Էջեր

Wednesday, 3 October 2018

Թավուտում


«Թավուտում» ճապոնացի գրող, Ռյունոսկե Ակուտագավայի պատմվածքն է: Յոթ տարբեր մարդկանց պատմություն, յոթ տարբեր մարդկանց մոտեցումներեր, մեկ սպանություն և մեկ խոստովանություն։
 Խճճված ճապոնական պատմություն, որի ընդհանուր օղակը գտնելը շատ դժվար է։ Ճապոնական այս պատմվածքը տարբերվում էր մնացած այլ պատմվածքներից և փոքր ինչ խորթ էր ինձ համար։ "Ավազակ" Տաձյոմարան "խոստովանում" է, որ նա է կատարել սպանությունը, սակայն դրանից դեռ ոչ մի եզրակացություն չարացի քանզի կարդացի այս խոսքերը։ «Ձեզ սարսափելի է թվում: Դատարկ բան. տղամարդուն սպանելը հասարակ գործ է: Երբ ցանկանում են կնոջը տիրել, տղամարդուն միշտ սպանում են: Միայն թե ես սպանում եմ սրով, որ գոտուս տակ է, իսկ ահա դուք` ոչ մեկդ, չեք ապավինում սրին, սպանում եք իշխանությամբ, փողով, իսկ երբեմն էլ` շողոքորթ բառերով: Ճիշտ է, այդ դեպքում արյուն չի թափվում, տղամարդը մնում է կենդանի, բայց համենայնդեպս, դուք նրան սպանում եք: Եթե միայն մտածեք, ում մեղքն է ավելի ծանր` ձերը, թե իմը, ով գիտե»: Այս խոսքերից միայն հասկանում եմ մի բան, որ նա կապ չուներ այդ սպանության հետ։ 
  Կարծում եմ սպանությունը կատարել էր այն կինը, ով քողարկվելով անմեղի դիմակի տակ փորձում էր հիմարեցնել մնացածին։ Պատմվածքը այնքան էլ չհավանեցի, չեմ սիրում անհասկանալի և ոչ կոնկրետ պատմվածքներ։

No comments:

Post a Comment