Showing posts with label Պատումներ. Show all posts
Showing posts with label Պատումներ. Show all posts

Thursday, 18 February 2021

Tuesday, 16 February 2021

Ինձ իմ արևը կվերադարձնե՞ս


Ինձ իմ արևը կվերադարձնե՞ս
Լուսանկարը` Միքայել Առաքելյանի 

Thursday, 28 January 2021

Ճիշտ կետադրել չսովորեցինք...


Մեր կյանքը նման է բարդ շարադրության, որը բավականին դժվար է կետադրելը:

Tuesday, 9 June 2020

Wednesday, 29 April 2020

Tuesday, 25 February 2020

Ինչ էլ լինի գալու ենք...


Մեդիա ուրբաթի շլացնող համերգից հետո` մենք հրավեր ստացանք մասնակցելու ամենամյա միջազգային փառատոնի: Թե բա. «Էրեխեք ջան, գնում ենք Իտալիա մասնակցելու` Լագո դի Գարդա ամենամյա երգի և պարի փառատոնի»:

Wednesday, 27 November 2019

Վերջին տերևը...

Պայքարը թեժ էր: Հիմանակնում էս օրերին սկսվում է էդ մեծ պայքարը: Մի ծառ ու մի տերև...
Գետինը արդեն իր ոսկեզօծ գորգը փռել էր... Ամեն անցնողի ոտնաձայնրի հետ լսվում էր խշխշյունը: Մարդիկ եղանակը անիծելով թե բա. էլի ցեխ... էս անձրևն էլ մի կողմից...

Friday, 22 November 2019

Դուք ինձ ասեք ցանկապատ, ես ձեզ ցույց տամ ծառերը...

<<Դու ավարտելու ես գնաս, խի՞ ես ստեղ>>, <<Դուք դասի չե՞ք>>, <<Սա  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են` դասի ժամին>> 

Saturday, 5 October 2019

Ուսուցչիս...

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: Ռալֆ Էմերսոն․․․ 

Փոքր ժամանակ միշտ ասում էի <<Մամ, դասատու լինելը հեշտ բանա չէ՞>>
Միշտ բացասական պատասխան ստանալով՝ սկսում էի վիճել մորս հետ։ Վեճը միշտ սահմանափակվում էր մորս խոսքերով. <<Երբ փորձես մեկ օր ուսուցիչ լինել, այդ ժամանակ հարցիդ պատասխանը ինքդ կունենաս>>։ 

Հետո դպրոցում հնարավորություն ունեցա մասնակցելու <<Սովորող սովորեցնող>> նախագծին։ Պար էի սովորեցնում մեր կրտսեր սովորողներին։

Սովորեցնելով հասկացա, որ ամենաբարդ գործը, որը երբևէ եղել է, կա ու կլինի ուսուցչի մասնագիտությունն է։ Եթե ցանկանում ես լինել ԼԱՎ ուսուցիչ, պետք է ցանկացած աշակերտի հետ, կապ չունի ընդունակ է, թե ծույլ, փորձես շփման եզրեր գտնել, սուզվել նրա ներաշխարհ, ներառե դասապրոցես, քաջալերել և վերջապես ՍԻՐԵԼ, քանի որ ցանկացած աշակերտ զգում է՝ տվյալ ուսուցիչը սիրում է իրեն, թե ոչ։ 

Ամեն դասարան ունի իր դժվարությունները: Ասում են, եթե աշակերտը դասը չի յուրացնում, ապա մեղավորության մեծ բաժինը ուսուցչինն է:  Սուտ է:

Առաջին դասարանում տանջվելով գրել ու կարդալ էինք սովորում, առաջին քայլերն էինք անում դեպի նոր աշխարհ, մինչդեռ չէինք գիտակցում, որ դա ամենաչնչինն է, որ կարող էինք անել:


Հիմա ես սովորում եմ մի հաստատությունում, որտեղ կա ընկերություն ուսուցչի և աշակերտի միջև, որը ամենակարևոր չափանիշներից մեկն է: Ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ արդեն ինձ հարազատ դարձած մարդկանց հետ: Ամեն մի ուսուցչի հետ տարբեր թեմաների շորջ զրուցում, բանավիճում, և ինչու չէ նաև հակասում միմյանց:
Էկոլոգիայի ուսուցչուհու հետ ծանոթանում էկոլոգիական խնդիրներին, սովորում և տեղեկացվում այնպիսի բաների մասին, որոնցից նույնիսկ գաղափար էլ չունեի տարիներ  առաջ: Անգլերենի ուսուցչուհու հետ սովորում ենք բառերի փնջեր` խոսքը բարելավելու համար: Պատմության ուսուցչի հետ պրպտում ենք երկրի հին պատմությունը և այլն:

Նրանք մարդիկ են, ովքեր ինձ սովորեցրին, որ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ մեկ քայլ առաջ գնալու խորհրդանիշն է: Որ չկա <<Ես չեմ կարողանում, դրա համար էլ չեմ սովորում>> արտահայտությունը: Կա նպատակ և նպատակակետ, պետք է հասնել դրան ցանկացած գնով:

Իսկ վերջաբանի համար ուզում եմ շնորհավորել ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ովքեր ամեն հարցում կողքիս են և կօգնեն ցակացած ժամին, լինի դա վաղ առավոտ, թե ուշ գիշեր:  

Wednesday, 25 September 2019

Tuesday, 3 September 2019

Ամուլսարի հետքերով բացահայտեցի Ջերմուկ քաղաքը...



Ամեն անգամ համացացնում տեսնելով նկարներ Ջերմուկ քաղաքի ջրվեժից, ինչ-որ ցանկություն էր մեջս առաջանում գնալու այնտեղ:

Tuesday, 23 July 2019

Արատես․․․


 Ի՞սկ դուք դեռ ցանկանում եք դրախտը տեսնել․․․ Արատես գնացեք։