Էջեր

Monday, 6 May 2019

Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն, հետևանքները

2017թ հունիսի 17-ին Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին կանցկացվի այդ տարածքի Իրաքից բաժանվելու վերաբերյալ հանրաքվե: Իրաքի Քրդիստանի անկախացման հարցով հանրաքվեի մասնակիցների 3․4 մլն ձայների հաշվարկի նախնական տվյալներով, անկախության օգտին է քվեարկել ընտրողների 91․83 տոկոսը: հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների շուրջ 72,16 տոկոսը, ինչը կազմում է մոտ 3,4 մլն ընտրող: Շատ բարձր ցուցանիշ՝ 90 տոկոսից բարձր, գրանցվել է Քիրքուկ նահանգի քրդական շրջաններում, նաեւ՝ Սինջար եզդիական շրջանում ու Նայնավա նահանգի քրիստոնեական շրջաններում։ Անկախացման օգտին ամենացածր աջակցությունն են ցուցաբերել՝ մոտ 51 տոկոս, Սուլեյմանիա քաղաքում։

Նշենք, որ ոչ բոլորն են Իրաքյան Քուրդիստանում կողմ եղել անկախացման գործընթացին: Թուրքական diken.com.tr կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում է, թե ինչպես են Քիրքուկի թուրքմենները հանրաքվեի օրը «Հայրենիքը պառակտող հանրաքվեին մի՛ մասնակցիր» գրությամբ պաստառներ փակցրել տարբեր շինությունների վրա: Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաեւ Քիրքուկի արաբները, մինչդեռ քիրքուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:
Հատկանշական է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի էր ունենում միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների բացահայտ մերժողական մթնոլորտում:
Եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուղղակի կոչ էին անում Իրաքի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն՝ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի չլարելու համար, ապա Իրանը, Թուրքիան ու Իրաքը բացարձակապես դեմ են արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը: Այդ պետություններն արդեն իսկ գործի են անցել եւ տարածաշրջանում անկախացման հայտ ներկայացրած պետական միավորի նկատմամբ ճնշման գործիքակազմ կիրառել: Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը:
Իրաքի կառավարությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպան ու ԱՄՆ-ն դատապարտելով անջատման հանրաքվե անցկացնելու Մասուդ Բարեզանիի քայլը և դա դեմ համարելով այդ Իրաքի սահմանադրությանը,մերժել են այդ հանրաքվեի արդյունքների օրինական որևէ ազդեցությունն ու ընդգծել Իրաքի միատարրության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
Միայն Սիոնիստական ռեժիմը, որ ձգտում է տարածաշրջանի երկրների մասնատմանը, պաշտպանել է Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն:
Սա ի տես այն բանի, որ Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը կիրակի օրը մի հաղորդագրությամբ հանդես գալով հայտարարեց, որ Իրաքի Քուրդիստանի տարածքից դուրս այդ տարածքին կապված ուժերի տեղաշարժերը միտում են փոխել աշխարհագրական քարտեզները և ավերիչ պատերազմ հրահրել այդ երկրում:
Եվ որոնք կլինեն դրա հետևանքները: Նախ` Քուրդիստանը որպես ինքնավար մարզ կշարունակի իր կյանքը` Իրաքի տարածքային ամբողջականության շրջանակներում: Երկրորդ հերթին, Քուրդիստանը կստանա որոշակի արտոնություններ` քրդերի հասարակական ու տնտեսական ծանր բեռը թեթևացնելու համար: Դրա դիմաց, Բարզանին կչեղարկի հանրաքվեն: Երրորդն այն է, որ Քուրդիստանի տեղական իշխանությունները որոշակի քայլեր կձեռնարկեն`քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար և կնվազեցնեն դեմոկրատական ու  մյուս ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես օրինակ` Փոփոխության շարժում կուսակցության միջև առկա տարաձայնությունները: Հաջորդ կետն այն է, որ քրդական տեղական կառավարութունը որոշակի երաշխիքներ կստանա և կփորձի հետաձգել ընտրությունները:
Երկրորդն այն է, որ հանրաքվեն կանցկացվի և Քուրդիստանի բնակչությունը դրական կարձագանքի անկախացմանը: Սակայն հնարավոր է որ հանրաքվեի արդյունքում քրդերը չընտրեն անկախությունը:  Քուրդիստանի տեղական իշխանությունները և առաջին հերթին դեմոկրատական կուսակցությունն ու դրա ղեկավար Մասուդ Բարզանին և’ Իրաքի կառավարությանը և ‘ տարածաշրջանի ու դրանից դուրս երկրներին ցույց կտան, որ չեն ցանկանում միակողմանիորեն առանձնանալ Իրաքից և դա պետք  է արվի միայն այդ երկրի ղեկավարության հետ համագործակցաբար: Այդպիսով հնարավոր կլինի խուսափել բռնությունների նոր ալիքից և Քուրդիստանը կշարունակի մնալ Իրաքի կազմում:
Ինչպես նշում են փորձագետները, ամենավտանգավորն այն է, որ քրդերը Այո կասեն անկախությանը: Առաջին հերթին այն պատճառով, որ Իրաքի կառավարությունը չի ընդունի հանրաքվեի արդյունքները և կդիմի ռազմական միջոցի: Բնականաբար կսկսվի բռնությունների նոր ալիք և հազարավոր քրդեր պարտավոր կլինեն լքել իրենց բնակավայրերը: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին վերջերս հայտարարեց, որ Բաղդադը չի ընդունելու հանրաքվեի արդյունքները: Այս պայմաններում, Իրաքի կառավարությունը շարունակելու է Քուրդիստանը համարել այդ երկրի մի մասը: Իսկ Քուրդիստանն իրեն համարելու է անկախ երկիր: Արդյունքում կառաջանան բախումներ, որոնք բացասաբար կազդեն կողմերի վրա:
Մյուս խնդիրը Քուրդիստանի շրջանի և Իրաքի իշխանության վերաբերմունքն է այն տարածքների նկատմամբ, որոնց շուրջ առկա է տարաձայնություն: Այդ շրջաններից է Քերքուկը: Մի կողմից Քուրդիստանի տեղական իշխանությունները փորձոմ են այստեղ անցկացնել հանրաքվե: Իսկ Բաղդադը այս շրջանը համարում է  իրենը և ռազմական ուժ է տեղակայել այնտեղ: Բացի այդ, Իրաքի կառավարությունը կարող է ձեռք բերել այդ շրջանների ոչ քրդական ուժերի աջակցությունը: Եվ եթե Քուրդիստանի ինքնավար  մարզը հետևողական լինի տարաձանության առարկա տարածքների հարցում, հնարավոր է տարաձայնության նոր ալիք բարձրանա քրդերի  և ոչ քրդերի միջև, ինչպես օրինակ բախումները թուրքմենների և քրդերի միջ:
Հաջորդ հետևանքը կլինի այն, որ Քուրդիստանի անկախանալու դեպքում, հարևան երկրներում կստեղծվի անպահով վիճակ: Դա վերաբերում է հատկապես Թուքրիային, որտեղ ապրում է 20 միլիոն քուրդ:  Բացի այդ, Իրաքից Քուրդիստանի միակողմանի առանձնանալը կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ հենց այս շրջանի համար, քանի որ այն շրջափակված է մնալու Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի միջև: Եվ եթե այս երկրները պաշտոնապես չճանաչեն Քուրդիստանի անկախությունը, այս վիճակը կարող է բազմաթիվ տնտեսական խնդիրների առջև կանգնեցնել Քուրդիստանին:
Մյուս հավանական տարբերակը անկախացման հարցի հետ Բաղդադի համաձայնությունն է: Իսկ դա գործնականում անհնար է: Այս վիճակի հետևանքը կլինի այն, որ չեն լինի բռնություններ, հատկապես եթե համաձայնություն ձեռք բերվի մի շարք շրջանների, այդ թվում` Քերքուկի շուրջ: Իսկ եթե այս շրջանը մնա Իրաքի տարածքում, Քուրդիստանի ինքնավար մարզը կկորցնի իր եկամուտների մեծ մասը, ինչը կունենա տնտեսական լուրջ հետևանքներ: Քուրդիստանի նավթի արտահանման կեսն իրականացվում է Քերքուկի նավթային պաշարներից: Բացի այդ,   Իրանն ու Թուրքիան կհարգեն երկու կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը միայն այն դեպքում, եթե այս երկրների համար անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Հակառակ դեպքում, տարածաշրջանում կառաջանան նոր տարաձայնություններ: Թերևս Քուրդիստանի կառավարությունը հնարավորություն չունենա տնտեսական ծրագրեր իրականացնել այս երկրների տարածքներով:
Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Յըլդըրըմը ասել է, որ պաշտոնական Անկարան չի  ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական և խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքերով թեև Թուրքիան չի ցանկանում, որ ավելորդ լարվածություն ստեղծվի տարածաշրջանում, այնուամենայնիվ «հանրաքվեն բացահայտ կերպով հող նախապատրաստեց թեժ բախման համար»: Թուրքիան նաև քննադատել է այն հանգամանքը, որ հանրաքվեն ընթանում է Մոսուլ և Քիրքուք շրջաններում, որը  չի մտնում իրաքյան Քրդիստանի սահմանների մեջ:
Նա նշել է, որ հանրաքվեի անցկացմամբ՝ իրաքյան Քրդիստանի ղեկավարություն փորձում է լուծել  անձնական նպատակները և նրանք  անտեսում են տեղի, արաբների, ասորիների, քրդերի, թուրքմենների, եզդիների ապագան:
Միաժամանակ նաև նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ակտիվ երկխոսության մեջ է լինելու Իրաքի կառավարության հետ և ցանկացած քայլի մասին իրաքյան կողմը իրազեկվելու է:
Յըլդըրըմը ասել է, որ  նախ օրակարգ կբերվի պատժամիջոցներ կիրառելու հարցը: Մասնավորապես այդ հարցը  կքննարկվի Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների կողմից:
Չխոսելով որոշ մանարասների մասին, նա ասել է, որ ի պատասխան Թուրքիան տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում կձեռնարկի մի շարք քայլեր: Խոսելով թուրք-իրաքյան սահմանի մոտ սկսված զորվարժությունների մասին, Յըլդըրըմը ասել է.
«Սահմանին տեղի ունեցող զորավարժություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև Իրաքը: Բացի դրանից մի շարք այլ գործեր էլ կան, որ պետք է իրականացվեն: Այստեղ առայժմ կարիք չկա, որ մանրամասնությունների մասին խոսեմ: Այս օրերին մեր զինուժի գլխավոր շտաբի պետը մեկնելու է Թեհրան:  Մեր նախագահն էլ է մեկնելու Թեհրան:  Իրանը, Թուրքիան և Իրաքը կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի ճգնաժամը կարգավորվի առանց լարվածության աճի»:
Վերջում թուրք պաշտոնյան զգուշացրել է, որ, եթե հանկարծ ստեղծված իրավիճակում իրաքյան Քրդիստանում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա, ապա իրենք այդ ամեն չեն անտեսի և կդիմեն պատասխան գործողությունների: 

No comments:

Post a Comment