Wednesday, 1 April 2015

Ապրիլի 1. այսօր ծիծաղում են բոլորը…

Այսօր ծիծաղի համաշխարհային օրն է: Ինչքա՞ն կարելի է ծիծաղել, ինչի՞ վրա եւ ե՞րբ: Ո՞րն է կատակելու եւ չկատակելու սահմանը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր նշում են հումորի օրը, իհարկե` յուրովի: Բոլորը միմյանց խաբում ու ծաղրում են: Եթե մի քանի տարի առաջ հումորի հանդեպ մոտեցումը լուրջ էր, իսկ մարդկանց ծիծաղեցնելը` դժվար, ապա այսօր իրականությունն այլ է: Դժվար է հասկանալ` հեռուստատեսությունը ողողած հումորային հաղորդումները ծիծաղեցնում, թե ծաղրում են մարդկանց: Մի խոսքով՝ հումորը լավն է, եթե այն նուրբ է ու գրագետ:

Արդյոք հումորի մեջ կա «չի կարելի» հասկացություն, որտեղից է սկսվում ու վերջանում ծիծաղելու սահմանը: Մարդիկ կատակում են՝ «Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում» հայտնի ասացվածքն աչքի տակ ունենալով, թե ամեն դեպքում առաջնորդվում են «Ծիծաղը մարդասիրություն է» կարգախոսով: Վերջին հաշվով ինչի վրա են ծիծաղում երեւանցիները:

Հաճախ թվում է, թե հումորային հաղորդումներն ու հումորային ներկայացումները կոչված են հաճոյանալու «կրթական ցածր որակին»: Եվ հաճախ անհնար է պարզել, թե ով է ստեղծված իրավիճակի մեղավորը՝ ծիծաղեցնողները, թե ծիծաղողները:

No comments:

Post a Comment