.Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում:
Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ,
անձրևները անցան և գնալով հեռացան: Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ
արանձնացնելով: Տատրակի ձայնը լսվեց մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջները:
Մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ
աղավնի, եկ եկ դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը քանի որ
քո խոսքը քաղցր է, և տեսքը քո գեղեցիկ:
No comments:
Post a Comment