Էջեր

Thursday, 21 March 2019

Բուդդիզմ

Բուդդիզմն աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ Այն սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղղահավատ բրահմայականությանը և արտաքին ծիսակարգերին։ Բուդդիզմը չի ընդունել ինչպես Բրահմայի ուսմունքը, այնդպես և Վեդայիսրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա։ Բուդդայականությունը Մաուրենների դինաստիայի օրոք (մ.թ.ա. 4-րդ դար) Հնդկաստանում դարձել է իշխող, իսկ Աշոկա կայսրը (մ.թ.ա. 273-232) նրան տվել է պետական կրոնի նշանակություն և նպաստել նրա տարածմանը այլ երկրներում՝ ընդհուպ մինչե Միջին Ասիա և Սիբիր։ Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է։ Բուդդիզմը եղել է առաջին համաշխարհային կրոնըև եղել է աշխարհի ամենամեծ կրոնը 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում՝ 1951 թվականին Բուդդիզմն ունեցել է 520 միլիոն հետևորդ։ Այդ ժամանակ մեծությամբ երկրորդը քրիստոնեությունն էր՝ 500 միլիոն հետևորդով։ Բուդդայականության հիմնադիրը համարվում է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան), որը ծնվել է Նեպալում: Նա եղել է հարուստ իշխանավորի որդի, սակայն լքել է իր ընտանիքը, հրաժարվել հարստությունից և սկսել է վարել ճգնակյացի կյանք: Նա փնտրում էր այն հարցի պատասխանը, թե կյանքում ինչու՞ տառապանք կա: Չորս տեսարանները, որոնք նա տեսավ նախքան ճգնակյաց դառնալը, վճռական ազդեցություն ունեցան իր կյանքում: Առաջին երեքը կապված են եղել դժբախտությունների հետ. դրանք են ծերունին, ծանր հիվանդը և թաղման արարողությունը: Չորրորդ տեսարանը եղել է հանգիստ, բոլոր տխրությունները հաղթահարող ճգնավորը: Սակայն ճգնավորական կյանքով ապրելուց հետո Գաուտաման համոզվեց, որ ճգնությունը չի կարող պատասխանել այն հարցերին, որոնք նրան տանջում են: Երկար մտածումներից հետո, վերջապես, նա հասավ լուսավորության: Նա հասկացավ, որ դժբախտությունների պատճառը մարդկանց ցանկություններն են: Եթե մարդը ազատվում է ցանկություններից, նա դառնում է ՙլուսավորված՚. հենց դա է նշանակում Բուդդա անունը: Գաուտաման համակարգեց իր ուսմունքը ՙչորս սրբազան ճշմարտությունների՚ անվան ներքո:

1. Կյանքը տառապանք է:
2. Տառապանքի պատճառը ցանկությունն է:
3. Տառապանքը վերջանում է, երբ արմատախիլ է արվում ցանկությունը:
4.Հետևելով ութաստիճանական ճանապարհին` կարելի է հասնել լուսավորության: 

No comments:

Post a Comment