Պատմություն 11-րդ դասարան

Դեկտեմբերի 2-6Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 10. «Հայոց Մեծ Եղեռնը» 
  • Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
  • Հայերի ինքնապաշտպանական մարտերը
  • Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124,
  • Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:Ներկայացրե′ք ձեր դիրքորոշումը:/գրավոր/
  • Անդրադառնալ  Հայոց ցեղասպանության թանգարանի կայքին:

Ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը Հայկական հարցի վերացումն էր. չկան հայեր, հետևաբար, չկա նաև Հայկական հարց . այս էր հայկական հարցի լուծման թուրքական եղանակը:
Ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել տնտեսական գործոնը: Չնայած անբարենպաստ պայմաններին, հայ արդյունաբերողներն ու դրամատերերը, իրենց ձեռներեցության ու բնական տաղանդի շնորհիվ, կարողացել էին դրամական խոշոր կուտակումներ կատարել: «Թուրքերը,-գրել է անգլիացի պատմաբան Վ. Գոտլիբը,-նախանձով էին նայում իրենցից կուլտուրապես ու տնտեսապես ավելի ուժեղ այդ եռանդուն ժողովրդին»: Հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում տիրանալու նրանց հարստությանը, տնտեսական կարողություններին, վերացնելու թուրքական բարձրացող բուրժուազիայի պոտենցիալ և ահեղ մրցակցին:

Նոյեմբերի 25-29
  • Առաջին աշխարհամարտը և կովկասյան ճակատը:/103-106/
  • Հայ կամավորական շարժումը:/էջ107-111/
  • Վերհանե′ք կամավորական շարժման նշանակությունը:/գրավոր/
Կամավորական շարժումը սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի բանակներում ծառայող հայերի թիվը 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Բացի հայերից, կամավորական ջոկատներ են կազմվում ասորիներից, հույներից, վրացիներից և կովկասյան այլ ժողովուրդներից։ Կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն։ Նրա ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության անդամներն էին։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք գտավ ոչ միայն կայսրության հայաբնակ շրջաններում, այլև արտասահմանում։ Կամավորներ ժամանեցին շատ երկրներից, նույնիսկ Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Սկզբնապես 1914թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ։ Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։ Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)։ Ավելի ուշ կազմակերպվում են ևս երեք ջոկատներ։ Ընդհանուր առմամբ այս ջոկատներում ընդգրկված էին շուրջ 10 հազար հոգի։  1915թ. ապրիլին, Ազգային բյուրոյի որոշմամբ, 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները միացվում են 5-րդին։ Այս զորամիավորումը ստանում է Արարատյան անվանումը։ Նրա հրամանատար է դառնում Վարդանը։ Հայ կամավորական ջոկատները կռվում էին խիզախությամբ։ Նրանցից առավել աչքի ընկավ առաջին ջոկատը՝ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Անդրանիկի հրամանատարությամբ։ 1915-1916թթ. հայ կամավորները ռուսական բանակի կազմում մասնակցում են Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրմանը։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը բազմիցս դրվատել է հայ կամավորներին։ Առանձնահատուկ ընդգծվում էին նրանց քաջությունն ու հերոսությունը։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվում են մոտ 800 կամավորականներ։ 500 կամավորականներ պարգևատրվեցին ռուսական Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Ցարական իշխանությունը, երկյուղելով, որ հայ կամավորական ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, վճռում է դրանք ցրել։ 1916թ. ամռանը այդ ջոկատներից կազմվում են վեց հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։ Ռուսական հրամանատարությունը, սակայն, վերջնականապես չի հրաժարվում հայ կամավորներից։ Նրանց, իհարկե, ավելի փոքրաթիվ խմբերով, օգտագործում է ռազմաճակատի տարբեր հատվածներում։


Նոյեմբերի 18-22
Թեմա՝
  • Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը: /էջ 95-97/
  • Հայկական հարցը 1912-1914թթ: /էջ 98-102/
  • Ե՞րբ ստորագրվեց ռուս -թուրքական համաձայնագիրը: Պարզաբանե′ք դրա բովանդակությունը և գնահատ′եք այդ փաստափուղթը:/գրավոր/
Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր համարվում հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում (61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ Հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների (որոնք նաև բարձրագույն կառավարիչներ էին տվյալ վիլայեթներում) վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում, դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որը վերջիններս ակնկալում էին։ Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մուսուլմաններով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մուսուլմաններից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում, մուհաջիրների(Բալկաններից գաղթած մուսուլմաններ) վերաբնակեցման արգելում արևմտյան Հայաստանում, բարենորոգումների տարածումը նաև հայաբնակ այլ վայրերի, մասնավորապես՝ Կիլիկիայի վրա և այլն։ Հետագայում թուրքական կառավարությունը մշակում և Կոստանդնուպոլիս ժամանած Ընդհանուր տեսուչներ Հոֆին (Նորվեգիա) և Վեստենենկին (Հոլանդիա) է հանձնում նրանց իրավասությանը վերաբերող «հրահանգ», որն էլ ավելի էր սահմանափակում տեսուչների իրավունքները՝ նրանց փաստորեն վերածելով թուրքական պաշտոնյաների։ Բարենորոգումների ծրագիրը նույնպես մնում է թղթի վրա, քանի որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թուրքիան չեղյալ է համարում համաձայնագիրը, իսկ նշանակված Ընդհանուր տեսուչներն այդպես էլ չեն հասցնում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։


Հոկտեմբերի 21-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Հայ քաղաքական կյանքի վերելքը.
  • Հասարակական-քաղաքական հոսանքները
  •  Ազգային հասարակական շարժումները
  • Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր,էջ 56-62,
  • Վերլուծեք  1862թ. Զեյթունի ապստամբության նշանակությունը: Ձեր կարծիքով զեյթունցիները հաղթեցի՞ն, թե՞ պարտվեցին: Հիմնավորե՛ք ձեր տեսակետը /գրավոր/.
Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:
1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:
Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:
Գաղտնի կազմակերպություններից էր նաև 1881թ. ստեղծված Էրզրումի կամ Կարինի «Պաշտպան հայրենյացը»: Նրա ղեկավար մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Այն բաղկացած էր յոթ հոգուց, մեկը՝ խորհրդակցական, վեցը՝ հիմնական ձայնի իրավունքով: Կազմակերպությունն ստեղծվել էր խիստ գաղտնիության պայմաններում: «Պաշտպան հայրենյացը» ինքնապաշտպանական նպատակներով ստեղծված կազմակերպություն էր, որի հիմնական շարժիչ ուժը քաղաքի և գյուղի արհեստավորները և երկրագործներն էին: Նրա հիմնադիր անդամներից Խաչատուր Կերեկցյանը մեկնեց Վան և Մ. Խրիմյանի միջոցով կապ հաստատեց «Սև խաչի» անդամների հետ: Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը օգնում էր կազմակերպությանը ֆինանսական միջոցներով և խորհուրդներով: Կազմակերպությունը կապեր հաստատեց նաև Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի և «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: 1882թ. կազմակերպությունը պատահաբար հայտնաբերվեց կառավարության կողմից: Սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Նրանց դատավարությունն սկսվեց 1883թ. ամռանը: Դա առաջին քաղաքական դատն էր հայերի նկատմամբ: Թուրքական պատժաչափերը ոչ ոք չկրեց: Պատրիարքի միջամտությամբ նրանց մեծ մասը 1884թ. հուլիսին ազատվեց: «Պաշտպան հայրենյացը» փառաբանվեց ժողովրդի կողմից. Նրա մասին երգեր հյուսվեցին: Մեր ժամանակներն է հասել «Ձայն մը հնչեց Էրզրումի Բարձր հայոց լեռներեն» երգը:
80-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք ժողովրդի մեջ արթնացնում էին ազգային համախմբման, ինքնագիտակցության և պայքարի գաղափարներ:


Հոկտեմբերի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
  • 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը:
    Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր,  էջ 48-54/.
  • «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:/գրավոր/

19-րդ դարի կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրության ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ 18-րդ դարի վերջերին, կոչվեց Արևելյան հարց։ Այդ հարցի դրսևորումներից էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր երկրների վեճը։
  
Հետագա սրումը 1853 թվականին բերեց ռուս-թուրքական պատերազմի։ Ռուսները պարտություն կրեցին։
   
Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և շուտով Հայկական հարց անունով հայտնվում միջազգային դիվանագիտության կիզակետում։


  • Վերլուծել  Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:/գրավոր/

Փետրվարի 19-ին 1878 թ կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Սան-Ստեֆանոյում։ Ռուսաստանին անցան Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Բաթումը։ Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։ Այս պայմանագրում արծարծվեց Հայկական հարցը։ Այս պայմանագրում կային հայերին վերաբերվող մասեր և հոդվածներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի պահանջներին։
  
Թուրքերը պայմանագրով խոստանում էին չհալածել ռուսներին աջակցած հայերին, 6 ամիս թույլ տալ ռուսական բանակին մնալ իրենց հանձնած տարածքներում, բարելավել հայերի վիճակը, պաշտպանել հայերին քրդերից և չերքեզներից։
  
Սակայն դրական կողմեր էլ կային։ Գործածվում էր "Հայաստան" անվանումը, զգալի հայկական հողերի մաս անցնում ռուսներին, հայկական հարցը դառնում միջազգային հարց։
  
Այս պայմանագիրը դժգոհություն առաջացրեց Արևելյան երկրներում։ Որոշվեց այն քննարկել Բեռլինում։
  
Մեծ Բրիտանիան Թուրքերից ստացավ Կիպրոսը և խոստացավ իրեն աջակցությունը։ Այդ վեհաժողովին թույլ չեն տալիս մասնակցել հայերին։
  
Բեռլինի պայմանագրով Հայկական հարցի լուծումը ավելի էր բարդանում։ Հայաստանի ինքնավարության հարցը մերժվում է։ Թուրքիայի խոստացած բարեփոխումների հսկողության հարցը դրվում է ոչ միայն ռուսների, այլ նաև մյուս մասնակից երկրների վրա։ Ռուսաստանը պետք է դուրս բերեր անհապաղ զորքերը։ "Հայաստան" անունը փոխարինվեց հայկական մարզերով։ Ալաշկերտ ու Բայազետը վերադարձրին Օսմանյան կայսրությանը, Ռուսաստանին մնաց Կարսը շրջակա գավառներով։



 Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.

  • Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էջ 28-36/.
  • Ներկայացրե՛ք  և գնահատեք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը:

Գյուլիստանի հաշտության պայմանագիր 

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար

Նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828թ.-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց:

 

Թուրքմենչայի հաշտության պայմանագիր

1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչա գյուղում կնքվեց Թուրքմենչայի և Ռուսաստանի միջը պայմանագիր, որը վերջ տվեց 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմին։ Ըստ պայմանագրի Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտաորվում էր վճարել 20 միլիոն ռուբլի արծաթով ռազմատուգանքԿասպից ծովում ռազմական նավատորմ պահելու իրավունքը տրվում է միայն Ռուսաստանին: Ռուս վաճառականները ազատ առեվտրի իրավունք են ստանում ՊարսկաստանումՊարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին էր տրվում Ռուսական Կայսրությանն անցած տարածքները 1 տարվա ընթացքում։ Այսպիսով 1828-29թթ. Պարսկաստանից շուրջ 45 հազար մարդ գաղթեց և բնակվեց Երևանի և Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվեցին պետական հարկերից ու տուրքերից։

Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում, նպաստեց ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում, և թուլացրեց Անգլիայի դիրքերը Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով հայ ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից։







Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը

Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 3. Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
  • Հովսեփ Էմին
  • Մովսես Սարաֆյան
Պարսկաստանում և Թուրքիայում զբաղվել է վաճառականությամբ։ 1760-ական թվականների սկզբին հաստատվել է Աստրախանում1763 թվականին ստացել ռուսական կառավարության հատուկ հրամանագիր, որով նրան տրամադրվում էր հող և 10 հազար ռուբլի գումար՝ Աստրախանի նահանգում մետաքսի ձեռնարկություն հիմնելու համար, ինչպես նաև Կասպից ծովում նավեր կառուցելու արտոնություն։ 1769 թվականի հունիսի 8-ին  Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային ներկայացրել է Հայաստանիազատագրման և անկախության վերականգնման իր ծրագիրը, որին նախօրոք հավանություն էին տվել ռուսահայ նշանավոր գործիչները։ Ըստ այդ ծրագրիԹուրքիայի դեմ պատերազմի պետք է հանվեին վրացական երկու թագավորները՝ Հերակլը և ՍողոմոնըՎրաստան ուղարկվեր ռուսական բանակային կորպուս, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերից և վրացիներից կազմված կամավորական ջոկատ՝ հայ հրամանատարի գլխավորությամբ։ Նրանց միանալու էին նաև Ղարաբաղի մելիքները։ Ռուսական-վրացական-հայկական միացյալ ուժերը նախ պետք է պարսիկներից ազատագրեին Երևանը, ապա երկու զորախմբերով հարձակվեին Ախալցխա-Կարս և Բայազետ-Վան ուղղություններով, դրանք գրավելուց և ուժերը միավորելուց հետո ռազմական գործողությունները շարունակեին մինչև Արևմտյան Հայաստանի լիակատար ազատագրումը։ Պատերազմի հաջող ավարտից հետո Ռուսաստանի հովանու ներքո պետք է վերականգնվեր հայկական պետականությունը և նշանավոր հայերից մեկը դառնար Հայաստանի թագավոր կամ իշխան։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվելիք հաշտության պայմանագրի հատուկ կետով հայերը համարվելու էին Ռուսական կայսրության հպատակներ, որը նրանց կապահովագրեր թուրք, վտանգից։ Ռուսաստանը և Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնեին միմյանց։ Սարաֆյանի ծրագիրը չի իրականացվել, որովհետև չէր համապատասխանում Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի արտաքին քաղաքական նպատակներին։ 

·         Աղբյուրներ1,  2

  • Հովսեփ Արղության

Ծնվել է 1863 թվականին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:
Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան: 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903:
1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։
1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։
1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։
Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանն անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից
"Կոտուրից դէպի Վան անցնել շտապով
Աջից Վարդանը,
Ձախից Իշխանը..."
18-19 դարերում հայ ազգային-ազատագրական պայքարն ուղեկցվել է նոր խորհրդանիշների և բազմազան դրոշների ու զինանշանների մշակմամբ։ Հովսեփ Արղությանը հայկական պետականության վերականգնմանն ուղղված ջանքերին զուգընթաց աշխատել է նաև ապագա հայկական թագավորության պետական խորհրդանիշների մշակման ուղղությամբ։
Հովսեփ Արղությանն առաջարկել է Հայաստանի զինանշանի մի տարբերակ, որում պատկերված էր հայկական ազգային և հոգևոր մի շարք խորհրդանշաններ` Անձեռակերտ Փրկչի, Արշակունիների խորրդանիշ արծվի, գառան ու խաչվառի, Արարատ լեռան ու Նույան տապանի, ինչպես նաև առյուծի ու վիշապի պատկերներով: 
Աղբյուրը1


  • Հովհաննես Լազարյան
Հովհաննես Լազարյանը (նոյեմբերի 23, 1735թ., Նոր Ջուղա (Սպահան) - հոկտեմբերի 24, 1801թ., Սանկտ Պետերբուրգ) եղել է Ռուսաստանի պետական խորհրդական, արդյունաբերող, կալվածատեր:
Օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները Հայաստանի ազատագրումն իրագործելու համար: Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը:

Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում շեշտադրել է հատկապես Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը
Մեծ նշանակություն է տվել կրթությանը: Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոցը Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում:
Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները: 1786 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս:

Աղբյուրները12

  • Շահամիր Շահամիրյան

  Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը: Նրա «Որոգայթ փառաց» (1773 թ.) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում:

Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում: Նախ դերձակություն է արել, ապա զբաղվել է առևտրով և մեծ հարստություն կուտակել: Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված հայ ազատագրական ու լուսավորական գործիչ Մովսես Բաղրամյանը: 
Շահամիրյանը 1771 թ-ին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772 թ-ին լույս է ընծայել հայ առաջին հրապարակախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով: Իսկ 1783 թ-ին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»: 
Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնների հետ: Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար: Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը: Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ: 
1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր:

Աղբյուրներ`123

Սեպտեմբերի 23-ից  27-ը 
  • Զինված պայքարի  արդյունքերը և ազատագրական պայքարի նոր փուլը: /էջ18-19/
  • Ազատագրական պայքարը 18-րդ դարի երկրորդ կեսին:/էջ 20-23/
  • Գնահատե′ք և գրավոր ներկայացրե′ք  Հովսեփ Էմինի գործունեությունը:

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Այստեղիցիր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում:
Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ: Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը: Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները: Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ: Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրմանիր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին:
1759 թ. Էմինը գալիս է Հայաստան: Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին: Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության: Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ: Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին: Վերադառնալով Անգլիա` Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ: Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ: Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին: Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ: Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:
Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար: Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն: Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ: Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել: Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան:



Ամփոփում
Արդյոք սխալ կամ ճիշտ էին նրա քայլերը՝ դժվար է ասել միանշանակ, որովհետև նա ապրել է իր կյանքի մեծ ու փոքր փորձությունները ու հեշտ ճանապարհ չի փնտրել: Կարո՞ղ էր նա ինչ որ բան փոխել, իհարկե կարող էր ու փոխել է: Կար ու միշտ էլ եղել է մի ուժ հասարակ ժողովրդի մեջ, որը համախմբելու և ճիշտ ուղղություն տալու դեպքում կարող է փոխել պատմության ընթացքը: Նա իր ժամանակի զինվորն ու զորավարն է եղել: Շատ ցավալի է, որ մեծ պետությունների շահերը միշտ առաջ են ընկնում բարոյականության ու արդարության օրենքներից: Ընկնելով այդ շրջապտույտի մեջ, նա փորձել է նավարկել այդ ճահճուտով՝ չհանձնվելով ու չընկճելով: Կարծում եմ նա իսկական զորավար է եղել, այդ բառի լավագույն իմաստով, բայց երկչոտ ու զգուշավոր մարդկանցով շրջապատված, ստիպված է եղել պայքարել հայ ժողովրդի ազատությանը խոչնդոտող մի քանի թշնամիների դեմ, չհասնելով իրական թշնամուն: Անճարակ ղեկավարներ, տգետ ու հոգնած ժողովուրդ և վերջապես շահը՝ համաշխարհային մի հզոր ուժ, որը բարձրացնում ու իջեցնում է յուրաքանչյուր բարձրության Էվերեստներ: Միայն լեգենդների մեջ են հերոսները գեղեցիկ Հեղինեյի համար պայքարում, իսկ իրականում Տրոյան էր պարարտ ու ցանկալի պատառը: Նա հրաշալի անձնվեր օրինակ է յուրաքանչյուր հայի համար: 



Սեպտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
  • Հայ ազատագրական պայքարի նոր փուլը. Հակոբ Ջուղայեցի և Ի. Օրի /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10, այլ աղբյուրներ/
Առաջադրանք.
  • Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը  պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/

·         Կարծում եմ, որ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին միանշանակ Ռուսաստանի հետ, քանի որ ըստ պատմական տեղեկությունների ու փաստերի՝ ես ևս համոզվեցի, որ ավելի շատ Ռուսաստանի օգնությամբ կարող էր իրականացվել Հայաստանի ազատագրության նոր ծրագիրը։ Եվ պատահական չէ, որ Իսրայել Օրու նման իրատես ու իսկական նվիրյալ հայազգի ազատագրական գործիչն ի վերջո հույսը դրեց Ռուսաստանի նման հզոր երկրի հետ դաշնակցելու վրա և վստահ էր, որ միայն Ռուսաստանը կարող էր այդ պահին լինել Հայաստանի միակ հուսալի դաշնակիցը, իսկ եվրոպական երկրներն այդ ժամանակ շահագրգռված չէին Հայաստանի ազատագրությամբ։ Եվրոպական երկրների օգնությամբ ազատագրվելու հույսեր փայփայելն իզուր էին, քանի որ նրանց  համար իրատեսական չէր Իսրայել Օրու ներկայացրած <<Պֆալցյան ծրագիրը>>։ 


No comments:

Post a Comment