Friday, 3 May 2019

Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները

Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը կապված է արքոնտ Սոլոնի անվան հետ: Ք.ա. 594 թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյությանը սպառնացող վտանգը վերացնելու համար:

Սոլոնը առաջին հերթին վերացրեց պարտային ստրկությունը: Նույնիսկ Ատտիկայից դուրս ստրկության վաճառված աթենացիները պետական միջոցների հաշվին հետ գնվեցին և վերադարձվեցին: Արգելվեց այդուետև աթենացուն ստրկության վաճառել: Այդ միջոցառան շնորհից օրինականացվեց աթենական քաղաքացու անձնական ազատությունը: Ավելին՝ Սոլոնը աթենական քաղաքացիություն շնորհեց Ատտիկայում մշտապես բնակվող օտար պոլիսների շատ ներկայացուցիչների:
Ատտիկայում մտցվեց գույքային ցենզ, որով բնակչությունը բաժանվեց չորս գույքային խմբերի: Սա ծանր հարված էր տոհմատիրական կարգերին: Այդուհետև գնահատվելու էին ոչ թե մարդու ծագումը, այն նրա անձնական արժանքիները: Մարդը հասարակական-պետական սանդուղքով բարձրանալու համար պետք է հենվեր ոչ թե իր նախնիների դիրքի, այլ սեփական աշխատանքի վրա:
Սոլոնը ստեղծեց ժողովրդական ժողովի կողմից ընտրված չորս հարյուրի խորհուրդ, որի կազմում ներառվեցին 100-ական ներկայացուցիչ Ատտիկայի 4 ցեղերից յուրաքանչյուրից: Բուլեն պետք է քննարկեր էկլեսիա մտնող օրենքների նախագծերը:
Սոլոնը ստեղծեց ատենկալների դատարան: Այդուհետև դատավորները չէին կարող միայնակ որոշում կայացնել, այլ պետք է վերջնական վճիռը թողնեին 12 ատենակալների հայեցողությանը: Այն վերածվեց Ատտիկայի գերագույն դատական մարմնի: Դատական համակարգի այս նորույթը գոյատևում է մինչև օրս:
Սոլոնի բարեփոխումնեը Աթենական պետության հետագա զարգացման առումով վիթխարի նշանակություն ունեցան: Դրանք վճռական հարված հասցրին տոհմատիրական կարգերին:
Աթենական պետության ժողովրդավարացման հաջորդ փուլում՝ ք.ա. 508 թ., կատարվեցին Կլիսթենեսի բարեփոխումները: Նրա կարևորագույն ձեռնարկումը գործադիր իշխանության մարմիններում ընտրության կարգի հիմնավոր վերափոխումն էր, որը թույլ կտար ապահովել բոլոր քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանը:
Այդ նպատակով Ատտիկան բաժանվեց երեք վարչական շրջանների՝ Աթենքը՝ իր արվարձաններով, ծովեզերքը և ներքին շջանները: Սրանցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում էր 10 մասերրի: Յուրաքանյուր երեք շրջանից մեկական տիտիա միասին կազմում էին 1 ֆիլ: Այսպիսով՝ նախկին չորս ցեղային ֆիլերի փոխարեն կազմվեցին 10 տարածքային ֆիլեր: Այս միջոցառման նպատակն էր խառնել բնակչությունը, որպեսզի էվպատրիդները կարողանա ազդել ընտրությունների ընթացքի և բնակավայրերի ներքին գործերի  վրա:
Տրիտիան իր հերթին բաժանվում էր մի քանի դեմոսների: Դեմոսը տնեսական, վարճական և ռազմաքաղաքական ինքնուրույ միավոր էր, որն ուներ ընտրովի ղեկավար:
Կլիսթենեսը բարելաեց օրենսդիր մարմիների գործունեությունը: Սոլոնի 400-ի խորհուրդը դարձավ 500-խոհուրդ, որում ներգրավվեցին 50-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր ֆիլից: Տարին բաժանվեց տաս մասի, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում էկլեսիա մտնող օրինագծերը քննարկվում էին այդ 50 անձանց կողմից:
Կլիսթենեսը ստեղծեց 10 ստրատեգոսների խորհուրդ, որոնցից յուրաքանչյուրը հերթով ղեկավարում էր աթենական աշպարհազորը:
Պետական պաշտոնյաների գործունեությունը վերահսկելու նպատակով սահմանվեց, որ նրանք կանոնավոր կերպով հաշվտվություն ներկայացնեն էկլեսիային:
Կլիսթենեսը մտցրեց օստրակիզմը: Ըստ դրա՝ յուրաքանչյուր տարվա սկզբին էկլեսիան որոշում էր Ատտիկայից վտարել այն քաղաքացիներին, ում գործունեությունը կարող էր վնաս հասնցել պետությանը: Այդպիսով անձինք վտարվում էին 10 տարվա ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Կլիսթենեսի բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեցան աթենական ժողովրդավարության զարգացման համար: Դրանք դարձան ք.ա. V դ. կեսերին Պերիկլեսի օրոք ստեղծված աթենական ժողովրդավարության համար հիմքըԼ 

No comments:

Post a Comment