Thursday, 5 March 2020

Կայուն զարգացում

Հեռավար ուսուցում` Էկոլոգիա 
<<Կայուն զարգացում>> Նախագծային աշխատանք: 

Կայուն զարգացում տերմինն առաջին անգամ կիրառվել է 1970-ականների սկզբին և նշանակում է այլընտրանքային ռեսուրսներ պահանջող ցանկացած գործողությունում կայունության ձեռքբերում: Իրականում կայուն է այն զարգացումը, որը կարող է ապահովել յուրաքանչյուր հասարակության կարիքները, չվնասելով ապագա սերունդների կարողությունն իրենց կարիքներն ապահովելու հարցում: Այս սահմանման շրջանակում ճանաչվում է մյուս սերունդներին հավասար բնական ռեսուրսներից օգտվելու յուրաքանչյուր սերնդի իրավունքը և թույլատրելի է համարվում անհրաժեշտության չափով բնական ռեսուրսի օգտագործումը: Ուստի կայուն զարգացումը երկիր մոլորակում գալիք սերունդների կյանքի համար անհրաժեշտ սահմանափակ չվերականգնվող ռեսուրսները կայունացնող գործոն է: Կայուն զարգացումը գործընթաց է, որը կարող է ապահովել ցանկալի ապագա մարդկային հասարակությունների համար. Ապագա, որտեղ մարդկային կարիքները բավարարված լինելով՝ վնաս չի հասցվում կենսական համակարգերի միասնականությանը, գեղեցկությանն ու կայունությանը
Հետևաբար, կայուն զարգացումը կարևոր փոփոխություն է մարդու և բնության, ինչպես նաև մարդկանց միջև հարաբերությունների ընկալման մեջ:
Բնական ռեսուրսների գերշահագործման և շրջակա միջավայրի վիճակի վատթարացման վառ օրինակ է  Լոռու մարզի Շնող գյուղի` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Բնակիչները դիմում են դատարան և պահանջում, որպեսզի պարզեն, արդյոք խախտումներ չեն գրանցվում: 
Տեսչական մարմիններն իրենց աշխատանքը վերսկսեցին հեղափոխությունից հետո: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի քանի ամսվա աշխատանքի ընթացում հայտնաբերվեցին միլիարդների հասնող խախտումներ անտառային, ընդերքօգտագործման, Արարատյան դաշտում ջրօգտագործման և այլ ոլորտներում: 
Կան որոշ նպատակներ` կապված կայուն զարգացման հետ: Որոնք իրագործելուց հետո, կարծում եմ, կունենաք ավելի բարելարված երկիր:  
Նպատակ 1։ Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով 
Նպատակ 2։ Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը 
Նպատակ 3։ Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից
Նպատակ 4։ Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ 
Նպատակ 5։ Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին 
Նպատակ 6։ Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն 
Նպատակ 7։ Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն 
Նպատակ 8։ Խթանել համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար 
Նպատակ 9։ Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը 
Նպատակ 10։ Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև 
Նպատակ 11։ Քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն
Նպատակ 12։ Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ 
Նպատակ 13։ Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ 
Նպատակ 14։ Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը 
Նպատակ 15: Անտառների կայուն կառավարում, անապատացման դեմ պայքար, հողերի դեգրադացման դադարեցում և շրջադարձում, կենսաբազմազանության կորստի կասեցում 
Նպատակ 16։ Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը 
Նպատակ 17։ Ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման 

Եզրակացություն. 

Կայուն զարգացումը լուծումներ է առաջարկում կառուցվածքային, հասարակական ու տնտեսական ոչ մնայուն մոդելների համար, որպեսզի հնարավոր լինի կանխել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բնական ռեսուրսների ոչնչացումը, կենսական համակարգերի ապականումը, աղտոտումը, բնակլիմայի փոփոխությունը, բնակչության անխնա աճը, անարդարությունը, ներկա և ապագա մարդկանց կյանքի որակի իջեցումը: Ուստի, կայունությունն այնպիսի վիճակ է, որտեղ ժամանակի ընթացքում չեն նվազում առկա հնարավորություններն ու որակը: Այն վերաբերում է հեռու ապագայում էկոհամակարգերի կարողությանը իրենց գործառույթը շարունակելու համար՝ չնվազեցնելով կամ անխնա չօգտագործելով ռեսուրսները: Կայունությունն այն պայմանների առկայությունն է, որոնց իրականացման դեպքում հասարակական ու բնական համակարգերը գործում են կողք կողքի անշոշափելի կերպով

Աղբյուրներ` 1  2  3 

No comments:

Post a Comment