Մարթա Միսկարյանին
1910,30 հուլիսի
Ձեզ ո՞վ ասաց,Մարթա ,որ ինձ համար հետաքրքիր չէ Ձեզնից նամակ ստանալը,կամ որ Դուք կարող եք ձանձրացնել ինձ: Աներեսության մասին առավել ևս չի կարող խոսք լինել,չէ՞
որ առաջինը ես եմ գրել Ձեզ, ,կամ,համենայն դեպս,որքան հիշում եմ,Դուք վերջինը չպատասխանեցիք իմ նամակին,որից ես, ի դեպ ասած, շատ դժգոհ էի:
Ձեր բացիկն իրոք հաջողներից չէր,բայց, չնայած դրան, շատ ուրախացրեց Տերյանին,որի համար այնպե՜ս տաղտկալի է,նա այնպե՜ս միայնակ է ու տրտում,իսկ գլխավորապես նրա համար ,որ նա ձեզ բոլորիդ,ձեր ընտանիքի բոլոր անդամներին (որոնց գեթ մի քիչ կարողացավ ճանաչել) առանձնահատուկ համակրանքով է վերաբերվում: Գուցե Տերյանը դրա համար հիմք չունի ,գուցե դա նրա կողմից նախապաշարմունք է,կամ թեթևամտություն,բայց և այնպես դա այդպես է: Իսկապես ,Մարթա,Դուք պետք է այդ բացիկը ավելի շուտ գրեիք: Ախր մտածեցեք,որքա՞ն հաճելի է այդ գիտակցությունը,թե ուր-որ հեռու՜-հեռու ,գուցե մի սքանչելի երկրում կան սիրելի մարդիկ,որոնք հիշել են քեզ,խավար,աղոտ,գռեհիկ,խուլ անկյունում ընկած միայնակիդ,որոնք քեզ իսպառ չեն մոռացել:
Շնորհակալ եմ ձեր բարի հիշողության և ուշադրության համար:
Ապրում եմ գյուղում,բայց վերջին երկու շաբաթ անընդմեջ ՝ քաղաքում: Որպեսզի պատկերացնեք ,թե ինչ քաղաք է ,կնշեմ երկու բնորոշ բան:Նախ և առաջ այստեղ այնքան ձանձրալի է,որ մարդիկ գնում են լսելու գավառական բժշկի դասախոսությունը «խոլերայի մասին»:Եվ ես էլ այդ մեղքն ունեմ....բայց պատկերացրեք այս խուլ վայրում մրոտած ու բորբոսնած գավառական բժշկին դասախոսություն կարդալիս ....դա ծիծաղից մեռնելու բան էր,,,,այստեղ կա ևս մի հիշարժան բան: Դա երջանիկ մարդ է: Դուք երևի գիտեք այն հիվանդ թագավորի հեքիաթը,որին իմաստունները խորհուրդ էին տվել երջանիկ մարդու շապիկ հագնել:Երբ թագավորի բանբերները գտնում են երջանիկ մարդուն ,պարզվում է,որ նա շապիկ չունի:Խե՜ղճ թագավոր :Եթե նա ողջ լիներ ,ես նրան ցույց կտայի մի երջանիկ մարդու,որը,ընդսմին ,նաև շապիկ ունի)) Դա տեղիս նոտարն է,որը ինքն է ամենուրեք և ամենքին հայտարարում,թե ինքը երջանիկ է:Այ թե խո՜զն է,տեր քեզ մեղա....))
Իհարկե ,ամբողջ հոգով ձգտում եմ Մոսկվա...Քիչ եմ պարապում կամ, ավելի ճիշտ, չեմ պարապում: Հիմա թարգմանում եմ Օսկար Ուայլդի «Սալոմեն» ,բայց դա « հոգու համար է»:
Դուք ի՞նչ եք անում: Ինչպե՞ս եք զգում Ձեզ: Ինչպե՞ս է Անետկայի առողջությունը: Զբաղվո՞ւմ եք որևէ բանով,թե՞ զբոսնում և կազդուրվում եք:
Եթե գրեք ,ուրախ կլինեմ:
Ողջույն Անետկային և ձերոնց:
Վահան Տերյան

No comments:
Post a Comment