Ռեգինա Ղազարյան <<Հուշեր Չարենցից>>
Վերլուծություն.
Այդ օրվանից Չարենցը դարձավ իմ կուռքը, իմ անկաշառ պաշտամունքը, և, մոռանալով ամեն ինչ ու ամենքին, օր չէր անցնում, որ չայցելեի, նրա ուղեկիցը չլինեի տարբեր հրավերների և զբոսաշրջումների ժամանակ:
Ռեգինա Ղազարյան
Գրում է Ռեգինա Ղազարյանը.
գրում է մեծ սիրով, կարոտով…
Բացում է իր հուշերի գրքույկը
ու պատմում Չարենցի մասին ասելով՝ իր կյանքը թերի կլիներ առանց Չարենց: Թե ինչքան շատ
բան է սովորել Չարենիցից և թե ինչքան է սիրում նրան: Այո՛, Չարենցը նրա կուտքն էր,
քանի որ քաջալերում էր նրան, քանի որ հասկանում էր նրան, սփոփում: Չարենցը բավականին ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդ էր, և նա հուսահատվում էր, իր Հայրենիքի համար, հիշում էր դառն անցյալը… Ինչպես Չարենցը, այնպես էլ Ռեգինան՝ ետ չմնալով Չարենցից, իր հերթին
սփոփում էր Չարենցին: Նշում է՝ Բայց անսահման էր նաև նրա անսփոփ թախիծը, և նա ահավոր էր այդ պահերին: Տարօրինակ էր. այդ մեծ մարդն իր անխառն լավատեսությամբ անասելի վախենում էր մահից. սոսկ այդ բառը երբեմն կերպարանափոխում էր նրան, իսկ երբ հուզվում էր, կարող էր երեխայի պես հեկեկալ, և մեծ ջանքեր էին պահանջվում նրան հանգստացնելու համար: Սրտամոտ նյութի մասին խոսելիս`հայ ժողովրդի դառն անցյալն ու թանկագին կորուստները, սիրելի կնոջ` Արփենիկի մահը և այլն:
Չարենցը շատ էր սիրում Գյումրին, սիրում գիտակցորեն , սիրում որպես ժամանակին նշանավոր շատ մարդիկ տված հայ հոգևոր մշակույթի հինավուրց ու շենշող օջախ:
Պահպանելով Չարենցի գրառումները, լինելով իր ընտանիքն նվիրված և հավատարիմ, Ռեգինա Ղազարյանը Հայ ժողովրդին է հաղորդում
Մեծն գրողի՝ Եղիշե Չարենցի, կտակը Հայ ժողովրդին:
No comments:
Post a Comment