Մեդիա
ուրբաթի շլացնող համերգից հետո` մենք հրավեր ստացանք մասնակցելու ամենամյա միջազգային
փառատոնի: Թե բա. «Էրեխեք ջան, գնում ենք Իտալիա մասնակցելու` Լագո դի Գարդա
ամենամյա երգի և պարի փառատոնի»:
Դե ինձ էլ նման հնարավորություն էր պետք էս ծանրաբեռնված գրաֆիկից
կտրվելու և գնալու` Իտալիա:
Վերջ,
որոշվեց, գնում ենք Իտալիա մասնակցելու` Լագո դի Գարդա փառատոնի, դե առանց Սեբաստացիների
էլ ի՞նչ փառատոն:
Ժամանակը
սուղ էր, թղթերը երկու օրվա ընթացքում պետք է պատրաստ լինեին: Մտանք դեսպանատուն, իհարկե,
մենք գիտակցում էինք, որ պատասխանը երկու շաբաթ հետո է լինլու, բայց ամեն օր հարցնում
էինք «Պատասխանները չեն եկե՞լ դեռ»:
Ժամանակ
չկորցնելու համար սկսեցինք նախապատրաստական աշխատանքները:
Ասել
խոսելով, կատակելով, մի խոսքով` ջերմ մթնոլորտի մեջ անցկացնում ենք նախապատրաստական
աշխատանքները: Հաճախում ենք Իտալերենի դասընթացների` իրար օգնելով, դպրոցում դասարանից
դասարան իրար Իտալերեն բառեր հարցնելով, պատրաստվում ենք... Ամեն օր փորփրում ենք համացանը` գեղեցիկ
վայրեր գտնելու համար, որոշում ենք ուր ենք գնալու, քարտեզ գծում, մի խոսքով արդեն
պատրաստ ենք…
Էս ուրախ,
ջերմ և անհամբեր սպասումները խաթարում է ինչ-որ «Կոռոնա» անվամբ վիրուս:
Իտալիան պատվում է այդ վիրուսով, հետաձգվում
են բոլոր ֆուտբոլային խաղերը, բոլոր փառատոնները, սակայն, ոչ մեր Լագո դի Գարդան: Չէ՛ մենք չենք հանձնվում, մենք նույն եռանդով շարունակում ենք պատրաստվել, շարունակում
ենք մեր աշխատանքները: Եվ մեզ ոչ մի վիրուս, հատկապես «Կոռոնա» անվամբ
չի խանգառի ետ կանգնել մեր որոշումից, քանի որ մենք` Սեբաստացի ենք...
Մենք
գնում ենք սիրո երկիր` Վերոնա, ուստի սիրով էլ կհաղթահարենք քեզ «Կոռոնա» վիրուս, սիրով դիմավորիր մեզ` «Կոռոնա վիրուս»...
No comments:
Post a Comment