Նախագծի ժամկետը ապրիլի 1-10
Մասնակիցներ` Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողներ:
Նպատակը` ծանոթանալ մեծ գրողի կյանքի մանրամասներին, ստեղծագործությանը:
Ընթերցվելիք նյութերը
Կյանքի էջերից
Բակունցը ժամանակակիցների հուշերում
Բակունց և Չարենց
«Մթնաձոր»
«Միրհավը»
«Ալպիական մանուշակ»
«Խոնարհ աղջիկը»
«Նամակ ռուսաց թագավորին»
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, քննարկումներ, վերլուծություններ և լուսաբանում ենթակայքում, կայքում:
Աղբյուրը՝
Ակսել Բակունց
Հայ արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ Ակսել Բակունցն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրել է գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու մարդիկ:
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո «որպես հույժ գովելի աշակերտ» համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-1916թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ.՝ ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում:
Երիտասարդ Չարենցի նման Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը: 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերել է հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը:
Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:
Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն:
Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն: Իր հայրենի երկրին, նրա մարդկանց նվիրված մարդն ու մեծ գրողը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...
1936թ. լույս է տեսնում Ակսել Բակունցի «Կյորես» քրոնիկոն – վեպը, որը ոչ միայն
ժանրային, այլ նաև ներքին իմաստային առումով տրամաբանական շարունակությունը կամ իրավահաջորդն է 1929թ. լույս տեսած «Կարմրաքար» անավարտ վեպի, որը, եթե հենց վերը նշված կապով ենք կարդում, ըստ էության ավարտուն է:
Հայտնի է, որ աշխարհում որպես համայնքային կեցության ձև` գյուղը նախորդում է քաղաքին: Իսկ ինչպե՞ս է լինում այդ անցումը, ի՞նչ է քաղաքը, ինչպե՞ս է այն գոյանում: Ահա հարցեր, որ ծնվում են այս վեպերը կարդալիս: Ուրեմն, տեսնում եմ այսպիսի շղթա` Կարմրաքար – Կյորես – Գորիս:
Կարմրաքարի մասին փաստական տվյալներ բերելուց հետո Տեր Նորընծայի (գյուղի քահանան է) բերանով Բակունցը պատմում է մի բան, որը մեզ հայտնի է էպոսից` որպես հայ ժողովրդի տեղակայման, իր հայրենիքը որոշելու, գտնելու պատմություն. «…Հենց ջրախառնուտի մոտ խմում են գետի և գետակի ջրից, տեսնում, որ գետակի ջուրը քաղցրահամ է, և որոշում` գետակի ընթացքը բռնած գնալ մինչև ակունքին հասնելը: Իսկ հայտնի է, որ Մարցա ջրի ակունքները գտնվում են Կարմրաքարի հանդում»:
Ուրեմն` Կարմրաքարը ընթերցողի համար ենթագիտակցորեն պիտի որ առնչվի ինչ – որ սկզբի, նախնականի հետ:
Կարմրաքարը անջատված է արտաքին աշխարհից, որտեղ կա կամ կան քաղաքներ, որոնց հետ կապը գրեթե անհնարին է մի պարզ պատճառով` ճանապարհ չկա: Հասկանալի է, որ կոնտեքստում Կարրմրաքարը հայկական գյուղ է, իսկ այն քաղաքը, որտեղ ելումուտ ունեն իրենցից քչերը, այն էլ` հազվադեպ, հայկական քաղաք է: Սակայն Բակունցի տեքստը (նկատի ունեմ շարունակության մեջ, այսինքն` «Կյորես»-ը ) մղում է նրան, որ դուրս գանք տվյալ շարադանքից ու մտածենք, որ Կարմրաքար գյուղից դուրս գտնվող այն քաղաքը հենց Կարմրաքար – քաղաքն է, այսինքն` մի տեսակ իր ապագան, դեպի ուր դեռևս ճանապարհ չունի: Բայց դեռևս… Հետո Կարմրաքարը կդառնա Կյորես: Իհարկե, աշխարհագրական առումով սրանք նույնը չեն կարող լինել, քանի որ Կարմրաքարը ներկայացվում է Լոռվա աշխարհում, իսկ Կյորեսը` Սյունիքում: Բայց սա բնավ չի խանգարում, ըհդհակառակը, օգնում է, քանի որ այդ թվացյալ հակասության մեջ եմ տեսնում Բակունցի միտումը: Իսկ ինչպե՞ս են այս վեպերը կապվում իրար: Այսպես, «Կարմրաքարի» հերոսներից ջրաղացպան Անդրին շատ հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ ունի իր ունկնդիրների համար: Նա ունի նաև մշտական մի դժգոհություն, թե մարդիկ շատացել են ու փոքրացել, էլ առաջվա առողջ հսկաները չեն: Նույն կերպարն առանց որևէ փոփոխության (միակ փոփոխությունը թերևս անվան բացակայությունն է ) կա «Կյորես» -ում. նա էլ է ջրաղացպան, հեքիաթասաց ու կրկին բողոքում է մարդկանց փոքրանալուց: Փաստորեն, Կյորեսն ու Կարմրաքարը համընկնում են հենց թեկուզ նույն կերպարի առկայությամբ:
Գանք քաղաք` «Կյորես», որ բնաբան – հղում ունի Ցիցերոնի հայտնի արտահայտությանը «O tempora, o mores» (Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր): Արդեն հուշումը կա, որ լինելու է ժամանակագրություն, ժամանկների հերթագայություն և դրանց բերած բարքերի զանազանություն: Ըստ էության հակադրության մեջ են դրված երկու ժամանակ, Կյորեսի (իր մեջ մնացուկայնի կերպով ունի նաև Կարմրաքարի ժամանակը) և Գորիսի ժամանակները: «Բայց նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը…». (366): Գետը որքան իրական, նույնքան էլ սիմվոլիկ նշանակություն ունի, ժամանակի գետն է, որ քանդում ու կլանում է Կյորեսը: «Հետզհետե ամայանում էր Կյորեսը: Անդունդն էր սուզվում հողագործների ազգը» (369):Այսինքն` եկել է Գորիսի` մեծ քաղաքի ժամանակը, որը պիտի փոխարինի գավառական քաղաքին, համենայնդեպս, ժամանակը նրա օգտին է աշխատում: Գորիսն ունի հայկական դպրոց, ռուսական գիմնազիա, բանտ, շուկա և այլն: Կարևոր է այս շուկան, որը Բակունցն անվանում է քաղաքի կենտրոն` ոչ թե կամ եթե կուզեք` ոչ այնքան ու ոչ միայն ցույց տալու գորիսեցիների` ճղճիմ, միայն առուծախային հարաբերություններով պայմանավորված կենցաղը, այլ մի ավելի կարևոր բան: «Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժողովուրդներ: Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ` Գորիսի շուկան էր» (375):
Ի՞նչ է շուկան: Սա այն վայրն է, ուր վերանում են սոցիալական աստիճանները. ես հավասար եմ քեզ, քանի որ ես ունեմ առաջարկ, դու` պահանջարկ կամ հակառակը: Փաստորեն շուկան դառնում է տարբեր ճանապարհներով եկած մարդկանց հավաքատեղի` կենտրոն: «Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան` յոթ միանման և լայն փողոցներ» (375): Այստեղ ուշադրություն է գրավում «միանման» հոմանիշը, որը հուշում է` եթե ճանապարհները միանման են, ուրեմն` հավասար, միանման հարաբերություններ պիտի լինի քաղաքացիների միջև, օրինակ` գնորդը չի կարող գերիշխել վաճառողի վրա կամ հակառակը: Բայց …, մինչ այդ բայց – ին հասնելը «Մենք շուկա մտնենք Կյորեսի ճանապարհով, – այն հին ճանապարհով, որով Գորիս էին մտնում ձորերի մեջ կորած գյուղից` ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք, ձորկեցիները և ուրիշները» (376): Մուտքը այս ճանապարհով կարծեք երկու իմաստ ունի. այն է` որպես կատարված փաստ, այլ ճանապարհ չկար, միակն էր, և այդպես էլ պետք է լիներ, և երկրորդ իմաստը` որպես այդ փաստի շարունակական կրկնություն: Ավելի պարզ ասած` հեղինակի առաջարկը, թե «մտնենք», միայն թվացյալ է, քանի որ իր առաջարկը երկընտրանք չունի, որովհետև հետո հասկանում ես, որ կատարվածն է ինքը քո առջև դնում, կարծես պիտի հնչեր «Մենք շուկա ենք մտել Կյորեսի ճանապարհով»: Իհարկե, այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ Գորիսը ժառանգն է Կյորեսի, և Կյորեսի միջով պիտի անցնեինք Գորիս: Բայց չմոռանանք այն մյուս` միանման փողոցների մասին: Մեծ հաշվով Գորիսի շուկան կրկնությունն է դառնում Կյորեսի հին, արհամարհված շուկայի, որը դարձել է նամակներ ստանալու, կարդալու և ուղարկելու վայր, մի տեսակ փոստատուն, որտեղ միայն լուրեր են գալիս կյանքից, բայց վերացել են կենդանի, աշխույժ շփումները, հարաբերությունները, կյանքն ինքնին սառել է: Կյորեսի շուկան սպառել է իրեն, բայց որպես գավառական քաղաքի շուկա` այն ունեցել է րի օրինաչափությունները, որը չունի Գորիսի շուկան: Կյորեսն իր օրինաչափությունները ստեղծել է` հենվելով Կարմրաքարից ժառանգած նահապետական – բարոյական չափանիշների վրա: Այսինքն` կա մեկ ընդհանուր բարոյականություն, որի դեմ չեն մեղանչում, որից չեն շեղվում: Ահա և Կյորեսի շուկա մտնելու միակ ճանապարհը: Սակայն մեծ քաղաքում այլևս չի կարող գործել այդ օրինաչափությունը և քանի որ դրա փոխարեն չի ստեղծվում մեկ ուրիշը, ամեն ինչ վերածվում է խառնաշփոթի ու հասցնում նույնիսկ խելագարության ու ինքնասպանության (Ծմակի Խաչիի պատմությունը): Շուկան պիտի ստեղծի մի կենտրոն, մի ընդհանուր բան, որը հասկանալի ու հասանելի կլինի բոլոր ճանապարհներով եկողներին. շուկայի ընդհանուր լեզուն դրամն է: Իսկ Գորիսի շուկայում այն չունի իր իրական գործառույթը` որպես ընդհանուր դրամական միավոր, այլ գործում է առանձին անհատների ունեցած դրամական հարստության ամբողջության անունից: Ուրեմն, դրամն է պայմանավորում մարդկային հարաբերությունները, և մարդիկ չեն ուզում ու չեն կարողանում հասկանալ իրար. չունեն մեկ ընդհանուր լեզու: Ու պատահական չէ, որ կերպարների առևտրական շահերի մասին խոսելուց հետո Բակունցը հարցնում է. «Ի՞նչ հոգևոր շահեր ունեին Գորիսի բնակիչները…» (419): Ապա հերթով նկարագրում է նրանցից յուրաքանչյուրի մանր, տխուր առօրյան, որը հետևանքն է լեզու չունենալու:
Բակունցն իր վեպը սկսում և ավարտում է լեզվի մասին խոսելով. «Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր` երկու տարբեր ժողովրդով» (361): Ստացվում է, որ քաղաքն ապրում է լեզվի մեջ, իսկ եթե չկա՞ լեզուն, քաղա՞քն էլ չկա…
Լավ, գնանք վեպի վերջին, ուր հեղինակը խոսում է Կյորեսի լեզվի մասին. «Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը… Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա: Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը, և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը» (422): Գուցե այս կարո՞տն է պատճառը, որ վեպը վերնագրված է «Կյորես»: Գուցե… չէ՞ որ ժամանակի ամենակուլ երախն ընկած Կյորեսը իրողություն է, այն եղել է, ապրել ու խոսել, և հնարավոր է կարոտել մի անգամ ապրածին, անցածին, իսկ Գորիսը չկա, միայն անուն ունի, բայց չկա, չի հնչում գորիսերենը, ու այս չծնվողի համար է, որ «- Մինան լաց էր լինում և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն…» (423):

Ակսել Բակունց, Երկեր, Սովետ. գրող, Երևան,1986թ, էջ 425: Հետագա հղումները կտրվեն տեղում` նշելով էջը:
No comments:
Post a Comment