Էջեր

Thursday, 10 May 2018

Թավշյա Հեղափոխություն

Մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը սկսեց իր երկու շաբաթվա քայլուղերցը Գյումրում <<ԻՄ ՔԱՅԼԸ>> կարգախոսով: Նրա նպատակն է եղել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին իր առաջադրմամբ և կասեցնել ընտրություննեը։ Սա պայքար է հանուն անկախության ։ Մի քանի ամիս առաջ քչերն են իմացել, թե որտեղ է Հայաստանը քարտեզի վրա, եւ հիմա մենք գտնվում ենք ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում: 
Մենք կարողացանք համախմբվել և  ապացուցել ամբողջ աշխարհին, որ մենք ամեն անհնարին բան կարող ենք իրականացնել` մեծ սիրով և եռանդով, դժվար պահերին հումոր անելով և միմյանց օգնելով: Հասկանալով ոստիկանին, հասկանաով այն մարդկանց ովքեր անզոր էին մասնակցելու: Մենք չէինք ենթարկվում ինչ-որ մեկլի հրամանին, մենք ազատ էինք, մենք պահանջում էինք արդարություն: Հիշում եմ, երբ առաջին անգամ մորս հետ գնացի ցույցի: Տեսարանը սկզբում ցավալի էր քանի որ Ֆրանսիայի հրապարակը լեփ-լեցուն չէր այնպես, ինչպիսին ես էի պատկերացնում: Մարդիկ կոչ էին անում, որպեսզի միախմբվենք և հասնենք մեր ուզածին: Մի քանի օր հետո ազգս ոտքի կանգնեց: Ամեն մեկս կատարեցինք ՄԵՐ ՔԱՅԼԸ, դեպի արդար և պայծառ հայրենիք կերտելու համար: Կային շատ դժվարություններ, սակայն մենք դրանք հաղթահարեցինք, կային սադրիչներ, սակայն մենք դիմակայեցինք նրանց ճնշումներին և վերջապես  23 ապրիլի, 2018, ժամը 16:16, Սերժ Սարգսյանը գրում է <<Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը>>: Ազգիս այսքան ուրախ և բարի միմյանց հանդեպ դեռ երբևե չէի տեսել: Սա ոչ բռնի, նախադեպը չունեցող, թավշյա հեղափոխություն էր, որը ես երբև չէի տեսել, սակայն ականատես դարձա: 

No comments:

Post a Comment