Tuesday, 9 April 2019

Զիգմունդ Ֆրոյդ



Sigmund Freud, by Max Halberstadt (cropped).jpg 
Ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերուծության հիմնադիր: Ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին:  Երբ նա չորս տարեկան էր, նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է Վիենա։ Ֆրոյդը մշտապես ապրում էր Վիեննայում, իսկ 1938 թվականին՝ մահից մի տարի առաջ արտագաղթում է Անգլիա: Դեռ գիմնազիայում Ֆրոյդը տարվում է բնական գիտություններով և արդյունքում, 1873 թվին ընդունվում է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 19-րդ դարի 80-ական թվականներին Ֆրոյդը աշխատել է գործնական բժշկության ոլորտում, ապա 1897-1920 թվականներին մշակել է հոգեվերլուծության տեսությունը։ Նրա առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկը հրատարակվել է 1895 թվականին (Ի. Բրոյերի հետ համատեղ)։ Այդ աշխատությունը վերաբերում էր հիստերիայի առաջացման և հիպնոսի միջոցով դրա բուժման հնարավորության խնդրին։ Հետագայում Ֆրոյդը հրաժարվեց հիպնոսի կիրառումից և ստեղծեց հոգեվերլուծության միջոցով հիվանդներին բուժելու մեկ այլ եղանակ, որը հիմնված էր ազատ զուգորդումների, երազների, հիվանդների սխալ գործողությունների մեկնաբանման վրա։
Ֆրոյդն իր մասնագիտական գործունեության համեմատաբար վաղ շրջանում առաջ քաշեց այն գաղափարը, որ մարդու հոգեկանը հանդես է գալիս իբրև երեք տարբեր մակարդակների փոխազդեցություն։ Դրանք Ֆրոյդը կոչում էր՝ գիտակցություն, նախագիտակցություն և անգիտակցական։
Գիտակցական մակարդակը բաղկացած է զգայություններից և ապրումներից, որոնք մենք գիտակցում ենք ժամանակի տվյալ պահին։ Ֆրոյդը պնդում էր, որ հոգեկան կյանքի միայն մի փոքր մասն է ներառվում գիտակցականի ոլորտում։ Այն, ինչը ժամանակի տվյալ պահին չի ապրվում մարդու գիտակցականի ոլորտում, պետք է դիտարկել որպես ընտրողական դասակարգման գործընթացի արդյունք, որը մեծամասամբ պայմանավորված է արտաքին ազդանշաններով։ Ավելին, որոշակի բովանդակությունը գիտակցվում է կարճ ժամանակահատվածում։
Նախագիտակցականը, որը հաճախ անվանում են <<հասանելի հիշողություն>>, ներառում է այն ամբողջ փորձը, որը տվյալ պահին չի գիտակցվում, սակայն կարող է հեշտությամբ գիտակցություն վերադառնալ կա՛մ սպոնտան, կա՛մ մինիմալ ջանքերի արդյունքում։ Ֆրոյդի տեսանկյունից այն կամուրջ է հոգեկանի գիտակցական և անգիտակցական ոլորտների միջև։
Անգիտակցականը մարդկային բանականության ամենախորը և նշանակալի ոլորտն է։ Այն իրենից ներկայացնում է պրիմիտիվ բնազդների և այն հույզերի ու հիշողությունների պահոց, որոնք այնքան են սպառնում գիտակցությանը, որ ճնշվել կամ դուրս են մղվել անգիտակցական ոլորտ:
Զիգմունդ Ֆրոյդը մահացել է 1939 թվականի 23-ին Լոնդոնում, 83 տարեկանում:
 

No comments:

Post a Comment