Tuesday 3 March 2020

Անուշ պոեմ. վերլուծություն

Հովհաննես Թումանյան <<Անուշ>>. վերլուծություն 


Պոեմը հիմնված էր ուժեղ, բայց միևնույն ժամանակ անիծված սիրո հիման վրա։ Տխուր վերջաբանով մի սիրավեպ, որի ավարտի պատճառը հին ավանդույթներն են: Անուշը` լինելով համարձակ աղջիկ, և թաքցնելով իր սիրուն` Սարոյին, ամեն օր ստում էր իր մորը, որպեսզի հանդիպի Սարոյի հետ` անցնելով իր ժամանակաշրջանի բոլոր սովորույթների և բարքերի վրայով: Ամուր սեր, որին դեմ էին բոլորը, որի պատճառով էլ Անուշը փախչում է Սարոյի հետ: Մոսին` Անուշի եղբայրը, չարությամբ լցված լինելով Սարոյի հանդեպ` որոշում է սպանել Սարոյին: Անուշը լսելով Սարոյի մահվան լուրը` խելագարվում է, և իրեն նետում Դեբետ գետը: 
Մեր ժամանակաշրջանում, գրթե կորել են բոլոր բարքերը, որը, ըստ իս, ինչ-որ չափով ճիշտ է և ինչ-որ չափով էլ սխալ: Կարծում եմ` որոշ սովորությունները, ինչպիսիք էին <<Կոխ>>-ը և նմանատիպ սովորությունները պետք է վերանային, սակայն կան սովորություններ, որոնք, կարծում եմ, պետք է պահպանվեին: Մեր ժամանակաշրջանում <<Ազատություն>> կոչվածը, ըստ իս, ինչ-որ չափով չափազանցվել է: Մենք բոլորս տենչում ենք <<Ազատության>>, սակայն մենք չենք գիտակցում, որ ամեն ինչ չափի մեջ է գեղցիկ: Ժամանակի ընթացքում փոխվել է մարդկային հարաբերությունները, մենք չունենք հարգանք միմյանց նկատմամաբ, չունենք հագանք մեծահասակների նկատմամբ, հարգանք ուսուցչի նկատմամբ և այլն: Մենք բոլորս <<Ազատ>> ենք, բայց միևնույն ժամանակ բարդույթներով լի: 

No comments:

Post a Comment