Monday, 6 April 2020

Հեռավար ուսուցում #3: Հայոց լեզու [Գործնական աշխատանք #2]


Հեռավար ուսուցում #3: Հայոց լեզու [Գործնական աշխատանք #2]


Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։

1. Սարի գագաթներում երևում էին մոտակա գյուղերի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3. Մեր շուրջը սփռված հայացքները երևում էին աշխատող դաշտում, որոնք երբեմն մարդ
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրոմն ավարտվել էր, և դահլիճից խումբ-խումբ ելնում
էին հանդիսատեսները։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

7. Նրա աշխատանքի վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)

8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)

9. Երկրորդ կուսում ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննություն, դասագիրք, կուրս)

10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցներում սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)


No comments:

Post a Comment