նույնպես մասնակցում էր աշխատանքին մտածելով, որ եթե բլուրը կրելու է իր անունը ապա նա նույնպես պետք է մասնակցի աշխատանքին: Երբ աշտարակը պատրաստ է լինում նա իր ամբողջ ընտանիքի հետ տեղափոխվում է այդ փոշոտ վայրը: Քաղաքը կոչվեց Արմավիր որը հետագայում դարձավ Հոկտեմբերյան:  


Հայկը և Բելը


Հայկը` գանգուռ մազերով, վառվռուն աչքերով մարդ էր:Նա քաջ դյուցազնուն էր, ով բռնացողներին դեմ էր: Բելը բռնակալ էր և նրան հաջողվել էր  մարդկանց ստրկացնել: Հայկը չէր ենթարկվում Բելին, այդ պատճառով իր ծառաների և ընտանիքի անդամների հետ գնաց մի լեռան ստորոտ և բնակվեց այնտեղ:Այդ լեռնահովիտը անվանեց` Հայք: Ստեղծեց նաև մի գյուղ, որը կոչեց` Հայկաշեն: Հայկը ապրում էր հանգիստ և խաղաղ, իսկ Բելը ամեն օր մտածում էր, թե ինչպես հաղթի Հայկին և նրա որդիներին: Բելը իր հավատարիմ մարդկանց ուղղարկում է Հայկի մոտ, որ ասեն <<Մեղմացրու քո հպարտ բնավորությունը և ինձ ենթարկվելով խաղաղ ապրիր` որտեղ կցանկանաս>>: Հայկը մերժում է մարդկանց վրդոհված հետ է ուղղարկում: Բելը մեծ զորք է հավաքում և գնում` Հայկի գյուղ: Հայկը հավաքում է բոլոր որդիներին, թոռներին, քաջերին իր զնեք ու զրահը և գնում Վանա ծովակ: Ձախ կողմում Բելի մեծ հերոսախումբն էր, իսկ կենտրոնում ` նա: Բելը հագին ուներ երկաթե գլխարկ, պղնձե տախտակներ և գոտի: Նրա շուրջ բոլորը թիկնապահներ և զինորներ էին, իսկ Հայկը կանգնած էր զորքի դիմաց` անվախ ու հպարտ: Տեսնելով Հայկի հպարտությունը, ուժը` Բելը նահանջում է: Հայկը առաջ է գնում և երեքթևյան նետը խրում Բելի թիկունքին: Բելը ընկնելով գետնին` շունչը փչում է: Առաջնորդին կորցրած զորքը փախչում է այնտեղից:Հայկը շարունակեց ապրել լեռան ստորոտում և այդ օրվանից կոչվեց` Հայք, իսկ ազգը` հայեր: 



Հարցեր և առաջադրանքներ

Գրականություն


  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
Պատերազմ ասելով առաջին հերթին ես պատկերացնում եմ կռիվ, արյուն և զոհ: Այն ամենը ինչ կապված է պատերազմի հետ ամեն մարդու մոտ տպավորվում է տարբեր ձևով:  Խաղաղություն ասելով ես հասկանում եմ մի բան ՝ որ քանի կա պատերազմ, խաղաղություն չի լինի: Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ կիշխի հանդուրժողականությունը, սերը և ազնվությունը։

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Սերը շատ անբացատրելի զգացում է: Իմ կարծիքով սերը  երջանկություն է, իսկ երջանկությունը բառերով արտահայտել հնարավոր չէ: Բայց, դա էլ չի կարող լինել սիրո ամբողջական սահմանումը:  

  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
Մարդիկ և ժողովուրդները սկսում են ատել միմյանց այն ժամանակ, երբ իրենց մինչև կա թշնամանք: Այդ թշնամանքը առաջանում է ատելությունից: Միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն և թնամանք սերմանելու:

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
Հերմենն ու Գրիգորը երկուսնել ատում են պատերազմը, այն ազդում է բոլորի վրա՝ մարդիկ կորցնում են իրենց հանգիստը, հոգեպես , սոցիալապես  և ֆիզիկապես տուժում են: Երկուսնե գալիս են այն եզրակածության,, որ պատերազմի առհավիքները թողնում են իրենց հետքը մարդկության վրա և ցանկանում են որ այն երբեք չլինի և միշտ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում:
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:


Այդ ամենի հրահրողները նրանք են եղել և այդ պատճառով մենք հարգանք չունենք  նրանց նկատմամբ:


Հարցեր և առաջադրանքներ
1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
Վիկտոր Համբարձումյանը հայոց լեզվի տիրապետելը համարում է երջանկություն քանի որ յուրաքանչյուր հայ այդ թվում նաև ես շատ ենք սիրում իմ մայրենի լեզուն: Հավատացած եմ, որ յուրաքանչյուր հայ մտածում է այնպես ինչպես ես եմ մեկնաբանում և մենք շատ ուրախ ենք, որ տաղանդավոր, շինարար, հին ժողովուրդ ենք:Մենք  չաձազանց ուրախ ենք որ հայ ենք կոչում մեզ:

2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:
Ինձ թվում է, որ չկա այնպիսի մարդ որ երևակայություն չունենա: Երևակայության շնորհիվ է նաև, որ մարդու իղձերն ու ցանկությունները կատարվում են:

  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն և սովորիր անգիր:
Արագածին
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։

  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Աբրեշումե-Մետաքսե,       ալմաստ-ադամանդ






Հարցեր և առաջադրանքներ
  • «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:
Այո համաձայն եմ, քանի որ ամեն ոք իր հոգում մանուկ է:
  • Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:
Կարծում եմ, որ  մեծահասակները իրենց ապրած ժամանակաշրջանի ձեռքբերումները, պատանեական և  երիտասարդական իրենց անցած ուղղին և այսօրվա երիտասարդության ապրելակերպը, նրանց հայացքները, ձգտումները ցանկանում են համեմատել այսօրվա նոր սերդնի հետ, որը իմ կարծիքով ավելի ռացիոնալ է և կազմակերպված:
  • Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:
Այո զղջացել եմ։ Հատկապես զղջում եմ մայրիկի հետ կռվելու համար ։
  • Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:
Առաջին  ստեղծագործությունն է, որ կարդում եմ և շատ է դուրս եկել։ Այն շատ հետաքրքրիր է և շատ բան է սովորեցնում։


Գրականություն

Հարցեր և առաջադրանքներ
  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
Խաղաղությունը դա այն է երբ չկա խանդ, չկա չարություն, երբ բլորը պատրաստ են ձեռք մեկնել միմյանց դժվար պահերին: Պատերազմ երբ ժողովուրդների կամ մարդկանց մեջ առաջացած խանդի կամ ագահության պատճառով ինչ-որ մարտ է առաջանում, որը նաև հնարավոր  կոչել հոգեբանական պայքար:

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Անբացատրելի մի զգացմունք որին դու ինքդ չես կարողանում կառավարել:
  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
Մարդիկ ատում են միմյանց, երբ նրանց մեջ առաջանում է ինչ-որ նախանձություն, երբ նրանք չարությամբ են լցվում միմյանց հանդեպ: Ժողովրդի միջև թշնամություն առաջանում է ագահության պատճառով, որ մի փոքր տարացքի համար նրանք պատրաստ են շատ զոհերի:

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
Նրանք երկուսով ուշադրություն չէին դարձնում կողքիններին, թե նրանք ինչ են մտածում կաիզերի մասին, չունեին ատելություն ինչ-որ մեկի նկատմամբ:

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:
Նրանք իրավունք չունեին  ծեծելու իրեն , որովհետև նա ունի իր մտածելակերպը, իր վարվելակերպը, և ոչ ոք իրավուք չունի նրան ստիպելու, որ նա ատի ինչ որ մեկին:

Չարլի Չապլինի նամակը դստերը


Չապլինի նամակը այնքան հուզական է, խոր իմաստով   և անձնական, բայց միևնույն ժամանակ այն ասես վերաբրեվում է  մեզնից յուրաքանչյուրին: Սա հայրական սիրո հոգատարության, անհանգստության,տխրության և ուրախության մի արտահայտություն է:




  • Կարդացե՛ք տեքստը:
  • Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։

Ճշմարտություն


  • Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։

Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։


  • Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:

Եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։

  • Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում


Կարդալով Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածը, կարող եմ ասել, որ նա այս գրածով, անդրադառնում է այն ժողովուրդներին, որոնք չարությամբ են լցված միմյանց նկատմամբ և ոչ միայն չարությամբ, այլն նաև նախանձով:  Նախանձով լի ժողովուրդենք, ու հենց այդ նախանձն է, որ մեզ դառնացրել է, դարձրել դաժան: Միայն վարունգի օրինակը բերելով, ես հասկացա, որ  մեզ էլ են տրորում, ու այնպես են տրորում, որ դառնանում ենք,չարանում, սկսում մյուսի տակը փորել...Բայց ինչու՞, ինչու՞ ենք մենք չարացած մեկս մյուսի հանդեպ: Այդ ամեն ինչը գալիս է խտրականությունից: Եթե մենք ցանկանանք կապրենք առանց չարության և նախանձի, կապրենք մեր կյանքով և ինչու չէ կուրախանանք մեր դիմացինի հաջողություններով և այդ ամենից մեր դառնությունը կվերանա:




Թումանյան, «Մի՞թե դժվար է»



Տնային աշխատանք
Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։

Իմ կարծիքով բոլորն էլ կարող են լինել տարբեր կարծիքի, բայց բոլորը նախընտրում են  հետևել մեկին և լինել մեկի կարծիքին համամիտ, իսկ այստեղ կրկին մարդկանց մեջ խոսում է նախանձը: Եթե մեկը այդ կարծիքին է, ուրեմն ես էլ կլինեմ այդ կարծիքին: Բայց ոչ ոք չի գիտակցում, որ այդ կարծիքը կարող է սխալ լինել և որ կարող է նա այդ կարծիքից ելնելով ինչ-որ փաստի առաջ կանգնել:

Թումանյան, «Ձևն ու հոգին» (հատված)


Առաջադրանք
1. Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Թումանյանի հոդվածի հետ համաձայն եմ, և կարծում եմ, որ մեր հասարակությունը չի փոխվել: Մարդիկ արտաքին ձևի մեջ են որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ են տալիս նրա ներքին բավանդակությանը, արհամարհում են նրա հոգին:Ամեն տեղ կա ձևն ու ձևապաշտությունը, բայց մեր օրերում գերակշռողը ձևականությունն է:



  • Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկա


Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք ջրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
-Է՛յ…է՜յ:
-Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
-Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
-Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
-Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
-Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրն հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով, բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
-Քաղաք,-պատասխանեց անոթը:
-Էլ ի՞նչ ես տեսնում,-հարցրեց տղամարդը:
-Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
-Ես տեսնում եմ չոր հող և քարեր ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
-Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով
փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞ թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:

Վերլուծություն:

Ամենահետաքրքիր ստեղծագործություններից մեկը, որը տպավորվել է իր գեղեցիկ շարադրանքով և իմաստալից խոսքերով: Այն կուժը, որը իր մի փոքր ճաքով երջանկություն բերեց այն տասը մետաղադրամ աշխատող ջրավաճառին՝ ես ուղղակի ապշած էի: Ես հասկացա, որ կյանքում պետք չէ անտարբեր լինել բնության հանդեպ և քո ապրած տարիների ընթացքում պետք է ինչ որ մի բանով օգուտ տալ: Ինձ շատ դուր եկավ հետևյալ խոսքերը.

«Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞ թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:

Նա իր շնորհակալությամբ ցանկացել է ասել՝  ամեն բան չէ, որ պետք է դեն նետել: Միգուցե հենց այդ վնասված իրը, կարող է քեզ երջանկություն բերել:





  • Մարիո Բենեդետի: Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ է պետք անել և հենց այդպես էլ անում են: Մարդիկ, որոնք «մշակում են» են իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները տիրանում են իրենց իսկ իրականությանը:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց ու իրենք իրենց հետ, մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով
իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են կառուցողականորեն ու ուղիղ քննադատել ինձ՝ առանց ինձ ցավեցնելու և վիրավորելու:
Մարդիկ, որոնք չափի զգացում ունեն…
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդարության զգացում ունեն. նրանց կոչում եմ ընկերներ:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտակցում են երջանկության կարևորությունը և քարոզում են դա: Մարդիկ, որոնք կատակների միջոցով սովորեցնում են մեզ հումորով ընդունել կյանքը: Մարդիկ, որոնք երբեք չեն դադարում մանուկ լինել:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք վարակում են իրենց էներգիայով: Ինձ դուր են գալիս պարզ ու անկեղծ մարդիկ՝ ունակ խելամիտ փաստերով հակադրվելու յուրաքանչյուրի որոշումներին:
Ինձ դուր են գալիս հավատարիմ ու համառ մարդիկ, որոնք չեն թուլանում, երբ փորձում են հասնել իրենց նպատակներին ու գաղափարներին:
Ինձ դուր են գալիս տեսակետ ունեցող մարդիկ, նրանք, որոնք չեն ամաչում գիտակցել, որ սխալվել են կամ որ ինչ-որ բան չգիտեն: Մարդիկ, որոնք իրենց սխալներն ընդունելիս, ջանում են նորից չկրկնել դրանք: Մարդիկ, որոնք պայքարում են ձախորդությունների դեմ: Մարդիկ, որոնք ելք են փնտրում:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ներքուստ են մտածում ու չափում, որոնք չեն արժևորում իրենց նմաններին հասարակական կաղապարով կամ թե ինչպես են նրանք փայլում: Մարդիկ, որոնք չեն դատվում ու թողնում, որ ուրիշները դատեն:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք անհատականություն ունեն…
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են հասկանալու, որ մարդկային էության մեծագույն սխալը փորձելն է գլխից հանել այն, ինչը դուրս չի գալիս սրտից:
Զգայունությունը, քաջությունը, համերաշխությունը, բարությունը, հարգանքը, հանգստությունը, արժեքները, ուրախությունը, հնազանդությունը, հավատը, տակտը երջանկությունը, վստահությունը, հույսը, շնորհակալության զգացումը, իմաստությունը, երազանքները, զղջումը և սերը հիմքեր են՝ մարդ կոչվելու համար:
Այս տիպի մարդկանց հետ խոստանում եմ լինել կյանքիս մնացած օրերին, քանի որ նրանց իմ կողքին ունենալով՝ լավ եմ վարձատրվում:


  • Վելուծություն

Հեղինակը իր այս ստեղծագործությամբ, բնութագրում է մարդ տեսակը: Ինձ դուր եկավ ամեն մի բառ, ամեն մի նախադասություն և ամեն մի խոսք, որը հենց բնորոշում է մարդուն՝ իր բոլոր հատկություններով: Ամենից շատ դուր եկավ այս խոսքերը՝ <<Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք վարակում են իրենց էներգիայով: >>: Սիրում եմ այն մարդկանց, որոնք իրենց իսկ ուրախությունը փոխանցում են դիմացինին, օգնելով նրան մոռանալ ամեն ինչ և ուղղակի վայելել իրեն տրված այս կյանքը: Մոռանալ այն ամենի մասին ինչը նրանց ցավ է պատճառում և չի թողնում ապրել: Եթե չլինեին նման մարդիկ, միգուցե վերանար այն փաստը, որ մի պայծառ օր դու կարող ես քեզ երջանիկ զգալ, ինչ-որ մեկի ուրախությունից: Ունենալով նման ընկերներ, կարող եմ վստահ ասել, որ դա ամենալավ զգացողություններից է: <<Միմյանց օգնել և լինել ուրախ>> այս է կյանքի ամենակարևոր չափանիշներից մեկը:








  • Մեծ աղմուկ: Կաֆկա


Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայներից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից շարշ ընկած խալաթը հագին.հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրված է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից














                                     


No comments:

Post a Comment