Էջեր

Tuesday, 26 February 2019

Բարին և Չարը

Բարին և Չարը, բարոյագիտության հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։

Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերի, էկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։
Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։
Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:

No comments:

Post a Comment