Գույների նշանակությունը
Հիմնական գույների կրճատ հոգեբանական բնութագիր
Կարմիր - պատկանում է տաք գույների շարքին, այն ասոցացվում է սիրո և զայրույթի հետ, կարմիր գույնը նաև մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման մեջ, դրա համար օրացույցում կարևորագույն իրադարձություննրը նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրի շատությունը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու հաճախականությունը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ և պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ և ագրեսիա:
Կապույտ - մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող և էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ:
Սև - խորհրդանշում է հեղինակություն և ուժ, սևը կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության և վտանգի հետ, բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնարավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում:
Կանաչ – այն խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր և ասոցացվում է նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը և առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:
Դեղին - գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն , որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև կուրացնել: Առաջացնում է լավատեսություն և էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը և մղում է շփման: Այն հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության և առատաձեռնության գույն, այն ասցոցացվում է նաև նորության հետ: Իսկ նրա ավելի մուգ երանգը' ոսկեգույնը, փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն:
Վարդագույն – վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ և ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնը ունի նույն կարմիրի ազդեցությունը և թողնում է գրգռող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն և ակտիվություն: Վարդագույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն:
Մանուշակագուն - այն թագավորության և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ: Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը և առաջ բերում հոգևոր զգացողություններ:
Սպիտակ - սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության և թարմության զգացում:
Շագանակագույն – բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ' տխրություն, մեկուսացում, հիասթափություն և դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող և կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել և թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը չեն մտահոգվում իրենց առողջությամբ, ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն և ուշադրություն:
Նարնջագույն - սա դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում:
Հիմնական գույների կրճատ հոգեբանական բնութագիր
Կարմիր - պատկանում է տաք գույների շարքին, այն ասոցացվում է սիրո և զայրույթի հետ, կարմիր գույնը նաև մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման մեջ, դրա համար օրացույցում կարևորագույն իրադարձություննրը նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրի շատությունը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու հաճախականությունը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ և պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ և ագրեսիա:
Կապույտ - մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող և էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ:
Սև - խորհրդանշում է հեղինակություն և ուժ, սևը կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության և վտանգի հետ, բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնարավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում:
Կանաչ – այն խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր և ասոցացվում է նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը և առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:
Դեղին - գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն , որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև կուրացնել: Առաջացնում է լավատեսություն և էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը և մղում է շփման: Այն հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության և առատաձեռնության գույն, այն ասցոցացվում է նաև նորության հետ: Իսկ նրա ավելի մուգ երանգը' ոսկեգույնը, փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն:
Վարդագույն – վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ և ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնը ունի նույն կարմիրի ազդեցությունը և թողնում է գրգռող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն և ակտիվություն: Վարդագույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն:
Մանուշակագուն - այն թագավորության և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ: Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը և առաջ բերում հոգևոր զգացողություններ:
Սպիտակ - սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության և թարմության զգացում:
Շագանակագույն – բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ' տխրություն, մեկուսացում, հիասթափություն և դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող և կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել և թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը չեն մտահոգվում իրենց առողջությամբ, ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն և ուշադրություն:
Նարնջագույն - սա դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում:Ի՞նչ են պատմում ծննդյան թվերը մեր մասին...
Ծննդյան օրվա թիվն անփոփոխ է. այն միևնույնն է յուրաքանչյուր անհատի կյանքում և ալիքային ամբողջական դաշտով է պարուրում վերջինիս` կյանքի առաջին իսկ օրերից մինչև կյանքի ավարտը։ Ծննդյան օրվա թվով կարելի է որոշակիորեն բնութագրել մարդուն, իմանալ նրա բնավորության մասին և նույնիսկ ղեկավարել նրա ճակատագիրն ու ապագան։ Ծննդյան օրվա թիվը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մարդուն, նրան ծնողներից ժառանգաբար փոխանցված բնավորության գծերը։ Սրանով են պայմանավորված նաև անհատի` իրադարձությունները կառավարելու և իրավիճակին տիրապետելու կամայական գծերը։
Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև այն պատճառով, որ ուղղորդում է մարդուն գործողությունների ճիշտ ճանապարհով` թույլ չտալով վերջինիս գործել իր հակումներին հակառակ։ Այլ կերպ գործելու դեպքում անհատի կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ են ծառանում։ Այդ թիվը ստացվում է ծննդյան ամսաթվի բաղադրիչ թվերի հանրագումարից և համարվում է անհատականության թիվը, որը բացահայտում է անհատի բնավորության գծերը։
Բազմանիշ թվերը և հաշվարկը պարզեցնելու նպատակով մշակվել են հաշվարկման տարբեր համակարգեր, որոնցից ամենատարածվածը հետևյալն է. պետք է իրար գումարել տվյալ թվի բոլոր բաղադրիչները և եթե հանրագումարում 10 կամ ավելի մեծ թիվ ստացվի, ապա հարկավոր է ստացված թվի բաղադրիչները կրկին գումարել իրար։ Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև ստացվի 1-ից 9-ը ընկած միանիշ թիվ։
ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ
ՏԱՏԱՆՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԹԻՎԸ։
Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետևյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ.
21 Դեկտեմբերի,1994թ.=2+1+1+2+ 1+9+9+4=29=2+9=11=1+1=2
Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 2-ի։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 1
Սա սեփական անձի փառքի և զորեղության, ազդեցիկության և փառասիրության խորհրդանիշն է։ Ծննդյան 1 թիվ ունեցող մարդիկ երբեք չեն շեղվում իրենց ճանապարհից, գիտակցում են իրենց ներուժը և նոր բարձունքների հասնելու համար չեն փորձում դույզն-ինչ ավելի կտրուկ քայլերի դիմել։ Բարձունքի հասնելու ճանապարհը ծննդյան 1 թիվ ունեցող մարդկանց համար ևս հանդարտ, բայց և նպատակասլաց ռազմավարությամբ է իրականանում։ Խորհուրդ ենք տալիս խուսափել եսակենտրոնությունից և շահամոլությունից, կամայականությունից և քմահաճությունից և դրսևորել զգուշավորություն։ Վատ չէր լինի, եթե Ձեր շահերը պաշտպանելիս չանտեսեք նաև դիմացինի շահերը։ Այլապես Ձեր շրջապատում արհեստական կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի և արդյունքում կկորցնեք Ձեր ընկերներից շատերին։
Լինելով ուժեղ` ծննդյան 1 թիվը հաստատուն է և մեծ վերելքներ կարող է խոստանալ բոլոր այն մարդկանց, ովքեր կհետևեն խորհուրդներին։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 2
Ծննդյան 2 թիվը խորհրդանշում է հոգեկան վիճակի, վարքի և գործողությունների մեջ հավասարակշռությունը, հանգիստ և ներըմբռնող բնավորությունը, փոխզիջման գնալու կարողությունը, բարդ խնդիրների և «սուր անկյունների» հարթեցումը։Ներքին հակասությունները, անտեղի լրջամտությունը, ընկերներին և շրջապատող մարդկանց տրվող անվերջ խորհուրդները կարող են խանգարել նրանց` զբաղվելու իրենց իսկ առջև ծառացած խնդիրներով։ 2 թիվը հակաթեզ է, այն միևնույն ժամանակ թե՛ հավասարակշռություն և թե՛ հակադրություն է։
Այս թիվը գտնվում է լույսի և խավարի, բարու և չարի, տաքի և ցրտի, հարստության և աղքատության, կյանքի և մահվան միջև։ Այս թիվն ունեցող մարդիկ կարող են ընդունել բոլոր իրավիճակները այնպիսին, ինչպիսին որ կան, հարմարվել և հաշտվել դրանց հետ։Խորհուրդ կտայինք խուսափել ծայրահեղություններից, ամեն կարգի անվստահությունից և ծայրաստիճան մեծահոգությունից։ Լավ կլիներ, որ այլոց հանդեպ հոգատար լինելու հետ մեկտեղ ուշադիր լինեն նաև իրենց սեփական անձի հանդեպ։ Նրանցից հրաշալի խորհրդատու և նախագծող կստացվի, մինչդեռ որպես կատարող նրանք երբևէ չեն փայլի։ Նրանք կարիք ունեն համահեղինակների, համախոհների և գաղափարակիրների։
Սակայն, խորհուրդ է տրվում գործընկեր ընտրելիս շարժվել ոչ միայն զգացմունքներով, այլ նաև բանականությամբ։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 3
Ծննդյան 3 թիվը մյուս թվերի համեմատ ամենից արագ և հեշտությամբ է թույլ տալիս բացահայտել իր բնավորությունը։
Պետք է ասել, որ նրանք օժտված են սուր և ինտուիտիվ (ներըմբռնողական) բանականությամբ, գիտելիքներն արագ և հեշտ յուրացնելու կարողությամբ, որը հաճախ ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում։ Նրանք տաղանդավոր և ընդունակ մարդիկ են, սակայն առանց որևէ մեկի օգնության չեն կարողանում լիարժեք կերպով օգտագործել իրենց տաղանդը, քանի որ նպատակներին հասնելու համար ընտրում են առավել հեշտ ճանապարհներն ու միջոցները։Նրանք նախընտրում են հարմարվել այն ամենին, ինչից անմիջական օգուտ է ակնկալվում։Այս թիվն ունեցող մարդիկ կյանքի հանդեպ ցուցաբերում են ոչ շատ լուրջ վերաբերմունք։ Նրանք ձգտում են հետաքրքիր զրուցակիցների, թեթև, հաճելի միջավայրի, մշտական զվարճանքների։ Գերադասում են ապրել օրվա պարգևած հաճույքներով` չմտահոգվելով ապագայի մասին։Գործը ճիշտ սկսելու դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ վստահ են իրենց ուժերին և իրենց գործի գիտակն են։Սակայն, ի ծնե անհամբեր խառնվածքը, ավելի հեշտ գործունեության հակվածությունը կարող են խանգարել նրանց այլ` ավելի մեծ հնարավորություններ ընձեռող, մասնագիտական ոլորտ դուրս գալուն։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 4
Ծննդյան 4 թիվը խորհրդանշում է հավասարակշռված և աշխատասեր անհատականություն, որը զգուշավոր է և խուսափում է վտանգավոր ձեռնարկումներից։
Ծննդյան 4 թիվ ունեցող մարդիկ ընդունակ են և իրենց գաղափարներով ու ծրագրերով փորձում են ամեն ինչում ինքնուրույն` առանց որևէ կողմնակի աջակցության գլուխ հանել։ Նրանց կարգախոսն է հուսալիությունը, կայունությունն ու ազնվությունը։Նրանց խաբել հնարավոր չէ, և լավ կլիներ, որ նրանք ինքներն էլ խուսափեն ինքնախաբեությունից։Եթե նրանց պահանջները համեստ են և նույնքան համեստ են դրանց հասնելու ուղիները, ապա 4 թիվը կարող է նրանց համար դառնալ պարտության խորհրդանիշ։Սակայն միևնույն ժամանակ այդ նույն թիվը կարող է գիտելիքներ և մասնագիտական ձեռքբերումներ ստանալու համար պարարտ հող հանդիսանալ։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 5
Ծննդյան 5 թիվը խորհրդանշում է խանդավառությամբ լի անհատականություններին, որոնք արկածների և վտանգավոր պատմությունների մեջ ներգրավվելու հակվածություն ունեն։ Նրանց գրավում է այն ամենը, ինչ նոր է և արտասովոր։
Այս թիվն ունեցող մարդիկ սիրում են անդադար շարժման մեջ լինել, գործուղումներն ու ճանապարհորդությունները նրանց տարերքն են, և պետք է ասել, որ ամեն տեղ նրանք իրենց հարմարավետ են զգում։Նրանք արագ և հեշտությամբ են յուրացնում օտար լեզուները և այլ ժողովուրդների ավանդույթները։Շատ հաճախ նրանց գործողություններն ու պահվածքը կարող են լինել ոչ ադեքվատ. պահի ազդեցության տակ ծննդյան 5 թիվ ունեցող մարդիկ կարող են հունից դուրս գալ և դառնալ անկանխատեսելի։Բոլոր տեսակի դժվարություններից նրանք «ջրից չոր են դուրս գալիս»։ Կյանքում նրանց շատ են օգնում հնարամտությունը, սրամտությունը և կենսուրախությունը։Հաճախակի փոփոխությունների հանդեպ սերը կարող է խթան հանդիսանալ ներկան գնահատելու և շոշափելի ձեռքբերումները տեսնելու համար։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 6
Ծննդյան 6 թիվը համարվում է անգերազանցելի։ Այս թիվն ունեցող մարդիկ իրենց բնույթով ազնիվ, շիտակ և վստահելի են։ Առաջադիմական հայացքների տեր են, սակայն դա ավելի շատ իրենց համար «կերպար» ստեղծելու, շըրջապատի համակրանքն ու հարգանքը վայելելու համար է։ Որպես կանոն, այս մարդիկ խաղաղասեր են և իրենց շրջապատում էլ են փորձում խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծել։ Նրանցից բառի բուն իմաստով լավատեսություն և կենսախնդություն է ճառագում։Նրանք իրենց վստահված գործերը հաջողությամբ են կատարում և յուրաքանչյուր աշխատանքում իրենց արդարացնում են։ Պետք է ասել, որ այդ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և մեծ փառքի և հաղթանակների չեն ձգտում։ Սառնասրտության դիմակը նրանց չի սազում, քանզի այն կասկածի և անվստահության մթնոլորտ կարող է ստեղծել։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 7
Ծննդյան 7 թիվը խորհրդանշում է թե՛ առեղծվածությունն ու չբացահայտված լինելու ցանկությունը և թե՛ գիտելիքների խորն իմացությունը։ Այս հակասությունների շարքը կարելի է անդադար շարունակել։Ծննդյան 7 թիվ ունեցող մարդկանց հատուկ են բնավորության այնպիսի արտառոց գծեր, ինչպիսիք են` ջանասիրությունն ու բանաստեղծական ոգին, տարօրինակությունները, վերլուծական մտածողության հակվածությունն ու խորը նրբազգացությունը, հարուստ և վառ երևակայությունը։Այս թվի տակ ծնվում և դաստիարակվում են կոմպոզիտորներ ու երաժիշտներ, գրականագետներ ու բանաստեղծներ, փիլիսոփաներ ու ճգնավորներ, մտավորականներ ու մենակյացներ։Ոգեշնչման համար նրանք մենության և առանձնանալու կարիք ունեն։ Այս թվի տակ ծնված թույլ անհատականությունները հեշտությամբ կարող են հուսալքության և հոռետեսության գիրկն ընկնել, իսկ առավել ուժեղները` դառնալ վառ անհատականություններ և հաճախ` համաշխարհային հռչակ վայելող մարդիկ։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 8
Ծննդյան 8 թիվը խորհրդանշում է գործարարությունը, կյանքի բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի և արդյունաբերության բնագավառներում հաջող առաջխաղացումը։ Ձգտելով կատարելության` այդ մարդիկ հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերն ու մտադրությունները, ինչում նրանց օգնում են կամքի ուժն ու դիմացկունությունը։ Նրանք չգիտեն խնայել ո՛չ իրենց, ո՛չ էլ ուրիշներին։Արգելքները, հակառակորդներն ու անանցանելի թվացող խոչընդոտները կարծես նորանոր ուժեր են տալիս ծննդյան 8 թիվ ունեցող մարդկանց` նրանց դարձնելով ավելի դիմացկուն ու աշխատունակ։ 8 թվի տակ ծնված մարդիկ օժտված են անգերազանցելի վարչական ջիղով։ Նրանք ունեն այնպիսի հմտություններ, որոնցով կարող են ղեկավարել մարդկանց և տանել իրենց հետևից։ Այս երևույթն առավել ակնհայտ է դառնում քաղաքական, զինվորական և գործնական ոլորտներում, որտեղ նրանք կարող են լինել դաժան և անողոք։Ծննդյան 8 թիվ ունեցող մարդիկ խիստ քննադատաբար են վերաբերվում մարդկանց, ընկերներ ընտրելիս մեծ ուշադրություն են դարձնում վերջիններիս նյութական միջոցներին ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքին։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 9
Ծննդյան 9 թիվը խորհրդանշում է ուժեղ անհատականություն` օժտված մտավոր և հոգևոր մեծ կարողություններով։ Նրանց հաջողությունը պայմանավորված է արվեստի հանդեպ ունեցած հակումներով, արտիստիկ խառնվածքով և ստեղծագործ ջիղով։Նման մարդիկ ավելի լավ է հրաժարվեն առևտրականի, մետալուրգի և զինվորականի մասնագիտություններից։
Շատ հաճախ ծննդյան 9 թիվ ունեցող մարդիկ չեն գիտակցում իրենց օժտվածությունը և սխալվում են մասնագիտությունն ընտրելու հարցում։Այս թվի տակ ծնվածները հաճախ դառնում են մեծ գյուտարարներ կամ նշանավոր երաժիշտներ։
Ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով` ընդունակություններով և ցանկությամբ, որոնք միշտ չէ որ համատեղվում են։ Եվ միայն այս երկու գործոնների համադրությունն է ապահովում տվյալ անհատի հաջողությունը։
Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև այն պատճառով, որ ուղղորդում է մարդուն գործողությունների ճիշտ ճանապարհով` թույլ չտալով վերջինիս գործել իր հակումներին հակառակ։ Այլ կերպ գործելու դեպքում անհատի կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ են ծառանում։ Այդ թիվը ստացվում է ծննդյան ամսաթվի բաղադրիչ թվերի հանրագումարից և համարվում է անհատականության թիվը, որը բացահայտում է անհատի բնավորության գծերը։
Բազմանիշ թվերը և հաշվարկը պարզեցնելու նպատակով մշակվել են հաշվարկման տարբեր համակարգեր, որոնցից ամենատարածվածը հետևյալն է. պետք է իրար գումարել տվյալ թվի բոլոր բաղադրիչները և եթե հանրագումարում 10 կամ ավելի մեծ թիվ ստացվի, ապա հարկավոր է ստացված թվի բաղադրիչները կրկին գումարել իրար։ Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև ստացվի 1-ից 9-ը ընկած միանիշ թիվ։
ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ
ՏԱՏԱՆՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԹԻՎԸ։
Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետևյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ.
21 Դեկտեմբերի,1994թ.=2+1+1+2+
Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 2-ի։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 1
Սա սեփական անձի փառքի և զորեղության, ազդեցիկության և փառասիրության խորհրդանիշն է։ Ծննդյան 1 թիվ ունեցող մարդիկ երբեք չեն շեղվում իրենց ճանապարհից, գիտակցում են իրենց ներուժը և նոր բարձունքների հասնելու համար չեն փորձում դույզն-ինչ ավելի կտրուկ քայլերի դիմել։ Բարձունքի հասնելու ճանապարհը ծննդյան 1 թիվ ունեցող մարդկանց համար ևս հանդարտ, բայց և նպատակասլաց ռազմավարությամբ է իրականանում։ Խորհուրդ ենք տալիս խուսափել եսակենտրոնությունից և շահամոլությունից, կամայականությունից և քմահաճությունից և դրսևորել զգուշավորություն։ Վատ չէր լինի, եթե Ձեր շահերը պաշտպանելիս չանտեսեք նաև դիմացինի շահերը։ Այլապես Ձեր շրջապատում արհեստական կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի և արդյունքում կկորցնեք Ձեր ընկերներից շատերին։
Լինելով ուժեղ` ծննդյան 1 թիվը հաստատուն է և մեծ վերելքներ կարող է խոստանալ բոլոր այն մարդկանց, ովքեր կհետևեն խորհուրդներին։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 2
Ծննդյան 2 թիվը խորհրդանշում է հոգեկան վիճակի, վարքի և գործողությունների մեջ հավասարակշռությունը, հանգիստ և ներըմբռնող բնավորությունը, փոխզիջման գնալու կարողությունը, բարդ խնդիրների և «սուր անկյունների» հարթեցումը։Ներքին հակասությունները, անտեղի լրջամտությունը, ընկերներին և շրջապատող մարդկանց տրվող անվերջ խորհուրդները կարող են խանգարել նրանց` զբաղվելու իրենց իսկ առջև ծառացած խնդիրներով։ 2 թիվը հակաթեզ է, այն միևնույն ժամանակ թե՛ հավասարակշռություն և թե՛ հակադրություն է։
Այս թիվը գտնվում է լույսի և խավարի, բարու և չարի, տաքի և ցրտի, հարստության և աղքատության, կյանքի և մահվան միջև։ Այս թիվն ունեցող մարդիկ կարող են ընդունել բոլոր իրավիճակները այնպիսին, ինչպիսին որ կան, հարմարվել և հաշտվել դրանց հետ։Խորհուրդ կտայինք խուսափել ծայրահեղություններից, ամեն կարգի անվստահությունից և ծայրաստիճան մեծահոգությունից։ Լավ կլիներ, որ այլոց հանդեպ հոգատար լինելու հետ մեկտեղ ուշադիր լինեն նաև իրենց սեփական անձի հանդեպ։ Նրանցից հրաշալի խորհրդատու և նախագծող կստացվի, մինչդեռ որպես կատարող նրանք երբևէ չեն փայլի։ Նրանք կարիք ունեն համահեղինակների, համախոհների և գաղափարակիրների։
Սակայն, խորհուրդ է տրվում գործընկեր ընտրելիս շարժվել ոչ միայն զգացմունքներով, այլ նաև բանականությամբ։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 3
Ծննդյան 3 թիվը մյուս թվերի համեմատ ամենից արագ և հեշտությամբ է թույլ տալիս բացահայտել իր բնավորությունը։
Պետք է ասել, որ նրանք օժտված են սուր և ինտուիտիվ (ներըմբռնողական) բանականությամբ, գիտելիքներն արագ և հեշտ յուրացնելու կարողությամբ, որը հաճախ ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում։ Նրանք տաղանդավոր և ընդունակ մարդիկ են, սակայն առանց որևէ մեկի օգնության չեն կարողանում լիարժեք կերպով օգտագործել իրենց տաղանդը, քանի որ նպատակներին հասնելու համար ընտրում են առավել հեշտ ճանապարհներն ու միջոցները։Նրանք նախընտրում են հարմարվել այն ամենին, ինչից անմիջական օգուտ է ակնկալվում։Այս թիվն ունեցող մարդիկ կյանքի հանդեպ ցուցաբերում են ոչ շատ լուրջ վերաբերմունք։ Նրանք ձգտում են հետաքրքիր զրուցակիցների, թեթև, հաճելի միջավայրի, մշտական զվարճանքների։ Գերադասում են ապրել օրվա պարգևած հաճույքներով` չմտահոգվելով ապագայի մասին։Գործը ճիշտ սկսելու դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ վստահ են իրենց ուժերին և իրենց գործի գիտակն են։Սակայն, ի ծնե անհամբեր խառնվածքը, ավելի հեշտ գործունեության հակվածությունը կարող են խանգարել նրանց այլ` ավելի մեծ հնարավորություններ ընձեռող, մասնագիտական ոլորտ դուրս գալուն։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 4
Ծննդյան 4 թիվը խորհրդանշում է հավասարակշռված և աշխատասեր անհատականություն, որը զգուշավոր է և խուսափում է վտանգավոր ձեռնարկումներից։
Ծննդյան 4 թիվ ունեցող մարդիկ ընդունակ են և իրենց գաղափարներով ու ծրագրերով փորձում են ամեն ինչում ինքնուրույն` առանց որևէ կողմնակի աջակցության գլուխ հանել։ Նրանց կարգախոսն է հուսալիությունը, կայունությունն ու ազնվությունը։Նրանց խաբել հնարավոր չէ, և լավ կլիներ, որ նրանք ինքներն էլ խուսափեն ինքնախաբեությունից։Եթե նրանց պահանջները համեստ են և նույնքան համեստ են դրանց հասնելու ուղիները, ապա 4 թիվը կարող է նրանց համար դառնալ պարտության խորհրդանիշ։Սակայն միևնույն ժամանակ այդ նույն թիվը կարող է գիտելիքներ և մասնագիտական ձեռքբերումներ ստանալու համար պարարտ հող հանդիսանալ։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 5
Ծննդյան 5 թիվը խորհրդանշում է խանդավառությամբ լի անհատականություններին, որոնք արկածների և վտանգավոր պատմությունների մեջ ներգրավվելու հակվածություն ունեն։ Նրանց գրավում է այն ամենը, ինչ նոր է և արտասովոր։
Այս թիվն ունեցող մարդիկ սիրում են անդադար շարժման մեջ լինել, գործուղումներն ու ճանապարհորդությունները նրանց տարերքն են, և պետք է ասել, որ ամեն տեղ նրանք իրենց հարմարավետ են զգում։Նրանք արագ և հեշտությամբ են յուրացնում օտար լեզուները և այլ ժողովուրդների ավանդույթները։Շատ հաճախ նրանց գործողություններն ու պահվածքը կարող են լինել ոչ ադեքվատ. պահի ազդեցության տակ ծննդյան 5 թիվ ունեցող մարդիկ կարող են հունից դուրս գալ և դառնալ անկանխատեսելի։Բոլոր տեսակի դժվարություններից նրանք «ջրից չոր են դուրս գալիս»։ Կյանքում նրանց շատ են օգնում հնարամտությունը, սրամտությունը և կենսուրախությունը։Հաճախակի
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 6
Ծննդյան 6 թիվը համարվում է անգերազանցելի։ Այս թիվն ունեցող մարդիկ իրենց բնույթով ազնիվ, շիտակ և վստահելի են։ Առաջադիմական հայացքների տեր են, սակայն դա ավելի շատ իրենց համար «կերպար» ստեղծելու, շըրջապատի համակրանքն ու հարգանքը վայելելու համար է։ Որպես կանոն, այս մարդիկ խաղաղասեր են և իրենց շրջապատում էլ են փորձում խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծել։ Նրանցից բառի բուն իմաստով լավատեսություն և կենսախնդություն է ճառագում։Նրանք իրենց վստահված գործերը հաջողությամբ են կատարում և յուրաքանչյուր աշխատանքում իրենց արդարացնում են։ Պետք է ասել, որ այդ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և մեծ փառքի և հաղթանակների չեն ձգտում։ Սառնասրտության դիմակը նրանց չի սազում, քանզի այն կասկածի և անվստահության մթնոլորտ կարող է ստեղծել։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 7
Ծննդյան 7 թիվը խորհրդանշում է թե՛ առեղծվածությունն ու չբացահայտված լինելու ցանկությունը և թե՛ գիտելիքների խորն իմացությունը։ Այս հակասությունների շարքը կարելի է անդադար շարունակել։Ծննդյան 7 թիվ ունեցող մարդկանց հատուկ են բնավորության այնպիսի արտառոց գծեր, ինչպիսիք են` ջանասիրությունն ու բանաստեղծական ոգին, տարօրինակությունները, վերլուծական մտածողության հակվածությունն ու խորը նրբազգացությունը, հարուստ և վառ երևակայությունը։Այս թվի տակ ծնվում և դաստիարակվում են կոմպոզիտորներ ու երաժիշտներ, գրականագետներ ու բանաստեղծներ, փիլիսոփաներ ու ճգնավորներ, մտավորականներ ու մենակյացներ։Ոգեշնչման համար նրանք մենության և առանձնանալու կարիք ունեն։ Այս թվի տակ ծնված թույլ անհատականությունները հեշտությամբ կարող են հուսալքության և հոռետեսության գիրկն ընկնել, իսկ առավել ուժեղները` դառնալ վառ անհատականություններ և հաճախ` համաշխարհային հռչակ վայելող մարդիկ։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 8
Ծննդյան 8 թիվը խորհրդանշում է գործարարությունը, կյանքի բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի և արդյունաբերության բնագավառներում հաջող առաջխաղացումը։ Ձգտելով կատարելության` այդ մարդիկ հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերն ու մտադրությունները, ինչում նրանց օգնում են կամքի ուժն ու դիմացկունությունը։ Նրանք չգիտեն խնայել ո՛չ իրենց, ո՛չ էլ ուրիշներին։Արգելքները, հակառակորդներն ու անանցանելի թվացող խոչընդոտները կարծես նորանոր ուժեր են տալիս ծննդյան 8 թիվ ունեցող մարդկանց` նրանց դարձնելով ավելի դիմացկուն ու աշխատունակ։ 8 թվի տակ ծնված մարդիկ օժտված են անգերազանցելի վարչական ջիղով։ Նրանք ունեն այնպիսի հմտություններ, որոնցով կարող են ղեկավարել մարդկանց և տանել իրենց հետևից։ Այս երևույթն առավել ակնհայտ է դառնում քաղաքական, զինվորական և գործնական ոլորտներում, որտեղ նրանք կարող են լինել դաժան և անողոք։Ծննդյան 8 թիվ ունեցող մարդիկ խիստ քննադատաբար են վերաբերվում մարդկանց, ընկերներ ընտրելիս մեծ ուշադրություն են դարձնում վերջիններիս նյութական միջոցներին ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքին։
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 9
Ծննդյան 9 թիվը խորհրդանշում է ուժեղ անհատականություն` օժտված մտավոր և հոգևոր մեծ կարողություններով։ Նրանց հաջողությունը պայմանավորված է արվեստի հանդեպ ունեցած հակումներով, արտիստիկ խառնվածքով և ստեղծագործ ջիղով։Նման մարդիկ ավելի լավ է հրաժարվեն առևտրականի, մետալուրգի և զինվորականի մասնագիտություններից։
Շատ հաճախ ծննդյան 9 թիվ ունեցող մարդիկ չեն գիտակցում իրենց օժտվածությունը և սխալվում են մասնագիտությունն ընտրելու հարցում։Այս թվի տակ ծնվածները հաճախ դառնում են մեծ գյուտարարներ կամ նշանավոր երաժիշտներ։
Ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով` ընդունակություններով և ցանկությամբ, որոնք միշտ չէ որ համատեղվում են։ Եվ միայն այս երկու գործոնների համադրությունն է ապահովում տվյալ անհատի հաջողությունը։
Ընդամենը 4 հարց, եւ դուք կբացահայտեք ձեր բնավորությունը
Մեզանից յուրաքանչյուրը գրեթե ամեն ինչ ցանկանում է իմանալ իր մասին։ Այսօր մենք ձեզ առաջարկում ենք հոգեբանական մի թեստ, որի 4 հարցերին պատասխանելով՝ դուք կիմանաք ձեր բնավորության մասին։
Թեստի հիմքում ուղեղի աջ եւ ձախ կիսագնդերի աշխատանքն է, որից կախված է ոչ միայն մարդու այս կամ այն հակվածությունը, այլեւ բնավորության գծերը։
Այսպիսով, պատասխանեք հետեւյալ չորս հարցերին՝
1. «Կողպեք» ձեր ձեռքերը
Եթե ձախ ձեռքի բութ մատն է վերեւում, ապա մտապահեք 1 թիվը, իսկ եթե աջ՝ 2
2. Պատկերացրեք, որ պետք է նշան բռնեք եւ փակեք ձեր աչքը։
Եթե փակել եք աջ աչքը, ուրեմն հարկավոր է հիշել 1 թիվը, իսկ եթե ձախը՝ 2։
3. Խաչեք ձեր ձեռքերը կրծքի շրջանում
Եթե աջ ձեռքն է վերեւում, ապա մտապահեք 2 թիվը, իսկ եթե ձախը՝ 1։
4. Ծափահարեք
Եթե ձախ ձեռքն է վերեւում, ուրեմն վերջին թիվը 1 է, իսկ եթե աջը՝ 2։
Վերջ. ահա արդյունքները
2222 — Դուք յուրօրինակ բնավորություն ունեք. շատ պահպանողական եք, ինչպես նաեւ խուսափում եք վիճաբանություններից։
2221 — Շատ անորոշ եւ ոչ հստակ կողմնորոշում ունեցող մարդ եք։
2212 — Շատ մարդամոտ եք եւ հեշտությամբ եք լեզու գտնում ցանկացած մարդու հետ։
2111 — Դուք վճռական չեք. հարկավոր է ամեն ինչ ինքնուրույն անել եւ սատարել մյուսներին։
2211 — Թվերի շատ հազվադեպ հանդիպող համադրություն Դուք եւ մարդամոտ եք, եւ նուրբ բնավորության տեր։
2122 — Դուք վերլուծող ուղեղ եւ շատ նուրբ բանվորություն ունեք. ամեն ինչին զգուշավորությամբ եք մոտենում։
2121 — Դուք անպաշտպան եք եւ սիրված բոլորի կողմից։
1112 — Շատ զգացմունքային, եռանդուն եւ վճռական եք։
1222 — Թվերի շատ հազվադեպ հանդիպող համադրություն. Դուք համառ եւ սկզբունքային չեք։ Ձեզ հեշտությամբ կարող են համոզել եւ ազդել ձեր որոշումների վրա։
1221 — Հուզական եւ միամիտ անձնավորություն։
1122 — Ընկերասեր մարդ եք, սակայն շատ միամիտ ու պարզ։ Բազմաթիվ հետաքրքրություններ ունեք, սակայն շատ հաճախ ժամանակը պարզապես չի բավականացնում Ձեզ։
1121 — Շատ եք վստահում մարդկանց եւ նուրբ բնավորություն եւ ստեղծագործ հոգի ունեք։
1111 — Պաշտում եք փոփոխությունները եւ մշտապես նոր ու յուրօրինակ մոտեցումներ եք փնտրում։ Դուք համառ եք եսասեր, բայց դա չի խանգարում ձեզ ապրել ու վայելել կյանքը։
1212 — Դուք հոգեպես բավականին ուժեղ անձնավորություն եք եւ ձգտում եք հասնել ձեր առջեւ դրված բոլոր նպատակներին։
1211 — ինքնավերլուծող, ինքնամփոփ բնավորություն ունեք։ Սակայն եթե ինչ-որ նպատակի եք ցանկանում հասնել, ապա անպայման կհասնեք դրան։
2112 — թեթեւ բնավորություն ունեք եւ շատ հեշտությամբ եք ընկերություն հաստատում անծանոթների հետ։
P. S. Դե ինչ, համապատասխանու՞մ է ձեզ։
- See more at: http://style.news.am/arm/news/20172/yndameny-4-harc-ev-duq-kbacahayteq-dzer-bnavorutyuny.html#sthash.UMf9DyR4.dpuf

Բացահայտեք Ձեր աուրայի գույնը
Յուրաքանչյուր մարդու աուրան գույն ունի, որն անվանում ենք մարդու կյանքի գույն, և այն փոխվում է ՝ կապված կյանքի որոշակի փուլերից: Սեփական աուրայի գույնը կարելի է իմանալ, եթե գումարենք ծննդյան օրվա օրը, ամիսը և տարեթիվը՝ օրինակ 25.12.1975, թվերը պետք է գումարել հետևյալ կերպ՝ 2+5+1+2+1+9+7+5= 32, 3+2=5: 5-ը համապատասխանում է երկնագույն աուրային, հենց դա էլ կստացվի տվյալ դեպքում հաշվարկված ամսաթվին ծնված մարդու աուրայի գույնը: Եթե հաշվարկի արդյունքում ստացվել է 11 կամ 22, ապա այդ թվերն անփոփոխ են մնում:
Կարմիր -1
Դեղին-2
Գազարագույն- 3
Կանաչ-4
Երկնագույն – 5
Կապույտ – 6
Մանուշակագույն – 7
Վարդագույն – 8
Բրոնզագույն – 9
Արծաթագույն – 11
Ոսկեգույն 22
Կարմիր աուրա
Կարմիր աուրա ունեցող մարդիկ զգացմունքային են, կենսուրախ և ագրեսիվ: Կարմիրը փառասիրության, նպատակասլացության, լավատեսության և ազատականության գույնն է: Եթե Ձեր աուրան կարմիր է, ապա անտարբերությունը և ապատիան Ձեզ հետ բացարձակ կապ չունեցող հասկացություններ են, Ձեր խնդիրն է՝ համապատասխանել Ձեր աուրայի գույնին: Ոչ ճիշտ պահվածքը կարող է բարդույթների հանգեցնել: Եթե Դուք ամբողջ ժամանակը նվիրում եք աշխատանքին, չեք հանգստանում, ապա հնարավոր է, որ Ձեր բնավորությանը ոչ այդքան էլ հարազատ մասնագիտություն եք ընտրել, քանզի աշխատանքային գերծանրաբեռնվածությունն այս դեպքում հանգեցնելու է անձնական կյանքի խնդիրների առաջացմանը: Կարմիր աուրա ունեցող մարդիկ պետք է մշտապես շարժի մեջ լինեն՝ քայլեն, սպորտով զբաղվեն, որպեսզի իրենց աուրայի էներգետիկան բացասականի չվերածվի: Աշխատեք օրեկան 20 րոպե կամ ավել քայլել: Կարմիր աուրա ունեցող մարդիկ առանձնանում են մրցակցային բարձր ոգով, ինչը թույլ է տալիս նրանց զբաղվել սպորտով և հաջողություններ ունենալ: Ձեր բնավորությանը հատուկ է ամենուրեք առաջին տեղում լինել, ինչը խանգարում է նրանց շատ դեպքերում, քանզի հաղթանակն ամենուրեք դառնում է հիմնական և միակ նպատակ, որն էլ իր հերթին հանգեցնում է բազմաթիվ հոգեբանական խնդիրների:
Քանի որ կարմիրը նաև փառասիրության գույնն է, Դուք կարող եք ունենալ բարձր նպատակներ և հասնել դրանց: Շփվեք մարդկանց հետ, ովքեր Ձեզ ոգևորում են, իսկ ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանցից աշխատեք հեռու մնալ, քանի որ նրանց աուրան վատ ազդեցություն կունենա Ձեզ վրա՝ հեռու մղելով Ձեր հաջողությունները:
Դեղին աուրա
Աուրայի դեղին գույնը խոսում է ստեղծագործական անձնավորության մասին, ով կարող է ինտելեկտուալ շոշափելի ձեռքբերումներ ունենալ: Եթե Ձեր աուրան դեղին է, ապա Դուք շփվող եք, կարողանում եք ինքնադրսևորվել: Ձեր ներկայության դեպքում սառնության և անհասանելիության մթնոլորտը կոտրվում է, Դուք կարողանում եք հիացնել մարդկանց: . Ձեր թերությունը՝ շատ բաց լինելն է: Դուք կարող եք ոգեշնչել յուրաքանչյուրին, ունեք հռետորական մեծ ձիրք, շփվելու գերազանց կարողություն, ուստի Ձեզ հարմար է ուսուցչի, խորհրդատուի, վաճառողի և այլ մասնագիտություններ, որոնք կապված են մարդկային շփման հետ:
Դուք հաճախ ունեք հետաքրքրությունների լայն շրջանակ, ինչը չի հասկացվում շրջապատում, շատ դեպքերում Ձեր անմիջական շփումը դիտվում է որպես թեթևամտություն և անփութություն, ինչի պատճառով երբեմն Ձեզ չեն վստահում և անլուրջ են վերաբերվում: Եթե կան նման խնդիրներ, ապա փորձեք ավարտին հասցնել Ձեր սկսած յուրաքանչյուր գործը, եղեք հետևողական ամեն ինչում: Եթե Ձեր աշխատանքն այդքան էլ Ձեզ դուր չի գալիս, ապա փոխեք գործունեության ոլորտը, քանզի մի շարք ոլորտներում լուրջ հնարավորություններ ունեք բարձր արդյունքների հասնելու:
Գազարագույն աուրա
Գազարագույն աուրան նշանակում է զգացմունքներ և առողջություն: Եթե Ձեր աուրան գազարագույն է, ապա Դուք շփվող եք, բարի, հոգատար, շրջապատի նկատմամբ ուշադիր, սակայն այս ամենի հետ միասին Դուք նաև շատ ջղաձգված եք, ճնշված կամ ի վիճակի չեք Ձեզ դրսևորել այնքան, ինչքան կուզենայիք: Եթե այս վիճակներից որևէ մեկը կա Ձեզ մոտ, ապա Ձեր կյանքում որոշակի փոփոխություններ պետք է անեք: Առաջին հերթին հասկացեք, որ Ձեր ժամանակը տրամադրում եք կառուցողական և օգտակար գործունեությանը: Պետք է գտնեք Ձեզ այն ոլորտներում, որոնք Ձեր կարծիքով ազնիվ են և դրսևորվեք այնտեղ: Ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, հաճույք ստացեք շրջապատի մասին հոգ տանելուց և օգնության ձեռք մեկնելուց, քանզի Ձեր էությունն այդպիսին է ՝ մարդկանց օգնելը Ձեզ մոտ հոգևոր պահանջ է:.Առավելապես մեծ հաճույք կստանաք Ձեզ նման բարի և ազնիվ մարդկանց հետ շփվելուց: Ձեզ շատ հարմար է բարեգործական աշխատանքներում ներգրավված լինելը, այնպիսի մասնագիտությունները, որոնք ծառայում են մարդկությանը:
Կանաչ աուրա
Կանաչը բնության և կենդանության գույնն է: Նման աուրա ունեցող մարդիկ շատ լավ հարմարվում են յուրաքանչյուր պայմաններին, նրանք զգացմունքային են և կարեկցող: Նման հատկանիշները կարող են դառնալ նաև նրանց թուլությունը: Նման մարդիկ սիրում են շփվել ընկերների հետ: Նրանք լավատես են տրամադրված կյանքի նկատմամբ: Եթե նրանց կյանքում անհաջողություններ են լինում, ապա նրանք որպես կանոն մեղադրում են ուրիշներին: Կանաչ գույնը հակադրվում է կարմիրին՝ նրանք միշտ կառավարում են իրենց էմոցիաները, ինչը նման մարդկանց դարձնում է հուսալի և կայուն, ինչպես բնությունն է, որը աստիճանաբար է զարգանում, բայց կայուն է: Կանաչ աուրա ունեցող մարդիկ հարմարվող են, սակայն, եթե նրանք համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, ապա անսասան են:
Եթե Դուք կանաչ աուրա ունեք, ապա շատ եք վստահում մարդկանց, բարի եք և հոգատար:
Կանաչ աուրան ենթակա է փոփոխությունների, ուստի ուշադիր եղեք, մի լարեք Ձեզ մանրուքներով, մի նյարդացեք, աշխատեք ամեն ինչին հանգիստ նայել, որպեսզի պահպանվի Ձեր աուրայի բնական հավասարակշռվածությունը: Շփվեք երջանիկ և հոգատար մարդկանց հետ: Բնությունը Ձեզ պարգևել է աշխատասիրություն, հետևողականություն և նպատակասլացություն, ուստի օգտագործեք այդ հատկանիշները Ձեր գործունեության մեջ:
Երկնագույն աուրա
Երկնագույն աուրան խորհրդանշում է ճամփորդությունների նկատմամբ հակում, ձգտում դեպի ճշմարտությունը և կյանքի իմաստի բացահայտումը: Երկնագույնը չի բացառում ավանտյուրիզմը, միևնույն ժամանակ ունի ստեղծագործական հակումներ, երևակայություն և հստակ մտածողություն: Երկնագույն աուրա ունեցող մարդիկ հավերժ երիտասարդներ են, նրանք ունակ են հզորագույն գործեր անել, քանզի գրեթե անսպառ էներգիա ունեն: Նրանց ոգեշնչում են նոր տպավորությունները, նրանք հաճույքով շփվում են տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչների հետ և ուսումնասիրում նրանց մշակույթը: Հաճախ նրանք շատ ակտիվ կյանք են վարում, ինչը թույլ չի տալիս նրանց հանգստանալ, որն էլ իր հերթին սթրեսների պատճառ է դառնում: Երկնագույն աուրա ունեցող մարդկանց մեջ դժվար գտնվեն մարդիկ, ովքեր իրենց հսկայական ներուժն ուղղեն չար նպատակների իրագործմանը: Բնությունը նրանց օժտել է չափից շատ կարողություններով, սակայն դրա հետ միասին այնպիսի մտածողությամբ, որը նրանց թույլ չի տալիս կործանիչ ուժի վերածել իրենց բնատուր կարողությունները, հակառակը՝ նրանք ստեղծում են, զարգացնում, շունչ տալիս և հարստացնում իրենց շրջապատող աշխարհը: Նրանցից ոմանք շատ թափթփված են, քանզի ուզում են ամեն ինչ հասցնել, այս դեպքում էներգիան ոչ ռացիոնալ է օգտագործվում:
Կենտրոնացրեք Ձեր ուժերը մի ուղղությամբ, և մի սկսեք ոչ մի նոր բան, քանի դեռ չեք ավարտել նախորդը: Շտապողականությունը Ձեզ թույլ չի տալիս կանգ առնել, և Դուք միշտ հետաքրքրվում եք նորամուծություններով, ուզում եք ինքներդ նորամուծություն մտցնել: Հնարավոր է, որ Դուք չեք գնահատում Ձեր ձեռքբերումները, Ձեզ միշտ թվում է, որ ոչնչի չեք հասել, ուստի միշտ վազքի մեջ եք, սակայն մի պահ հետ նայեք, և տեսեք, թե ինչքան օգտակար բաներ եք արել Ձեր կյանքում: Դուք այնպիսի թանկարժեք հատկանիշներ եք ստացել բնության կողմից, որ եթե խելացի կերպով օգտագործեք դրանք, ապա մեծ հաջողությունների կհասնեք:
Կապույտ աուրա
Կապույտը մեծահոգության, հոգատարության, մարդասիրության գույնն է: Կապույտ աուրա ունեցող մարդիկ ինքնավստահ են, պատասխանատվության բարձր զգացում ունեն իրենց և մտերիմների նկատմամբ: Շրջապատողները ենթագիտակցության մակարդակում հասկանում են նրանց և ձգվում են դեպի վերջիններս: Եթե Ձեզ մոտ այս հատկանիշները բացակայում են, ապա պետք է ավելի շատ վստահեք մարդկանց, ավելի անմիջական լինեք և արտահայտեք Ձեր զգացմունքները: Լսեք Ձեր սրտի ձայնին, և այդ ժամանակ հնարավոր է, որ Դուք կարողանաք ավելի լավ հարաբերություններ հաստատել Ձեզ շրջապատող մարդկանց հետ: Կապույտ աուրա ունեցող մարդիկ չպետք է մոռանան հանգստի և զվարճանքների մասին, քանզի իրենց պարտականությունների հանդեպ ունեցած չափից շատ լրջությունը կարող է հանգեցնել առողջության կորստին: Այս տիպի մարդիկ հաճախ շատ պահանջկոտ են իրենց և իրենց շրջապատի նկատմամբ, քանզի ձգտում են կատարելության: Եթե Դուք էլ եք այդպիսին, ապա թուլացեք և փորձեք հասկանալ, որ հնարավոր չէ մշտապես պատասխանատվություն կրել կատարվող ամեն ինչի համար: Երկրորդական գործերին կարող եք այդքան էլ ուշադրություն չդարձնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Ձեր մտերիմների և ընկերների հետ: Կապույտ աուրա ունեցող մարդիկ սխալվելու ավելի շատ հավանականություն ունեն, քանզի փորձում են ամեն ինչ ճիշտ անել: Նրանք նաև փոփոխական են՝ ցերեկը կարող են ուրախ լինել, երեկոյան՝ մռայլ, նրանք կարող են խորը դեպրեսիայի մեջ ընկնել, այնուհետև ոգեշնչված դուրս գան դեպրեսիայից:
Մանուշակագույն աուրա
Մանուշակագույնն ինտուիցիայի, հոգևորի, պայծառատեսության գույնն է: Մանուշակագույն աուրա ունեցող մարդիկ ընդունակ են, օժտված են ինտուիցիայով և հարուստ ներաշխարհ ունեն: Դժվար պահերին նրանք կարողանում են իրենց հավատի միջոցով ուժեղանալ: Այս տիպի մարդիկ չեն սիրում ուրիշներից օգնություն խնդրել և մշտապես հույսը դնում են բացառապես սեփական ուժերի վրա: Եթե բնատուր արժանիքների և բնավորության միջև միասնություն չկա, ապա Ձեր աուրան կխամրի, սակայն Դուք կարող եք վերականգնել այն: Եթե շրջապատում Ձեզ չեն հասկանում, ապա փորձեք ավելի հասկանալի և ընկալելի Ձեզ պահել, արտահայտեք Ձեր զգացմունքները: Այս տիպի մարդիկ հաճախ ինքնամփոփ են լինում, չեն սիրում խոսել իրենց էմոցիաների մասին, ինչն էլ վանում է մարդկանց իրենցից: Մանուշակագույն աուրա ունեցող մարդիկ չեն սիրում հետևել ընդհանուր նորմերին, և ղեկավարվում են սեփական կարծիքով՝ ուշադրություն չդարձնելով հասարակության վերաբերմունքին: Շատ հաճախ մարդիկ չեն ընկալում և չեն ընդունում նման մարդկանց, ուստի պետք է հիշել, որ անկախ Ձեր հոգևոր հզոր հատկանիշներից, Դուք ապրում եք հասարակության մեջ , ուստի պետք է կարողանաք հասկանալի դառնալ նաև մնացածի համար: Մանուշակագույն աուրա ունեցող մարդիկ օժտված են գեղարվեստական և ստեղծագործական տաղանդներով: Մանուշակագույն աուրա ունեն շատ քիչ թվով մարդիկ, ուստիև նրանք իրենց արտոնյալ և յ ուրահատուկ են համարում: Նրանց հիմնական նպատակը երազանքների իրագործումն է:
Վարդագույն աուրա
Վարդագույնը մատերիալիզմի, նպատակասլացության և աշխատասիրության գույնն է: Վարդագույն աուրա ունեցող մարդիկ նուրբ են և շատ հոգատար, սակայն այդ հատկանիշները չեն խանգարում նրանց իրենց կարծիքը պնդել անհրաժեշտության դեպքում: Դուք սիրում եք գործել սեփական համոզմունքների համաձայն և մշտապես ուժ եք գտնում Ձեր մտերիմների մասին հոգ տանելու համար: Եթե Ձեր դրական հատկանիշները չօգտագործեք, ապա ժամանակի ընթացքում աուրան կխամրի: Մշտապես արտահայտեք Ձեր դրական վերաբերմունքը շրջապատի նկատմամբ, հոգ տարեք նրանց մասին, արտահայտեք Ձեր բարի հատկանիշները, քանզի այդ կերպ Դուք էլ ավելի եք ուժեղանում:
Ձեր մեջ բավականին էներգիա կա, ուստի արեք այն, ինչ իրականում ցանկանում եք, թեկուզ հնարավոր է, որ Ձեզ մտերիմները և ընկերները չհասկանան, բայց մի խուսափեք անել այն, ինչ ներքուստ ուզում եք: Փորձեք բացատրել նրանց Ձեր արարքների դրդապատճառը, և հնարավոր է, որ նրանք էլ աջակցեն Ձեզ: Հաճախ Ձեզ կարող է թվալ, որ Ձեզ ցանկանում են օգտագործել, ուստիև սովորեք ոչ ասել այն դեպքերում, երբ չեք ուզում անել այն, ինչ Ձեզ խնդրել են: Վարդագույնը կարող է նաև Ձեզ դարձնել անվճռական և մեղմ, ուստի պետք է փորձեք ավելի ինքնավստահ լինել և մի վախեցեք Ձեր մտքերն արտահայտելուց:
Բրոնզագույն աուրա
Բրոնզագույնը խորհրդանշում է անձնազոհություն, մարդասիրություն: Բրոնզագույն աուրայով մարդիկ նուրբ հոգի ունեն, հոգատար են և վճռական: Նման մարդիկ ուրախությամբ օգնում են հասարակության անդամներին, և դա անում են առանց հետադարձ սպասելիքների: Այս տիպի մարդիկ լավատես են, կարող են երջանիկ լինել: Սակայն, հաճախ Դուք վստահ եք, որ հասարակությունը թերագնահատում է Ձեզ: Եթե Դուք սեփական պահանջները բավարարելու համար ժամանակ չեք գտնում, ուրեմն որոշ ժամանակ Ձեր ուժերը ծախսեք միայն Ձեր անձի կատարելագործման վրա: Դուք բավականին նուրբ հոգի ունեք, ուստի շատ դժվարությամբ եք որոշումներ ընդունում այն դեպքերում, երբ մարդիկ փորձում են շահագործել Ձեր բարությունը: Սակայն, Ձեզ օգտակար է բարություն անելը՝ առանց պատասխան սպասելու: Դա դժվար է, բայց դա Ձեր կատարելագործման ուղին է:
Արծաթագույն աուրա
Արծաթագույնն իդեալիզմի, երազկոտության և ֆանտազիաների գույնն է: Արծաթագույն աուրա ունեցող մարդիկ հոգևոր բարձր մակարդակ ունեն և հարուստ ներաշխարհ, օժտված են անթերի ինտուիցիայով: Նրանք մեծահոգի են և ազնիվ, երբեմն շատ են վստահում մարդկանց: Ընկերներ ընտրելուց նրանք հենվում են ինտուիցիայի վրա և շրջապատի հետ բացառապես կառուցողական հարաբերություններ են հաստատում: Եթե Դուք արծաթագույն աուրա ունեք, ապա հետևեք Ձեր ինտուիցիային, հակառակ դեպքում Ձեր աուրան կխամրի և կդառնա մոխրագույն և անկենդան: Այն վերականգնելու համար, Դուք պետք է բացահայտեք Ձեր թաքնված տաղանդները և հնարավորությունները, այնուհետև օգտագործեք դրանք: Մեծ գործեր նախաձեռնելիս՝ հիշեք, որ Դուք ոչ միշտ եք պատրաստ դրանք իրագործել, ուստի ընտրեք այնպիսի նպատակներ, որոնք կառուցողական են և արդարացված: Հաջողության հասնելով՝ Դուք կզարմանաք, թե ինչպես է փոխվում Ձեր աուրան, կարող եք նաև էմոցիոնալ ճնշում, ներվային լարվածություն զգալ, ինչի պատճառով էլ Ձեր շրջապատում մարդիկ կարող են իրենց լարված զգալ: Ձեզ շատ օգտակար է մեդիտացիան, յոգան՝ լարվածությունը հանելու համար:
Ոսկեգույն աուրա
Ոսկեգույնն անսահմանության գույնն է: Այն խորհրդանշում է հաջողություն, քաջ գաղափարներ, պատասխանատվություն, հոգու անսովոր հատկանիշներ: Նման մարդկանց հաջողությունը մշտապես ուղեկցում է: Նպատակին հասնելուց հետո, նրանք կարողանում են վայելել երջանկության բերկրանքը: Ոսկեգույն աուրա ունեցող մարդիկ ի ծնե խարիզմատիկ լիդերներ են, ովքեր հսկայական էներգիա են տալիս շրջապատին: Ոսկեգույն աուրա ունեցող մարդիկ գրեթե միշտ հասնում են իրենց երազանքին, սակայն, եթե Ձեզ մոտ դա դեռևս չի ստացվել, ապա պետք է վերականգնեք կորցրած ուժերը: Եթե Ձեր գործերն այդքան էլ հաջող չեն, ապա հանգստանալու ժամանակն է, քանզի որպես կանոն Դուք շատ պահանջկոտ եք Ձեր անձի նկատմամբ: Ժամանակ հատկացրեք հանգստին, որից հետո միայն անցեք գործերին, դա շատ կարևոր է:
No comments:
Post a Comment