Thursday, 12 December 2019

Ռեկրեցիոն ռեսուրսներ

Լուսանկարը՝ Անուշ Թադևոսյանի 
Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայրեր են: 
Կան՝
  • մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ` պատմամշակութային, հնագիտական, ճարտարապետական
  • բնածին ռեսուրսներ
Բնական ռեկրեացիոն ռեսուրսների թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող վայրերը, լեռնային մաքուր օդը, արևային էներգիայի առատությունը, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել հանգստյան տներ և զբոսաշրջային բազաներ:
Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներից է աշխարհագրական դիրքը։ ՀՀ աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն գտնվում է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում: ՀՀ-ն ունի  նաև բնական և մարդածին ռեկրեացիոն բազմատեսակ ռեսուրսներ: Հանրապետության բնական ռեկրեացիոն հանգստի, բուժման ռեսւրսներից գործնական կարևոր նշանակություն ունեն հանքային բուժիչ ջրի  բազմազան աղբյուրներըև այլն:
Համաշխարհային ռեկրացիոն ռեսուրսներից ամենատարածվածը՝ օվկիանոսների եւ ծովերի ջրային և ափամերձ տարածքներն են։ Հիմնականում ափամերձ ռեկրեացիոն տարածքներին են պատկանում օրինակ՝  Ատլանտյան օվկիանոսի Միջերկրական ափերը, Մերձբալթյան եւ Սեւ ծովի ափամերձ շրջանները, Ֆլորիդայի թերակղզին, Կուբայի կղզիները, Բահամյան կղզիները, և այլն…
Ներկայումս, զբոսաշրջության մեջ մեծ տարածում ունեն կռուիզ  ճանապարհորդությունները՝ հսկայական նավերով,  ստորջրյա ժամանցները, ձկնորսությունը և այլն։ Այս առումով ռեկրեակցոն ռեուրսներ են հանդիսանում նաև ջրային տարածքները։

Մի քանի տուրիզմի կենտրոններ՝
  • Թաջ Մահալ, Հնդկաստան
300px-Taj_Mahal_in_March_2004.jpg
Դամբարան է Ագրա քաղաքում՝ Հնդկաստանում, որը կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝ Մումթազ Մահալի համար։ Կառուցման աշխատանքները սկսվել են մոտավորապես 1632 թվականին և ավարտվել 1653 թվականին։
  1. Թաջ Մահալն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից։ Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերևներով, ինչպես նաև Ղուրանի որոշ սուրահներով։

  • Չինաստանի մեծ պարիսպ
220px-Great_Wall_of_China_July_2006.JPG
Երկար պատ 10000 լի երկարությամբ, ճարտարապետական հուշարձան Չինաստանում։ Անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է (ճյուղավորումները ներառյալ)։ Շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ.թ.ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։
Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաև աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։

  • Եգիպտական բուրգեր
get.jpg
Բուրգերի համալիրը՝ Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում,Կահիրե քաղաքի մոտակայքում։ Բուրգերից ամենամեծը՝ Քեոփսի բուրգը ունի 5 հազար տարվա պատմություն, Քյոփս փարավոնի դամբարանն է, ունի 147 մետր բարձրություն և յուրաքանչյուր կոզքի բարձրությունը 233 մետր է: Ըստ ուսումնասիրությունների բուրգի կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված: Դրանցից յուրաքանչյուրն էլ կշռել է երկու տոննայից ավել: Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը ուռուցիկ պատերն են:  Ժայռաբեկորները այնքան ամուր և վարպետորեն են տեղադրված որ նւյնիսկ դանակի շեղբ չի անցնի: Հաշվի առնելով որ բուրգերը կառուցվել են քարե գործիքներով ապա զարմանալի է վարպետների աշխատանքի ճշտությունը:

  • Մաչու Պիկչու
800px-80_-_Machu_Picchu_-_Juin_2009_-_edit.jpg
Քաղաք է հին Ամերիկայում, ժամանակակից Պերուի տարածքում։ Հաճախ նկարագրվում է որպես ինկերի կորուսյալ  քաղաք, գտնվում է պերուական Անդերի՝ 8000 ոտնաչափ 2500մ բարձրությամբ լեռան վրա։ Կարծիք կա, որ իր առանձնացված, բարձրադիր դիրքի պատճառով Մաչու Պիկչուն ավելի շուտ եղել է արքայական նստավայր կամ կրոնական առանձնավայր, քան առևտրային կամ ռազմական կենտրոն։ Քաղաքն իր առանձնացված դիրքի շնորհիվ վրիպել է իսպանացի նվաճողների աչքից։ Քաղաքը, ուր մի ժամանակ բնակվել է մոտավորապես 1200 մարդ, իր 200 շենքերով ներառյալ աշտարակները և տները շրջապատող համայնական բակերը, բավականին լավ է պահպանվել։ Այդ կառույցների թվում են Երեք պատուհաններով սենյակը և Ինթիհուաթանը արևի ժամացույցի սկավառակը, որի վրա ինկերը «կապում էին արևը» ձմեռային գիշերահավասարի ժամանակ, որպեսզի այն այլևս չհեռանա։ Մաչու Պիկչուն կորցրեց իր նշանակությունը 1532 թ. իսպանացիների կողմից Պերուն նվաճելուց հետո։

Էկոտուրիզմ
Էկոտուրիզմը սահմանվում է որպես բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների՝ ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։
Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, ձիով, վրանային և այլ միջոցներով։
ՀՀ-ն հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։ Հայաստանը իր փոքր տարածքում ընդգրկում է բնական անսահման բազմազանություն: Հայաստանում տարվա ընթացքում բույն են հյուսում 360-ից ավելի թռչնատեսակներ, մինչդեռ ամբողջ Եվրոպայում դրանց թիվը տատանվում է 400-500-ի միջև: Հատկանշական է, որ հենց Հայաստանում է աճում ցորենի վայրի նախնին: Հայաստանում հանդիպող մուֆլոնը իր ազգակիցների մեջ համարվում է միակը և անկրկնելին: Հյուսիս-արևելքում, Խոսրովի անտառում, Վայքում, Զանգեզուրում կարելիէ հանդիպել հովազի, կովկասյան գորշ արջերի, լուսանների, գայլերի և այլն: Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցում հանդիպում են բեզոարյան այծ, շերտավոր բորենի,սպիտակագլուխ անգղ: Հայաստանում 12 կմ տարածության վրա կարելի է հանդիպել 100-ից ավելի բուսատեսակ, ինչը համաշխարհային չափանիշներով համարվում է ռեկորդային: Սյունիքի մարզում կառուցվել է աշխարհում ամենաերկար` 5,7 կմ երկարությամբ ճոպանուղին, որ սկիզբ է առնում Հալիձոր գյուղից: Ճոպանուղին ձգվում է մինչև Տաթև գյուղ, որտեղից ոտքով կարելի է հասնել Տաթևի վանական համալիր:
Աղբյուրներ՝ 1234567

No comments:

Post a Comment