Երեխան ամենից շատ ձեր սիրո կարիքնունի այն ժամանակ, երբամենից քիչն էդրան արժանի: Է Բոմբեկ
Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:
Պատժի և խրախուսանքի հիմնարարկանոնները
- Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
- Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
- Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
- Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
- Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
Երբեք մի´ պատժեք
- — ուտելիքից զրկելով
- — խփելով
- — անթույլատրելի բառերով վիրավորելով
- — անկյուն կանգնեցնելով
- — ստորացնելով հասարակական վայրերում
- — գոռալով
Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:
Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`
- Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
- Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
- Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
- Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
- Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
- Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:
Այսպիսով ցանկացած պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում, ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:
Խրախուսանք
- — Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
- — Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
- — Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք
- — Մի օգտագործեք գումարային խրախուսանք
- — Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
- — Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
- — Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել իր հանդեպ ուշադրության համար
No comments:
Post a Comment