Wednesday 4 December 2019

Վերաքննիչ դատարան

Վերաքննիչ դատարանները վերանայում են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու միձոցով ստուգում է դրանց արդարացիությունը, օրինականությունը և հիմնավորվածությունը: Հայաստանում գործում են վերաքննիչ քաղաքացիական դատարանը և վերաքննիչ քրեական դատարանը:
Վերաքննիչ դատարան իրավունք ունեցող անձիք են՝

  •  գործին մասնակցող անձիք, 
  • դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,
  •  գործի քննությանը չմասնակցած այն անձիք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող ակտ: 
Վճռաբեկ դատարան 

Վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական մարմին է: Այն բողոքի հիման վրա վերանայում է ստորին դատարանների դատական ակտերը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Սակայն, ի տարբերություն վերաքննիչի, այս դատարանը սահմանափակվում է հետևյալ հարցերի պարզաբանմամբ. Արդյոք ճի՞շտ է կիրառել օրենքը, գործի քննությն կարգի խախտում թո՞ւյլ է տվել, թե՞ ոչ: Վճռաբեկ դատարանի նպատակն է ապահովել օրենքի միաստեսակ կիրառությունը: ՙՙԲարձրագույն մարմին՚՚ արտահայտությունը չի ենթադրում կառավարչական ենթակայություն, այլ որ նրա որոշումները վերջնական են: 
Վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն՝
  • Գործին մասնակցող անձիք
  • Գլխավոր դատախազը և նրա տեղակալները՝ օրենքով նախատեսված դեպքերում: 
Անձը չի կարող դատական ակտերը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել այդ ակտը վերաքննիչ դատարանում: Բացառություն են կազմում այն ակտերը, որոնք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն: 

No comments:

Post a Comment