Tuesday, 7 April 2020

Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն [Վերլուծություն]

Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն [Վերլուծություն]


Խորը բովանդակությամբ նամակ, որտեղ ամեն մի տողը ճշմարիտ է և իմաստալից:
Մարդիկ բաժանվում են երկու խմբի և ունեն երկու տեսակ սիրելու բանաձև: Ինչպես նշեց Սթեյնբեքը <<Սերը կարող է լինել և՛ եսասեր, և՛ էգոիստ>> տվյալ բանաձևի ՍԵՐԸ, կարծում եմ՝ կարող է լինել չսիրող, և անազնիվ մարդկանց մոտ... Ցավոց սրտի, էսպիսի սիրո մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր՝ փողոցով քայլելիս, կամ էլ մի ուրիշ տեղ: Հիմա մարդկանց համար <<Սեր>> հասկացողությունը դարձել է, ամենօրյա հագուստի նման բան, որը փոխում ենք, տնից դուրս գալուց, գնումներ կատարելուց և էսպես շարունակ...
Կա սիրո մեկ այլ տեսակ՝ ամենասիրուն, ամենաանսահման սիրո տեսակը... Կարծում եմ՝ էս տեսակ սիրով սիրում են ամենաազնիվ ու ամենանկեղծները...
Երբեմն կարող է պատահել այնպես, որ սերը երկկողմանի չլինի, սակայն կարծում եմ՝ պետք չէ հուսահատվել, ամեն դեպքում պայքարելը ամենաճիշտն է... Եթե գտել ես դու դիմացինիդ մեջ այն, ինչը փնտրել ես շատ երկար, ուրեմն պետք է պայքարել, չէ՞ որ գտնելու համար շատ ես տանջվել: Կան հանգամանքներ, որոնց ևս պետք է ուշադրություն դարձնել, և չկոտրվել այն ժամանակ, երբ դիմացինդ քեզ կմերժի...
«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» 
Երբեմն հարկավոր է բաց թողնել մարդկանց, թեկուզ եթե դա Ձեզ ցավ է պատճառելու... Մարդիկ ունեն գնալու իրավունք և մենք պետք է հարգենք այդ իրավունքը, ովքեր որ պետք է Ձեր կողքին կմնան, ովքեր ոչ, ժամանակի ընթացքում կկորեն անհետ... 

No comments:

Post a Comment