Showing posts with label Պատմություն. Show all posts
Showing posts with label Պատմություն. Show all posts

Monday, 7 December 2020

Դիվանագիտություն

 


Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: 

Նիկոլ Փաշինյան 

Արցախյան ազատամարտ

 

<<Արցախյան ազատամարտ>> 

Friday, 22 May 2020

Առարկայական ամփոփում. [Պատմություն]

Առարկայական ամփոփում` պատմություն: Ընդհանուր եզրակացնություն, կատարած աշխատանքների ընդհանուր փաթեթ: 

Tuesday, 21 April 2020

Կիլիկիայի թագավորություն

Կիլիկիայի թագավորություն: 
Կիլիկիայի թագավորության իրադարձությունները, անկումը և այլն: 

Monday, 20 April 2020

Sunday, 15 March 2020

Պատմություն` հեռավար ուսուցում #2

Ուսումնասիրել պատմության ընթացքում մարդկության ապրած խոշոր համաճարակները: 
Պատմություն` հեռավար ուսուցում #3 
Լուսանկարը` Անուշ Թադևոսյանի 

Monday, 9 March 2020

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև: 

Thursday, 5 March 2020

Հերավար ուսուցում` պատմություն


Հեռավար ուսուցում` պատմություն 
<<ՀՀ առաջին հանրապետության  արտաքին կապերը և միջազգային դրությունը>>

Monday, 2 December 2019

Հայոց մեծ եղեռն

Դեկտեմբերի 2-6Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 10. «Հայոց Մեծ Եղեռնը» 
  • Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
  • Հայերի ինքնապաշտպանական մարտերը
  • Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124,
  • Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:Ներկայացրե′ք ձեր դիրքորոշումը:/գրավոր/
  • Անդրադառնալ  Հայոց ցեղասպանության թանգարանի կայքին:

Ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը Հայկական հարցի վերացումն էր. չկան հայեր, հետևաբար, չկա նաև Հայկական հարց . այս էր հայկական հարցի լուծման թուրքական եղանակը:
Ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել տնտեսական գործոնը: Չնայած անբարենպաստ պայմաններին, հայ արդյունաբերողներն ու դրամատերերը, իրենց ձեռներեցության ու բնական տաղանդի շնորհիվ, կարողացել էին դրամական խոշոր կուտակումներ կատարել: «Թուրքերը,-գրել է անգլիացի պատմաբան Վ. Գոտլիբը,-նախանձով էին նայում իրենցից կուլտուրապես ու տնտեսապես ավելի ուժեղ այդ եռանդուն ժողովրդին»: Հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում տիրանալու նրանց հարստությանը, տնտեսական կարողություններին, վերացնելու թուրքական բարձրացող բուրժուազիայի պոտենցիալ և ահեղ մրցակցին:

Tuesday, 26 November 2019

Առաջին աշխարհամարտը և կովկասյան ճակատը

Նոյեմբերի 25-29
  • Առաջին աշխարհամարտը և կովկասյան ճակատը:/103-106/
  • Հայ կամավորական շարժումը:/էջ107-111/
  • Վերհանե′ք կամավորական շարժման նշանակությունը:/գրավոր/
Կամավորական շարժումը սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի բանակներում ծառայող հայերի թիվը 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Բացի հայերից, կամավորական ջոկատներ են կազմվում ասորիներից, հույներից, վրացիներից և կովկասյան այլ ժողովուրդներից։ Կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն։ Նրա ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության անդամներն էին։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք գտավ ոչ միայն կայսրության հայաբնակ շրջաններում, այլև արտասահմանում։ Կամավորներ ժամանեցին շատ երկրներից, նույնիսկ Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Սկզբնապես 1914թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ։ Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։ Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)։ Ավելի ուշ կազմակերպվում են ևս երեք ջոկատներ։ Ընդհանուր առմամբ այս ջոկատներում ընդգրկված էին շուրջ 10 հազար հոգի։  1915թ. ապրիլին, Ազգային բյուրոյի որոշմամբ, 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները միացվում են 5-րդին։ Այս զորամիավորումը ստանում է Արարատյան անվանումը։ Նրա հրամանատար է դառնում Վարդանը։ Հայ կամավորական ջոկատները կռվում էին խիզախությամբ։ Նրանցից առավել աչքի ընկավ առաջին ջոկատը՝ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Անդրանիկի հրամանատարությամբ։ 1915-1916թթ. հայ կամավորները ռուսական բանակի կազմում մասնակցում են Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրմանը։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը բազմիցս դրվատել է հայ կամավորներին։ Առանձնահատուկ ընդգծվում էին նրանց քաջությունն ու հերոսությունը։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվում են մոտ 800 կամավորականներ։ 500 կամավորականներ պարգևատրվեցին ռուսական Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Ցարական իշխանությունը, երկյուղելով, որ հայ կամավորական ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, վճռում է դրանք ցրել։ 1916թ. ամռանը այդ ջոկատներից կազմվում են վեց հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։ Ռուսական հրամանատարությունը, սակայն, վերջնականապես չի հրաժարվում հայ կամավորներից։ Նրանց, իհարկե, ավելի փոքրաթիվ խմբերով, օգտագործում է ռազմաճակատի տարբեր հատվածներում։

Monday, 18 November 2019

Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը

Նոյեմբերի 18-22
Թեմա՝
  • Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը: /էջ 95-97/
  • Հայկական հարցը 1912-1914թթ: /էջ 98-102/
  • Ե՞րբ ստորագրվեց ռուս -թուրքական համաձայնագիրը: Պարզաբանե′ք դրա բովանդակությունը և գնահատ′եք այդ փաստափուղթը:/գրավոր/
Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր համարվում հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում (61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ Հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների (որոնք նաև բարձրագույն կառավարիչներ էին տվյալ վիլայեթներում) վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում, դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որը վերջիններս ակնկալում էին։ Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մուսուլմաններով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մուսուլմաններից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում, մուհաջիրների(Բալկաններից գաղթած մուսուլմաններ) վերաբնակեցման արգելում արևմտյան Հայաստանում, բարենորոգումների տարածումը նաև հայաբնակ այլ վայրերի, մասնավորապես՝ Կիլիկիայի վրա և այլն։ Հետագայում թուրքական կառավարությունը մշակում և Կոստանդնուպոլիս ժամանած Ընդհանուր տեսուչներ Հոֆին (Նորվեգիա) և Վեստենենկին (Հոլանդիա) է հանձնում նրանց իրավասությանը վերաբերող «հրահանգ», որն էլ ավելի էր սահմանափակում տեսուչների իրավունքները՝ նրանց փաստորեն վերածելով թուրքական պաշտոնյաների։ Բարենորոգումների ծրագիրը նույնպես մնում է թղթի վրա, քանի որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թուրքիան չեղյալ է համարում համաձայնագիրը, իսկ նշանակված Ընդհանուր տեսուչներն այդպես էլ չեն հասցնում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։