Էջեր

Monday, 22 April 2019

Մենք ավերում ենք այն, ինչը դարեր շարունակ ստեղծել է բնությունը


Մեր կյանքում ամեն ինչ և ամեն բան իրենց ուրույն արժեքն ունեն.
ամենաաննշան թվացող մանրուքներից մինչև
Անհիշելի ժամանակներից մարդը <<ընկերություն>> է արել բնության հետ
ու վերցրել նրանից իրեն անհրաժեշտ գրեթե ամեն բան` քարից սկսած մինչև
ամենաթանկարժեք մետաղը` ոսկին: Անգամ դարաշրջաններն են հենց այդպես
կոչվել` քարե դար, բրոնզե դար և այլն: Մարդիկ սկսել են ընտելացնել
կենդանիներին` որոշներին դարձնելով ընտանի. կով, ոչխար, հավ, իսկ
որոշներին, ինչպես օրինակ շանը` նույնիսկ ընկեր համարել:
Սակայն, երբ խոսքը գնում է մարդու համար այնքան կարևոր կենսական
օղակի մասին, ինչպիսին թթվածինն է, առանց որի մենք մի վայրկյան անգամ
ապրել չենք կարող, ակամայից հիշում ենք բնության ամենագեղեցիկ զարդի` ծառի
մասին: Չէ որ հենց ծառերի շնորհիվ ֆոտոսինթեզ կոչվող երևույթի միջոցով է
տեղի ունենում օդի հարստացումը թթվածնով:
Առհասարակ ինձ մոտ օդ կամ թթվածին բառերը ասոցացվում են հենց ծառի
հետ: Հետադարձ հայացք գցելով մարդկության անցյալին` անվիճելիորեն
կզգանք, թե ինչ մեծ դեր են ունեցել և ունեն ծառերը մեր կյանքում: Նրանք հումք են
հանդիսանում թղթի ստացման գործում, այսինքն գրքերի, որոնց միջոցով մենք
գիտելիք ենք ձեռք բերում մեր ամբողջ կյանքում: Հավելեմ, որ ծառից ստացվող
փայտից պատրաստվել և պատրաստվում են սեղաններ, աթոռներ, մահճակալներ,
պահարաններ, խաղալիքներ և անգամ տներ և այսպես կարելի է անվերջ թվել:
Մեծ է ծառի դերը նաև կենդանական աշխարհի կյանքի ու
կենսագործունեության համար: Չէ որ նրանցից մի քանիսը, ինչպես օրինակ
սկյուռիկները, ապրում են հենց ծառերի փչակներում, ինչպես նաև թռչունների մեծ
մասը բույն են դնում հենց ծառերի վրա` սկսած ճնճղուկներից մինչև մեր այդքան
սիրելի արագիլները:  Ծառերը կլանում են արտադրողական փոշին ու արտադրում մանրէասպան նյութեր՝ ֆիտոցիդներ: Անտառը սննդի աղբյուր է բույսերի ու կենդանիների համար, էներգիայի աղբյուր ու արտադրողական հումք՝ մարդու համար: Ծառերը կլանում են ածխաթթու գազը: Կենսական այդչափ մեծ նշանակություն ունեցող անտառները հիմա կանգնած են լուրջ խնդրի դիմաց,քանի որ բնության էկոսիստեմից ամենադաժան վերաբերմունքին են արջանանում.հատում,այրում,էտում և այլն։ Այժմ համարյա վերացել են բոլոր այն անտառները, որոնք մի ժամանակ ծածկում էին երկրագունդը: Պատճառներից է տնտեսություն-արդյունաբերությունը։ Անտառների անհետացման մեկ այլ պատճառ է դրանց քայքայումը՝ հրդեհները, անօրինական բնակեցումները, կլիմայական փոփոխությունները եւ այլն: Անտառի օգտագործման կարևորագույն խնդիրը ապօրինի ծառահատումներն են: Ամենակարևորն այն է, որ ծառ կարելի է կտրել 5-10 րոպեում, իսկ որպեսզի նորատունկ շիվը ծառ դառնա կպահանջվեն տասնյակ տարիներ


Միակ առաջընթացներից....  

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 











Ծառահատումները հայաստանում 

Կարապի Լիճ 
























Օպերայի և Բալետի թատրոն 



No comments:

Post a Comment