Էջեր

Thursday, 25 April 2019

ԱՆՀԱՏ,ԱՆձ"ԱՆձՆԱՈՐՈՒԹՅՈՒՆ",ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:


Նախ հարկաոր է
զանազանել"մարդ","անհատ","անձ"և"անհատականություն"հասկացությունը:
ՈՒժագրավ է,որ դրանց պարզաբանումը, ի թիվս հոգեբանական բազմաթի այլ հիմնախնդիրների,տվել է հայազգի անվանի հոգեբան Բ.Գ. Անանևը:
Առօրյա կյանքում մենք հաճախ ենք օգտագործում այդ հասկացությունները հիմնականում որպես հոմանիտար,նույնիմաստ բառեր:Սակայն հոգեբանության մեջ դրանք տարբեր բնութագրեր ունեն:
Նախ"մարդ"հասկացությունն առավել ընդհանրական է և իր մեջ ամփոփում է "անհատ","անձ" և "անհատականություն" հասկացությունները:
Անհատ ասելով մենք հասկանում ենք մարդկային ցեղին պատկանալու ձաստը:Այս տեսակներից բոլոր մարդիկ անհատներ են:Այն կենսաբանական օրգանիզմ է,որն իր մեջ կրում է մարդկային տեսակի ժառանգական հատկությունները:Անհատ է և՛ հասուն մարդը,անհատ է և՛ նախնադարյան մարդը,և՛ քաղաքակիրթ աշխարհի կրթված բնակիչը:Անհատն իր հետ բերում է անձնաորություն դառնալու բոլոր նախադրյալանեը:
Աշխարհ գալով որպես անհատ՝մարդը ձեռք է բերում յուրահատուկ սոցիալական որակ,դառնում է անձնաորություն"Սակայն եթե նա չապրի սոցիալական(մարդկային)վիճակում,անձնաորություն դառնալ չի կարող:ԵՎ հիմնական պայմանն այստեղ հասարակական-պատմական փորձին տիրապետելն է, որն իրականացնում է ավագ սերունդը:
Փորձե՛ք մեկ րոպե պատկերացնել,թե ինչ իրավիճակ կստեղծվի,եթե ավագ սերունդը փորձը չփոխանցի կրտսեր սերնդին:
Սակայն ճիշտ չի լինի անձին դիտարկել որպես միայն սոցիալական միջավայրի պասիվ արդյունք և նրա մեջ չտեսնել ակտիվ գործչին:Չէ՞ որ անձի կողմից մարդկային փորձի յուրացման գործընթացն իրագործվում է նրա ներաշխարհի միջոցով:Անձը դրսևորում է վերաբերմունք այն ամենի նկատմամբ,ինչ ինքն է կատարում,և ինչ կատարում է իր հետ և իր շուրջը:Սոցիալական միջավայրում անձը կատարում է բազմաթիվ դերեր,ստանձնում է պարտականություններ ու իրավունքներ,կարգաորում և վերահսկում է իր վարքը և պատասխանատվություն է կրում արարքնելի համար:
Այսպիսով՝ "անձ"է համարվում մարդկային փորձի ակտիվ յուրացման շնորհիվ հոգեկան զարգացման որոշակի մարկարդակի հասած մարդը:
"ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ"-ը մարդկանց միմյանցից տարբերվելու հնարավորությունն է:Այն թույլ է տալիս քեզ,օրինակ,տարբերվել ձեր ընկերներից,համադասարանցիներից,մնացած մարդկանցից:Այն անձի հոգեբանական առանձնահատկությունների անկրկնելի միացություն է,որի մեջ մտնում են բնաորույունը,խառվածքը,ձևավորված ընդունակոոթյունները:Այնպես,ինչպես միևնույն ծառի վրա չկա երկու նույնանման ներև,չկա նաև հոգեբանական առանձնահատկությունների միևնույն ամբողջությունն ունեցող երկու մարդ:Մարդու անձնաորությունն անկրկնեի է իր անհատականության մեջ:
Այսպիսով՝փորձենք բանաձևել՝

ՄԱՐԴ = ԱՆՀԱՏ + ԱՆՁ + ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,

որտեղ մարդ ծնվում են,անձ դառնում են,անհատականությունը՝պաշտպանում:
ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱԲԱԺԱՆՈՒՄԸ: Դուք արդեն համոզվեցիք,որ մարդու ծնունդը դեռևս չի նշանակում անձի ծնունդ:Դրա համար նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու,հասունանալու և մարդկային փորձը յուրացնելու:Անհատից անձի վերափոխվելու այդ բարդ գոծընթացը հոգեբանության մեջ անվանում ենք "սոցիալականացում":
Անձի ձևավորման գործընթացը հասկանալու համար հարկ է պատկերացում կազմել հոգեկան զարգացման փուլերի մասին:Հոգեբանության մեջ այս հիմնախնդրով զբաղվել են շատ հոգեբաններ (Է,Էրիքսոն,Ս.Հոլլ,Կ.Յունգ,Լ.Վիգոտսկի,Դ.Էլկոնին,Գ.Կրայգ և այլք):
Համադրելով նրանց մոտեցումները՝ անձի զարգացման փուլերը կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
Միջծննդյան փուլ ներարգանդային կյանքի 7-9 ամիսներ
............................................
Մանկիկության ծնված օրվանից մինջև 1 տարեկան
............................................
Վաղ  մանկություն 1-3 տարեկան
............................................
Նախադպրոցական մանկություն 3-6 տարեկան
............................................
Դպրոցական շրջան 6-17 տարեկան
............................................
Բուն պատանեկություն 17-20 տարեկան
............................................
Երիտասարդությում 21-35 տարեկան
............................................
Հասունություն 35-45 տարեկան
............................................
ծերություն 65 տարեկանից հետո
...........................................
Այսպես հոգեկան զարգացումը դիտարկվում է ըստ տարիքյին շրջանների: 
 

No comments:

Post a Comment