Tuesday, 7 April 2020

Համո Սահյան: Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է [Վերլուծություն]

Համո Սահյան: Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է [Վերլուծություն]

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։ 

Վերլուծություն
Մենք բոլորս մեր հոգու խորքում ունեք մի փոքրիկ մութ անկյուն, որի մասին գիտենք միայն մենք... Գուցե մենք ժպտում ենք, բոլորի մոտ ուժեղ ու անպարտ ենք թվում, բայց ի՞նչ կլինի, եթե դա այդպես չէ, եթե մենք ամենեվին էլ այն չենք ինչ երևում ենք արտաքուստ... 
Երբեմն լռում ենք, սակայն միջից անհագ ցանկություն կա գոռալու՝ միջի եղածը դատարկելու, բայց դա ու՞մ է հետաքրքիր... Ոչ ոքի չի հուզում այն միտքը, թե ինչ է կատարվում քո ներսում, չնայած որ, այդ ներսիդ իրարանցման հեղինակը հենց նրանք են՝ մարդիկ...  
Քեզ վերագրում են դժվար բնավորության տեր մարդ, ու չեն փորձում հասկանալ, թե ինչը պատճառ հանդիսացավ էդ տեսակ դառնալուն: Դու սկսում ես համակերպվել այն մտքի հետ, որ բարդ բնավորության տեր մարդ ես և վերջ... 

No comments:

Post a Comment