Wednesday 11 December 2019

Խաղարկային դատարան հայցադիմում


Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Խաղարկային դատարանին

Հայցվոր` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների ներկայացուցիչ՝ Անահիտ Հովհաննիսյան (Շերամի 9, բն 24)
Պատասխանող` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Հայցադիմում
(Պայմանագրի համաձայն ուսումնական տարվա պլանով նախատեսված՝ դասացուցակով սահմանված դասաժամերը բաց թողնելու դեպքում (ուսուցչի բացակայության պատճառով) դրանք լրացնելու պարտավորությունները բարեխիղճ կատարելուն պարտավորեցնելու և իրավունքի խախտումը կանխելու պահանջի մասին)
Դպրոցի և սովորողի միջև կնքված ուսումնառության պայմանագրի ներքոնշյալ կետերի համաձայն դպրոցի տնօրենը պարտավոր է՝
Ուսուցումը կազմակերպել ուսումնական պլանին համապատասխան, սովորողի՝ սահմանված կարգով հաստատված անհատական ուսումնական պլանի՝ ըստ սովորողի և դպրոցի պայմանագրի 2-րդ գլխի 2-րդ կետին համաձայն:
Տվյալ դեպքում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 2019-2020թթ. ուսումնական տարվա համար կազմած դասացուցակից լինում են որոշակի շեղումներ պայմանավորված դասավանդողների բացակայությամբ: Այդ բացակայությունները պետք է հաշվառվեն և հետագայում լրացվեն ուսուցիչների կողմից, որպեսզի սովորողը ուսումնական տարվա ավարտին ամբողջությամբ տիրապետի տվյալ առարկան:
Հիմք՝
1.   <<Կրթության մասին>> ՀՀ օրենք ընդունված  Ազգային ժողովի կողմից 14 ապրիլի 1999թ.
2.   ՀՀ Կրթության և գիտության նախարարի 06.2017թ. N 711-Ն Հրաման<<ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017-2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
Ելնելով վերոնշյալ կետերից՝ դատարանին խնդրում եմ կանխել մեր իրավունքի խախտումը, պարտավորեցնել դպրոցի տնօրենին բարեխիղճ կատարելու իր պայմանագրային պարտավորությունները:
Կից ներկայացվում են՝
Ուսումնառության պայմանագիր N 2019.9
Հայցվոր՝ Աննա Ստեփանյան 

No comments:

Post a Comment