Էջեր

Monday, 16 April 2018

Անառակ որդու վերադարձը

Մի մարդ երկու որդի ուներ: Մի օր  նրանցից կրտսերը հորն ասում է, որ նա արդեն չափահաս է և ցանկանում է իր հասանելիք ունեցվածքը, որպեսզի գնա աշխարհ տեսնի: Հայրը վշտանում է, փորձում է փոփել որդու միտքը սակայն՝ ապարդյուն: Հայրը չկարողանալով ոչինչ անել՝ կանչում է երկու զավակներին և ունեցվածքը կիսում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին վերցնում է իր ունեցվածքը և գնում է ուրիշ երկիր: Նա իր հոր քրտինքով վաստակած գումարը առանց խնայելու ծախսում է գինարբուքների և անառակ կանանց վրա: Եկավ ժամանակը, երբ տղայի գումարը վերջացավ: Նա սկսեց տարբեր մարդկանց տներում բանվորություն անել: Հետո սկսեց խոզեր արածացնել, և այդ դառը կյանքից նա հասկացավ, որ շատ սխալ է վարվել: Նա մտածում էր,  որ իր հայրս ունի ագարակներ, անասունների հոտեր, ծառաներ, իսկ նա այստեղ սոված-ծարավ տանջվում է: Այսպես մտածելով ճամփա է ընկնում հոր մոտ: Նա նման չէր առաջվա շքեղ տեսքով երիտասարդին: Երբ հայրը տեսավ որդուն, վազեց նրա մոտ և պինդ գրկեց: Հայրը  լաց էր լինում և՛ ուրախությունից, և՛ տխրությունից: Տղան ասաց, որ Աստված իրեն պատժել է և, որ արժանի չէ իր որդին լինելու: Այդ ժամանակ հայրը տղայի բերանը ձեռքով փակում է, և ծառաներին ասում, որ տղային  շքեղ հագուստ և շքեղ կոշիկներ տան, ախոռից հանեն ամենալավ եզը և մորթեն, որովհետև որդին մահացած էր, սաղացավ, կորած էր, վերադարձավ: Տանը ուրախություն էր, արտից վերադառձավ ավագ որդին: Լսելով տան ուրախության ձայները՝ ծառային հարցնում է, թե ինչ առիթ է, և իմանալով առիթի պատճառը շատ զայրացավ և չմտավ ուրախության սրահ: Հայրը դուրս եկավ և որդուն աղաչեց, որ ներս մտնի: Ավագ որդին ասաց, որ նա մանկուց ծառայել է իրեն, բայց նրա համար անգամ մի փոքր ուլ չի մորթել, իսկ իր անառակ որդու համար մորթել է ամենալավ եզը: Հայրը պատասխանեց, որ գումարը ձեռքի կեղտ է, մորդած եզի փոխարեն նորը կգնենք, իսկ եղբորդ ոչինչով չենք կարող փոխարինել:

No comments:

Post a Comment