Հայոց լեզու 10-րդ դասարան

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մոլորամիտ
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակյաց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո


2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն- ընկճված, վհատված
պախուրց- սանձ, երասան
նանիր- դատարկ, սին, փուչ
հորջորջել- անվանել, կոչել
ագուցել- հագքցնել
զեղծել- փչացնել, եղծել
թալկանալ- ուշաթափվել, նվաղել
ոթել- թափել
դժնդակ- վայրագ, դաժան, անողոք
ճեպել- շտապել, աճապարել

3
.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:Հորդահոս- արագահոս, դանդաղահոս
սառնորակ- բարձրորակ, ցածրորակ
անուշահամ- նրբահամ, քաղցրահամ, դառնահամ
կենսագիր- կարոտագիր, անփնագիր, վիպագիր, պատմագիր, առակագիր
զբոսանավ- առագաստանավ, ռազմանավ, սուզանավ
կարմրազգեստ- գիշերազգեստ, շրջազգեստ
գայլաձուկ- շնաձուկ, օձաձուկ


4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:Բարձրախոս- բարձրաձայն, բարձրադիր, բարձրակարգ, բարձրաստիճան
դեղնակտուց- դեղնախտ, դեղնափրփուր, դեղնածուփ
ջրաղաց- ջրակայուն, ջրամբար, ջրատար, ջրաշխարհ
աշխարհամարտ- աշխարհասփյուռ, աշխարհակալ
ծովածոց- ծովափ, ծովեզր, ծովանկար, ծովագնաց
լեռնագնաց- լեռնագագաթ, լեռնալանջ
սրբավայր– սրբատեղի



1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ:
«Պատանե
ական խանդավառությամբ օրեկան երեք անգամ կաշվեկազմ գրքով հուներեն էր սովորում»:
2.Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։
ա. աղոթքն իր տեղը                      1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                2. որտեղ լսող կա
գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ
դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը
ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ
3․ա) Ո՞րն է հոգաբարձու բառի առաջին արմատը : հոգ 
բ) Մարդ և տիկին գոյականներից ո՞րը հոգնակիի կազմության զուգաձևություն ունի: մարդիկ 
գ) Ի՞նչ հնչյունափոխություն կա ստրջացում բառում: 1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ:
«Պատանեական խանդավառությամբ օրեկան երեք անգամ կաշվեկազմ գրքով հուներեն էր սովորում»:
2.Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։
ա. աղոթքն իր տեղը                      1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                2. որտեղ լսող կա
գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ
դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը
ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ
3․ա) Ո՞րն է հոգաբարձու բառի առաջին արմատը :
բ) Մարդ և տիկին գոյականներից ո՞րը հոգնակիի կազմության զուգաձևություն ունի:
գ) Ի՞նչ հնչյունափոխություն կա ստրջացում բառում: ստերջ, ե-ն սղվել է 
դ) Վարկաբեկել և վարքուբարք բառերից ո՞րի երկու արմատն էլ համանուն ունեն: բեկ 
.  Ուղղել սխալները․
1.   Մարդկանց նայում էր ակնոցների տակից քննախույզ հայացքով:
2. «Մեր լեզուն մեր խոսքն է դա»։
3. — Իմ լավ բարեկամին քո մոտ կուղարկեմ, -խոստացավ ընկերս: (քեզ)
4. — Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք: (չափվեք)
5․ Նա հասկացություն անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները: 
դ) Վարկաբեկել և վարքուբարք բառերից ո՞րի երկու արմատն էլ համանուն ունեն:
.  Ուղղել սխալները․
1.   Մարդկանց նայում էր ակնոցների տակից քննախույզ հայացքով:
2. «Մեր լեզուն մեր խոսքն է դա»։
3. — Իմ լավ բարեկամին քո մոտ կուղարկեմ, -խոստացավ ընկերս: (քեզ)
4. — Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք: (չափվեք)

5․ Նա հասկացություն  (Հասկացողություն) անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները:




Կապեր կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են բայական անդամի լրացումին և նրա հետ միասին դառնում են նախադասության անդամի լրացում։ Կապերը լինում են ըստ շարադասության 3 տեսակ։ Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ, օրինակ՝ նախքան, մինչ, չնայած, ի, հակառած, հանուն։ Ետադրություններ կոչվում են այն կապերը, որոնք դրրվում են կապվող բառից հետո, օրինակ՝ վրա, մասին, միջև, մոջ, տակ, համար։ Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և կապվող բառից առաջ և կապվող բառից հետո, օրինակ՝ բացի, չնայելով, անկախ։ Կապերը նախադասության անդամ ինքնուրույն չեն լինում և հարձի չեն պատասխանում։


Գործնական աշխատանք

Հետևյալ կապերը խմբավորեք ըստ շարադասության:

Առաջ, առթիվ, ի, անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, մինչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ, տակ, ներքո, նկատմամբ:
Նախադրություններ-ի, առանց, ըստ, քան, առ, հանձին, մինչև, ի դեմս, նախքան, շուրջ, հանուն, որպես, չնայած, հակառակ, մինչ:
Ետադրություններ-Առաջ, առթիվ, հետ, մասին մեջ, չափ, պես, համար, վրա, փոխարեն, վերաբերյալ, տակ, միջև, ներքո, նկատմամբ, զատ, հեռու:
Երկդրություններ— անկախ, համաձայն, սկսած, շնորհիվ, բացի:
Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:ա) հանգամանքներին չնայելով-չնայած հանգամանքներին
բ)  առյուծի պես — ինչպես առյուծը
գ) հրամանի համաձայն — ըստ հրամանի
դ) սովյալների օգտին — հօգուտ սովյալների
ե) սկսելուց առաջ — մինչ սկսելը
զ) հավատի համար — հանուն հավատի
է) այն մասին — վասն այն
ը) թշնամիների դեմ — ընդեմ թշնամիների
  



Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։ 
Հոգի-հոգեպես
Դիվանագետ-դիվանագիտորեն
Ընկեր-ընկերաբար
Գազան-գազանաբար
Խումբ-խմբովին
Եղբայր-եղպայրաբար
Վերջ-վերջապես
Ազգ-ազգովին
Նյութ-նյութապես
Գլուխ-գլխովին
Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։
Ազնվորեն- պատմել,
օրեցօր- աճել
տարեցտարի-բարգավաճել
խորապես- սուզվել 
մեն-մենակ-մնալ 
կուզեկուզ- քայլել 
հավիտյան-մոռանալ, գիշեր
բարոյապես- քայքայվել
հայրաբար- սաստել 
լռելյայն- լսել 
բերնեբերան-ասել 
խումբ- խումբ- հավաքվել 
արագ-արագ-վազել 
վերջիվերջո-հաղթել
հոտնկայս-դիմավորել
ներքուստ- մտահոգվել
նյութապես-արժեզրկվել 

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ-խորամանկորեն
Խոլ-խոլաբար
Դաժան-դաժանաբար
Էական-էականորեն
Խոնարհ-խոնարհաբար
Թեթև-թեթևակի
Բարեխիղճ-բարեխղճորեն
Մեղմ-մեղմորեն, մեղմաբար
Խիզախ-խիզախորեն
Քաջ-քաջաբար
Բարիացակամ-բարիացկամորեն  


Գրել հինգական տեղի, ժամանակի, ձևի և չափի մակբայ
Չափի մակբայ — մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի
Տեղի մակբայ — դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ
Ժամանակի —  նախօրոք, վաղ,  ուշ, օրեցօր, առայժմ
Ձևի — միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, դանդաղ


1․ Գրիր նշված գրողների իրական անունները
Չարենց — Եղիշե Սողոմանյան
Տերյան — Վահան Տեր-Գրիգորյան
Բակունց — Ալեքսանդր Թևոսյան
Սահյան — Հմայակ Գրիգորյան
2․ Գրիր 5 հեքիաթի վերնագիր՝ նշելով հեղինակին
Պոչատ աղվեսը, Սուտասանը — Թումանյան
Զանգի-զրանգի, Անահիտ — Աղայան
Նուկիմ քաղաքի խելոքները — Իսահակյան
3․ Ճիշտ գրիր զույգերը
Չարրի վերջը- փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում
Մի կաթիլ մեղրը-չնչին բանից մեծ աղմուկ
Պույ-պույ մկնիկը-ագահությունը հենց ագահության թշնամին է
Ճպուռն ու մրջունը — ծառի տակ պարկողի բերանը խնձոր չի ընկնում
4․ Լրացրու քառյակները
Ոնց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին
Լույս է տալիս ողջ կյանքին
Ու էն ճանփին անմեկին։
Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջան հայրենի ծըղրիդներ,
Ով է լսում հիմի ձեզ։
5․ Համացանցից օգտվելով բացատրել հետևյալ դարձվածքները

Իկարոսի թռիչք-մարդու երևակայությունը, նոր բացահայտումների, նվաճումների մարդու ձգտումը:
Արամազդի գոտի — ծիածան
Երկերեսանի յանուս — հակառակ կողմեր նայող երկու երեսանի աստված
Ֆորտունայի անիվ — բախտի փոփոխության խորհրդանիշ
Գառան մորթով գայլ — անմեղության, միամտության տակ քողարկված խաբեբա  



Կանոն 

Բայական հիմքի և վերջավորության արանքում ընկած բայ կազմող մասնիկը կոչվում է բայական ածանց։ Իսկ ածանց ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր ։ Բայական ածանցներն են՝ սոսկական – ան, են, ն, չ — առաջանալ, հագենալ,հագնել,փախչել։ Բազմապատկական ածանցներ,- կոտ,ատ, ոտ, տ-, ցատկոտել, փնտրտել, մորթոտել, գրոտել։ Պատճառական ածանցներ – ացն,եցն,ցն։ — կարմրացնել, առաջացնել, փախցնել։ Կրավորական 


Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:Ծեր- Ծերանալ 
հարց- հարցնել 
կիպ- կպչնել 
մահ-մահանալ 
գեղեցիկ- գեղեցկանալ 
վախ-վախենալ 
մոտ- մոտենալ 
բազում- բազմանալ 
կանգ-կանգնեցնել 
կույր-կույրանալ 
ոչինչ-ոչնչանալ 
ուրախ- ուրախանալ 
առաջ- առաջանալ 
Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական:
Մրել- մր
ոտ 
պատռել-պատռոտել 
ցատկել-ցատկոտել 
կտրել-կտրատել 
նստել-նստոտել 
պոկել-պոկոտել 
կոտրել-կոտրատել 
թռչել-թռչկոտել 
խոցել-խոցոտել 
մորթել-մորթոտել 
գրել-գրոտել 
Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական:
Պայթել-պայթ
եցնել 
նստել- նստեցնել 
խմել- խմեցնել 
խոսել- խոսեցնել 
հիշել- հիշացնել 
հագնել- հագցնել 
իջնել- իջեցնել 
քնել- քնեցնել 
մեծանալ- մեծացնել 
փախչել- փախցնել 
դողալ- դողացնել 
խաղալ- խաղաղեցնել 
վախենալ- վախեցնել 
թռչել- թռցնել 
ծիծաղել-ծիծաղեցնել 
փայլել- փայլեցնել 
առաջանալ-առաջացնել 
կարմրել-կարմրեցնել 
կատաղել- կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել- մարդուն, նախագծերին
հանդիպել- հյուրին, խոչնդոտներին
զգուշանալ- խնդիրներից, ծանթոներից
կարոտել- Սոֆիին, հին աշխատանքը
զրկվել- Հեռախոսից, հարազատից
ուշանալ- գնացքից, հանդիպումից
դիմել- Փաստաբանին, գուգլին
խուսափել- հարկերից, ստախոսներից 

Առանձացնել հետևյալ բայերի արմատները և դրանցով կազմել գոյականներ 


քամահրել-Քամահրանք 
սպանել - սպանդ 
գովել- գովք 
մեծարել - մեծարանք 
կրկնել -կրկնություն 
զեկուցել - զեկուցում 
ընդհանալ -ընդհացք 
նզովել - նզովք 
աղոթել - աղոթք 
թարգմանել- թագմանություն 
սրբագրել- սրբագրիչ 
զարմանալ- զարմանք 
ելնել- ելք 
թռչել- թռիչք 

Գործնական աշխատանք, բայեր 
  1. Փակագծերում դրված դերանուններն ու բայերը նախադասության մեջ դրեք պահանջված ձևով:
Ժողովուրդն ( ինքը ) իր սովորություններին երբեք (դավաճանել) դավաճանում:
Բազմությունը, (ինքը) իր շարքերը  խտացնելով, հյուրերին (տեղ տալ) տեղ տվեց:
Նա ում ասես (կարողանալ) կարողացավ (ինքը) իր կամքը պարտադրել:
Դուք էլ կարող եք (մենք) մեզ  հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ (դու) քեզ վրա (զարմանալ) զարմանում:
(Դուք համար) Ձեզ համար ծնողները ոչինչ (խնայել) չեն խնայում:
2. Հետևյալ բայերին երկուական հոմանիշ գրեք
Հմայել- դյութել, կախարդել
Խնդրել- հայցել, աղերսել
Հավաքել- ժողովել, խմբել
Զայրանալ- ջղայնանալ, բարկանալ
Վախենալ- երկյուղել, սոսկալ
Ցանկանալ- կամենալ, ուզել

3. Գրեք 5-ական -ել, -ալ վերջավորությամբ բայեր: 

երկյուղել, հմայել, կապտել, ոչնչանալ, ծառայել 
կարդալ, զայրանալ, զարմանալ, կամենալ, երկուանալ 


4. Հետևյալ բայերում ընդգծեք բայահիմքերը և որոշեք, թե ինչ խոսքի մասերի են պատկանում դրանք:
  • Ողջունել, պղծել, հնձել, վճարել, երկրորդել, գրկել, մրրկել, կարմրել, նույնանալ, գամել, կախարդել, երկուանալ, շամփրել, կապտել, բուրել, ոչնչանալ, պայտել, բոլորել, ծառայել, ապշել:
ողջույն-գոյական/որպես վերաբերմունք/ 
մատռվակ- գոյական
պիղծ- ածական
հունձ- գոյական
վճար- գոյական
երկրորդ- թվական
գիրկ- գոյական
մրրիկ- գոյական
կարմիր- ածական
նույն- դերանուն 
գամ- գոյական
կախարդ- գոյական
երկու- թվական
շամփուր- գոյական
կապույտ- ածական
բույր- գոյական
ոչինչ- դերանուն 
պայտ- գոյական
բոլոր- գոյական
ծառա- գոյական
ապուշ- ածական

5. Առածներում լրացնել համապատասխան բայերը:

Ջրի բերած ,  ջրի տարած:
Տաշած քարը գետնին չի մնա:
Ուրիշի հացով փոր չի կշտանա;
Խոսք կա` սարի գլուխ կհանի , խոսք  կա` սարից ներքև կգլորի:
Խոսք  կա , մի փութ մեղրով չի ուտվում:
Աշխարհի քանդողն ու  շինողը լեզուն է:

բագին-
բամբիշ-
բասրել- 
բավիղ- 
բարունակ-
բերուկ-
բով-
բորբ-թե
բտել 
բույլ 
բույրան- 
գահավորակ- 
գաղջ-
գաճաճ- 
գայթել
գանահարել-
գարշապարգեհել-
գժդմնել
գեղմ 
գինդ
գիրգ
գիրթ-հանկարծակի 
գծուծ
գջլել- 
գուղձ
գորով 




Գործնական աշխատանք 11. 04

Հայերենում քիչ գործածական բառեր 

ագարիկոն -շամպինիոն 
ագեվազ-կենգուրու 
ագուգա- ջրի խողովակ 
ագուցել-հագցնել 
ազազել- նիհարել 
ազնավուր- ազնիվ 
ազոխ-խակ
ալավ- բոց 
ատաղձուն-
ակնածանք-հարգանք 
ակնկոր-ամոթահար 
ակութ- փոքրիկ թոնիր 
աղարտել-փչացնել 
աճապարել-շտապել 
այպանել- ծաղրել 
անագորույն- անգութ 
անարգ-ստոր 
անդուլ- անդադար 
անհարիր-կապ 
անպաճույճ- պարզ, համեստ 
անսալ- հնազանդվել 
անքթիթ-աչքը չթարթող 
աշխետ- դեղնավուն կարմիր 
աշտե- նիզակ 
աշտանակ-լուսակալ 
ապիկար- անզոր, թույլ 
առապար-քարաբլուր 
առտնին-տնային 
ասպար- վահան 
ասվյա-
աստանդական-թափառական  
ավյուն-ոգևորություն 
արամբի-ամուսնացած կին 
արբշիռ-անխնա 
ատաղձ-Շինարարական և ատաղձագործական փայտը որպես հումք 
արփի-արև 

Գործնական ածխատանք 10.04

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:

1. Հիմա ենք հասկանում, թե որքան  անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ  ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե Ի՞նչ է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`  ինչ  է կատարվել այստեղ:
5. Ո՞վ  կասի, թե մեր քաղաքում  երբ  հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որը  Դուք պարգևեցիք ինձ:
Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:

1. Ոչ մեկ   չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ ոք չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ մեկ  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ ոքի մտքով նման բան չէր էլ անցնի:

Գործնական Աշխատանք 09.04

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:

Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին:
Ողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում յուրաքանչյուր անցորդի վրա:
Մահն բոլորին  հաշտեցրել էր  նրա հետ, յուրաքանչյուրն աշխատում էր իր վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով ինչ-որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից ոմանք արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:

Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում իրար հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը մեկմեկու համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով





















Լրացնել հետևյալ առածների ածականներըդրանք ընտրելով տրվածներից:Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:
Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:

Ծամը երկար, խելքը` Կարճ:

Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը :

Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:

Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:

Փորձված թանը անփորձ մածունից լավ է:

Սև սիրտ, սպիտակ ատամ:

Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:

Թանկից էժան չկա:
Տրված տեղանուններից ածանցման միջոցով կազմել ածականներ:
Սև ծով- սևծովյան
Փոքր Ասիա-փոքրասիական
Նոր Զելանդիա-Նորզելանդական
Միջին Ասիա-Միջասիական
Հարավային Ամերիկա- Հարավամերիկյան
Արևմտյան Եվրոպա- Արևմտաեվրոպական
Խաղաղ օվկիանոս- Խաղաղօվկիանոսայան
Հարավային Կորեա- Հարավկորեական
Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:
Անկենդան, չկամ, չխոսկան, տգետ, հայրիկ, կիսատ, փառավոր, վայրենի, աղոտ, արևելյան, եռանդուն, ազդակ, դողդոջյուն, հնչեղ, համեղ:


Տրված բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական ՝
Պալատական, ավագ, ապստամբ, երգիչ, բարբարոս, թշնամի,
Տրված բառեով կազմել ածանցավոր ածականներ ՝ ային, ական ածանցներով և կազմել բառակապակցություններ։ Տուն, քաղաք, տեղ, անապատ, ցեղ, ազգ, լեռ

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի, ըստ ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ- արտաքին
կծու- ներքին
հեզ — մարդու մտավոր
խաժ — արտաքին
գանգուր — արտաքին
շվայտ — մարդու մտավոր
խելացի- մարդու մտավոր
հնազանդ — մարդու մտավոր և… դեղձան — գույն
պարկեշտ — մարդու մտավոր
կլոր — արտաքին
գորշ — գույն
լաջվարդ — գույն
ժանտ — մարդու մտավոր
համեստ — մարդու մտավոր
լուրթ — գույն
ծուռ -արտաքին
թթու — ներքիմ
խորամանկ — մարդու մտավոր
հարթ — արտաքին
բիրտ — մարդու մտավոր
մանր — արտաքին
քաղցր — ներքին
ծավի — գույն
ուղիղ — արտաքին
ծույլ — մարդու մտավոր
բիլ — գույն
խորդուբորդ — արտաքին
նենգ — մարդու մտավոր
ազնիվ — մարդու մտավոր


Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:
ամենա ազնիվ, ամենից ազնիվ, ազնվագույն
ամենա հին, ամենից հին , հնագույն
ամենա բարի, ամենից բարի
ամենա նոր, ամենից նոր , նորագույն
ամենա ծանր, ամենից ծանր, ծանրագույն
ամենա զգայուն, ամենից զգայուն
ամենա սիւր, ամենից սուր
ամենա երկար, ամենից երկար
ամենա մեծ, ամենից մեծ , մեծագույն
ամենա գեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն
ամենա խոշոր, ամենից խոշոր , խոշորագույն

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտկույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրիխուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:
Արծաթ- արծաթյա,
ադամանդ- ադամանդապատ
ծիծաղ- ծիծաղադեմ
լույս- լուսավոր
սեր- սիրառատ, սիրալի
հոտ- հոտավետ
հուր- հրե
դառը- դառնահամ
մազ- անմազ
գույն- գույնզգույն, անգույն
գութ-
իմաստ- իմաստալի, իմաստազուրկ
մարմար- մարմարյա,

Գործնական աշխատանք 11.03



















1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք, ամառ, տարի, հորաքույր, ձի, ընկերուհի, կնքահայր, աղջիկ, բնություն, մարդիկ, կանայք, մորաքույր, գործընկեր, ամուսին, ամպ, լեռ, այգի, տանտիկին, օգնություն, աշուն, սեր, կորուստ, գառ, գիշեր, Արամենք, անկյուն, մայր:
ապարանքի, ամառվա, տարվա, հորաքրոջ, ձիու, ընկերուհու, կնքահոր, աղջկա, բնության, մարդկանց, կանանց, մորաքրոջ, գործընկերոջ, ամուսնու, ամպի, լեռան, այգու, տանտիկնոջ, օգնության, աշնան, սիրու, կորուստտի, գառան, գիշերվա, Արամենց, անկյան, մոր
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
(Շուշի) ազատագրում, (Շուշի) կոլոլակ         Շուշիի ազատագրում, Շուշվա կոլոլակ
(սուգ) մեջ լինել, (սուգ) թափոր                      Սուգի մեջ լինել, սգո թափոր
(անկյուն) գագաթ, (անկյուն) խանութ           Անկյան գագաթ , անկյունի խանութ
(Լոռի) մարզ, (Լոռի) բնություն                       Լոռու մարզ, Լոռվա բնություն
(ձյուն) փաթիլ, (ձյուն) պես ճերմակ                Ձյան փաթիլ, ձյունի պես ճերմակ
(հեռացում) խոսքեր, (հեռացում) հրաման     Հեռացումի խոսքեր, հեռացման հրաման
(մահ) չափ, (մահ) մասին:                                 Մահու չափ, մահվան մասին

3. Տրված բառերի իմաստները բացատրել բացատրական բառարանով
Բագարան — տաճար
Բազազ — կտողեն վաճառող
Բազպան —  Ապարանջան
Բախտակ — իշխան
Բաղդատել — Համեմատել
Բամբիշ — իշխանուհի
Բամբիռ — երաժշտական գործիք
Բանադրանք — անեծք
Բանդագուշանք — ցնորք
Բանսարկու — չարախոս
Բասրանք — մեղադրանք
Բարբաջանք — թնդաբանություն
բարբառել — խոսել
բարկ — թեժ
բարկօղի — կոնյակ
բացարկ — մերժում
բիլ -կապույտ
բղջախոհ — անառակ
բնավ — բոլորովին
բոթ — վատ լուր
բոլուկ — երամակ
բոկոտն — ոտաբոբիկ
բոսոր — դեղնակարմիր
բովել- աղանձել
բորբ ջերմ
բռնազբոսիկ — անկեղծ
բվեճ- մեծ բու
բույլ — աստղերի խումբ
բրուտ- կավագործ
բուռ — խարկել
բուրյան- բուրավետ

Գործնական աշխատանք




















1. Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառ- Ծառի
սեղան- սեղանի
ուսանող-ուսանողի
րոպե- րոպեյի
գինի- գինու
տիրուհի- տիրուհու
այգի- այգու
հոգի- հոգու
օր- օրվա
ժամ- ժամի
ամիս- ամսվա
գարուն- գարնան
որոշում- որոշման
ձմեռ- ձմեռվա
քույր- քրոջ
ընկեր- ընկերոջ
տանտիկին- տանտիկնոջ
հայր- հոր
մայր- մոր
եղբայր- եղբոր
անկյուն- անկյան
սյուն- սյան
տուն- տան
ուրախություն- ուրախության
սեր- սիրո
կորուստ- կորստյան
աղջիկ- աղջկա
2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլորբառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
Որևէ մարդ, ինչ-ինչ պատճառներ, ոչ մի բան, այլևայլ հարցեր, յուրաքանչյուր ոք, ամբողջ աշխարհում, բոլոր մարդիկ
3. Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր, նավթահոր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծգոյականների հոգնակին կազմիր:
արկղեր, ժամացույցներ, հանդապահներ, ծրագրեր, երեխաներ, տիկնայք, թռչուններ, վագրեր, մեծատներ, հացատներ, տղամարդիկ, գառներ, գրագիրներ, նռներ, ականակիրներ,  նավթահորներ, մատենագիրներ, դեղատուփեր, խմբերգեր, գրաշարներ, դիմագծեր
4. Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան, մատյան, սառույց, գույն, ալյուր, բույս, կյանք:
վարկենաչափ, մատենադարան, սառցաբեկոր, գունանկար, ալրահաց, բուսաբան, կենսակերպ


Գոյականը ունի հոլովման 8 տեսակ ՝ 2 ներքին 6 արտաքին։
Ներքին հոլովումը փոփոխությունն է բառի ներսում, դրանք ա և ո ձևերն են։  Օրինակ՝ տուն- տան, հայր- հոր, մայր- մոր, սյուն-սյան և այլն:
Արտաքին հոլովումներն են ՝ ի, ու, վա, ան, ոջ, ց: Օրինակ՝ Վարդանանք-վարդանանց: Արտաքիննև ներքին հոլովներից բացի կան նաև թեք հոլովաձևեր, որոնք ընդհանոր օրինաչափության չեն ենթարկվիւմ : Օրինակ՝ սեր, աղջիկ, հույս, կորուստ , հանգիստ և մի շարք բառերում հոլովական վերջավորությունը այլ է:

Տնային աշխատանք
Համանուն բառերով, տարբեր իմաստներով կազմել նախադասություններ։
հոտ, քանոն, անտառ, այրի, եղանակ, անցավ,
Արարատյան դաշտում արոտի էին դուրս եկել ոչխարների հոտը: 
Այգի մտնելով զգացինք գարնան անուշաբույր հոտը:
Քանոնը որպես երաժշտական գործիք՝ հարգվում է հայ ժողովրդի կողմից: 
Քանոնի միջոցով գծեցի երկրաչափական պատկեր։
Խոսրովի անտառը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկն է։
Այրի կնոջ սիրտը շատ փխրուն է: 
Մարդու տրամադրությունը եղանակ է փոխում:
Այսօրվա միջոցառումը կախված է օրվա եղանակից:
Բժշկի միջամտությամբ վիրահատիությունը լավ անցավ: 

Գոյականի թիվը, տնային աշխատանք



















Բացատրական բառարանի օգնությամբ գտիր տրված քիչ գործածական բառերի բացատրությունը:
Աբրեշում- մետաքս
Ազազել- չորանալ
Ազոխ- խակ
Աժդահակ- վիթխարի, հսկա
Ալյակ- ալիք
Ալոջ- ուլ
Ալք- խորք
Ակաղձուն- խիտ, լեցուն
Ակմբել- հավաքել
Ակնապատիր- խաբող
Ակնկոր- ամոթահար
Ակոռի- ավերակ
Աղարտել- փչացնել, վնասել
Ամիճ-
Այպանել- ծաղրել
Անգոսնել- արհամարհել
Անդրի- արձան
Անըստգյուտ- անթերի, կատարյալ
Անպաճույճ- անպայման
Անքույթ- անվրդով, անխռով
Աշտե- երկարակոթ նիզակ
Ապաշավանք- զղջում, ափսոսանք
Առասան- թոկ, պարան
Առտնին- տնային
Ասպնջական- հյուրընկալ
Ասր- ոչխարի բուրդ
Ասրյա- բրդյա
Արքայակաղին- ընկույզ

Գոյականի թիվը



















1.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու, բացատրիր օրինաչափությունը և երեքական բառով շարունակիր խմբերը:
Ա. Քարեր, նավեր, բերդեր, պատեր, ծառեր, շենքեր, ձիեր, բարձեր, գետեր:
Բ. Գառներ, դռներ, մատներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ, տներ, մկներ  :
Գ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր, կայսրեր, դստրեր, :
Դ. Նկարներ, գլխարկներ, գնդակներ, ջրվեժներ, սրահներ, ճկույթներ, բառարաններ, գրասեղաններ, պահարաններ:
Ե. Ծովածոցեր, լաստանավեր, հեռագրեր, բնագրեր, դաշտավայրեր, քարակույտեր, հանքափորեր, խաղաքարտեր, ցեխակույտեր:
Զ. Քարտաշներ, գրագիրներ, բեռնակիրներ, լեռնագործներ, հանքափորներ, անտառահատներ, ոսկեգործներ, ծրագրավորողներ, քարտաշներ:
Է. Մարդիկ, կանայք, տիկնայք, պարոնայք, մանկամարդիկ:
Ը   Սեղաններ, նստարաններ, ճամփորդություններ, պահարաններ, լեզվաբաններ, աստիճաններ, դալաններ :
2. Փակագծերում գրված  գոյաականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհները  և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին :
Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները  կուչ էին եկել հարուստ տների պատերի տակ:
Գ.  Հաստաբուն ընկուզենիների տակ` հասարակ նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ, պատանիներ:
Դ. Աշխարհի ցավերին անտեղյակ` արևը բարձրանում է սարերի լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տներով լեցուն գյուղերը։

Գործնական աշխատանք



















Կորդ — խոպան
կսկարանք — եռոտանի
կրետել- նախատել
կրկալ — կռռալ
կոնձի — ոզնի
հեճվել -մինչ
հլամունս — առայժմ
ղանչանք- աղաչանք
ղարկել — ուղարկել
Ղրղի — բազե
ճլկուտ- ճահիճ
ճնկըլ — դույլ
մենձասիրտ- ստոր
նհանք — նրանք
շալք-գոլորշի
շիտկել- շտկել
ոչումի- ոչ ոք
չարմղել- ամրացնել
չարփ- կռվարար
չրչալի- չարչարել
չլխացնել- կաղեցնել
պռավել- պառավել
պինալիք — բանալի
պպենակ — թիթեռ
պռաշոկ -դեղափոշի
ջղիր- կածան
ջունուն- խենթացնել
սահրաթ- սահման
սրսաթիլ- վախենալ
սլալեր- շվարել
սնգրթալ — դողալ
սուփրավոր- սեղանակից
սօր — այսօր
տարգուն- նեղ , դժվար
տրըմ — պահ
ֆորթ — հորթ

Գործնական աշխատանք



















Ո՞ր բառի մեջ կա -ոն ածանցը։
Միլիոն, թափոն, օզոն, բրաբիոն, վագոն, զգոն, ժարգոն, թերթոն, պանթեոն, ջարդոն, քամելեոն, սեզոն, հորիզոն, լցոնգործոն, բիզոն, գայլիկոն։
Ո՞ր բառի մեջ կա -կոտ ածանցը։
Երազկոտ, կրակոտ, վախկոտնախանձկոտ, ծակծկոտ, քնկոտ, բոյկոտտ, աղմկոտ, պահանջկոտալարկոտ, տատասկոտ, ցասկոտ։

Թումանյանի վերջին օրերը



















1921 թ. դեկտեմբերից Թումանյանի առողջությունը շեշտակի վատանում է: Բժիշկները դեղնախտ են կասկածում, սակայն որոշ ժամանակ անց առաջարկում են վիրահատություն կատարել լյարդի և լեղապարկի շրջանում: Բժիշկ Տեր¬Ներսիսյանը պնդում է, որ հիվանդին անհապաղ Բեռլին ուղարկեն, սակայն 1922 թ. փետրվարի 26¬ին կայացած բժիշկների ընդլայնված խորհրդակցությունը որոշում է վիրահատությունը կատարել Թիֆլիսում:
1922 թ. մարտի 9¬ին կատարված վիրահատությունը՝ Թիֆլիսի Ռտիշչևսկայա փողոցում գտնվող Շահպարոնյանի հիվանդանոցում, բացահայտում է լեղածորանի բարորակ ուռուցք՝ տասներկումատնյա աղիքի հետին հատվածում: Վիրահատության սենյակ տանելիս Թումանյանը առակներ էր պատմում լարված ու լուրջ անհանգստացած բժիշկներին՝ զարմացնելով նրանց իր հոգեկան հանդարտությամբ: Վիրահատում էր պրոֆեսոր Մարկևիչը՝ Տեր¬Ներսիսյանի և Ճաճիկյանի օգնությամբ: Ուռուցքը, նրանց համոզմամբ, չնայած իր բարորակ բնույթին, ենթակա չէր հեռացման: Որոշ, ավա՜ղ, բավական կարճ ժամանակով, բանաստեղծի ինքնազգացողությունը լավանում է:
1922 թ. ամռանը Թումանյանի առողջական վիճակը կրկին սկսում է հետզհետե վատանալ: Եվ նորից հրատապ ու արդիական է դառնում գրողին Բեռլին ուղարկելու խնդիրը:
Բանաստեղծի դուստը՝ Նվարդը, աջակցության համար դիմում է Հայաստանի լուսժողկոմի նախարար Պողոս Մակինցյանին, սակայն վերջինս մերժում է, պատճառաբանելով, որ Թումանյանը «առանց այն էլ չափազանց թանկ է նստում մեր վրա»: «Չափազանց թանկ էր նստում» մի մարդ, որն ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՕԿ¬ի նախագահի պաշտոնում կազմակերպել էր Հայաստանին միջազգային ֆինանսական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործը, այդ նպատակով ուղևորվելով Կոստանդնուպոլիս: Այդ ճամփորդությունը ավելի էր վատթարացրել նրա վիճակը: Մկրտիչ Ջանանի հետ զրույցի ընթացքում արդեն ծանր հիվանդ բանաստեղծը ակնարկել էր. «Երևի Պոլսում մրսեցի»: Աջակցության մեջ մերժվեց մի մարդ, որը, գտնըվելով նյութապես ծայրաստիճան նեղ վիճակում, վաճառեց իր հրատարակությունների հեղինակային իրավունքը և ստացված գումարից երեսուն հազար ռուբլի նվիրեց հայ որբերին, Գորիի երկրաշարժից տուժածներին և Ռուսաստանի սովյալներին…
Այդ ընթացքում նրա վիճակը գնալով վատթարանում էր: 1922 թ. նոյեմբերի երկրորդ կեսին հրավիրվեց բժիշկների հերթական խորհրդակցությունը: Տասը բժիշկներից ինը նշանակեցին ցեխի տաք վաննաներ, որին վճռականորեն դեմ էր միայն մեկը՝ Մկրտիչ Մելիքյանը: Նա ոչ միայն առարկում էր, այլև առաջինը այն կարծիքը հայտնեց, որ ուժգնացող ցավերի պատճառը այն նույն չարաբաստիկ ուռուցքն է, որը, ամենայն հավանականությամբ, վերածվել է չարորակի: Ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, այդպես էլ կար:
Ցեխի տաք վաննաները միայն ավելի վատացրեցին հիվանդի վիճակը, բացասաբար ազդեցին նրա առանց այն էլ շատ թույլ սրտի վրա: Այնուամենայնիվ, խորհրդային իշխանությունները աջակցում են Թումանյանին և որոշում են նրան Բեռլին ուղարկել:
1922 թ. դեկտեմբերի 23¬ին Թումանյանը որդու՝ Արեգի և դստրեր Աշխենի, Նվարդի և բժիշկ Սաղյանի հետ գնացքով ուղևորվում է Մոսկվա, որպեսզի որոշ չափով կազդուրվի, ամրապնդի առողջական վիճակը Բեռլին մեկնելու համար: Ճանապարհին, ինչպես նշում է իր հուշերում Նվարդը, բանաստեղծը իրեն «լավ էր զգում, տրամադրությունը մի քիչ բարձրացավ, հուսով էր, որ գնում է բուժվելու և պիտի վերադառնա առողջ»:
Գնացքը Մոսկվա ժամանեց դեկտեմբերի 29¬ին, առավոտյան ժամը 11¬ին: Բանաստեղծին շտապօգնության մեքենայով տեղափոխում են պրոֆեսոր Սպիժարնովի կլինիկան, որտեղ պրոֆեսորներ Ս.Ֆեոդորովը, Մարտինովը և Պլետնևը ախտորոշում են՝ չարորակ ուռուցք: Նրանց կարծիքով, վիճակն անհույս էր, ուստի տեղափոխումը Բեռլին նպատակահարմար չէր:
1923 թ. հունվարի 1¬ին Թումանյանին տեղափոխում են Օստրոումովի անվան հիվանդանոց, որտեղ ճառագայթային բուժում է նշանակվում: Այնտեղ էլ վերջնականապես հաստատվում է անբուժելի հիվանդության՝ ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը: Եվ կրկին՝ արդեն որերորդ անգամ՝ երկարատև քննարկումներից ու բանավեճերից հետո որոշում է ընդունվում հիվանդին Բեռլին տեղափոխելու մասին: Դա հիրավի դժվար որոշում էր, քանի որ բանաստեղծի սիրտը այնքան թույլ էր, որ կարող էր պարզապես չդիմանալ հինգ օր տևող ուղևորությանը: Բացի այդ, Գերմանիայում ամենուր գործադուլ էր, էլ չենք խոսում Բեռլինից Թիֆլիս վերադառնալու հետ կապված լրացուցիչ դժվարությունների մասին: Այնուամենայնիվ, Բեռլին մեկնելու հեռանկարը ուրախացնում, ոգևորում է Թումանյանին. «Զատկին երևի տանը լինեմ, առողջ, երեխաների հետ, սեղանի շուրջը միասին նստած»: Ցավոք, ոչ այդ ուղևորությունը, ոչ էլ բաղձալի ապաքինումը այդպես էլ չիրականացան:
Թումանյանը հատկապես շատ էր կարոտում գրական աշխատանքը, հիվանդության ժամանակահատվածը համարում էր կորած տարիներ: Հունվարի 5¬ին հառաչանքով ասել է. «Կյանքիցս երկու տարի դուրս հանվեց… Ինչքա՜ն բան կանեի, ինչքա՜ն քառյակ կգրեի էս երկու տարում…»: Ուղիղ մեկ ամիս անց մեծ կարոտով ու երազանքով աում է. «Ա՛խ, մի լավանայի՜… Հիմա որ լավացա, էլ ոչ ոք չի պոկի ինձ իմ գրասեղանից: Գարունքի հետ հենց որ աչքերս բացվեն՝ ինչե՜ր եմ թափելու, ինչե՜ր եմ թափելու՝ հեքիաթների, լեգենդների հեղեղ…»: Այդ պահերին թախիծ, ցավ ու ափսոսանք էր զգում. «Ինչքա՜ն ժամանակ եմ կորցրել ես, քանի՜¬քանի՜ տարիներ եմ գողացել ինքս ինձանից ու շռայլորեն վատնել: Եղել եմ բանաստեղծ, գրող, բայց իմ կոչումը թողած… մերթ թերթի խմբագիր… առաջնորդողներ, հոդվածնե՜ր, բանակռիվնե՜ր, մերթ հասարակական գործիչ, կռիվներ, ղալմաղալ…»:
Գրականագետ Լուսիկ Կարապետյանը, որը ընդարձակ հոդված է գրել Թումանյանի հիվանդության ու մահվան մասին («Գարուն», 1994, # 7), նշում է, որ 1923 թ. մարտի կեսերին բանաստեղծը վերջնականապես հուսահատվեց, կորցրեց առողջանալու, ապաքինվելու վերջին հույսը: Մինչ այդ ինչ¬որ հույս էր փայփայում, կառչում էր Բեռլին գնալու գաղափարից, պատրանքներ էր փայփայում՝ կապված հրաշագործ ռենտգենաբուժության հետ: Սակայն այնքան թույլ էր, որ մոսկովյան բժիշկները կտրականապես հրաժարվեցին թույլ տալ այդ ուղևորությունը: Հոգու խորքում բանաստեղծը համակերպվել էր, համաձայն էր նրանց հետ: «Էս դրությամբ ո՞նց գնամ Բեռլին, ճամփին կմեռնեմ, երեխիս գրկում… Չէ՛, չեմ գնա»: «Երեխան» Արեգն էր, որն այդ ժամանակ Բեռլին էր մեկնել ու անհամբեր սպասում էր հոր ժամանելուն:
Մարտի 17¬ին Թումանյանը Աշխենին ու Նվարդին ասում է. «Ինձ թվում է, վերջին ուժերս թողնում են ինձ…»: Իսկ հաջորդ օրը մերթընդմերթ հիշում էր երջանիկ մանկության օրերը, հորը, հարազատ Լոռին…
Մարտի 18¬ը գարնանային պայծառ ու արևոտ օր էր: Թումանյանը կրկին ու կրկին կարոտախտով հիշում էր անցած օրերը, Լոռին: Հանկարծ դիմում է Աշխենին. «Մի բան հարցնեմ քեզ. ի՞նչ ես կարծում, հո՞ր կորուստն է ծանր, թե՞ որդու»: Եվ լսելով դստեր պատասխանը, թե նայած ի՛նչ հայր և ի՛նչ որդի, ասում է. «Չէ, սխալվում ես. ես հորս շատ էի սիրում, շատ… Շատ մեծ վիշտ պատճառեց նրա մահը ինձ, բայց Արտիկինն ավելի մեծ էր…»:
Նույն օրը, մարտի 18¬ին, բժիշկների ընդլայնված խորհրդակցության մասնակիցների կարծիքով, իրավիճակը լրիվ անհույս էր, բժշկությունն անզոր էր փրկել բանաստեղծի կյանքը: Հիվանդի հյուծված, թուլացած սիրտը ուղղակի չէր կարող դիմանալ նոր վիրահատության: Բժիշկները նպատակահարմար չէին գտնում հիվանդի հետագա մնալը հիվանդանոցում և հուսադրելու նպատակով խորհուրդ են տվել վերադառնալ հայրենիք, հավատացնելով, ինչպես Նվարդն է նշում, որ «հարազատ բնության ծոցում հեշտ կվերականգնվեն ուժերը»: Թումանյանն, անկասկած, հասկանում էր, որ կյանքը մոտեցել է ավարտին, որ հաշված օրեր են մնացել, սակայն մարդու բնությունը երբեք չի համակերպվում մահվան մտքի հետ, և տուն վերադառնալու լուրը ընդունեց ուրախությամբ, ոգևորվեց, սկսեց պատրաստվել և բոլորին շտապեցնել, կրկնելով. «Մի տուն գնամ, երեխաներիս տեսնեմ…»:
Իր իրավունքները հաստատող գարունը նույնպես ցրում, հեռացնում էր մտորումները մոտալուտ մահվան մասին, ապրելու մեծ ցանկություն ու հույս էր ներշնչում: «Հիմի մեր Լոռվա ձորերը շունչ են առնում, չե՛ն ասում՝ էն շնչիցը մի քիչ ինձ ղարգեն… ես էլ շունչ առնեմ…»:
Մարտի 21¬ի առավոտյան Թումանյանը խնդրում է` մահճակալը տեղադրեն սենյակի մեջտեղը՝ այնպես, որ երկինքը երևա: Ժամանակին նա այդպես էր վարվում ամենուր՝ տանը թե ամառանոցում գտնվելիս՝ սիրում էր պատուհանից զմայլվել բնության տեսարաններով, նայել երկնքին… «Էսօր գարուն է իմ աշխարհում, մեր երկրում… Մեր պատշգամբում երեխաներս արևի տակ, աչքերը ճամփին սպասում են իրենց հայրիկին, իսկ ես վերջին շունչս եմ քաշում… գետինը մարմինս քաշում է… չեք տեսնում ինչպես եմ ընկնում, դուք էլ չեք հավատում…»: Իսկ որոշ ժամանակ անց, ճըշտում է ամսաթիվը. «Վերջին գիշերն է… Մարտը չեմ վերջացնի»: Սա Թումանյանի վերջին կանխազգացումն էր, որն իրականացավ մեկ օր ուշացումով:
Վերջինը դարձավ ոչ թե այդ, այլ հաջորդ գիշերը: Մարտի 23¬ին, դեռ լույսը չբացված, սկսեց ձյուն գալ: Նրա կյանքի վերջին ձյունը: Արեգը եկավ ժամը 12.30¬ին և իր հետ ինչ¬որ հեքիմ բերեց, որը, ինչպես ասում էին, քաղցկեղով հիվանդ շուրջ տասը անհույս հիվանդ էր բժշկել: Թումանյանը կարճ ժամանակով որոշ թեթևություն զգաց, ասաց. «Դուք ինձ կենդանացրիք ու մի քանի ժամվա կյանք տվեցիք»: Հետո հարցրեց բժշկին. «Ի՞նչ է մարդ ասածը»: Բժիշկը, ցանկանալով գուշակել իրենից սպասվող պատասխանը, ասաց. «Ոչինչ»: Սակայն Թումանյանը ուղղեց նրան. «Մարդն ամեն ինչ է…»: Դա ասում էր մահամերձ բանաստեղծը, որը մահվան աչքերի մեջ իր արտացոլումն էր տեսնում և որը կես քայլի վրա էր գտնվում անէության անհունից: Ցերեկվա ժամը մեկին բոլորին հրաժեշտ տվեց, համբուրեց երեխաներին, ասելով. («Ղոչա՛ղ կացեք»): Այնուհետև լեզուն կապվեց: Բանաստեղծի այդ վերջին ժամերի մասին այսպես է պատմում Արեգը. «Մոտեցա, գրկեցի, ասեցի՝ հայրիկ ջան, էստեղ եմ, ղոչաղ կաց, դեղ եմ բերել, էն մարդը գալիս ա: Ոչինչ չպատասխանեց, աչքերը լայնացան, մահվան ապակու նման խորը և մեղադրողի հայացքով խորը նայեց ինձ վրա, մի հայացք, որը ես երբեք չեմ մոռանա…»:
Սկսվեց հոգեվարքը: Սիրտը դադարել էր բաբախելուց, սակայն շնչառությունը դեռ կար: «Ձախ աչքից, ¬ շարունակում է Արեգը, ¬ բարձի վրա կաթեց երկու արցունք: Գուցե չասած խոսքերն էին…»:
Մահը վրա հասավ երեկոյան ինն անց տասը րոպեին: Օրացույցի վրա 1923 թ. մարտի 23¬ն էր:
…Բանաստեղծի դին Թիֆլիս տեղափոխելու համար պահանջվեց ամբողջ մեկ շաբաթ: Սգավոր գնացքը Մոսկվայից դուրս եկավ մարտի վերջին օրը: Ճանապարհին գրեթե բոլոր կայարաններում հայ բնակչության պահանջով գնացքը կարճատև կանգնում էր: Ավելի երկար էին կանգառները Խարկովում, Ռոստովում, Արմավիրում, Դերբենտում, Բաքվում: Այդ քաղաքներում հոգեհանգստի արարողություն էր կատարվում: Հայությունը հրաժեշտ էր տալիս իր սիրելի բանաստեղծին: Եվ ոչ միայն հայությունը: «Ես չեմ հիշում, ¬ վկայում է վրացի ժամանակակիցը, ¬ որ տարբեր ժողովուրդների բանաստեղծները այդպիսի անկեղծությամբ ճանապարհ դնեին որևէ մեկին»:
Գնացքը Թիֆլիս ժամանեց ապրիլի 7¬ին: Թումանյանի թաղումը կատարվեց ապրիլի 15¬ին, Խոջիվանքի գերեզմանատանը, Րաֆֆու շիրիմի կողքին:



















Լոռվա բարբառից
Ալամաթել- կեղտոտ
Այբեջար- տգեղ
Այտա- այ տղա
Ապեր- ավագ եղբայր
Ապի- հայր
Արիմարել- խառնել
Բգդրել- ստիպել
Բեդասլ- ամպետք
Գդոլակ — կարճ
Գլխավեր — գլխիվայր
Գողինք — անկողին
Գրդկապ — քարկապ
Դեղցըքի — դեղձենի
Դեսնի — Այս կողմերը
Դըվերել- իջնել
Դիրի- հաճելի
Ըդքամ- այդքան
Ըխպհար- աղբանոց
Ընքամ — ինչքան
Ըստե այստեղ
Թավաքելի — անիմաստ
Ժախռ — մոլախոտ
Խոկալ — զզվել
Ծպկներավոր — ծոպավոր 

No comments:

Post a Comment