Thursday, 9 April 2020

Մեկուսացումս՝ բացահայտումների շրջան

«Մեկուսացումը՝ բացահայտումների շրջան» հոդվածի վերլուծություն: 
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի 


Այս խորագրով ցանկություն ունեի ինչ-որ պատում գրելու, սակայն անբանությանս պատճառով ամեն օր թողնում էի վաղվան, չնայած՝ լավ հասկանում եմ և գիտակցում, որ այսօվա գործը վաղվան չեն թողնում: Տանն ենք, բոլոր դեպքերում ավելի շատ ժամանակ ունենք ինքներս մեզ հետ լինելու, ինքներս մեզ հասկանալու, մեր ներքին «ես»-ը բացահայտելու։ 
Որոշոցի ընթերցել «Դպիր» ամսագիրը,  որտեղ էլ տես ինձ հուզող մի վերնագիր ու ընթերցեցի Լուսինե Բուշի հոդվածը՝ «Մեկուսացումը՝ բացահայտումների շրջան» :
Սա, իրոք, լավ ժամանակ է՝  ինքդ քեզ բացահայտելու, ընտանիքի անդամների հետ շփվելու, իրենց էլ քեզ հետ բացահայտելու:
Ուզում եմ մեջբերել հետևյալ տողերը.  «Դպրոցում, դասարանում, բակում սովորողը հիմնականում հանդես է գալիս խմբով՝ ընկերներով շրջապատված: Մեծ է փոխօգնության գործոնը, ինչը շատ լավ է, սակայն և՛ սովորողը, և՛ ուսուցիչը կարող են խառնվել, ձուլվել խմբին: Անհատի խոսքը, կարծիքը, առաջարկը կարող է կորչել այլոց աղմուկի մեջ, չլսվել, չընդունվել, անտեսվել»:
Մեր  առօրյա կյանքի 80%-ը զբաղեցնում է ընկերական միջավայրը, այսինքն՝ օրվա մեծ մասը անցկացնում ենք ընկերական շրջանում: Մենք մեզ «բացահայտում» ենք, գուցե և արդեն համարում ենք «բացահայտված»  այդ շրջանակի մեջ, որի պատճառով էլ չունենք հնարավորություն՝ բացահայտելու մեր իրական «ես»-ը, չունենք հնարավորություն՝ ճանաչելու ինքներս մեզ: Ի՞նչ եք կարծում, սա լավ հնարավորություն չէ՞՝ գտնելու մեր թաքնված տաղանդները և թույլ տալ նրանց դուրս գալ, չթաքնվել... Ըստ իս՝ իդեալական ժամանակ է:
Այս ամենը կարող եմ հաստատել անձնական փորձից: Աչքս ընկավ մեր տան փոքրիկ գրապահարանին, որից վերջին անգամ օգտվել էի, երևի թե, ութերորդ կամ էլ  մի-փոքր վաղ տարիքում, չեմ կարող մտաբերելԻնչևէ, որոշեցի սկսել կարդալ այդ գրքերըՉգիտեմ ինչպես ստացվեց, որ մեկ շաբաթում երեք գիրք ավարտեցի: Կարդալու ինչ-որ չհագեցնող ցանկություն կար: Էսպես սկսեցի հասկանալ, որ գրքասեր եմ, որ գիրք կարդալով՝ հանգստանում եմ...
Ուզում եմ մեջբերել նաև այս միտքը.  «Բոլորովին այլ բան է մեկուսի աշխատանքը: Որքան էլ միասին հանդիպելու հնարավորություններ են ստեղծվում՝ միասնական տեսադասեր, ընդհանուր նախագծեր, առաջադրանքներ, փաթեթներ, սակայն, միևնույն է, դու մենակ ես, դու ես որոշում կայացնողը, դու ես հարցնողը, դու ես պատասխան տվողը: Օգնո՞ւմ է քեզ ընտանիքդ՝ շատ լավ է: Դա նշանակում է, որ մի քանի հոգի, թողնելով մի որոշ ժամանակ իրենց գործն ու զբաղմունքը, զբաղված են քեզնով, և մոլորակը սկսվում է պտտվել միայն քո շուրջ: Բոլորի ջանքն ու եռանդը ուղղված են քեզ՝ օգնում են, խորհուրդ տալիս, փոխանցում իրենց  տեղեկատվությունը, գիտելիքը քեզ: Սակայն դու ես վերջանական տեսքի բերելու քո գաղափարներն ու իմացածդ, հասկացածն ու չհասկացածը»:
Անկեղծ ասած, իմ կարոտին ոչ մի տեսադաս,  ոչ մի նախագիծ չի կարող փոխարինել: Այո՛,  ես հիմա ինձ մենակ եմ զգում, որովհետև ինչ-որ բան չհասկանալու դեպքում ես չեմ կարող պտտվել և ասել՝ գիտե՞ք ես չհասկացա: Եվ այդ նույն  վայրկյանին ստանալ ինձ տանջող հարցի պատասխանը, եթե նույնիսկ չբարձրաձայնեմ, որ չեմ հասկացել, միևնույն է ուսուցիչս կհասկանար իմ հարցական հայցքից: Ես, իհարկե, կարող եմ գրել, ստանալ հարցիս պատասխանը օնլայն հարթակում, բայց մարդկային շփումը իրականում այլ է, վիրտուալը՝ այլ: Այս ամենի հետևանքով ես սկսեցի դիմել ընտանիքիս անդամներին, համացանցի և փոքրիկ գրադարանի օգնությանը, որի շրջանակներում էլ սկսեցի բացահայտել ընտանիքիս անդամներին: Եղբայրս գրեթե ամեն օր թողնում է իր դասերը, աշխատանքը և ինձ ծրագրավորում սովորեցնում: Ես սկսեցի հասկանալ, որ սեր ունեմ նաև ծրագրավորման հանդեպ, որ սիրում եմ այդ երկար –բարակ կոդերը, որոնք արագ-արագ գրի ես առնում, սկսեցի բացահայտել եղբորս... Հասկացա որ ընտիր ծրագրավորող է ինչու չէ, նաև ծրագրավորման լավ ուսուցիչ...
« Այնուամենայնիվ, մեկուսացումը լավ դպրոց է, ու ինքնամեկուսացումը ինքնուրույնության գործիք է, խթան: »
Լիովին համամիտ լինելով Լուսինե Բուշի հետ՝ ուզում եմ ավարտել էս երկար-բարակ զրույցը և ասել.
-         Մի՛ վատնեք Ձեր ժամանակը զուր, բացահայտեք ինքներդ Ձեզ և գտեք Ձեր գաղտնի «Ես»-ին:

No comments:

Post a Comment