Էջեր

Wednesday, 10 April 2019

Բռնության տեսակներ


Երեխայի նկատմամբ բռնությունը վերաբերմունք է, երբ երեխան դիտավորյալ ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Փաստ է, որ երեխայի պահվածքը կարող է ցույց տալ՝ նա ենթարկվում է բռնության, թե ոչ. օրինակ՝ վախը, երբ ծնողը մոտենում է երեխային,պասիվ ներփակված պահվածքը, ցանկացած մեծահասակի հետ ֆիզիկական շփումից խուսափելը, վախեցած հայացքը, անբացատրելի փոփոխությունները վարքում, փախուստը տանից, միտումնավոր ինքն իրեն վնասելու ցանկությունը հստակ վկայում են բռնության ենթարկվելու փաստը:
Երեխայի նկատմամբ բռնություն կարող է կիրառվել ոչ միայն անբարենպաստ, այլև համերաշխ ու հաջող ընտանիքներում: Այստեղ կարևորը ծնողի գործոնն է,երբ ծնողը երեխային վերաբերվում է ատելությամբ, կիրառում է դաժանություն՝ կարգ ու կանոն  հաստատելու համար:
Ամենահետաքրքիրն այն է, որ, դաժան ծեծի ենթարկված երեխան հիմնականում չի խոստովանում, որ դա ծնողն է արել, ու չի դիմում բժշկի, օգնություն չի հայցում: Իսկ երբ, երեխան  բացմաթիվ  վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում, ծնողը  դա բացատրում է դժբախտ պատահարով:
Վիճակագրական տվյալները փաստում են՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ ծնողների կողմից բռնության հետևանքով մահանում է 2-3 հազար երեխա, իսկ ամեն օր տանից փախչում է 100.000 երեխա, և անօթևանների թիվը գնալով աճում է: Յուրաքանչյուր տարի մոտ 2.000  երեխա փորձում է ինքնասպանություն գործել:Այս ամենն,իհարկե, ցավալի է:
 
Երեխան, բռնության ենթարկվելով, զգալով ու ապրելով այդ ցավը, տեսնելով ծնողի ագրեսիվ վերաբերմունքը, ինքն էլ  սկսում է դրսևորել  վարքային նույն մոդելը:Եթե երեխան դաստիարակվել և մեծացել է նորմալ ընտանիքում, բարենպաստ պայմաններում, ապա ենթարկվելով բռնության՝ կարծում է, թե իրեն պատժել են, և դա ավելի նախընտրելի է:
Հոգեբանական տեսանկյունից՝  բռնության կիրառումը պայմանավորված է բռնություն կիրառողի   ինքնակառավարման բացակայությամբ, մարդկանց չվստահելու, կյանքից դժգոհ լինելու հակումներով:
Կարծիք կար, որ բռնությունը պայմանավորված է ծնողի հոգեբանական վիճակով, սակայն ամեն ինչ թաքնված է սոցիալական դաշտում, և ծնող-երեխա փոխհարաբերության խաթարման արդյունքում  առաջանում է ագրեսիվ, բացասական վերաբերմունքի դրսևորում երեխայի նկատմամբ:
Ենթարկվելով ֆիզիկական բռնության՝ երեխան ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես է ընկճվում: Այդ ամենն ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա:
Յուրաքանչյուր վեճ, կոնֆլիկտ, ծնողի բացասական վերաբերմունք բացասական է ազդում երեխայի մտավոր, ինտելեկտուալ զարգացման վրա, բարդույթավորում՝ դարձնելով նրան չափազանց զգայուն, խոցելի,ձևավորելով  ցածր ինքնագնահատական:
Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա՝ ինչպես դաստիարակել երեխային, որպեսզի երեխայի մոտ «հոգու մաh»  տեղի չունենա:  
Ծնողը պետք է  գիտակցի, որ նա  երեխայի տերը չէ, և երեխան էլ, համապատասխանաբար, իր  ծառան չէ: Երեխան պատասխանատու չէ ծնողի արարքների համար և չպետք է պատասխանատվություն կրի մեծահասակի մեղքի զգացումի, զայրույթի համար: Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր , որ ի հայտ է  գալիս հասուն տարիքում, ծագում է մանկությունից:
 

No comments:

Post a Comment