Լրագրություն

"Ջերմուկը հանք չի դառնա"
Քաղաքացիական պայքարին մասնակցում են Սեբաստացիբերը։

Հայկական Զարգացման Գործակալության տվյալների համաձայն, Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր: Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 բազային մետաղների և թանկարժեք մետաղների հանքեր ներկայումս շահագործվում են:

Այս բազային և թանկարժեք մետաղների հանքավայրերի թվում են 7 պղնձա-մոլիբդենային, 3 պղնձի, 13 ոսկու և ոսկու բազմամետաղային հանքեր, 2 բազմամետաղային և 2 երկաթի հանքաքարի հանքավայր:

Որոնցից մեկը Ամուլսարն է։
2005 թվականին Ամուլսարի հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը: Չնայած ընկերության տարածած տեղեկատվության համաձայն Ամուլսարի ոսկու հանքը հայտնաբերել են իրենք՝ այնուամենայնիվ, հանքավայրը հայտնի է դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Խորհրդային տարիներին հանքավայրի շահագործումը աննպատակահարմար է համարվել:

Այսօր մենք կզրուցեն Մանե Թոռունյանի հետ ով մոտակա օրերս մեկնում է Ջերմուկ՝ Ամուլսար ավելի մոտիկից ծանոթանալու խնդրին։

-Մանե ինչ նախագծով եք մեկնում Ջերմուկ ինչ նպատակներ ունեք։
-Ամսի 28-ին էկո նախագծով մեկնում ենք Ջերմուկ մասնակցելու "Ջերմուկը հանք չի դառնա" նախագծին։

-Ըստ քեզ ինչ էկո վնասներ է պատճառում հանքի շահագործումը։

-Նախ ամենակարևոր և ամենավնասական էկո վնասը դա օդի աղտոտումն  է, որը հետագայում խնդիրներ է առաջացնում նույնիսկ լուրջ խնդիրներ ինչպիսին են օրինակ՝ անոմալիան։ Նաև նշեմ տարացքի և ջրի աղտոտումը։

-Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերությունը կազմում է մեր տնտեսության զարգացած ճյուղերից մեկը չես կարծում արդյոք,  որ ժամանակակից տեխնոլոգիաներ ներմուծելով կարելի է այնպես անել, որ քիչ վնաս հասցրվի էկոլոգիային։

-Անուշտ դու ճիշտ ես, սակայն այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այդ սարքավորումները պետք է ներդնի  <<Lidian Armenia>> ընկերություննը, իսկ նա դա չի կատարել

-Իսկ ինչ ես կարծում ինչպիսի լուծում պետք է տրվի այս ամենին

-Պտք է գտնել լավ և արդար փորձագետների, ովքեր ճիշտ կդատեն այժմյան իրավիճակը և թույլ չեն տա հանքի շահագործումը, որը վնասում է շրջակա միջավայրին և կյանքին։

Հարցազրույցը՝ Աննա Ստեփանյանի 

No comments:

Post a Comment