Ռուբայթներ և Ութնյակներ Եղիշե Չարենց:
Ռուբայաթ
Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է անհանգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։
***
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Մենք կանք, ապրում ենք... Ապրում ենք չնկատելով, թե ինչպես ենք ժամ առ ժամ փոխվում: Մենք փոխում ենք մեր մտածելակերպը, մենք փոխում ենք մեր հայացքները, մեր ներաշխարհը: Փոխում ենք վերաբերմունքը մարդկանց հանդեպ... Ժամանակի հետ մենք փոխում ենք շրջապատ, ձեռք բերում նոր ընկերներ՝ նոր մտահորիզոնով և նոր ներաշխարհով: Մեր ժամանակը ծախսում ենք փոփոխությունների վրա, չնկատելով՝ ինչպես ենք կորցնում` ՆԵՐԿԱՆ:
* * *
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Կյանքում պետք է պայքարել իմանալ: Ամեն բանի համար մարդ պետք է կարողանա պայքարել, փորձել, երբեք չհանձնվել: Մինչև վերջ ավարտի հասցնել այն աշխատանքը, որը սկսել է:
No comments:
Post a Comment