Showing posts with label Իրավագիտություն. Show all posts
Showing posts with label Իրավագիտություն. Show all posts

Friday, 3 April 2020

Ֆորս Մաժոր: անհաղթահարելի ուժ

Ֆորս Մաժոր: անհաղթահարելի ուժ
ֆորս մաժոր» (անհաղթահարելի ուժ) եզրույթի իրավական բնորոշումը

Thursday, 26 March 2020

ԱԺ նիստ: Մեկուսացման պահանջներ խախտողին սպասվող պատիժ

ԱԺ նիստ: Մեկուսացման պահանջներ խախտողին սպասվող պատիժ 
<<ԱԺ-ն քննարկվում է մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջները խախտողին սպասվող պատժի նախագիծը>> 

Wednesday, 18 December 2019

Հաշվետվություն՝ իրավագիտություն

Լուսանկարը՝ Վիկտորիա Սոքիասյանի

Ներկայացնում եմ իրավագիտության էջը՝ իրավագիրտություն 

Հասարակագիտությունը այս տարի մեզ ծանոթացրեց մի նոր բնագավառի՝ իրավագիտության հետ։

Wednesday, 11 December 2019

Խաղարկային դատարան հայցադիմում


Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Խաղարկային դատարանին

Հայցվոր` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների ներկայացուցիչ՝ Անահիտ Հովհաննիսյան (Շերամի 9, բն 24)
Պատասխանող` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Հայցադիմում
(Պայմանագրի համաձայն ուսումնական տարվա պլանով նախատեսված՝ դասացուցակով սահմանված դասաժամերը բաց թողնելու դեպքում (ուսուցչի բացակայության պատճառով) դրանք լրացնելու պարտավորությունները բարեխիղճ կատարելուն պարտավորեցնելու և իրավունքի խախտումը կանխելու պահանջի մասին)
Դպրոցի և սովորողի միջև կնքված ուսումնառության պայմանագրի ներքոնշյալ կետերի համաձայն դպրոցի տնօրենը պարտավոր է՝
Ուսուցումը կազմակերպել ուսումնական պլանին համապատասխան, սովորողի՝ սահմանված կարգով հաստատված անհատական ուսումնական պլանի՝ ըստ սովորողի և դպրոցի պայմանագրի 2-րդ գլխի 2-րդ կետին համաձայն:
Տվյալ դեպքում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 2019-2020թթ. ուսումնական տարվա համար կազմած դասացուցակից լինում են որոշակի շեղումներ պայմանավորված դասավանդողների բացակայությամբ: Այդ բացակայությունները պետք է հաշվառվեն և հետագայում լրացվեն ուսուցիչների կողմից, որպեսզի սովորողը ուսումնական տարվա ավարտին ամբողջությամբ տիրապետի տվյալ առարկան:
Հիմք՝
1.   <<Կրթության մասին>> ՀՀ օրենք ընդունված  Ազգային ժողովի կողմից 14 ապրիլի 1999թ.
2.   ՀՀ Կրթության և գիտության նախարարի 06.2017թ. N 711-Ն Հրաման<<ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017-2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
Ելնելով վերոնշյալ կետերից՝ դատարանին խնդրում եմ կանխել մեր իրավունքի խախտումը, պարտավորեցնել դպրոցի տնօրենին բարեխիղճ կատարելու իր պայմանագրային պարտավորությունները:
Կից ներկայացվում են՝
Ուսումնառության պայմանագիր N 2019.9
Հայցվոր՝ Աննա Ստեփանյան 

Wednesday, 4 December 2019

Վերաքննիչ դատարան

Վերաքննիչ դատարանները վերանայում են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու միձոցով ստուգում է դրանց արդարացիությունը, օրինականությունը և հիմնավորվածությունը: Հայաստանում գործում են վերաքննիչ քաղաքացիական դատարանը և վերաքննիչ քրեական դատարանը:
Վերաքննիչ դատարան իրավունք ունեցող անձիք են՝

  •  գործին մասնակցող անձիք, 
  • դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,
  •  գործի քննությանը չմասնակցած այն անձիք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող ակտ: 

Friday, 22 November 2019

Առաջին ատյանի դատարան

Առաջին ատյանի դատարան է այն դատարանը, որը լիազորված է տվյալ գործով հիմնական համարվող հարցերով ըստ էության որոշումները ընդունել:
Առաջին ատյանի դատարանը բաղկացած է 2 մասից ընդհանուր իրավասության դատարան և մասնագիտական դատարան: Դատարանների իրավասությանը ենթակա բոլոր գործերն առաջին անգամ քննվում են աառաջին ատյանի դատարանում: Առաջին ատյանի դատարանները ըստ էության քննում են քաղաքացիական, քրեական և վարչական բոլոր գործերը, իրականացնում են օրենքով իրենց վերապահված այլ լիազորությունները: Քրեական գործով դատավորի կատարած որոշումը կոչվում է՝ դատավճիռ: Քաղաքացիական գործով դատավորի կատարած որոշումը կոչվում է՝ Վճիռ: Վճիռ է կոչվում նաև վարչական գործով կայացված որոշումը: 

Thursday, 21 November 2019

Սահմանադրական դատարան

Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Դատական համակարգը միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված պետության բոլոր դատարանների ամբողջությունն է: ՀՀ դատարանների ամբողջությունը բաժանվում է երկու ենթահամակարգերի: Դրանցից առաջինը Սահմանադրական դատարանն է: Մյուսի մեջ մտնում են ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է: 

Wednesday, 13 November 2019

Իրավախախտում և պատասխանատվություն

Հարկային օրենսդրության խախտումն արտահայտվում է հարկ վճարողի կողմից հարկային օրենդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու միջոցով: 

Հարկային օրենսդրության խախտումների հասկացության առավել լիարժեք մեկնաբանության համար անհրաժեշտ է նախ հստակ ներկայացնել հարկային օրենսդրությունը: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` հարկային օերնսդրությունը բաղկացած է «Հարկերի մասին» ՀՀ օրենքից և առանձին հարկատեսակների օրենքներից` «Շահութահարկի մասին»

Tuesday, 12 November 2019

Օրենքներ

Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 

Friday, 25 October 2019

Իրավունք

  • Իրավախախտման տեսակներ՝
  1. Հանցանք 
  2. Զանցանք 
  • Տեսակներ՝ 
  1. Քրեական
  2. Քաղաքացիական 
  3. Վարչական 
  4. Կարգապահական 

  • Ինչ է իրավունքը:

Իրավունքը հասարակական հարաբերությունները կարգավորող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակացություն է, որին հատուկ են համապարտադիրությունը, պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը:

  • Ինչ է իրավական նորմը: 

Իրավունքի նորմը պետության սահմանված և երաշխավորված համապարտադիր, պաշտոնական ձևերում ամրագրված ու հասարակական հարաբերությունները՝ սահմանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները:

  • Որոնք են իրավունքի նորմերի հատկանիշները: 


իրավունքի նորմերի հատկանիշները՝ 

  • Սահմանվում են հանրային իրավասու մարմինների կողմից:
  • Ունեն օժտվող-պարտադրող բնույթ:
  • Կենսագործումը երաշխավորված է պետական հարկադրանքվ: 
  • Ձև ունեցող որոշակի վարքագծի կանոններ են: 
  • Վարքագծի համապարտադիր-ընդհանուր կանոններ են: 
Իրավունքի նորմերը երեքն են՝
Հիպոթեզ
Դիսպոզիցիա
Սանկցիա 

Հիպոթեզ: Հանգամանքները և անձանց շրջանակը, որոնց առկայության դեպքում նորմը սկսում է գործել, այսինքն՝ սուբյեկտների մոտ ծագում են իրավունքները և պարտականությունները: 

Դիսպոզիցիա: Բուն վարքագծի կանոնն է, սուբյեկտների իրավունքների և պարտականությունների ամբողջությունը: Դրանում նշվում է, թե ինչպիսին կարող է լինել, պետք է լինի կամ չպետք է լինի վարքագիծը հիպոթեզում նշված պայմանների առկայության դեպքում: 

Սանկցիա: Ամրագրում է պետական հարկադրանքի միջոցները, որ կարող են կիրառվել դիսպոզիցիայում նախատեսված կանոնը խախտողների նկատմամաբ: