Showing posts with label Վահան Տերյան. Show all posts
Showing posts with label Վահան Տերյան. Show all posts
Tuesday, 4 February 2020
Վահան Տերյան` նամականի
Տերյանի գրական ժառանգության անբաժան մասն են կազմում նրա նամակները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու արվեստագետի ստեղծագործական աշխարհի առանձնահատկությունները, ներաշխարհը՝ միաժամանակ նաև պատկերացում տալով հեղինակի անհատականության, կյանքի, գործունեության, անգամ հույզերի և ապրումների մասին: Այդ տրամաբանությամբ Վահան Տերյանի նամակներն ընթերցողին գրավում են իրենց անկեղծությամբ, բովանդակային հարստությամբ, գաղափարական և գեղարվեստական ընդհանրացումներով:
Monday, 3 February 2020
Հասարակական և պետական գործիչ Տերյանը
1914-1915 թթ. ընթացքում Վահան Տերյանի՝ Նվարդ Թումանյանին ուղղված նամակները բացառապես հայրենիքի ցավով տառապող բանստեղծի հոգու արձագանքներն են: Այդ նամակներից մեկում գրում է. «Դուք երևակայել չէք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»:
Subscribe to:
Posts (Atom)





