Վերաքննիչ դատարանները վերանայում են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու միձոցով ստուգում է դրանց արդարացիությունը, օրինականությունը և հիմնավորվածությունը: Հայաստանում գործում են վերաքննիչ քաղաքացիական դատարանը և վերաքննիչ քրեական դատարանը:
Վերաքննիչ դատարան իրավունք ունեցող անձիք են՝
Վերաքննիչ դատարան իրավունք ունեցող անձիք են՝
- գործին մասնակցող անձիք,
- դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,
- գործի քննությանը չմասնակցած այն անձիք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող ակտ:
Վճռաբեկ դատարան
Վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական մարմին է: Այն բողոքի հիման վրա վերանայում է ստորին դատարանների դատական ակտերը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Սակայն, ի տարբերություն վերաքննիչի, այս դատարանը սահմանափակվում է հետևյալ հարցերի պարզաբանմամբ. Արդյոք ճի՞շտ է կիրառել օրենքը, գործի քննությն կարգի խախտում թո՞ւյլ է տվել, թե՞ ոչ: Վճռաբեկ դատարանի նպատակն է ապահովել օրենքի միաստեսակ կիրառությունը: ՙՙԲարձրագույն մարմին՚՚ արտահայտությունը չի ենթադրում կառավարչական ենթակայություն, այլ որ նրա որոշումները վերջնական են:
Վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն՝
- Գործին մասնակցող անձիք
- Գլխավոր դատախազը և նրա տեղակալները՝ օրենքով նախատեսված դեպքերում:
Անձը չի կարող դատական ակտերը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել այդ ակտը վերաքննիչ դատարանում: Բացառություն են կազմում այն ակտերը, որոնք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն:
No comments:
Post a Comment