Wednesday, 15 July 2015

Ամառային Ճամբար

Ամառային ճամբարի երկրորդ օրն անցավ  շատ հիանալի: Ասեմ, որ մեր ճամբարում արտերկրից երեխաներ կան: Մենք նրանց հետ շատ լավ ժամանակ ենք անցկացնում: Այսօր առավոտյան ընկեր Անիի հետ սկսեցինք պատրաստել կտորից գեղեցիկ թևնոցներ,:



իսկ հետո գնացինք հրաձգարան և  հրացանով կրակեցինք:
Իսկ հիմա, ուշադրություն, ամենակարևորը, մենք հանդիպում ունեցանք սպորտի նախարարի հետ: Նա այցեոլեր էր կրթոահամալիր իր աջակցությունը ցույց տալու մեր մարզադպրոցին: 
Հետո գնացինք գնումներ կատարելու, որպեսզի համեղ-համեղ ուտեստներ պատրաստենք:
Մարզասրա՜հ... : Մենք գնացինք մարզրասրահ մի փոքր մարզվելու: Հա, նաև ասեմ, որ մեր փոքրիկ ճամբարակալները մեզանից ավելի ճարպիկ էին` քան մենք:



Ի՜նչ լավ էր: 
Իսկ հիմա իմ ամենասիրելի պահը... մենք գնացինք Բ4-ի լողավազան, որպեսզի մի լավ լողանանք և հովանանք: 


Մի լավ լողացանք, հովացանք և գնացինք համեղ-համեղ ուտեստներ պատրաստելու: Հա, քիչ էր մնում մոռանայի, մեր փոքրիկները այնքան լավ էին լողում, որ խոսքեր չկան: Բրավո: 
Կերանք, կշտացանք և գնացին գրադարան  գիրք կարդալու, հետո խաղացինք վիկտորինա:
Բա, տեսնու՞մ էք, ինչ լավ օր ենք անցկացրել :)

ընկեր Գոհար և ընկերներ: 

No comments:

Post a Comment