воскресенье, 10 ноября 2019 г.

Հայերենի երկհնչյունները


Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝
  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

пятница, 8 ноября 2019 г.

Հայոց լեզու

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել:
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց:Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տաղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր ալլահի տունը, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

вторник, 5 ноября 2019 г.

Հայոց Լեզու

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)

մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկխենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ

ում վերջածանցը

четверг, 31 октября 2019 г.

Գործնական աշխատանք

Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:
Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել: [որոշիչ]
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին: [հտկացուցիչ]

четверг, 24 октября 2019 г.

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
  • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր: [Արփիի]
  • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը: [պապի]
  • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից: [ծովի]
  • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել: [ծառի]
  • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ: [Ռուսաստանի]

среда, 23 октября 2019 г.

Զեյթունի ապստամբություն

  • Հասարակական-քաղաքական հոսանքները
  •  Ազգային հասարակական շարժումները
  • Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր,էջ 56-62,
  • Վերլուծեք  1862թ. Զեյթունի ապստամբության նշանակությունը: Ձեր կարծիքով զեյթունցիները հաղթեցի՞ն, թե՞ պարտվեցին: Հիմնավորե՛ք ձեր տեսակետը /գրավոր/.
Զեյթունը գտնվում է Լեռնային Կիլիկիայում: Զեյթունի հայերը, օգտվելով իրենց լեռնային անառիկ դիրքից, ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը պահպանել էին կիսանկախ վիճակ:
1618թ. զեյթունցիների և սուլթանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ զեյթունցիները տարեկան նվերի անվան տակ պետք է Այա Սոֆիա մզկիթին վճարեին 15.000 արծաթե դրամ: Միայն 19-րդ դարի առաջին կեսին թուրքական իշխանությունները փորձել էին 8 անգամ գրավել Զեյթունը: Այստեղ ապրում էր 80.000 հայ և 8.000 թուրք: Մարաշի փաշան 1862թ. հրաման է ստանում նվաճել Զեյթունը: Մարաշի Ազիզ փաշային պատրվակ էր անհրաժեշտ: Որպես պատրվակ նա օգտագործում է հետևյալ միջադեպը`   Զեյթունի հայաբնակ Արեգին գյուղի մի շարք բնակիչներ, իրենց համագյուղացու սպանության համար վրեժ լուծելով, սպանել էին 17 թուրքի: Ազիզ փաշան պահանջում է իրեն հանձնել այդ արեգինցիներին: Զեյթունի իշխաններն այս պահանջը մերժում են`   հայտարարելով. «Մենք քեզ ոչ միայն 70 հայ, 70 հավ էլ չենք տա»: Ազիզ փաշան իր տրամադրության տակ 12.000 հոգուց բաղկացած զորք ուներ: Ձգտելով ավելացնել զորքի թվաքանակը`   Ազիզ փաշան հայտարարում է, որ Զեյթունի դեմ արշավանքին իրեն միացողները թալանելու հնարավորություն կստանան: Ազիզ Փաշայի բանակին միանում են արյան և թալանի ծարավ ևս 30.000 թուրք: Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ.-ի հուլիս 27-ին: Հաջորդ օրը թուրքական բանակը գրավում է Արեգին և Ավագկալ գյուղերը: Այս գյուղերի այն բնակիչները, որոնք չէին հասցրել փախչել, սպանվում են: Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում զեյթունցիները ջախջախում են թուրքական 5.000 հրոսակախմբերից մեկը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1862թ.-ի օգոստոսի 2-ին: Շուրջ 500 զեյթունցի, նահանջ ձևացնելով, թուրքական հիմնական բանակը մտցրեց Սբ. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվող ձորը: Եկեղեցիների զանգերի ազդանշանով զեյթունցիները կրակ բացեցին թուրքերի վրա: Խուճապի մատնված թուրքական բանակը, մարտադաշտում թողնելով իր 2 թնդանոթը, փախուստի դիմեց: Մարտից հետո զեյթունցիները մարտադաշտում հաշվեցին 2.000 թուրք զինվորի դիակ: Այս դաշտը հետագայում կոչվեց «Արյան ձոր»: Փախչող թուրքերին զեյթունցիները հետապնդեցին մինչև Զեյհան գետը: Տեղեկանալով Ազիզ փաշայի պարտության մասին`   Օսմանյան կառավարությունը հրամայեց Բելգրադի դահիճ Աշիր փաշային 150.000-անոց բանակի գլուխ անցնել և երկրի երեսից ջնջել հայկական արծվաբույնը: Զեյթունցիները գիտակցում էին, որ նման ահռելի ուժի առջև իրենք անկարող են երկար դիմադրել: Այդ պատճառով նրանք պատվիրակություն ուղարկեցին Կ.Պոլիս: Այն հանդիպեց Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ֆրանսիայի դեսպանին: Վերջինս Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդ-ին հանձնեց զեյթունցիներին օժանդակություն տրամադրելու խնդրանքը: Ֆրանսիան շահագրգռված էր իր տնտեսական վերահսկողությունը հաստատել Կիլիկիայում: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը ճնշում գործադրեց սուլթանի վրա: Վերջինս ստիպված էր տեղի տալ և դադարեցնել Զեյթունի պաշարումը: 1865թ. Օսմանյան կառավարության և զեյթունցիների միջև նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով զեյթունցիներն Օսմանյան գանձարանին վճարելու էին 150.000 արծաթե դրամ: Զեյթունում հաստատվելու էր թուրք կառավարիչ և թուրքական բանակի մի զորամաս: 1862թ.-ի Զեյթունի ապստամբությունը հաստատեց հավերժական ճշմարտությունը`   միայն սեփական ուժով է հնարավոր պահպանել երկրի մշտակայությունն ու բնակիչների գոյությունը:

пятница, 18 октября 2019 г.

Գրականություն

Տեքստի թարգմանություն գրաբարից:
  1. Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ: