Հայոց Լեզու 11-րդ դասարան

Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:
Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել: [որոշիչ]
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին: [հտկացուցիչ]
Բուն բացահայտիչը  բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը:
Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով)։
Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

 Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց՝ էդմունդ Հալեյը:
Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնացին՝ էդմունդ Հալեյին:
Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնացից՝ էդմունդ Հալեյից:
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնացի՝ էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնացով՝ էդմունդ Հալեյով:
Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն: [ձիու]

Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ: [Արամից]

Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ: [Դավթին]
Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:[գետից]

Բուն բացահայտիչ. կետադրություն:
Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:
Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:
  • Կետադրիր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն  հաց ենք տանում նրա հոր ընկերը՝Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:



Հատկացուցիչ:
Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
  • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր: [Արփիի]
  • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը: [պապի]
  • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից: [ծովի]
  • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել: [ծառի]
  • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ: [Ռուսաստանի]
Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ և ինչի՞ հարցերին:
Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:
Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում  է հատկացուցիչ :
Գտնել հատկացուցիչները:
Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արածի մասին, վճռել է խեղդել:
Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
Ծովի ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Արթուրի պապը սիրով կարդում էր Չարենցի բանաստեղծությունները:
Գյումրիի երեկոները շատ խաղաղ էին Արփիենց փողոցում:
Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում ցուցադրված էին Սարյանի նկարները:
Չորորդ վաշտի զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարի հրամանները:
Ուշադրություն դարձրեք.
իմ գիրքը – գիրքս
քո գիրքը – գիրքդ
իմ գիրքս
քո գիրքդ
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: [ընկերդ]
Իմ որսն իր ոտքով եկավ: [որսս]
Քո սիրտը քա՛ր է, քա՛ր: [սիրտդ]
Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում: [շորջս]
Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր: [ծնողներիդ]

Հատկացուցիչի կետադրությունը:
Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝  մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:
Կետադրիր.
  1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
  2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
  3. Յուրաքանչյուրի` ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  4. Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
  • Կերպարանքը` փաթաթված սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
  • Երկու լեռնաշղթաների արանքում` որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը, ընկած է փոքրիկ քաղաքը:
Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր` աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով

Գեղարքունիքի բարբառ:
Գտիր բառերի գրական տարբերակը:
Հիրգուն- երեկո
Ըղունգ- եղունգ
Հորի- ում
Դöր- ուր
Իմալ- ինչպես
Սաբախտան- առավոտյան
Մկա— հիմա
Իրիցավ— երևաց
Վօր— որ
Տարինբիթուն- ամբողջ տարին
Ըսթար- վիճակ
Ճիժուպիժ— երեխա
Գախ-գախ-
Խաց- հաց
Խա— այո
Օթախ— սենյակ
Մնի- նման
Սվթա- սկզբից
Մթամ— իփրև
Անգաջ- ականջ
Իսան- մարդ
Խորոտ- գեղեցիկ
Ջիշամ-
Չէնգէլ- պատառաքաղ
Գործնական աշխատանք:
Տեքստի թարգմանություն գրաբարից:
  1. Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ: 
Ձմեռն անցավ, անձրևներն անցան և  գնացին, հեռացան։ Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի դարձավ մեր երկրում։ Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղիկների տունկերը տվեցին իրենց բույրը։ Արի՛ իմ մերձավոր, իմ գեղեցիկ իմ աղավնի արի և դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը կաղցր է և տեսքը քո գեղեցիկ։ 
  1. Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Մի աղքատ իմաստուն ուներ ծույլ որդիներ, և մահվան ժամին կանչեց իր որդիներին և ասում․
– Ո՜վ որդիներ, շատ գանձ կա պահված մեր այգում, իսկ տեղը ձեզ ցույց չեմ տա, ով աշխատի և խորը փորի, նա կգտնի գանձը։ Մահվանից հետո որդիները սկսեցին քրտնաջան աշխատել և խորը փորել։ Յուրաքանչյուրը ջանասիրաբար աշխատում էր՝ ցանկանալով գտնել գանձը։ Եվ այգին սկսեց աճել, զորանալ և բազում պտուղներ տալ, և նրանից դուրս եկան գանձերը։
Գործնական աշխատանք: Հայոց լեզու 
1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաճո:
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն-ընկճված, պախուրց-սանձափոկեր, նանիր-դատարկախոս, հորջորջել-անուն դնել, ագուցել-հագցնել, զեղծել-փչացնել, թալկանալ-ուշաթափվել, ոթել-թափել, դժնդակ-անգութ, ճեպել-շտապել:
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս, սառնորակ-վատորակ, անուշահամ-դառնահամ, կենսագիր-գրագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-լողազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաձայն, դեղնակտուց-դեղնակարմիր, ջրաղաց-ջրամբար, աշխարհամարտ-աշխարհակալ, ծովածոց-ծովեզր, լեռնագնաց-լեռնաշխարհ, սրբավայր-սրբապատկեր:
Որոշիչը և նրա արտահայտությունը: 
Նախադասության երկրորդական անդամներ կամ լրացումներ:
Գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Որոշիչ
ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։
Օրինակ՝  Գեղեցիկ  օրերի հուշերը նրան երանության գիրկն էին նետել:
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
1. գոյականով
Օրինակ՝ Դարբին Մանուկը շատ շնորհալի աշակերտներ ունի:  
2. ածականով
Օրինակ՝  Դաշտային գունագեղ ծաղիկների  բույրը տարածվել էր ամենուր:
3. դերանունով
Օրինակ՝ Այդ երգը վաղուց մոռացված է: 
4.  դերբայներով
Օրինակ՝ Տաշած  քարը գետնին չի մնա:
Աշխատող մարդը ամեն ինչի կհասնի:
5. թվականով
Օրինակ՝ Տասը մասնակցից  հինգը հաղթեց: 
6. մակբայով
Օրինակ՝ Արագ քայլերով  նա հասավ ճամփորդողներին։
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։
Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:
Տեքստում ընդգծել որոշիչները: Ի՞նչ խոսքի մասով են արտահյտված որոշիչները;
Օրերով թափառում էր ոհմակի հետ: Քաղցած, նյարդայնացած, կատաղած-(հարաբերական դերբայ) շները ամբողջ  օրը վազվզում էին, գզվռտում, որպեսզի  քաղաք մտնեին ու փորձեին գողություն անել: Բակերից ներս էին մտնում, հին-(ածական) ոսկորներ ճարում: Դանիացի(գոյական) շունը մռմռում էր, ոսկորը խլում ու հանգիստ կրծում: Երկու-(թվական) շուն էլ մարդկանց վրա էին հարձակվում ու գռմռում:
Ֆլեշմոբյան առաջադրանքներ
1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ:
«Պատանեական(պատանեկան) խանդավառությամբ օրեկան(օրական) երեք անգամ կաշվեկազմ(կաշեկազմ) գրքով հուներեն(հունարեն) էր սովորում»:
2.Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։
ա. աղոթքն իր տեղը                      1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                2. որտեղ լսող կա
գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ
դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը
ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ
ա-4      գ-5    ե-3
բ-2       դ-1

3․
ա) Ո՞րն է հոգաբարձու բառի առաջին արմատը : [Հոգ]
բ) Մարդ և տիկին գոյականներից ո՞րը հոգնակիի կազմության զուգաձևություն ունի: [Տիկին]
գ) Ի՞նչ հնչյունափոխություն կա ստրջացում բառում: ե [ ստերջ- չբեր, անպտուղ]
դ) Վարկաբեկել և վարքուբարք բառերից ո՞րի երկու արմատն էլ համանուն ունեն: Վարքուբարք
.  Ուղղել սխալները․
1.   Մարդկանց նայում էր ակնոցների տակից քննախույզ հայացքով: [ակնոց]
2. «Մեր լեզուն մեր խոսքն է դա»։ [դա]
3. — Իմ լավ բարեկամին քո մոտ կուղարկեմ, -խոստացավ ընկերս: [քեզ]
4. — Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք: [չափվեք]
5․ Նա հասկացություն անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները:[պատկերացում]

Ստորոգյալ 

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերի։ Ստորոգյալները լինում են պարզ և բաղադրյալ։ Պրզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։
Օրինակ՝
Խումբը երգում է ։
Օրը բացվեց։
Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է գոյականով, ածականող, թվականող, դերանունով, դերբայով և օժանդակ բայով։ Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող որևէ խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ օժանդակ բայը հանգույց։
  1. Աղջիկը գեղեցիկ է։
  2. Հաղթողները իմ ընկերներն էին։
  3. Պարտվողները այդ չորսն էին։
  4. Միրգը շատ հասած էր։

Գործնական աշխատանք: 03.10

1.Տրված նախադասություններում ընդգծիր ստորոգյալները և նշիր , թե ինչ խոսքի մասերով են արտահայտված բաղադրյալ ստորոգյալները:
Մայրս աչքիս փոքրացած Էր:- դերբայ
Այգին պահպանում էին նրա հավատարիմ շները: – բայ
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: – գոյական
Ընկերս սակավախոս է: – ածական
Այգու միակ ծառը դեռ կանգուն է:-ածական
Կռվողները հինգն էին: – թվական
Քաղաքի շենքերը լվացվել էին անձրևից:-բայ
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է:- գոյական
Մեր պայքարը արդար է:- ածական
Այդ ամենի պատճառը դու ես:-դերանուն
Գրքի հեղինակը երկուսս ենք: – թվական
Մեղավորը ես էի: – դերանուն
2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):
Գործնական աշխատանք 
Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:
Կազմել երեքական նախադասություն, որտեղ ենթական արտահայտված լինի՝ գոյականով, ածականով, թվականով, դերանունով և դերբայով։

Գոյական

  1. Արամը զրուցում էր Անիի հետ: 
  2. Մանեն և Արփին երգում էին: 
  3. Տղան լրացնում էր հարցաթրթիկը: 

Ածական

  1. Գեղեցիկը հոգու ներդաշնակությունն է:
  2. Բարին միշտ էլ հաղթում է: 
  3. Չարը միշտ էլ պատժվում է: 

Թվական 

  1.  Տասը զոըհգ թիվ է: 
  2. իմ նստարանը`` երկրորդ է։
  3. երկուսն էլ իր գրչներն են։

Դերանուն

  1. Նրանք քայլում էին այգում։
  2. Դու խախտեցիր բոլոր կնոնները։
  3. Նրանք վերլուծում էին պատմվածքը։

Դերբայ

  1. Սովորելը ապագադ է։
  2. Զրուցողը Արփին էր։
  3. Ասմունքողը ապշեցրեց բոլորին։


Գործնական աշխատանք: Հայոց լեզու 
1.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Որթ
 երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդ երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)
2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
3.Նախադասությունների մեջ գտեք բառագործածության սխալները:
Այդ առավոտ սուրհանդակները ավետեցին վաղուց սպասված հաղթանակի լուրը:
Այդ երկուսը դեռ առավոտից էին վիճվում:
Նա քայլելուց ընկավ:
Քո համար նա պատրաստ է ամեն ինչի:
4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

5.Տրված բառերում գտնել հնչյունափոխված արմատները
:
Գետնաքարշ(գետին), գիտնական(գիտուն), հնձվոր(հունձ), խուսափել(խույս), քննարկել(քննել), լսափող(լսել), նստարան(նիստ), լրջախոհ(լուրջ),  ուղեկից(ուղի), շրջադարձ(շուրջ), կավճոտ(կավիճ), սուզանավ(սույզ), չվացուցակ(չվել), իշայծյամ(էշ), պտուտակ(պտույտ):
6. Շարքի բառերում ընդգծել նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

Գործնական քերականություն: 26.09 (Մաս 1)
Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):
  • Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
  • Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
  • Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
  • Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
  • Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
  • Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
  • Նրա հայրը դու ես:
  • Հարևանսենյակում հավաքվեք:
  • Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
  • Աղջկա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:
Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:
  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-Բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: – պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: – պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: – բարդ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: – բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: – բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: – պարզ
  • Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: – բարդ
Կետադրիր, եթե անհրաժեշտ է:
  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց՝հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ` աղբանոցի հոտը:

Գործնական աշխատանք: 23.09
Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ, նախադասության գլխավոր անդամներ
Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:
  1. Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:
  2. Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:
  3. Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:
  4. Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:
  5. Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:
Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:
Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:
  1. Կատուն բռնում է: – Շեկ կատուն իր սուր ճանկերով բռնեց մկանը։
  2. Քամին փչեց: – Այսօր առավոտյան սառը քամին դեպի հարավ էր փչում։
  3. Դելֆինները լողում էին:-
  4. Արահետը ձգվել էր: – Քարքարոտ արահետը ձգվում էր դեպի հեռվում գտնվող խրճիթը։
  5. Գետերը քանդում են:- Վարարուն գետերը քանդում են ափին գտնվող տները։
Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող է երևում (երևալ):
  2. Գարնան արևոտ օրն ինձ հիշեցրեց (հիշեցնել), որ մայիսն է:
  3. Քամին հալածեց (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում (թողարկվել) թողարկվել է ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչ:
  5. Դելֆինը բաց ակվարիումից դանդաղ լողում էր (լողալ) դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Գտիր համաձայնության սխալները:
  • Մի մասը լռում են-է:
  • Երեմն ընկերոջ հետ գնացին-գնաց:
  • Ընդունվում է-են պատվերներ:
  • Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց-իր պարտքը պիտի կատարեն-կատարի:
  • Պահանջվում է-են վարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
  • Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:
Հետևություն արա:
Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
  • Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
  • Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  • Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
  • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
  • Ժամանակին հսկաներ են ապրել, և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
  • Դու քաջ ես ու անձնվեր, և կարդարացնես մեր հույսերը:
  • Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
  • Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
  • Վագրը ծառի ետևից մռնչաց,և անտառը սարսափեց:
Բաղաձայների ուղղագրոււթյուն
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բոխկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։
2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։
3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, անբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, անփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։
բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո,երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։
գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոզ, որպես, ֆիզկուլտուրա։

No comments:

Post a Comment