Ճամփորդություններ


Ամուլսարի հետքերով բացահայտեցի Ջերմուկ քաղաքը


Ամեն անգամ համացացնում տեսնելով նկարներ Ջերմուկ քաղաքի ջրվեժից, ինչ-որ ցանկություն էր մեջս առաջանում գնալու այնտեղ:
Ամեն անգամ թերթելով նկարները ինքս ինձ խոստանում էի, որ պետք է մոտակա օրերս անպայման գնամ և բացահայտեմ Ջերմուկը, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգառում էր:

Այս անգամ նույնպես պրպտում էի համացանցը, երբ տեսա ընկեր Մարթայի հայտարարությունը <<Գիտելիքի օրը Ամուլսարի գագաթին>>: Թե ինչ արագությամբ հայտագրվեցի, ես ինքս էլ չեմ հիշում: 

Մինչ հայտարարությունը տեսնելը, տան արդիական թեմաներից մեկն էր Ամոլսարը: Ընտանիքիս անդամները բաժանվում էին երկու խմբի` <<Ես կողմ եմ հանքի շահագործմանը>> <<Ես կտրականապես դեմ եմ...>>, ուստի ընկեր Մարթայի հայտարարությունը նպաստեց և' իմ Ջերմուկ գնալուն, և' Ամուլսարի խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար:  

Ամառը եզրափակելով գնացինք Ջերմուկ: Քանի որ խումբը ինչպես միշտ իդեալական էր, մենք չնկատեցինք, թե ինչպես 3 ժամ հետո հասանք Ջերմուկ: Մի տեսակ չէի հավատում, որ գտնվում եմ հրաշագեղ և փոքրիկ Ջերմուկում: Փոքր քաղաք, մաքուր օդ և մարդիկ, ովքեր պայքարում են իրենց փոքրիկ քաղաքի համար:

Վերջապես գնացինք ջրվեժի մոտ ու հասկացա, որ ես դեռ ուշացել եմ, ես դա պետք է շուտ տեսնեի, որ հասկանաի թե որն է իրական գեղեցկությունը: Հերթը եկավ հասավ ճոպանուղուն: Ցանկությունս այնքան մեծ էր ճոպանուղի նստելու, որ մի կողմ դրեցի վախերս և նստեցի: Իրականում այդքան էլ սարսափելի չէ, երբ ճոպանուղու վրա ես, քանի որ այդ ընթացքոմ վայելոմ ես կողքիդ բնոթյունը և մաքոր օդը, որը դժվար հանդիպես մեր քաղաքում: Ոստի մեկ ճամփորդոթյուն և մեկ հաղթահարված վախ:

Քանի որ տեսանք գեղեցիկ ջրվեժը, ճոպանուղին էլ նստեցինք, որոշեցինք վերադարնանք մեր Ամուլսարի խնդրին և քննարկում կազմակերպեցինք: Այգում մի նստարանի վրա նստեցինք ադի-բուդի ուտելով սկսեցինք մեր քննարկումը: Քննարկաման ընթացքում եկա մի եզրրահանգման, որ ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ: Մի կողմից տանջող հարցեր են որոնք բերում են դեպի կողմ լինելը, իսկ մյուս կողմից փաստեր որոնք էլ իրենց հերթին բերում են դեպի դեմ լինելը:

Երեկոյան սովորությանը համաձայն նստեցինք մի սեղանի շորջ և սկսեցինք մեր հումորները որին զոգորդոմ էր մեզ հետ կատարված ծիծաղելի դեպքերը: Գիշերը ինչպես միշտ քնելու փոխարեն զրուցում էինք քանի որ ամեն ճամփորդության ժամանակ մենք բացահայտում ենք մեր ընկերներին, ինչու չէ նաև ինքներս մեզ: Արդեն չգիտեինք ինչ անել, հիշեցինք որ մի հեռուստացույց ունենք: Մի կերպ միացրեցինք, պարզվեց ունի ընդհամենը երկու ալիք: Որից մեկը ոչնչ ցույց չի տալիս, իսկ մյուսով էլ ինչ-որ սերիալ էր, որի անունը անկեղծ ասած չեմ հիշում: Չհաշված այն փաստը, որ հեռոստացույցը կանաչ էր ցույց տալիս էդ գիշերվա կեսին բոլորով կլանված էդ սերիալն էինք նայում չհասկանալով, ով ում բարեկամն է:

Առավոտյան վերջապես պետք է գնաինք մեր Ամուլսարը տեսնեինք: Բեռնատարի մեջ էդ 17 սովորողս և 3 ուսուցիչներով լցվեցինք և իրարից բռնված գնացինք: Բեռնատար նստելուց և դխկդխկալով գնալուց հավես բան չկա:)  Հասանք մի հսկայական վերելքի, բոլորով ապշած, թե ինչպես այդ վերելքը պետք է բարձրանանք էդ բեռնատարով: Մեր տղաներից մեկը լարվածությունը ցրելու համար ասաց <<Էրեխեք թիավարեք, թիավարեք որ բարձրանանք:>> Ու բոլորս անկախ մեզնից սկսեցինք <<Թիավարել>>: Մի փոքր ուշ ուշքի գալուց հետո բոլորով սկսեցինք էդ սարերում բարձր-բարձր ծիծաղել: Բայց մեզնից գոհ թե բա <<Թիավարցինք>> ու բարձրացանք, էնպես որ հենց վերելեք տեսնեք սկսեք <<թիավարել>>

Վերադառնալիս ճանապարհին տեսանք Լիդիան Արմենիայի հսկայական սարգավորումները և անկեղծ ասած ցավ ապրեցի, որ էդ տուրիստական քաղաքը կարող է վերածվել հանքարդյունաբերության:

Հիշում եմ Ջերմուկի երեխաներին, ովքեր առավոտյան մի կերպ քնից արթնացած գնում էին իրենց սեպտեմբերի 1-ի տոնախմբությանը, իսկ ես ինձանից գոհ, որ ուսումնական տարիս սկսեցի թարմ տեղեկությոններով ինչու չէ նաև ընտիր հանգստությամբ:

Ֆոտոշարքը` Անուշ Թադևոսյանի




















Արատես...



 Ի՞սկ դուք դեռ ցանկանում եք դրախտը տեսնել․․․ Արատես գնացեք։



Արատես գնալիս մարդիկ բաժանվում էին երկու խմբի՝ <<Ա՜  մի գնա լավ տեղ չի>>, <<Ան, դու էդ պետքա տեսնես, էդ մի դրախտա>> Թողնելով բոլորի կարծիքները մի կողմ` որոշեցի ինքս գնալ և տեսնել թե, որ խմբին եմ ես ինքս պատկանում։ 

Մի խումբ սովորողներով, մեր սիրելի ուսուցիչների և <<Մուտք>> ճամբարի սովորողների հետ ճամփա ընկանք՝ Արատես։ Ճանապարհը չհասկացանք էլ թե ոնց անցանք, քանի որ ավտոբուսի մթնոլորտը էնքան աշխույժ և հումորներով լի էր , որ մեկ ակնթարթում հասանք Արատես։ 

Հասանք ու հասկացա, որ էդ բողոքողները բնությունից ու առհասարակ գեղեցկությունից ոչինչ չեն հասկանում։ 

Մաթեմատիկական տերմիններով՝ Գեղեցիկ բնություն=մաքուր օդ+զով Արատես-բողոքներ+ընտիր խումբ=ԸՆՏԻՐ ՄԹՆՈԼՈՐՏ։ 

Չգիտեմ էլ, թե ոնց նկարագարեմ զգացողություններս։ Երևանյան շոգից  փախած, զով Արատեսում, բացի այդ էլ սառը, բայց միևնույն ժամանակ հաճելի ջրվեժներից, հավատեցնում եմ լավ բան չկա։))

Օրը հագեցած անցկացնելուց հետո մեզ հաջորդում էր գիշերային աստղալից երկինքը և խարույկը։ Բնություն,  գիշրային զով քամի, աստղալից երկինք, և խարույկ՝ անկեղծ պաատմություններով և հումորներով։ 

Քնի ժա՞մ։ Ա՞խր էդ աստղալից երկնքից ոնց կարող ես կտրվել ու գնալ քնելու։ Ձորի մոտ մի նստարան դրեցինք, տաք թեյով նստեցինք, հումորները մեզնից անպակաս, սկսեցինք նայել երկնքին։ Խոսակցություններով տարված, աստղերին դիտելով, չնկատեցինք էլ թե ինչպես լեռները սկսեցին ուրվագծվել գիշերային երկնքում, որին հաջորդեց լուսաբացը։

Առավոտյան համեղ նախաճաշից հետո, ճանապարհ ընկանք դեպի Սմբատաբերդ։ Սկզբում բողոքում էինք․  <<Ա՜ էս շոգին ովա լեռ բարձրնում>>։ Սակայն, երբ ընկերներիդ հետ ես, ովքեր և՛ հումորի զգացում ունեն, և՛ համատեղ ուժերով քեզ օգնում են, որ բարձրանաս, դու չես էլ նկատում թե ինչպես բարձրացար լեռը։ Բարձրանալուց հետո հասկանում ես, որ էդ շոգին արժեր մի փոքր ջանք թափել, որովհետև երբ կանգնում ես Սմբատաբերդի պարսպի վրա քեզ հանգիստ  և հաղթանակած ես զգում ։ 

Էսօրվա նման հիշում եմ մեր <<Մուտք>> ճամբարի երեխաներին, ովքեր գիշերը ժամը մոտավորապես 01։00-ին մոտեցան ինձ և ասացին․ <<Կյանքում չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր կարողա պատահի այնպես, որ դասատուներիս հետ հալամուլա խաղամ>>։ ինչպես հասկացաք մի Արատես, մի ընտիր խումբ+լավ ուսուցիչներ էդ գիշերվա հազարին քնելու փոխարեն խաղում էինք հալամուլա։ Իսկ մեր <<Մուտք>>-ի երեխաները՝ ապշած, թե ինչպես կարող էին իրենք ինչ-որ մի օր խաղալ հալամուլա ուսուցիչների հետ, այն էլ այդ ժամին։
Գիշերը հիշում եմ, թե ինչպես էինք ուզում, որ էդ օրը չվերջանա, որ էլի մնանք Արատեսում ու վայելենք մաքուր օդը։ Բայց ավաղ, առավոտյան արթնացանք և ժամանակն էր ետ վերադառնալու։ Սելիմի լեռնանցքով, Սևանում ձմերուկ ուտելով վերադարձանք շոգ Երևան։ Դե հիմա ասեք, բա՞ արժեր ետ վերադառնալ էդ դրախտից։

Ֆոտոշարք՝










No comments:

Post a Comment