Պատմություն

Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրեր


Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով Հայկական հարցը դարձավ միջազգային: Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը կնքվել է 1987թ-ի փետրվարին, բաղկացած է 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Պայմանագրում ասվում էր <<Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և ապահովվել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից>>: Բարեփոխումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում և թուրքերը պետք է հաշվետու լինեյին ռուսական կողմին: 16-րդ հոդվածը ոգևորեց հայությանը: Առաջին անգամն օգտագործվեց Հայաստան անվանումը և թուրքիան խոստովանեց, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հուգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878թ. հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից՝ անգլիական պատվիրակությունն աշխատում էր բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Բեռլինի պայմանագրի մեջ մտավ Սան Սեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը հետևյալ ձևակերպմամբ. <<Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ավստրո-Հունգարիան և Իտալիան, կհսկեն դրանց կիրառմանը>>: Այսպիսով Արևմտյան Հայաստանի հարցը մտավ խոշոր պետությունների հակասությունների ոլորտ չլուծվեց: 


Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը։
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն Թուրքիային մնում Էին Կ. Պոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից: Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը: Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը  Ազգերի լիգայիմիջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով:
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը նախագահ Վ. Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, աոևտրային ճանապարհները, ժողովրդագրական ու մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս: Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ նախագահն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին: Նրա որոշման համաձայն, Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 100 հզ. կմ2: Միավորվելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հզ. կմ2  տարածք դեպի սև ծով:
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա:


Բաթումի պայմանագիր

1918-ի Հունիսի 4-ին ստորգրվեց Բաթումիի պայմանագրը:  Այն բաղկացած էր 14 հոդվածից, որտեղ 1-ում «խաղաղություն և հարատև բարեկամություն» էր հայտարարվում  երկու կառավարությունների միջև, 2-ով որոշվում էր Հայաստանի ու Ադրբեջանի, Օսմանյան կայսրության և Վրաստանի  միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար  կմ քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել Բաքվից իր բոլոր զինված ուժերը։ Բրեստի հաշտության պայմանագրի այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրիին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։ Հայաստանի վերջին բեկորի վրա 1918թ.ի մարտին հարձակված թուրքական բանակի դեմ, Մայիսի 22-ից 30-ը, հայ ժողովրդի հերոսական դիմադրությունը, Մայիսյան փառահեղ հաղթանակը և Հայաստանի անկախության հռչակումը ղեկավարող ուժը հանդիսացավ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը:  Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ: Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի(1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից, 1919 թվականի ապրիլին թողեցին Կարսի մարզը։

ԽՍՀՄ-ի կործանումը 

Մարդկության պատմության տարբեր փուլերում տասնյակ կայսրություն­ներ են կործանվել, բացառություն չէր նաև ԽՍՀՄ-ի փլուզումը, որը որակապես Փոխեց աշխարհի քաղաքական պատկերը, միջազգային հարաբերությունների բնույթը:
ԽՍՀՄ-ի կործանման պատծառները շատ էին, իսկ այդ պատճառների մեկ կետումը հավաքելու գործընթացը կատարվեծ ի շնրոհիվ՝ Մ. Ս. Գորբաչովի, Ա. Ն. Յակովլևի, Վ.Ա. Մեդվեդևի, է. Ա. Շևարդնաձեի և այլոց։

Խորհրդային երկրները 80-90-ական թվականներին գտնվում էին լճացման մեջ։ Այսպիսով Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց Միխայիլ Գորբաչովը, ով սկսեց պետության <<Վերակառուցումը>>, որը իրենից հետևում էր լճացման խաղտումը։ Նրա անհաջող գործընթացի հետևանքով էլ սկսվեց պետության փլուզումը, թեև անհաջող ասվածը հարաբերական է ըստ որոշ վարկաձների։ Հասարակական հարցումների արդյունքները վկայում էին Մ. Գորբաչովի վստահության կորստի և ժողովրդականության անկման մասին: Եթե նրա վարկանիշը 1990թ. 60-70% էր, ապա 1991թ. սկզբներին՝ 15%: Բայց, օրինակ արտերկրում, հատկապես ԱՍՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և այլուր նրա համբավը զգալիորեն մեծացավ: 1990թ. դեկտեմբերին Նորվեգիայում Նոբելյանական կոմիտեն Մ. Գորբաչովին շնորհեց խաղաղության նոբելյան մրցանակ: 1990թ. Արևմտյան մամուլը նրան համարեց «տարվա մարդ», «տասնամյակի մարդ», «XX դարի մեծագույն բարեփոխիչ»: Ի հակառակ Արևմուտքի դրական գնահատականներին՝ ԽԱՀՄ-ում քաղաքագետները նրա գործողությունները գնահատեցին բացասաբար: Բոլորը համոզված էին, որ Մ. Գորբա­չովին չհաջողվեց երկիրը դուրս բերել ճգնաժամից և խորհրդային մարդկանց ներկայացավ որպես «տիեզերական» խաբեբա: Բացի այդ ԽՍՀՄ-ում լուրեր էին գնում, իբրև Գորբաչովը ԱՄՆ-ի կողմից դրածո իշխանության գլուխ էր, այդ իսկ պատճառով նա տանում էր ԽՍՀՄ-ը կործանման։

Ընդհանրապես ԽՍՀՄ-ը այդ ժամանակ կախված էր մազից։ Սխալ կառավարման պատճառով, պետության  համակարգը ներսից նեխել էր և բավական էր մի փոքր շարժ, որ պետությունը փլուզվի։ Համարվում է, որ շարժողը հենց Գորբաչովն էր։

Արտաշեսյանների թագավորություն։ Արքայացանկ

Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. -մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի միջնեկ որդի
Արտավազդ Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 6 մ.թ.ա. 8-մ.թ.ա. 6 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ և Էրատո մ.թ.ա. ?-մ.թ. 1 մ.թ.ա. 6-մ.թ. 1 Տիգրան Գ որդին և դուստրը

Արքա - Արտաշես I-ին  (Ք. ա. 189-160 թթ.)
Գործունեություն -  Առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից վերադարձնել անջատված տարածքները: Նա Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և վերամիավորեց անջատված շրջանները: Ք. ա. 183-179 թթ.  Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ: Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար: Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-և կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին: Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերության թուլացնելու քաղաքականություն: Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։ 




Արդյունք - Արտաշես I-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը: Այդ պատճառով էլ, հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է <<Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ>>: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ 


Արքա - Տիգրան Մեծ (Ք. ա 95-55 թթ.)
Գործունեություն - Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մմինչը 45 տարեկանը: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:Դեպի Արևելք Հռոմի առաջխաղացման գլխավոր ուղիները պատնեշելու, Միջերկրածովքի հելլենիստական երկրները հակահռոմեական ռազմա֊քաղաքական խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության աղղեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով Տիգրան II-ը Ք.ա. 84-83 թթ. գրավեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան: Ք. ա. 95 թ.- ին  վերադառնալով Հայաստան՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ վայրում: Նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը Տիգրանակերտը: Գահ բարձրանալուն պես Տիգրան Մեծը-ը սկսեց կատարել բարփոխումներ՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին: Ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաշեշտ էր նախ միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես առաջին- ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում՝ Ք. ա. 94 թ. Տիգրան երկրորդը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորց Մեծ Հայքին: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի՝ պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերը ազատագրելու և Մեծ Հայքին վերամիավորելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով: Նա, ջախջախելով պարթևական զորքորը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև նրան շնորհեց <<Արքայից արքա>> տիտղոսը: Պարթևները ընդունեցին նրա գերիշխանությունը: Հայկական նորակերտ հելլենիստական տերությունը, որ տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Կովկասյան Մեծ լեռնաշղթայից մինչև Միջագետք և Կարմիր ծով, դյուրությամբ կաոավարելու համար Տիգրան II Մեծը կազմակերպեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ: Վրաստանը. Աղվանքը, Կորդուքը, Ադիաբենեն, Ատրպատականը, Պաղեստինը և Նաբատեան կառավարում Էին դրանց նախկին թագավորները, որոնք երդվել էին հավատարմորեն ծառայել Տիգրան II Մեծին: Ք.ա. 5O-70-ական թթ. խաղաղ տարիներին Տիգրան II Մեծն զբաղվել է շինարարական աշխատանքներով. հատկապես քաղաքների հիմնադրմամաբ և ճանապարհաշինությամբ, խթանել Է երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը: Աղձնիքում նա հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաք Տիգրանակերտը, որի ապարանքների, փողոցների, հրապարակների, թատրոնի, պարտեզների, շուրջ 25 մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են Հռոմեացի պատմագիրներ Ապպիանոսը, Պլուտարքոսը և ուրիշներ: Տիգրան II-ը Կապադովկիայի, Կիլիկիայի, Ասորիքի, Փյունիկիայի և այլ երկրների հելլենիստական քաղաքներից շուրջ կես միլիոն մարդ վերաբնակեցրեց ինչպես նորակերտ քաղաքներում, այնպես էլ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ հին քաղաքներում: Տիգրան II-ն իր պատկերով և հունարեն «Արքայից արքա», «Աստված» մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց Արտաշատում, Տիգրանակերտում, Դամասկոսում և Անտիոքում, որոնք շրջանառության մեջ դրվեցին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: 



Արդյունք - Հայ պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր մինչև Պարսից ծոց: Ընդունելով «Աստված» պատվանունը՝ Տիգրան II Մեծը պարտադրեց իր անձի պաշտամունքը: Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։
Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»։ Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը բնութագրել է Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»։
Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը, Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» չափածո դրաման, Պերճ Զեյթունցյանի «Աստծո 12 օրը» դրաման, Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» հանրահայտ պատմավեպը:


Համեմատություն՝
Արքանների տարբերությունը այնքան էլ շատ չեն քանզի նրանք մտադրություն ունեին համախմբել հայերին պահպանել լեզուն: Իրենց տարածքները մայրաքաղաքներով և մշակված ծրագրերով ցանկանում էին միավորել բոլոր հայերին և հայանապահ գործերով կառուցել հայոց մեծ պետությունը: Թե ինչքանով դա հաջողվեց նրանց խոսում է պատմությունը:
Տիգրան Մեծն ավելի շատ ուշադրություն էր դարձնում բանակին, ուժին, մոռանում էր մարդկանց մտածելու կարողությունները զարգացնելու մասին, մոռանում էր, որ պիտի լինի մշակույթ, տնտեսություն:Իսկ Արտաշես առաջինը  գյուղացիներին տալիս էր հող, որպեսզի նրանք մշակեն այդ հողը և ստանան բերք, իսկ Տիգրան Մեծը  քիչ ուշադրություն էր դարձնում հողագործությանը:


Օգտվել եմ ՝ http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Tigran_Mec
Տիգրան II-ի գահակալությունը: Հայաստանը աշխարհակալ ...
www.historyofarmenia.am
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%84%D5%A5%D5%AE
Տիգրան Մեծ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
hy.wikipedia.org


No comments:

Post a Comment