Հեռավար ուսուցում` պատմություն
<<ՀՀ առաջին հանրապետության արտաքին կապերը և միջազգային դրությունը>>
Հայ-ադրբեջանական
հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված
վիճակում։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին,
երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում
ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ
հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի
Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և շրջափակումը Ռուսական
կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝
1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած
հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան
հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական
հարաբերություններ։ Անդրկովկասյան Դաշնության փլուզումից
հետո տարածաշրջանի երեք երկները անկախություն են հռչակել՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 26-ին, իսկ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը՝ 1918 թվականի մայիսի 28-ին։
Շատ ավելի բարդ
էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։
Առանձնապես սուր
և շարունակական բնույթ կրեցին
տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր
նվաճել Ղարաբաղը
(Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և
այլ տարածքներ։ Այդ խնդրում
Ադրբեջանին աջակցում
էին Անգլիան
և Թուրքիան,
իսկ 1920թ.
գարնանից՝ նաև
Խորհրդային Ռուսաստանը։ Արցախ-Սյունիքի հայությունը միանշանակ չճանաչեց
Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը
ձեռքին պայքարի
ելավ իր
ազատության ու
մայր հայրենիքին միանալու համար։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում
էր խաղաղ
միջոցներով լուծել
Ադրբեջանի հետ
ունեցած վիճելի
հարցերը։ Սակայն
այդ բանակցությունները արդյունք չտվեցին։
Մեծ տերությունները, շահագրգռված լինելով
Բաքվի նավթով,
ավելի հաճախ
ճնշում էին
գործադրում Հայաստանի վրա, որպեսզի
նա զիջումներ անի Ադրբեջանին։ Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը անում
էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար
դատին՝ «Ղարաբաղը
համարելով անբաժանելի մասը Միացյալ
և Անկախ
Հայաստանի Հանրապետության:
Աղբյուրներ` 1 2 3
Աղբյուրներ` 1 2 3
No comments:
Post a Comment